Ճանաչենք իսլամը (200)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք ահեղ դատաստանի օրը Երկրի վրա պատահող իրադարձություններին:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարում կանդրադառնանք ահեղ դատաստանին ու դրա հետ կապված իրադարձություններին: Ասացինք, որ Ղուրանի այաների համաձայն այս աշխարհի վախճանին զուգահեռ տեղի են ունենալու ծանր դեպքեր: Ահեղ դատաստանի սեմին Արեգակը, Լուսինն ու աստղերը մարելու են և աշխարհի ներկա համակարգը փլուզվելու է:
Նախորդ հաղորդումների ժամանակ անդրադարձանք ահեղ դատաստանի հետ միաժամանակ երկնքի, Արեգակի, Լուսնի ու աստղերի հետ կապված իրադարձություններին: Այս հաղորդման ժամանակ կանդրադառնանք այդ պահին Երկրի վրա տեղի ունենալիք դեպքերին: Անկասկած այդ օրվա իրադարձություններից մեկը վերաբերելու է այս հողագնդում խիստ փոփոխություններին:
Այսօր Երկիր մոլորակն օրօրոցի նման հանդարտ շարժվում է և իրականության մեջ մարդուն շնորհված Աստծո մեծ բարիքներից մեկն էլ Երկիր մոլորակի սրընթացությանը զուգահեռ հենց այս հանդարտությունն է: Աստված «Մալաք» սուրայի 15-րդ այաում ասում է. «Նա էր, որ Երկիրը Ձեզ համար ընտանի դարձրեց, ուրեմն նրա ուսերի վրա բարձրացեք ու կերեք Աստծո տված հանապազօրյա հացը: Եվ իմացեք, որ նրա կողմն եք վերադարձվելու»:
Ինչպես ընդգծում է այս այան Երկիրը մարդու դիմաց սանձված ու հանդարտ է: Երկրի սանձված լինելն իր մեջ համապարփակ ու խոսուն իմաստ է պարունակում: Քանի որ չնայած նրան, որ չափազանց բարձր արագությամբ մի քանի տեսակ շարժումներ ունի, սակայն այնքան հանդարտ է թվում, որ ասես անշարժ է: Երկրի պտույտն իր և Արեգակի շուրջը, նաև Ծիրկաթին համաստեղության մեջ Արեգակնային համակարգի հետ միասին նրա շարժումն արագ լինելով հանդերձ այնքան նուրբ ու փափուկ են թվում, որ որևէ մեկը դրանք չի զգում:
Միևնույն ժամանակ Երկրի կեղևը ոչ այնքան կոշտ ու կոպիտ է, որ հնարավոր չլինի այդտեղ ապրել և ոչ էլ այնքան երերուն ու փափուկ, որ հանգիստ չունենա, այլ մարդու ապրելու համար չափազանց հարմարեցված է: Օրինակ եթե Երկիր մոլորակի մակերեսի խոշոր մասը ճահիճ կամ փափուկ ավազ լիներ, այնպես որ մարդը մեխրճվեր դրա մեջ և կամ ծածկված լիներ սուր ու կոպիտ քարերով, որոնք քայլելն անհնարին դարձնեին, այդ ժամանակ Երկրի հանդարտության իմաստն ավելի պարզ կդառնար:
Միևնույն ժամանակ Երկրի ու Արեգակի միջև տարածությունը ոչ այնքան քիչ է, որ բոլոր արարածները բարձր ջերմության պատճառով այրվեն և ոչ էլ այնքան շատ է, որ ամեն ինչը չորանա ցրտից: Երկրի ձգողականության ուժը ոչ այնքան ուժեղ է, որ մարդու ոսկորները փշրի և ոչ էլ այնքան թույլ, որ մարդը մեկ շարժումով տեղից քանդվի ու նետվի տիեզերք: Մեկ խոսքով Երկիր մոլորակն ամեն տեսակետից սանձված է ու գտնվում է մարդու տիրապետության ներքո:
Այո, մարդը հանգիստ ու հանդարտ քայլում է Երկրի վրա, աշխատում է լեռան, դաշտի ու ծովի մեջ, զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ ու արդյունաբերությամբ, կառուցում է մեծ ու փոքր շինություններ և շահագործում է Երկրի ռեսուրսներն ու հարստությունները: Բայց հենց այդ Երկիրը, որ Ղուրանի վկայությամբ մարդու համար սանձված է, ահեղ դատաստանի օրը անհանդարտանում է: Ահեղ դատաստանի օրը Երկիրն այնպես է ցնցվում, որ ոչ միայն այլևս պիտանի չի լինում, այլ ոչնչացվում է այն ամենն ինչ մարդը կառուցել ու ստեղծել է: Ղուրանն ասում է. «Այնպես չի լինելու որ ենթադրում եք: Այդ ժամանակ Երկիրը սաստիկ կերպով ծեծվելու է»: («Ֆաջր», 21)
Այս այան ակնարկ է կատարում աշխարհի վախճանին ու մեռելների հարության սկզբում պատահող դեպքերին ու երկրաշարժներին:
Այդ ժամանակ Երկիրն չափազանց սաստիկ ցնցումով իրար է խառնվելու: Այս կապակցությամբ «Զելզալ» սուրայի 1-ից 4-րդ այաներում ասված է. «Այն պահին, որ իր սաստիկ ցնցումով ցնցվի և Երկիրը դուրս նետի իր ծանր բեռները և մարդն ասում է. «Ի՞նչ է պատահում Երկրի հետ»: Այդ օրը Երկիրը կփոխանցի իր լուրերը»:
Այս այաները նկարագրում են աշխարհի վախճանին տեղի ունենալիք որոշ սարսափելի դեպքերը: Ասում է, որ այդ պահին Երկիրը սաստիկ ցնցվելու է և այնպես է իրար խառնվելու, որ դուրս է նետելու իր ներքին ծանր բեռները: Մարդն այդ տեսարանի ականատեսը լինելով խիստ սարսափելու և ասել է. «Ի՞նչ է պատահել, որ Երկիրն այսպես ցնցվել է»:
Ղուրանի այաների համաձայն Երկիրը բացահայտելու լավ ու վատ և բարի ու չար գործերը և մեռելների հարության ժամանակ մարդու արարքների մասին կարևոր վկաներից մեկն այն Երկիրն է, որ համարվել է մեր տունն ու եղել է մեր արարքների դիտորդը: Մեծ մարգարեից փոխանցված հադիսի համաձայն. «Զգուշացեք Երկրի հանդեպ, որ ձեր մայրն է: Երկիրը տեղյակ է բոլոր մարդկանց բարի ու չար գործերի մասին»:
Ահեղ դատաստանի օրը Երկիրը ճեղքվելու է: Հենց այնպես որ բույսերն ու սերմերը ծլում են հողից, մեռելների հարության օրը մարդիկ էլ գլուխ են բարձրացնելու հողի միջից ու կանգնելու են աստվածային դատարանի դիմաց:
Ինչպես ասացինք մեռելների հարության օրն այնպես են սասանելու աշխարհի հիմքերը, որ ամեն ինչ ավերվելու է, շինությունները փլուզվելու են, Երկիրը հարթ ու տափարակ է դառնալու և իրարահաջորդ երկրաշարժներն հարվածելու են նրան: «Քահֆ» սուրայի 47-րդ այաում ասված է. «Այն օրը երբ շարժեցինք լեռներն ու Երկիրը բացահայտ և հարթ ու տափարակ դարձրեցինք»:
Ահեղ դատաստանի օրվա նշաններից մեկն էլ լեռների փլուզումն է: Բայց նախքան ահեղ դատաստանի օրը լեռների վիճակին անդրադառնալը, պիտի խոսենք լեռների կապակցությամբ Ղուրանի տեսակետի մասին: «Լողման» սուրայի 10-րդ այաում ասված է. «Եվ Երկրի վրա կանգնեցնելու է լեռներ, որպեսզի Երկիրը ձեզ չցնցի և այդտեղ արարածներ է ցրելու»:
Իհարկե Ղուրանում նույն բովանդակությամբ այլ այաներ ևս կան: Կետերից մեկը, որին անդրադարձ է կատարվել այդ այաներում Երկրի հանդարտության պարագային լեռների հանդարտության դերակատարությունն է: Լեռները Երկրի կեղևի ամրության հարցում ունեցած դերակատարության պատճառով նմանեցվել են մեխերի: Լեռներն ամուր մեխերի նման կանխում են Երկրի ցնցումն ու տագնապը:
Ղուրանը հայտնվելու ժամանակաշրջանում այդ մասին որևէ մեկը բան չգիտեր, բայց այսօր գիտության առաջադիմությամբ պարզվել է, որ Երկրի խորքի հետ կապակցության պատճառով լեռները համընդհանուր հզոր մի ցանց են ստեղծում: Նրանք իրականության մեջ պողպատյա զրահի նման պատել են Երկրի շուրջը և Երկրի կեղևը պաշտպանում են սաստիկ ցնցումներից:
Եթե լեռները չլինեին և Երկիրը միայն ծածկված լիներ փափուկ հողով Երկրի մակերեսը հայտնվեր Լուսնի ձգողականության ուժի ազդեցության ներքո և ցամաքում մակընթացություն ու տեղատվությունը ծովի նման ամեն ինչը սասանելու էին: Այդ դեպքում Երկրի մակերեսը ցնցվելու էր:
Բայց ահեղ դատաստանի օրը նույն այդ լեռները, որոնք մինչ այդ Երկրի մակերեսում հանդարտության պահպանման ազդակ էին կփլուզվեն: «Թահա» սուրայի 105-ից 107-րդ այաներն անդրադարձել են ահեղ դատաստանի օրը լեռների ու Երկրի վիճակին:
«Քեզ կհարցնեն լեռների մասին, ասա. «Իմ արարիչը դրանք արմատախիլ է անելու և ոչնչացնելու է: Ուրեմն նրանց լքելու է հարթ ու տափարակ, այնպես որ այդտեղ անհարթություններ չեն լինի»:
Լեռների ճակատագրի մասին Ղուրանի բազմաթիվ այաներից պարզվում է, որ Երկրի ամուր ու հաստատուն ամրոցը համարվող լեռներն ահեղ դատաստանի օրը փլուզվելու ու կործանվելու են: Իհարկե Ղուրանի այաները նկատի առնելով լեռների փլուզումն ու ոչնչացումը տեղի կունենա մի քանի փուլերում և այդ մասին տարբեր այաների նկարագրությունները ոչ միայն իրար չեն հակասում, այլ լրացնում են միմյանց: Այստեղ համառոտ կերպով կանդրադառնանք այդ այաներից մի քանիսին:
Որոշ այաներ վկայում են այն մասին, որ լեռները տեղից քանդվելու են, օրինակ «Մորսալաթ» սուրայի 10-րդ այան ասում է. «Երբ լեռները տեղից քանդվեն»:
Որոշ այաներ էլ անդրադառնում են ահեղ դատաստանի օրը լեռների շարժման մասին: Օրինակ «Թաքվիր» սուրայի 3-րդ այաում ասված է. «Եվ այդ պահին լեռները շարժվելու են»:
«Մազմալ» սուրայի 14-րդ այաում լեռների մասին այսպես է գրված. «Այն օրը երբ լեռներն ու Երկիրը ցնցվեն և լեռները հոսող ավազի զանգվածի վերածվեն»:
«Վաղեա» սուրայի 5-րդ և 6-րդ այաներում լեռների մասին կարդում ենք. «Եվ լեռները մանրացվելու են ու վերածվելու են փոշու»:
Եվ ի վերջո «Ղարեա» սուրայի 5-րդ այաում ասված է. «Լեռները նմանվելու են գզզված գունավոր բրդի»:
Այս այաներն անդրադառնում են տարբեր փուլերում լեռների վիճակից սկսած ոչնչացումից մինչև վերջնական կործանում:
Հնարավոր է, որ այդ փոփոխությունները տեղի ունենան Երկրի ու այլ մոլորակների ձգողականության մեջ փոփոխությունների պատճառով և կամ էլ կարող է պատահել Երկիրն ու լեռները նման ճակատագրի արժանանան Երկրի կորիզում ատոմային հսկա պայթյունների և այլ ազդակների հետևանքով: Ամեն դեպքում ժամանակակից մարդուն պարզ չեն այդ հսկա փոփոխությունների հարցում ազդեցիկ գործոնները:
Ի վերջո կարելի է ասել, որ մեռելների հարությունը տեղի է ունենալու աշխարհում հսկա մի հեղաշրջմանը զուգահեռ: Այնպես որ «Էբրահիմ» սուրայի 48-րդ այաում հստակ ակնարկ է կատարվել գոյության աշխարհում այս փոփոխություններին: «Այն օրը երբ Երկիրը տարբերվելու է այս Երկրից և երկինքները փոխվելու են և բոլոր մարդիկ ներկայանալու են միակն Աստծո դատաստանի առջև»:
Սա այն իմաստով է, որ աշխարհի ավարտին նոր համակարգով, նոր երկնքով ու նոր Երկիր մոլորակով այլ աշխարհ է ստեղծվելու և մարդիկ հարություն առնելուց հետո մուտք են գործելու այն աշխարհը, որի տարածությունը, բարիքներն ու պատիժները տարբերվելու են այս աշխարհից: Այդ օրը ամեն մարդ իր ձեռքում եղածի հետ միասին կանգնելու է Աստծո դատաստանի առջև: