Մի ցնորված նախագահի անվերջանալի սկանդալները
(last modified Mon, 21 Jan 2019 16:35:49 GMT )
Հունվար 21, 2019 20:05 Asia/Tehran

Անցած տարվա վերջերին ԱՄՆ-ում էկրան բարձրացավ «Թրամփի մասին կանխատեսումը» ամերիկյան ֆիլմը:Ավետարանական քրիստոնյաները (կամ սիոնիստ քրիստոնյաները) Թրամփի պատկերում Իրանցի Աքեմենյան թագավոր Կյուրոսի դեմքն են ուրվագծել: Այս հաղորդման ընթացքում կքննարկենք վերոնշյալ ֆիլմը: Ֆիլմը Մարկ Թեյլորի պատմությունն է: Հրշեջ ծառայող, ով հայտարարում է, որ 2011թ. Աստված իրեն ասել է, որ Դոնալդ Թրամփը դառնալու է ԱՄՆ նախագահ:

 

Ֆիլմի հատվածներից մեկում Մարկ Թեյլորի դերակատարը բացում է «Աշիա» գրքի 45-րդ բաժինը, որտեղ խոսվում է  Աքեմենյան թագավոր Կյուրոսի մասին: Մեկ այլ բաժնում մենք լսում ենք Դոնալդ Թրամփի խոսքերը, ով ներկա է «թիվ 700 ակումբ» քրիստոնեական հեռուստաշուոյին: Մի ժամանակ, ավետարանական  եկեղեցու խոսնակ Լանս Վալնովը, ով նույնպես ներկա է ֆիլմում, ասել էր. «Որոշված է, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահը լինի Կյուրոսի նման, որի մասին խոսվում է Աշիայի գրքի 45-րդ բաժնում: Նա վերականգնելու է քանդված պատերը և պատ է քաշելու մեր մշակույթի ու դրա խորտակման միջև»: 

Կյուրոսն ապրել է մթա 6-րդ դարում և եղել է Փարս երկրի առաջին կայսրը: Աշիա գրքի 45-րդ բաժնում Կյուրոսը մեծարվում է` Բաբելոնում հրեաներին ազատագրելու համար: Բաժինը սկսվում է  այսպես. «Աստված Կյուրոսին թագավոր հռչակեց և նրան տվեց ուժ ու իշխանություն` երկրները գավթելու և թագավորներին խորտակելու համար»: «Թրամփի  մասին կանխատեսումը» ֆիլմը նկարահանվել է Լիբերթի համալսարանի դասախոսների և ուսանողների աջակցությամբ: Համալսարան, որի ռեկտոր Ջերի Ջունիորը, ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ մեծ դերակատարություն է  ունեցել ավետարանական եկեղեցու հետևորդներին Թրամփի օգտին ձայն տալու հարցում համոզելու գործում: Բացի դրանից, այնպիսի դեմքեր, ինչպես` Ջենիոն Փիրոն «Ֆաքս Նյուզից» և ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռան Դերմերը, այն անձանցից են, ովքեր խոսել են Թրամփի ու Կյուրոսի նմանություններից: Սպիտակ տան Սուրբ գրքի շաբաթական  ուսումնսաիրությունների խմբի կազմակերպիչ Ռալֆ Դրոնինգերը, այնքան է սիրում թագավոր բառը, որ հաճախ այն որպես բայ է օգտագործում: Նա իր հետևորդներին ասում է. «Պատրաստ եղեք ապագա կյանքում թագավորության համար»: Հատկանշական է, որ այս խմբի քննարկումներին մասնակցում են նաև նախագահի տեղակալն ու աշխատակազմի այլ աշխատակիցներ: Քեթրին Ստյուարտն ով ավետարանական քրիստոնյաների մասին նյութեր է տպում «Նյու Յորք Թայմզում», գրում է. «Այս երևույթը, այսինքն` սիոնիստների մոտ տարածված «վերջին ժամը» ԱՄՆ-ի նախագահի հետ կապ տալը, նորություն չէ:

Ջորջ Բուշի օրոք, նրանք Բուշին Քրիստոս էին հռչակել: Իսկ ավելի վաղ, Ռոնալդ Ռեյգանը երազում էր որ լինի այն մարդը, ով կրակելու է «վերջին ժամի հրթիռը»: Ավետարանականներն ու քրիստոնյա ծայրահեղականները, Թրամփին հզոր անձ են համարում, ինչպես Կյուրոսը և այդ պատճառով էլ պաշտպանում են նրան: Հատկանշական է, որ այս մարդիկ հավանում են Թրամփի ոճը ոչ թե միայն նրա հակումները: Լանս Վալնովն ասում է. «Ես համոզված եմ, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահը նման է Կյուրոսին: Նա վերականգնելու է քանդված պատերն ու մեզ պաշտպանելու է մշակութային խորտակումից»: Քեթրին Ստյուարտն այս կապակցությամբ գրում է. «Չնայած ԱՄՆ նախագահի հասցեին հնչեցված բոլոր քննադատություններին, այս խումբը կլինի վերջինը, որ կհրաժարվի նրանից: Պետք է զգույշ լինենք, որովհետև աջակողմյան քրիստոնյաներին Թրամփը գրավում է ոչ միայն իրենց տնտեսական շահերի պաշտպանության համար, այլ իր հակաժողովրդական գաղափարների»: Ճիշտ է, որ ազգայնական քրիստոնյաներն ԱՄՆ Սահմանադրությունը հարգեու մասին գեղեցիկ հայտարարություններ են անում: Սակայն իրականում նրանք որպես ղեկավար նախընտրում են բռնատերերին: Այն, ինչ նրանք իրոք ցանկանում են, մի թագավոր է: Քրիստոնյա ծայրահեղականները համոզված են, որ այնպիսի թագավորներն ինչպես Կյուրոսը, չեն հետևում ոչ մի օրենքի: Նրանք իրենք են սահմանում իրենց օրենքները և գերազանց ղեկավարներ են այս թունավոր ժամանակների համար: Թրամփը բազմիցս դրական է արտահայտվել բռնատեր իշխող դառնալու հարցին և իրեն հարմար է համարել այդ պաշտոնին: Որպես օրինակ, նախընտրական հանրահավաքներից մեկում, որին ներկա էին նաև Լանս Վալնովն ու ավերատանչական եղեկեցու հետևորդները, Թրամփն ասաց. «Եթե չեք անհանգստանա, կասեմ, որ դուք շատ մեղմ եք ու բարի»: Այս խոսքը դուր եկավ ներկաներին ու նրանք մեծ քարոզարշավ սկսեցին դրա համար:  

Ստյուրատը հավելում է. «Քրսիտոնյա ազգայնամոլներն այսօր մտածում են, որ Կյուրոսի նման թագավորները կարիք չեն ունեցել հետևել օրենքների, որովհետև իրենք են եղել օրենքը: Հոռետեսական ժամանակներում այս երևույթը նրանց դարձնում է լավագույն ղեկավար»:

Կյուրոսը թագավոր էր: Իսկ քրիստոնյա ազգայնամոլների աշխարհում, լեգիտիմ իշխանությունը համարվում է տղամարդկանց սեփականությունը: Այս խմբի անդամներն ասում են, որ Սուրբ գիրքը հորդորում է  ունենալ միայն տղամարդ ղեկավար: Իհարկե, որոշ ծայրահեղական քրիստոնյաներ, պաշտպանում են Թրամփին, որպեսզի վերջ տան հղիության արհեստական ընդհատմանը վերաբերող օրենքներին: Նրանք ներկա են եղել անցած երկու տարիների ընթացքում քրիստոնյա ծայրահեղականների կողմից անցկացված կոնֆերանսներին, որտեղ Թրամփը որպես հրաշք է ներկայացվել, ով իջել է երկնքից, որպեսզի ժողովրդին վերադարձնի դեպի Արարիչը: Այս կոնֆերանսներում նույնիսկ ասվել է, որ Թրամփին հակառակվելը նույնն է, ինչ Աստծուն հակառակվելը: Ստյուրատի տեսակետից, ծայրահեղական քրիստոնյաների շարժումն իրականում հայրիշխանական ու բռնատիրական շարժում է: Նա գրում է. «Նրանք մշակութային պատերազմի մեջ չեն: Նրանք ուղղակի հարձակվում են ժողովրդավարության վրա: Ավետարանչականներն ու քրիստոնյա ազգայնամոլները Կյուրոսին համարում էին հզոր թագավոր ու դրա համար էլ պաշտպանում են նրան: Նրանք սիրում են ոչ միայն Թրամփի հակումները, այլ նաև նրա ոճը: Իսկ այդ ոճի լավագույն դրսևորումը հին ժամանակներում, եղել է հենց Կյուրոսը»:
Հետաքրքիր է, որ առաջին անգամը չէ, որ մի ցնորված նախագահ, իրեն համեմատում է  հատկապես Աքեմենյան մի թագավորի հետ, կախվելով փրփուրներից»:

2018թ. սկզբին, մի սիոնիստական կազմակերպություն, մետաղադրամ կտրեց, որի վրա Կյուրոսն ու Թրամփը պատկերված են կողք կողքի: Դրանից հետո, սկիզբ առավ մի բանավեճ, որի կողմերից մեկը համոզված էր, որ նման համեմատությունը վիրավորանք է մարդու իրավունքների ու պատմության նկատմամբ: Կազմակերպությունն արդարացնելով իր քայլը հայտարարեց. «Հրեաները համոզված են, որ Կյուրոս մեծը  ու Դոնալդ Թրամփը, անգամ 2557 տարի տարբերությամբ, միևնույն դերն են կատարում Երուսաղեմը հրեաների համար պահպանելու հարցում»: Պատմական աղբյուրների համաձայն, իրանցի թագավոր Կյուրոս մեծը, 2500 տարի առաջ թույլ տվեց, որ հրեաները Բաբելոնի աքսորից վերադառնան ու հաստատվեն Երուսաղեմում: Իսկ Դոնալդր Թրափն այս քաղաքը հռչակեց Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք: Սիոնսիտական կազմակերպության այս քայլն արժանացավ բազմաթիվ արձագանքների: Շատ պատմաբաններ հայտարարեցին, որ Կյուրոսը հատուկ անձ է եղել ու Թրամփի նման ռասիստ պաշտոնյանյին վերջինիս հետ համեմատելը, կարելի է համարել պատմական սխալ: Այս քայլն իհարկե քննադատության արժանացավ նաև Իրանում, քանի որ Թրամփը ոչ մի կապ չունի Կյուրոս մեծի հետ: Իրանցիները նույնպես հայտարարեցին, որ Թրամփին Կյուրոսի հետ համեմատելը վիրավորանք է մարդու իրավունքների ու պատմության նկատմամբ:

Կարևորն այն է, որ այս ծայրահեղ նախագիծը, որը ներկա պատմությունը համեմատում է  Իրանի հին պատմության հետ, ցույց է տալիս, որ ոմանք ցանկանում են այս հին նախագիծը վերակենդանացնել, իսլամի ու իսլամական հեղափոխության դեմ պայքարելու համար: Այս ծրագիրը պարտվեց նաև Իրանի վերջին շահի ժամանակ: Հետաքրքիրն այն է, որ եթե Իրանում եղել է Կյուրոս մեծի նման թագավոր, որը կարող է օրինակ ծառայել շատ երկրների համար, արդյո՞ք պատրաստ կլիներ ենթարկվել արևմտյան երկրների քմահաճույքներին ու ԱՄՆ-ի բռնատիրական քաղաքականությանը: Արդյո՞ք նա կլռեր սիոնիստների կողմից իրականացվող սպանդի առաջ:

Վերջում պետք է ասել, որ ոչ մի նմանություն գոյություն չունի Իրանի շքեղ պատմության ու այս խմբի հայտարարությունների միջև: Այն ինչ երևում է, սուտն է, որպեսզի դրա միջոցով արդարցվի մի մարդ, ով այսօր ղեկավարում է Միացյալ Նահանգները և փորձում է  արդարացնել իր զառանցանքները: