Հոկտեմբեր 10, 2018 07:49 Asia/Yerevan

«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում մեռելների հարության մասին զրույցը կշարունակենք ահեղ դատաստանի ժամանակ վկաների թեմայի քննարկմամբ:

«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում մեռելների հարության մասին զրույցը կշարունակենք ահեղ դատաստանի ժամանակ վկաների թեմայի քննարկմամբ: Հարցերից մեկը, որ յուրաքանչյուր մարդ անհրաժեշտ է իր կյանքի ընթացքում նրան ուշադրություն դարձնի, ահեղ դատաստանի օրը հաշվեքննությունն է: Մեռելների հարության ժամանակ քննվելու են մարդկանց մեծ ու փոքր և թաքուն բացահայտ բոլոր արարքները և սա անխուսափելի ու հստակ իրողություն է:

Ահեղ դատաստանի օրը մարդիկ կանգնում դատարանի առջև, որպեսզի վերահասություն տրվի նրանց արարքներին: Այս հաշվեքննությունն իրականացվում է Աստծո կողմից: Իհարկե այս դատաքննությունն այն իմաստով չէ, որ ամեն մարդ իր վկայականը ձեռքին վկաների ընկերակցությամբ հայտնվում է դատարանում և կանգնում է այս դատարանի հրեշտակներ համարվող դատավորների ու դատախազների դիմաց: Հետք էլ նախնական հարցաքննություն է կատարվում, սկսվում է դռնբաց դատավարությունն ու վճիռ է արձակվում: Ոչ, դա այդպես չի լինում:

Հիմնականում հանդերձյալ աշխարհը մեր ապրած աշխարհից ավելի վեր դասվող գերազանց աշխարհ է: Այլ խոսքով մահից հետո աշխարհի ծավալը մեր ապրած աշխարհի համեմատությամբ նման է մեր ապրած աշխարհի և մոր սաղմում մեր ապրած շրջանի համեմատությանը: Հետևաբար այն եզրույթները, որոնց միջոցով այս աշխարհում շփվում են միմյանց հետ չեն կարող լիարժեքորեն նկարագրել մյուս աշխարհի պատկերը: Այդ պատճառով էլ այս աշխարհում փակված մարդիկ անկարող են նկարագրել այն բոլոր շքեղությունը, բարիքները ու կյանքի լիարժեքությունը, որ գոյություն ունի մյուս աշխարհում: Քանի որ մյուս աշխարհում ամեն ինչ տարբերվում է  այս աշխարհից և այնտեղ եզրույթներն այլ երանգ ու իմաստ են ստանում:

Այդ պատճառով էլ եթե խոսք է գնում ահեղ դատաստանի օրվա դատարանի մասին կարող է պատահել, որ բառերն անկարող լինել դա լիարժեքորեն նկարագրել: Քանի որ այդ օրվա դատարանը գտնվում է չափազանց բարձր մակարդակում և անհամեմատելի է այն դատարանների հետ, որոնց ականատեսն ենք աշխարհում:

Ահեղ դատաստանի ուշագրավ հարցերից մեկը վկաների ներկայությունն է: Ահեղ դատաստանում և Աստծո դատարանում վկաների ներկայությունն անվիճելի է: Բայց նրանք ովքեր են վկայում են մարդկանց արարքների մասին: Այաներում ու վկայություններում ակնարկ է կատարվել ահեղ դատաստանի օրվա տարբեր տեսակի վկաներին:

Աշխարհի արարիչը ահեղ դատաստանի օրվա վկաներից է: «Հաջ» սուրայի 17-րդ այայում կարդում ենք. «Ահա Աստված վկայում է ամեն ինչի մասին»:

«Յունես» սուրայի 61-րդ այայում ակնարկ է կատարվել այն կետին, որ Աստված տեղյակ է երկնքում ու Երկրի վրա գոյություն ունեցող արարածների բոլոր մասնիկներից ու իր ծառաների բոլոր արարքներից: Պիտի ուշադիր լինել, որ մեր վերցրած յուրաքանչյուր քայլ, մեր արտասանած յուրաքանչյուր բառ և մեր մտքում ծագած ցանկացած միտք գտնվում է Աստծո վերահսկողության ներքո: Նա տիրապետում է ամբողջ աշխարհին և վկա է ամեն ինչի: Տեսնում է մեր արարքները, տեղյակ է մեր մտքերի ու մտադրության մասին և որևէ բան դուրս չի գտնվում նրա գիտության սահմաններից: Երկնքում ու Երկրի վրա ցանկացած փոքրիկ շարժում չի վրիպում նրա հայացքից: Ոչ միայն նրա  համար որևէ գաղտնի բան գոյություն չունի, այլ այդ ամենը  նրա մոտ արձանագրվում ու պահվում է:

Ահեղ դատաստանի օրվա վկաներից են նաև մարգարեները և մաքրակենցաղ ու ընտրյալ էմամները: Հրեշտակներն էլ այդ օրվա վկաներից են: Վկայությունների համաձայն ժամանակը համարվում է ահեղ դատաստանի վկաներից: Այս կապակցությամբ Էմամ Ալին ասում է. «Մարդ որևէ օր թիկունքում չի թողնում առանց այն, որ այդ օրը նրան ազդարարի թե ես այսօր քեզ համար նոր օր եմ և վկա եմ լինելու այն գործերի մասին, որ կատարելու ես այսօր ու ահեղ դատաստանի օրը դրանց մասին վկայություն եմ տալու: Հետևաբար ձգտիր լիարժեքորեն օգտագործել այս օրը և քո հավերժական երջանկությանը սատարող գործեր կատարիր»:

Ահեղ դատաստանի օրվա վկաներից է Երկիրը: «Զելզելե» սուրայի 4-րդ այայում կարդում ենք. «Այդ օրը Երկիրը կտեղեկացնի իր լուրերի մասին»:

Ահեղ դատաստանի օրը Երկրի վկայությունը խոսում է այն մասին, որ Երկիրը ինչ-որ կերպով արձանագրում ու պահում է մեր արարքները և այն օրը երբ հասնում է թաքունն ու հայտնին բացահայտելու ժամանակը, Աստծո հրամանով արտահայտում է այն ամենն ինչի ականատեսն է եղել: Ահեղ դատաստանի ժամանակ Երկրի վկայության մասին Էմամ Սադեղն ասում է. «Ձեր աղոթքները կարդացեք տարբեր վայրերում, քանի որ այդ վայրերն ահեղ դատաստանի ժամանակ վկայելու են ձեր մասին»:

Մարդու մարմնի անդամները՝ լեզուն, ձեռքը, ոտքը, աչքը, ականջն ու մաշկն էլ ահեղ դատաստանի օրվա վկաներից են: «Նուռ» սուրայի 24-րդ այայում ասված է. «Այն օրը երբ նրանց լեզուները, ձեռքերն ու ոտքերը նրանց դեմ վկայություն կտան այն ինչի մասին, որ կատարել են»:

Չարագործ ու հանցագործ մարդկանց լեզուն իրենց կամքից անկախ շարժվելու և բացահայտելու է ճշմարտությունը: Նրանց ոտքերը, ձեռքերն ու մարմնի մյուս անդամները սկսելու են խոսել և ցուցմունք են տալու նրանց մասին: Այս հանցագործները նկատելով բավարար ու անվիճելի փաստերը խոստովանելու են իրենց մեղքն ու հանցանքը և բացահայտելու են ամեն ինչ, քանի որ հերքելու հնարավորություն չեն ունենալու:

Ասես մարմնի անդամներն արձանագրել են այն ամենն ինչ նրանք կատարել կյանքի ընթացքում և այսօր Աստծո կամքով դրանք բացահայտում են: Այո այն օրը, որ բոլոր  թաքուն երևույթների բացահայտման ժամանակն է, բացահայտվելու են նա բոլոր  գաղտնիքներն ու չասված խոսքերը:

Ինչպես նախորդ հաղորդման ժամանակ «Ֆոսելաթ» սուրայի 20-րդ և 21-րդ այաների մասին ասացինք, մեռելների հարության օրը նրանից հետո երբ մեղավոր մարդու մարմնի անդամները՝ ականջը, աչքն ու մաշկը վկայություն են տալիս նրա դեմ, նա դժգոհությամբ նայելու է իր մաշկին և ասելու է. «Ինչո՞ւ այսօր բացահայտեցիր իմ կատարած բոլոր գեշ ու անպարկեշտ  արարքները և դրանց մասին վկայություն տվեցիր»: Մաշկը նրան պատասխանելով ասելու է. «Մեզ խոսել է պարտադրել հենց այն Աստվածը, որ խոսեցրել է ամեն ինչ»:

Մեկ խոսքով ահեղ դատաստանի ժամանակ մարդ կանդրադառնա, որ իր մարմնի անդամների տերն ու տիրակալը չէ, այնպես որ մարմնի մասերը վկայություն ե տալու նրա դեմ: Այդ ժամանակ հանցագործները հստակ նկատելու են հանդերձյալ կյանքի հետ կապված այն ճշմարտությունները, որոնք նախապես հերքում էին: Բայց ինչ օգուտ որ այլևս վերադարձի և սխալները սրբագրելու հնարավորություն գոյություն չունի:

Ահեղ դատաստանի օրվա վկաների թեման նաև հուշում է այն մասին, որ ամբողջ գոյության աշխարհը, նույնիսկ անշունչ արարածները մի տեսակ գիտակցության տեր են: Նրանք ընկալում են այն ամենն ինչ տեղի է ունենում իրենց շուրջը և ահեղ դատաստանի վկաներից են համարվում: Իրապես եթե որևէ հասարակություն այս իրողությանն ուշադրություն դարձնի և դրան հավատք ունենա, կզգուշանա իր արարքների մասին: Անկասկած մեռելների նման հարության հանդեպ հավատքը կարող է դաստիարակչական հսկա և արտակարգ ազդեցություն գործել:

Այստեղ կանդրադառնանք նաև տրվող վկայությունների էությանը: Քանի որ մարդու մարմնի անդամները՝ աչքը, ականջը, լեզուն, ձեռքն ու ոտքը, նաև Երկիրն ու ժամանակը վկաների շարքում են պարզվում է, որ նրանց տված վկայությունը չի կարող մարդկային հասարակություններում տարածված պայմանական վկայությունների նման լինել:

Անհրաժեշտ է հիշատակել, որ երբեմն աշխարհում ոմանք հիմք ընդունելով սխալ վկայությունները խեղաթյուրում են իրողությունը և կամ խաբում են ուրիշներին: Բացի այդ շատ է պատահել, որ դատարանում մեղադրյալը մերժել է վկաների ցուցմունքներն ու նույնիսկ իրեն առաջադրված մեղադրանքը, բայց երբ ցուցադրել են հանցագործության պահին արված տեսագրությունն այլևս մերժելու հնարավորություն չի ունեցել ու խոստովանել է: Քանի որ նրա հանցագործ արարքի պատկերները առարկայական ու իրական վկայություններ են, որոնց հնարավոր չէ մերժել:

Ահեղ դատաստանի ժամանակ էլ վկայությունը առարկայական ու գործնական է և համապատասխանում է իրողությանը, այնպես որ այդտեղ սուտն ու կեղծիքը որևէ տեղ չեն կարող ունենալ: Իրականության մեջ սա ամենահնչեղ ու անկեղծ վկայությունն է և որևէ մեկը չի կարող դա  հերքել:

Չպիտի մոռանալ, որ մեր հոգին ու մարմինը կյանքի ընթացքում մեր բոլոր արարքների ու արտահայտությունների հետաքրքիր ու առեղծվածային արխիվն են: Գիտական քննարկումների համաձայն գիտնականները  հանգել են այն եզրակացության, որ կյանքի առաջին օրվանից մեր կերած բոլոր ուտելիքներն առանց բացառությամբ իրենց հետքը թողել են մեր մարմնի վրա, որը կարելի է նկատել մեր արյան մեջ, մարմնի բջիջներում, ոսկորներում ու երակներում: Նույնիսկ բջիջների փոխվելով այդ հետքերը փոխանցվում են հաջորդ բջիջներին: Այնպես որ եթե լիներ  չափազանց ճշգրիտ մի սարք  գուցե մեր արյունը կամ բջիջները քննելով կկարողանար հստակ ասել, թե մեր կյանքի որ օրը ինչ ենք կերել:

Հենց այսպես մեր բոլոր գործերն ու արարքներն իրենց հետքն են թողնում մեր մարմնի և հոգու վրա: Մեր բոլոր գեշ կամ գեղեցիկ գործերը, օրինակ սուտը, դավաճանությունն ու բռնությունը և կամ անձնազոհությունը, բարությունն ու ճշտախոսությունն իրենց ազդեցությունն են գործում մեր  հոգու և մարմնի վրա և իրենցից հետք են թողնում: Ահեղ դատաստանի ժամանակ հեշտությամբ կարելի է վերծանել այդ հետքերը: Դրանք էլ ահեղ դատաստանում մեր վկաներից են համարվում: