Իսլամաֆոբիան արևմուտքում (61)
Ողջույն ձեզ թնակագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Մյանմայում իսլամատյացության մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի զգուշացման, ոչ իսլամական երկրներում իսլամի վերաբերյալ առկա թյուրիմացությունների վերացման հարցով մուսուլմանների կողմից տարվող ջանքերի և Ավստրիայում դեռ 10 տարին չբոլորած աղջիկների համար հիջաբի արգելման խնդիրների մասին:
Խտրականությունը, ռասիզմը և մուսուլմանների սպանությունը իվերջո հանգեցրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի արձագանքին: Նա կոչ արեց կանխել մուսուլմանների դեմ ատելության տարածումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրեց իսլամաֆոբիայի տարածման կապակցությամբ և խոր ցավ հայտնեց ռոհինգյա մուսուլմանների տառապանքների ու տանջանքների շարունակման կապակցությամբ: Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի վավերացման 70-ամյակի առիթով ՄԱԿ-ի կենտրոնում կազմակերպված արարողության ընթացքում ունեցած ելույթում Գուտերեշը խոր մտահուգություն է հայտնել Մյանմայում մուսուլմանների իրավիճակի կապակցությամբ, որոնք պլանավորված եղանակով սպանության ու խոշտանգումների են ենթարկվում: Գուտերեշն ասել է.«Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիան մարդու իրավունքների առաջին պայմանագիրն է, որ ՄԱԿ-ը վավերացրել է դեռևս 1948թ. դեկտեմբերի 9-ին»: Նշելով որ ԻԼԻՊ-ի նման բռնատենչ ու ծայրահեղական խմբերը Իրաքում սպանել ու սեռական ստրկության են ենթարկել եզիդիներին նա հավելել է.«Արտերկրացիների ու կանանց նկատմամբ ատելությունը և իսլամ կրոնի դեմ թշնամությունը օրըստօրե ավելանում է»: Նշելով, որ միջազգային հանրության պարտականությունն է դիմակայել զանգվածային սպանություններին ու պատժել այդ կարգի գործողությունների հեղինակներին ու իրականացնողներին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է.«Բոլորս պետք է անհատական ու միասնական կարգով դիմակայենք կրոնական ու ցեղային խտրականություններին»: Իր ելույթի մի այլ բաժնում Գուտերեշն ասել է.«Ռոհինգյա մուսուլմանները համակարգված ռեժիմով տանջանքների և տարբեր տեսակի ոտնձգությունների են ենթարկվում: Այս ամենը ցեղային մաքրագործում է համարվում»:
Ոչ մի կրոնի հետևորդները մուսուլմանների նման սպանությունների, խտրական մոտեցումների և ռասիզմի չեն ենթարկվել: Ոչ մի կրոնի հետևորդներ մուսուլմանների նման ահաբեկչության զոհ չեն դարձել: Այսպիսի պայմաններում արևմտյան պետությունները իսլամի ուսուցումները ծայրահեղական են անվանում ու մուսուլմաններին մեղադրում են ահաբեկչության ու ծայրահեղականության մեջ: Արևմտյան պետությունները իսլամի նկատմամբ այս ոչ իրատեսական ընկալումը տարածում են ամբողջ աշխարհում: Այնպես որ Մյանմայի բուդդայականները ազդվելով արևմտյան կառավարությունների ռասիստական ու խտրական վերաբերմուքից ցեղասպանության են ենթարկում ռոհինգյա մուսուլմաններին և իրենց հայրենիքից՝ Ռախին նահանգից նրանց արտաքսում են: Ուշագրավ կետն այն է, որ արևմտյան կառավարությունները ընկերակցում են Մյանմայի կառավարությանը: Չնայած որ արևմտյան պետությունները Մյանմայի կառվարությանը քննադատում են մուսուլմանների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար, սակայն դրանք լոկ մարդասիրական ժեստեր են: Մյանմայի կառվարությանը ճնշման տակ դնելու, մուսուլմանների սպանությանը վերջ տալու և փախստականների հայրենիք վերադառնալու համար նրանք ոչ մի գործնական քայլի չեն դիմում: Չնայած Եվրոպայում, Աֆրիկայում ու Արևելյան Ասիայում մուսուլմանների նկատմամբ ռասիստական քայլեր են իրականացվում, սակայն իսլամական հասարակությունները տարբեր երկրներում քայլեր են ձեռնարկում իսլամի նկատմամբ առաջացած թյուրիմացությունները վերացնելու համար: Մոհամմեդ մարգարեի ծննդյան տոնը հարմար առիթ էր իսլամի և Մոհամմեդ մարգարեի ուսուցումները ներկայացնելու համար:
Բրազիլիայում իսլամական հաստատությունները այս կապակցությամբ «Մոհամմեդը մարդկության առաքյալ» խորագրով քարոզարշավ են սկսել: Բրազիլիայի տարբեր շրջաններում այդ նպատակով անցկացվող արարողություներն են՝ մի շարք համաժողովներ, նիստեր ու կրոնական երկխոսություններ: Այս միջոցառումներին մասնակցել են հոգևորականներ և իսլամական բարեգործական կենտրոնների ղեկավարներ: Բրազիլիայի իսլամական հաստատությունների միության ղեկավար դոկտոր «Մոհամմեդ Ալ-Զաղբենին» ասել է.«Իսլամական հաստատությունների միության հետ կապված քարոզիչներն ու իսլամական հավաքականությունները «Մոհամմեդը մարդկության առաքյալ» քարոզարշավի հետ համագործակցելու հրավեր են ստացել: Նրանք պետք է իսլամի մարգարե Մոհամմեդի ուսուցումները և իսլամ կրոնը ծանոթացնելու և իսլամի մասին սխալ կարծիքները փարատելու համար նիստեր, համաժողովներ ու զրույցներ անցկացնեն մուսուլմանների ու ոչ մուսուլմանների համար»: Ալ-Զաղբենին հավելել է.«Իսլամի մարգարեն աշխարհին սովորեցրել է մարդկության իմաստը և իսլամի հրավերը մի մարդասիրական ուղերձ է ուղղված ողջ աշխարհին՝ բարոյականությունն ու բարությունը տարածելու համար, այնպես որ իսլամի մեծ մարգարեն ասում է.«Սակայն ուղարկվել եմ բարոյականությունը լրացնելու համար»: Մուսուլման մտավորականը շեշտել է.«Իսլամը խաղաղության, կառուցողականության ու ապահովության կրոն է, հետևաբար պետք է ողջ ուժով շարունակենք կառուցողականության ու վերականգնման ուղին, քանի որ մեր կրոնը ոչ թե ավերման ու նեխածության, այլ կառուցողականության և վերանորոգման կրոն է»:
Իսլամ կրոնի ամեն մի պատվիրանում ու պաշտամուքում մի խորհուրդ է թաքնված: Հիջաբը նույնպես իսլամի հորդորներից մեկն է: Հասարակության մեջ կնոջ զգայուն դերը պատճառ է դարձել իսլամը կարևորելով հասարակության և ընտանիքի մեջ կնոջ դերակատարությունը՝ նրան տարբեր վնասներից ու չարաշահումներից պաշտպնելու համար կնոջը հորդորի հիջաբ կրել: Հիջաբը միջոց է ծառայում կնոջը ցանկասեր տղամարդկանցից պաշտպանելու համար, ովքեր կնոջը որպես ապրանք են դիտում: Այժմ մուսուլմանները իրենց ավանդույթների հիմուքով ինչ-որ կերպ փորձում են պահպանել կնոջ հագուստների ծածկված լինելը: Մուսուլման ընտանիքները փորձում են իսլամական հագուստն ու հիջաբը մանկությունից ծանոթացնել իրենց երեխաներին: Այնպես որ այլ կրոնների հետևորդներն էլ նույնպես են վարվում, սակայն ոչ ոք չի հակազդում նրանց: Որոշ հրեաների կամ սիքերի գլխարկի ձևը, դեմքի հարդարանքը, մազերն ու հագուստը յուրահատուկ է, սակայն ոչ ոք այդ հագուստների համար նրանց ծայրահեղական, բռնատենչ ու հետամնաց չի համարում: Սակայն արևմտյան կառավարությունները իրենց սխալ ենթադրությունների հիմունքով իսլամի ուսուցումների գործադրման համար սահմանափակումներ են առաջացրել ու շարունակում են առաջացնել մուսուլմանների համար: Այս ոլորտում ամենանոր իրադարձությունը Ավստրիայի կառավարության կողմից տարրական դպրոցներում աշակերտուհիների համար հիջաբի արգելումն է: Ավստրիայի աջակողմյան ծայրահեղական կառավարությունը այդ երկրում 10 տարին չբոլորած աղջիկներին հիջաբն արգելելու մասին օրենք է ներկայացրել այդ երկրի պառլամենտին: Ավստրիայի կառավարությունը այս քայլը կատարել է «Այդ երկրի հիմնական մշակույթը» հարձակումներից պաշտպանելու պատրվակով:
Պառլամենտում վավերացվելու դեպքում այս օրինագիծը իր մեջ նաև կներառի մասնավոր դպրոցները և այդ օրենքը խախտող ծնողները կդատապարտվեն 440 եվրո (445 դոլար) տուգանքի վճարման կամ էլ 2 շաբաթ ազատազրկման: Եթե Ավստրիայի պառլամենտը վավերացնի այդ օրենքը այն գործադրման կհանձնվի 2019թ.: Ավստրիայում են բնակվում շուրջ 700 հազար մուսուլմաններ, որոնցից 300 հազարը ծագումով թուրքեր են: Ավստրիայի մուսուլման քաղաքացիների մեծ մասը պատկանում են թուրք ընտանքիների երկրորդ կամ երրորդ սերնդին, որոնք 1960թ. գաղթել են այս երկիր: