Ռուհոլլաhի դպրոցում (21.Երիտասարդները և երիտասարդական ժամանակաշրջանը)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i102455-Ռուհոլլաhի_դպրոցում_(21.Երիտասարդները_և_երիտասարդական_ժամանակաշրջանը)
Ներկայացնում ենք «Ռուհոլլաhի դպրոցում» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք երիտասարդների ու երիտասարդական ժամանակաշրջանի մասին Իմամ Խոմեյնիի տեսակետներին:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2018 18:44 Asia/Tehran

Ներկայացնում ենք «Ռուհոլլաhի դպրոցում» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք երիտասարդների ու երիտասարդական ժամանակաշրջանի մասին Իմամ Խոմեյնիի տեսակետներին:

Նախորդ համարում ասացինք, որ լուսահոգի իմամը երիտասարդներին խորհուրդ էր տալիս լավագույնս օգտվել երիտասարդության բարիքներից , այն օգտագործել սատանայական գայթակղություններից պաշտպանվելու համար , քանի որ ծերության տարիներին մարդն ավելի դժվար է կարողանում զբաղվել ինքնակերտմամբ: Իմամի համոզմամբ, շահի ռեժիմը փորձում էր անտարբեր դարձնել երիտասարդներին ինքնության ու սեփական ճակատագրի նկատմամբ : 

 

 

Լուսահոգի Իմամ Խոմեյնի

 

Լուսահոգի Իմամ Խոմեյնին համոզված էր, որ հասարակությունն է երիտասարդների դերակատարության մեծ ոլորտն ու դաշտը : Նա շնորհակալություն է հայտնում երիտասարդներին ցուցաբերած պատասխանատվության համար, ասելով .«Դուք հզոր երիտասարդներդ վաստակեցիք այս մեծ հաղթանակը: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ՝ ողջ կարողությամբ ու ամուր կամքի շնորհիվ աստվածային կամոք ոտքի ելնելու համար: Դուք ձեր հոգսերը թողած կատարեցիք այս մեծ աշխատանքը: Ձեր հաղթանակի գաղտնիքը միաբանությունն էր»: Իմամը երիտասարդների դերակատարությունը հեղափոխության հաղթանակով չի սահմանափակում, հավատացած լինելով, որ բարոյազրկության արմատախիլ անելը և դավաճաններից երկրի փրկությունն իրականացվելու է միմիայն երիտասարդների միջոցով : «Իրանի ժողովրդի բոլոր խավերի երիտասարդների ջանքերի շնորհիվ այս շարժումն արդյունավորվեց: Ձեր օգնությամբ կարողացանք արմատախիլ անել բարոյազրկությունը և այսուհետ ևս ձեր օգնությամբ ենք վերացնելու այդ համակարգի մնացորդներին: Դուք նվիրեցիք ձեր արյունը, բեղմնավորեցիք այս շարժումը , համոզված լինելով, որ կարող եք հաղթահարել առջևում եղած դժվարությունները: Դուք միաբանությամբ ու անձնուրացությամբ Իսլամը փրկեցիք թշնամիներից ու վարձկաններից: Դուք այս հասարակությանը փրկեցիք պառակտիչներից»:

Հոգելույս Իմամ Խոմեյնին իսլամական հեղափոխությունում երիտասարդների դերակատարությունը համարել է աստվածային ուժի հրաշքի դրսևորումը , որն ապացուցեց, թե կարելի է կանգնել գերուժերի դեմ : «Դուք երիտասարդներդ ապացուցել եք, որ կարող եք ողջ կարողությամբ դիմակայել մեծ ուժերին և պահպանել ձեր երկիրը: Դուք ապացուցել եք, որ աշխարհում իրականացրել եք աստվածային ուժի հրաշքը: Դուք կանգնեցիք նրանց դեմ, ովքեր ցանկանում էին ոչնչացնել Իրանն ու իրանցիներին, կողոպտել երկրի հարստությունը: Դուք դիմադրեցիք ու հաղթեցիք»: Իմամ Խոմեյնին ներքին բռնապետերի ու արտաքին գաղութարարների դեմ երիտասարդների պայքարը համարել է աշխարհի ընչազուրկների համար օրինակ, ասելով.«Իրանի քաջարի երիտասարդների կանգունությունը օրինակ է համարում բոլոր ընչազուրկների համար»: Նա իսլամական հեղափոխությունը համարում է մեծ թվով երիտասարդների խրախուսիչը, որոնք այս շարժման շնորհիվ սկսեցին քայլել ժողովրդին ծառայության ճանապարհով: «Աստծո կամոք այս երկրում մեծ շարժում է տեղի ունեցել : Երիտասարդները, որոնք զբաղված էին անառողջ մթնոլորտում, այսօր ծառայում են Աստծուն ու ժողովրդին: Մենք պետք է դիմենք այս երիտասարդների օգնությանը: Ի սկզբանե երիտասարդներն են եղել մեր հույսը»:   

Իմամ Խոմեյնին երիտասարդների մոտ փոփոխության հակումն է համարել հասարկության հեղափոխական կարևոր իրադարձությունը, նշելով.«Մեր երիտասարդների մոտ ստեղծված փոփոխությունն ավելի կարևոր է երկրում առաջացած փոփոխությունից»: Լուսահոգի իմամը աստվածային բարեհաճությունը համարում է կարճատևում բարոյականության կերտման համար երիտասարդների հակումների բերող գործոնը, որի արդյունքը դարձել է ժողովրդին ծառայելու երիտասարդների ձգտումը և նահատակության գաղափարախոսության արմատավորումը : Նրանք, ովքեր փորձում են մաքրագործել ոգին, հիսուն տարի նեղություն են կրում, որից հետո հասնում են ինչ-որ պաշտոնի: Իսկ Աստված կարճ ժամանակահատվածում հեղափոխեց այս երիտասարդներին, նրանց հասցնելով այնպիսի պաշտոնի, որին չհաջողվեց հասնել հիսուն տարի նեղություն կրածները ՝ միակն Աստծուն ձգտելը և նահատակության սկզբունքի արմատավորումը: Սա փոփոխություն է , որը արևմուտքն ու արևելքը չեն կարող հասկանալ».-ասել է իմամ Խոմեյնին: Իմամ Խոմեյնին երիտասարդների բարոյական ու հոգեբանական փոփոխությունն է համարում աշխարհի մյուս հեղափոխություններից իսլամական հեղափոխության տարբերող հանգամանքն, ասելով .«Այս ժողովուրդը Աստծո կամքով է փոխվել և բարոյական հարցերում, երիտասարդները հրաժարվել են անցյալի հակումներից : Նրանք իմացել են, որ ի՞նչ է Իսլամը և այս հեղափոխությունն ինչի արդյունք էր: Եթե դա չլիներ, ապա այս հեղափոխությունն էլ կունենար մյուս հեղափոխությունների ճակատագիրը»:

 

Երիտասարդների հասարակական իրավիճակի հարցը քննարկելիս, իմամ Խոմեյնին զերծ է պահում երիտասարդներին թմրանյութերից ՝ մանավորապես հերոինից և շեշտում է, որ թմրանյութերի տարածումը գաղութարար ուժերի դավերից է , որն ուղղված է երկրի խնդիրների նկատմամբ երիտասարդներին պասիվ ու անտարբեր դարձնելուն: «Հարցը չպետք է ընդունել պարզ կերպ, որ մի խումբ դարձել է թմրադեղեր վաճառողը, իսկ մի այլ խումբ օգտագործողը: Սա մեծ ուժերի դավադրությունն է,որի միջոցով փորձում են մեզ հարվածել: Երիտասարդները կարող են կառավարել երկրի տնտեսությունը, կարող են զինվել մշակութային, ռազմական ու քաղաքական առումներով: Սա մի ծրագիր է մեր երիտասարդներին ծնկի բերելու համար: Թմրամոլ մարդը չի կարող քաղաքականությամբ ու տնտեսությամբ զբաղվել , չի կարող մասնակցել պատերազմի»: Նա շարունակ երիտասարդներին զգուշացրել է հակակրոնական քարոզչություններից ազդեցություն կրելուց , ասելով.«Մեր երիտասարդները պետք է իմանան, որ իսլամական երևույթների դեմ տարվող ցանկացած քարոզչություն իրականացվում է կողոպտիչների կողմից ՝ Իսլամին հարվածելու համար: Մեր երիտասարդները մուսուլման են ու ակտիվ և պետք է իմանան, որ իսլամական քարոզչությունն ինչ-որ բան ունի, որին նրանք դեմ են»:

Լուսահոգի Իմամ Խոմեյնին խոսքի ու կարծիքի ազատությունը համարել է երիտասարդների իրավունքը և հոգևորականներին ու մտավորականենրին կոչ է անում գրկաբաց ընդունել իսլամական տարբեր հարցերի շուրջ արտահայտվող երիտասարդներին: «Ցանկանում եմ ասել, որ երկրում տիրող իսլամական միջավայրում, երիտասարդները ցանկանում են բարձրաձայնել իրենց կարծիքը : Հոգևորականները պետք է գրկաբաց ընդունեն նրանց : Եթե շեղվեն, ապա պետք է բարությամբ ցույց տալ իսլամական ճիշտ ուղին ՝ անտեսել հաշվի առնելով այն փաստը, որ հնարավոր չէ անտեսել նրանց միստիկական ապրումներն ու զգացումները կամ պիտակավորել որպես շեղում ու կասկածով մոտենալ նրանց խոսքերին»-ասել է Իմամ Խոմեյնին: Նա երիտասարդների ճիշտ դաստիարակությունը համարել է հոգևորականների ու համլսարանի դասախոսների պարտականությունը , ասելով.«Մենք որպես հոգևորական, իսկ դուք էլ որպես համալսարանական, պատասխանատու ենք երիտասարդների համար : Պետք է դաստիարակենք մի սերունդ, որ կարող են ծառայել երկրին ու Իսլամին, կարող են լինել հավատարիմ քաղաքացի ու անդավաճան»:

Իմամ Խոմեյնին հուսալքությունը համարել է երիտասարդների մոտ թուլության հանգեցնող գործոն: Նա երիտասարդներին կոչ է արել չգայթակղվել: «Սատանայի զենքերից մեկը հուսալքությունն է : Այն հարցերում, որտեղ մարդը պետք է լինի հուսադրված, սատանան հուսալքություն է առաջացնում, որպեսզի թուլացնի մեր երիտասարդներին»: Նա մեծարելով երիտասարդ մարզիկներին, որպես հուսալքության դեմ պայքարող խավի, նրանց կոչ է անում միաժամանակ զբաղվել ֆիզիկական ու հոգեբանական առողջությամբ: «Երբ միաձուլվում են մեր ֆիզիկական ու հոգեբանական կարողությունը, դա շատ արժեքավոր երևույթ է լինելու : Ֆիզիկական ուժը ծառայելու համար է , իսկ հոգեբանականը ՝ առաջնորդելու համար: Այս երկու ուժերը միասնաբար կերտելու են լիարժեք մարդու նկարագիրը»: