Օգոստոս 27, 2018 19:26 Asia/Yerevan

Մեր այս հաղորդման ընթացքում կքննարկենք ահեղ դատաստանի որոշ յուրահատկությունները:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կշարունակենք ահեղ դատաստանի և հավիտենականության մասին մեր զրույցը: Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ ահեղ դատաստանի ժամանակ չարագործ ու բարեգործ մարդկանց վիճակը տարբեր է լինում: Ոմանք  աշխարհում իրենց հավատքի և կատարած արժանավոր աշխատանքների համար ուրախ են լինելու: Իսկ ոմանք էլ համակված են լինելու ցավով ու տառապանքով և աշխարհում նրանց արարքների գեշությունը հայտնի է լինելու նրանց դեմքերին:

Իրականությունն այն է, որ  այն ինչ մարդը կատարում է աշխարհում միջից չի գնում: Նա ահեղ դատաստանի օրը տարբեր կերպարանքներով նկատում է իր անցյալի արարքները: Բարի գործերը մարմնավորվում են չափազանց գեղեցիկ, իսկ վատ արարքները՝ չափազանց գեշ ու սարսափելի կերպարանքով:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ արարքների մարմնավորումն այն իմաստով է, որ այս աշխարհում մարդկանց աշխատանքների իրողությունը ահեղ դատաստանի ժամանակ երևան է գալիս հավիտենականության յուրահատկություններին համապատասխան: Այլ խոսքով պարգևն ու պատիժն աշխարհում մարդկանց աշխարհիկ արարքների էությունն է: Այլ խոսքով աշխարհում մարդու ցանկացած արարք ունի աշխարհիկ մի կերպարանք, որը կարելի է նկատել: Դրանք ունեն նաև ներքին մի կերպարանք, որը թաքուն է նրանց մեջ և մյուս աշխարհում երևան են գալիս իրենց հավիտենական իրողությամբ:

Ղուրանը մարդու արարքների ներքին էության մասին ակնարկում է կարևոր ու ազդարարիչ կետի: «Նեսա» սուրայի 10-րդ այայում կարդում ենք. «Նրանք ովքեր չարագործությամբ տիրանում են որբերի ունեցվածքին իրականության մեջ կրակ են կլանում և շուտով հայտնվելու են թեժ կրակում»:

Այս այան խիստ պախարակում է որբերի ունեցվածքին տիրանալը: Այս այայի համաձայն նրանք ովքեր անօրինաբար տիրանում են որբերի ունեցվածքին իրականության մեջ կրակ են կլանում: Այայի վերջում ասված է. «Բացի այն որ  նրանք այս աշխարհում կրակ են կլանում, այլև  մոտ ապագայում՝ մյուս  աշխարհում, հայտնվելու են թեժ կրակում, որը նրանց խիստ այրելու է:

Այան հստակ ակնարկում է այն կետին, որ մեր արարքները բացի իրենց արտաքին տեսքից նաև ներքին մի էություն ունեն, որն այս աշխարհում մեր հայացքներից թաքուն է, սակայն մեր արարքի իրական կերպարանքը երևան է գալիս մյուս աշխարհում:

Ղուրանի տրամաբանության համաձայն նրանք ովքեր կլանում են որբերի ունեցվածքը թեև առերևույթ համեղ ու գունեղ կերակուր են ուտում, բայց իրականության մեջ այդ կերակուրը այրող կրակ է: Մարդու արարքի հենց այս իրական դեմքն է, որ ահեղ դատաստանի օրը երևան է գալիս և ինչը կարելի է ավելի գեշ համարվել քան որբերի ունեցվածքին տիրանալը:

Մարդու արարքների իրական կերպարանքի  հանդեպ ուշադրությունը կուռ հավատք ունեցող անձանց համար կանխարգելիչ հզոր դերակատարություն է ունենում և նրանց հրաժարեցնում է գեշ արարքներից: Արդյոք խոհեմ մարդն ինքն իր ձեռքով կրակի կտորները կդնի իր բերանը և դա կկլանի: Եթե նկատում ենք, որ Աստծո մարդիկ նույնիսկ մեղքի մասին չեն խորհում, դա այն պատճառով է, որ նրանք իրենց հզոր  հավատքի ու սրատես հայացքի պատճառով նկատում են իրենց արարքների ներքին էությունը և այդ պատճառով հեռու  են մնում գեշ ու անվայել արարքներից: Օրինակ նրանք իմանալով, որ որբերի ունեցվածքին տիրանալը համազոր է կրակ կլանելուն, որևէ ժամանակ այդ անվայել ու անմարդկային արարքը թույլ չեն տալիս: Եթե մի երեխա կարող է հիանալ կարմրավուն ու այրող կրակի գրավիչ արտաքինով ու իր ձեռքը  մտցնել այդ կրակի մեջ, խելացի մարդը ով անգամներ փորձել է կրակի այրոցը ինչպես կարող է նույնիսկ մտքում նման արարք կատարել:

Ահեղ դատաստանի օրվա զարմանալի դեպքերից մեկը մարդու  կյանքի բոլոր պահերի հայտնվելն է և այն արարքները նկատելը, որոնք թույլ է տվել կյանքի  ընթացքում: Իրականության մեջ հաշվետվության օրը մարդու երևան գալու վայրն է և կյանքի պահերը նման են փաթեթների որոնք բացվում են ահեղ դատաստանի օրը և մարդիկ կարողանում են տեսնել դրա բովանդակությունը: Եթե մարդը ճիշտ կերպով օգտագործած լինի կյանքի պահերը հավիտենականության մեջ ուրախ կլինի, այլապես ցավ ու զղջում է ապրելու:

Այստեղ անհրաժեշտ է ակնարկել մի կետի և դա այն է, որ հավիտենականության մեջ պարգևը և կամ պատիժն իրենց էությամբ տարբերվում են աշխարհում տարածված պարգևներից ու պատիժներից: Աշխարհում պատիժներն ընդհանրապես պայմանական բնույթ են կրում և դրանց համար բազմաթիվ պատճառներ գոյություն ունեն, այդ թվում հանցանքի կրկնության կանխումը, օրինախախտ անձին պատժելն ու նույնիսկ բռնության ենթարկված անձանց մխիթարանքը:Բայց ահեղ դատաստանի ժամանակ պատիժների պատճառներն ու նպատակներն աշխարհիկ պատիժների հետ համեմատելի չեն: Հավիտենականության մեջ արարքների պատիժն իրական երևույթներ են և չեն առնչվում աշխարհիկ պատիժներին: Այն ինչ հավիտենականության մեջ որպես պարգև տրվում է բարեգործ անձանց իսկ պատժում է չարագործներին դա նույն այդ արարքի ճշմարտությունն է, որ հանգեցնում է պատժի կամ պարգևի: «Ալե Օմրան» սուրայի 30-րդ այայում կարդում ենք. «Այն օրը երբ ով բարի գործ է կատարել ու նաև կատարած վատ գործերը նկատում է իր դիմաց»:

Ուրեմն մարդուն բաժին հասած պատիժը կամ պարգևը նրա արարքի իսկական էությունն է, որի հետ առերեսվում է: Կարևորն այն է, որ հավիտենականության մեջ մարդը նկատում է իր ճշմարտությունը և առերեսվում է այդ իրողության հետ:

Արարքների մարմնավորման հարցում որոշ փորձագետներ մեկ այլ դիտանկյունից են հարցին նայել: Նրանք ասում են, որ մեր կատարած աշխատանքները, որոնք ցրվող էներգիայի տեսքով չքանում եւ անհայտանում են այս աշխարհում, իրականության մեջ չեն ոչնչանում: Նրանց դիտանկյունից մեր արարքները հավերժական են և ընդմիշտ պահվում են աշխարհի արխիվում:

Այսօր գիտությունն ապացուցել է, որ նյութն ու էներգիան որևէ ժամանակ չեն ոչնչանում, այլ շարունակ փոխակերպվում են: Այս մտածողների համոզմամբ ահեղ դատաստանի ժամանակ այս կորսված էներգիաները Աստծո հրահանգով վերածվում են նյութի և երևան են գալիս տարբեր կերպարանքներով: Բարի գործերը հետաքրքիր ու գեղեցիկ, իսկ վատ արարքները գեշ տեսքով: Սրանք եզրակացնում են, որ հնարավոր  է էներգիան վերածել նյութի և արարքների մարմնավորումն ու նյութեղեն արարածների վերածվելն էլ տրամաբանական է ու հնարավոր:

Ղուրանը «Քահֆ» սուրայի 49-րդ այայում անդրադառնում է մարդկանց արարքների վկայականին և ահեղ դատաստանի օրը դրանց ներկայանալուն. «Եվ գիրքը կդրվի մեջտեղում ու կտեսնեք մեղավորներին ովքեր սարսափում են այն ամենից ինչ կա այդ գրքում և ասում են. «Վայ մեզ, սա ինչ գիրք է, որ չի անտեսել որևէ մեծ ու փոքր աշխատանք ու դրանք թվել է: Եվ իրենց առջև նկատում են իրենց կատարած բոլոր գործերը և քո Արարիչը որևէ մեկի հանդեպ չարիք չի գործում»:

Այս այան քննարկում է մարդկանց արարքները: Մեղավորները երբ տեղեկանում են դրա բովանդակության մասին սարսափում են այնպես որ նրանց դեմքին ակնհայտ է լինում վախն ու սարսափը: Այդ պահին նրանք բարձրաձայն գոչում են. «Վայ մեզ, սա ինչ գիրք է, որ չի անտեսել որևէ մեծ ու փոքր աշխատանք ու դրանք թվել է: Մեր  բոլոր գործերը մեկ առ մեկ հաշվարկել է ու որևէ բան աչքաթող չի արել»

Նրանք ասում են, որ իրապես զարմանալի է, որ մենք մեր բոլոր գործերը մոռացել էինք, այնպես որ  երբեմն խորհում էինք, որ որևէ սխալ արարք թույլ չենք տվել, բայց այսօր նկատում ենք մեր բոլոր գործերը: Չարագործությունները, անարդարություններն ու դավաճանությունները մարմնավորվում են մեր դիմաց: Հիմա նկատում ենք, որ պատասխանատվության բեռը չափազանց ծանր է ու մեր ճակատագիրը մութ ու անորոշ է:

Այո, չարագործներն այս աշխարհում իրենց կատարածի գերին են և  նրանց կատարած  սխալ գործերը նրանց չեն լքում: Նրանց սեփական անձից բացի ուրիշ ո՞ւմ պիտի գանգատվեն:

Ահեղ դատաստանի ժամանակ ամեն ինչ սկսում է խոսել ու զեկուցել մարդկանց մանր ու խոշոր  արարքների մասին: Բացի այդ իրենք՝ արարքները, մարմնավորվում ու շրջապատում են անձին: Այդտեղ մարդիկ այնքան զբաղված են լինում, որ մայրը որդուն, իսկ որդին հորն ու մորը մոռանում է: Բոլորին պատում է աստվածային դատաստանի ու մեծ պատժի պատճառով վախն ու սարսափը: Բոլորը շունչերը պահած զարմացած ու հիացած հայացքներով սպասում են:

Իմամ Սադեղի փոխանցած մի հադիսում կարդում ենք. «Երբ գալիս է ահեղ դատաստանի ժամը մարդու գործի վկայականը տալիս են իրեն ու ասում են կարդա: Այս հադիսի մասին պատմողն ասում է, որ Իմամից հարցրի, որ արդյոք մարդը ճանաչում է ու մտաբերում է այն ինչը, որ գրված է այս վկայականում: Իմամը պատասխանում է. «Բոլորը վերհիշում է ու մեկ ակնթարթում հիշում է արտասանած բառը, վերցրած քայլն ու այն ամենն ինչ կատարել է, ասես դրանք կատարել է նույն այդ պահին: Հետևաբար ասում է. «Վայ մեզ, սա ինչ գիրք է, որ նկատի է ունեցել բոլոր մանր ու խոշոր գործերը: