Իրանի առաջնորդի նովրուզյան ուղերձը (Արտադրության աճը նոր տարում)
(last modified Sun, 24 Mar 2019 16:15:23 GMT )
Մարտ 24, 2019 20:45 Asia/Tehran

Ամեն տարի, իրանական նոր տարվա շեմին, Իրանի ժողովուրդը սպասում է Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի նովրուզյան ուղերձին:

Իր ուղերձում, առաջնորդը ներկայացնում է երկրի վիճակն անցած մեկ տարվա ընթացքում և ներկայացնում է  գալիք տարվա կոչը: Արդեն մի քանի տարի, Իրանի առաջնորդը կարևորում է տնտեսական հարցերին առավել մեծ ուշադություն դարձնելն ընդգծելով, որ ներքին արտադրության զարգացումը բազմաթիվ տնտեսական խնդիրների լուծման կարևոր գործոններից է:

Անցյալ տարին ԻԻՀ առաջնորդը հռչակել էր որպես «Ներքին արտադրանքի հովանավորության» տարի: Իսկ իրանական 1398 թվականն Այաթոլլահ Խամենեին հռչակել է «Ներքին արտադրության աճի տարի»: Այս կապակցությամբ, իր ամանորյա ուղերձում, առաջնորդն ասել է. «Իմ կարծիքով, արտադրությունն այս տարվա առանցքային հարցն է, ուստի ես այս տարին անվանում եմ Ներքին արտադրության աճի տարի: Մենք բոլորս պետք գործադրենք մեր ջանքերը, որպեսզի ներքին արտադրությունը զարգանա և Աստծո կամոք, տարվա սկզբից մինչև վերջ, դա զգացվի»:

ԻԻՀ առաջնորդի նովրուզյան ուղերձը

 

Մաշհադում գտնվող իմամ Ռեզայի դամբարանում կայացած հավաքում, ԻԻՀ առաջանորդը բարձր գնահատեց ներքին արտադրության նկատմամբ ժողովրդի բարձր հովանավորությունը, նշելով, որ այն պետք է շարունակվի նաև այս տարի: Իսկ ներքին արտադրության զարգացման մասին առաջնորդն ասել է. «Կարևոր և հիմնական հարցը ներքին արտադրության զարգացումն է: Եթե արտադրությունը զարգանա, ապա երկրի տարբեր ոլորտներում ականատես կլինենք զարգացման: Արտադրության աճը կազդի և՛ զբաղվածության և՛ սղաճի կրճատման և՛ բյուջեի հավասարակշռության վրա: Դա կբարձրացնի նաև ազգային արժույթի արժեքը»:

Նա հավելել է. «Արտադրությունը, որի մասին խոսում ենք, միայն արդյունաբերությանը չի վերաբերում: Դա նաև գյուղատնտեսությունն է, անասնապահությունը, խոշոր և միջին արդյունաբերությունը, ձեռարվեստը և ընտանեկան բիզնեսը: Անգամ ամենափոքր չափերով գյուղական բիզնեսը: Իսկ այս ամենն օգնելու է, որպեսզի մարդկանց կենսամակարդակը բարձրանա»:

Այնուհետև, դիմելով կառավարությանը, խորհրդարանի պատգամավորներին, ժողովրդին ու գործարարներին, առաջնորդը նշել է, որ նրանք արտադությունը պետք է ներառեն իրենց ծրագրերում: Նա հավելել է. «Անհրաժեշտ է աջակցել գործարարին, ներդրողին, նրան, ով հարստություն է ստեղծում երկրի համար: Եվ անպայման պետք է ջանք ու եռանդ գործադրվի՝ բիզնես ոլորտի բարելավման համար»:

ԻԻՀ առաջնորդի ելույթը Նոր տարվա առաջին օրը

 

 

ԻԻՀ առաջնորդն ԱՄՆ-ի լայնածավալ հակաիրանական պատժամիջոցների մասին ասել է, որ դրանք պարտության են մատնված և 1398թ պետք է լինի հնարավորությունների,  նոր դժվարությունները հաղթահարելու ու դրանց համար ելք գտնելու տարի: Նա պետական պաշտոնյաներին, մտավորականներին  ու երիտասարդներին կոչ է արել ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցներին դիմակայելու համար ելքեր գտնել: Առաջնորդը հավելել է. «Շատ ճանապարհներ կան թշնամու սադրիչ և անարդար պատժամիջոցները չեզոքացնելու համար»: Որպես ապացույց, առաջնորդը ներկայացրել է մի քանի փաստ: Նա նշել է. «Մենք ոչ մի բանի պակաս չունենք: Մեր մարդկային ու բնական ռեսուրսները շատ հարուստ են: Բացի այդ, երկրում նաև կա գումար: Սակայն այս ամենը պետք է տնօրինել պատասխանատու կերպով: Իսկ դա համարվում է ջիհադական տնօրինում»: Նա նշել է, որ այս կառավարման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հարկավոր է ջանք թափել հանուն Աստծո, չհիասթափվել, լինել ազնիվ և ժողովրդական: Այաթոլլահ Խամենեին նշել է. «Կառավարման նման ձևին հետևող տնօրենները պետք է գիտական սկզբունքների վրա հիմնվելով, և ճշգրիտ  ու գիտական ձևերով, ելքեր գտնեն, լինեն կիրթ, գործունյա և ունենան տարբեր հնարավորություններ: Եթե այսպիսի տնօրենները սկսեն աշխատել, տնտեսությունն անշուշտ կծաղկի»: Խոսելով «Հեղափոխության երկրորդ քայլ» անունով բանաձևի մասին, նա նշել է. «Այս բանձևի շրջանակներում, պետք է օգտվել երիտասարդ ուժից, երկրի դժվարությունները լուծելու նպատակով»: 

ԻԻՀ առաջնորդի ելույթը Մաշհադում

 

Իրանն ունի նավթի ու գազի հարուստ պաշարներ և չնայած սա առավելություն է համարավում,  սակայն այդ ռեսուրսները սխալ օգտագործելը և դրանց եկամուտներից կախվածությունը պատճառ կդառնան, որ երկրի տնտեսությունը դառնա խոցելի: Դժբախտաբար, նախորդ ռեժիմի ժամանակ, Իրանի տնտեսությունը կախված էր նավթից: Եվ չնայած հեղափոխությունից հետո այս կախվածությունը պակասել է, սակայն լիովին չի վերացել: Այաթոլլահ Խամենեին մշտապես կարևորում է նավթային եկամուտներին հիմնվելու անհրաժեշտությունը և հենց այդ պատճառով էլ համոզված է, որ նավթային պատժամիջոցները և նավթային եկամուտների կրճատումը հնարավորություն են՝ նավթից կախվածությունը կրճատելու  և ներքին արտադրությունը զարգացնելու համար: Նրա ասելով, փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնք կախվածություն ունեն նավթային եկամուտներից, այդ եկամուտների կրճատվելու դեպքում սկսում են տնտեսական ռեֆորմներ իրականացնել և փրկվել այդ կախվածությունից:

ԻԻՀ առաջնորդի ասելով, գիտական ու հետազոտական կազմակերպություններում սկսել են այս կապակցությամբ հետազոտություններ անցկացնել: Նա  հավելել է, որ երբ Իրաքի բռնապետ Սադդամի բանակը հարձակվեց Իրանի վրա և արգելվեց Իրանին զենք վաճառելը, դա պատճառ դարձավ, որ իրանցի երիտասարդներն ամենասուղ հնարավորություններով, զենք արտադրեն: Արդյունքում, այսօր Իրանը վերածվել է  ռազմական խոշոր ուժի: Այաթոլլահ Խամենեին այնուհետև անդրադարձել է ԻԻՀ և արևմտյան կառավարությունների միջև հարաբերություններին: Մաշհադում գտնվող իմամ Ռեզայի դամբարանում կայացած հավաքում, նա նշել է, որ նրանք, ովքեր կողմ են արևմուտքի հետ հարաբերությունները խզելուն և նրանք,  ովքեր տարված են արևմտյան հովերով,  երկուսն էլ սխալ են: Նա հավելել է. «Արևմտյան երկրները գիտության ոլորտում մեծ զարգացում են ապրել: Նրանք տիրապետում են ժամանակակից տեխնոլոգիաներին: Ես իմ ելույթներում բազմիցս խոսել եմ այդ մասին և դա չի կարելի ժխտել: Մենք աշխարհի տարբեր երկրներից պետք է վերցնենք այն ամենն ինչ լավ է»:

Այաթոլլահ Խամենեին նշել է. «Արևմուտքի քաղաքականությունը և ուժը, լինի դա ԱՄՆ-ում թե՝ Եվրոպայում, անարդար է, բռնատիրական, անտրամաբանական ու ծավալապաշտական: Նրանք չունեն որևէ տրամաբանություն»:

 1398-ը Արտադրության աճի տարի  է հռչակվել

 

Արևմտյան պետությունների վերջին մի քանի դարերի գաղութատիրական գործողություններն ապացուցում են այս հայտարարության իսկությունը: Արմուտքը ոչ միայն թալանեց այլ երկրների բնական աղբյուրները, այլ դրանց թույլ չտվեց տնտեսապես զարգանալ: Հեղափոխության առաջնորդը, խոսելով գաղութատիրության մասին, անդրադարձել է եվրոպական երկրների կողմից Իրանին դավաճանելուն, նշելով, որ եվրոպացիները հավատարիմ չմնացին ՀԳՀԾ-ով ստանանձած իրենց պարտավորութուններին և չվերացրեցին հակաիրանական պատժամիջոցները:

Անդրադառնալով Նոր Զելանդիայի ահաբեկչական գործողության նկատմամբ արևմտյան երկրների անտրամաբանական ու սադրիչ դիրքոշորոշումներին, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ չնայած արևմտյան երկրները հայտարարում են,  որ պայքարում են ահաբեկչության դեմ, սակայն այդ երկրների շատ ղեավարներ, վերոնշյալ հարձակումը որակեցին որպես զինված հարձակում: Իսկ պատճառն այն էր, որ զոհերը մուսուլմաններ էին: Նշելով, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում վերջին երկու տարիների ընթացքում ներկայացվել է 226 հակաիրանական  նախագիծ  և դրա մի մասը վավերացվել է, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ դա արևմուտքի թշնամության ևս մեկ ապացույցն է: Նա հավելել է, որ արևմտյան երկրների հետ կարելի է  հարաբերություն ունենալ, սակայն նրանց վստահել և  նրանց վրա հույս դնել չի կարելի: Նա հավելել է. «Կապ ունենալը խնդիր չէ: Ես ասում եմ, որ արևմտյան երկրներին պետք չէ վստահել»: Արևմտյան երկրների նկատմամբ վստահությունը պատճառ է դառնում, որ այդ երկրիների սխալ և մոլորեցնող կարծիքներն ու համոզմունքները տարածվեն հասարակության շրջանում: Այաթոլլահ Խամենեին ասել է. «Շահի բռնատիրական ռեժիմի ժամանակ երիտասարդները կարծում էին, որ զարգանալու համար պետք է մի կողմ դնել հավատքն ու կրոնը: Նրանց ասում էին, որ հավատն ու կրոնը որևէ կապ չունեն գիտության ու զարգացման հետ»: Սակայն իսլամական հանրապետության աննախադեպ զարգացումն ու առաջադիմությունը՝ գիտական, մշակութային և ռազմական ոլորտներում, որոնք իրականցվեցին մուսուլման և իսլամին հավատարիմ մասնագետների կողմից, փաստեցին, որ արևմտյան երկրների վերոնշյալ հայտարարոյթունն անհիմն է:  

Դիմելով Իրանի ժողովրդին, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Արևմուքտն ու ԱՄՆ-ն, հասկացել են, որ եթե Իրանի ժողովրդին որևէ բան պետք լինի, նա կհասնի դրան: Նրանք հասկացել են, որ Իրանի ժողովրդի կամքին հակառակ հնարավոր չէ գնալ: Ուստի նրանք փորձում են այնպես անել, որ Իրանի ժողովրդի կամքը թուլանա: Այսօր աշխարհում ծախսվում են միլիարդավոր դոլարներ, որպեսզի թուլանան մեր երիտասարդների քաղաքական ու կրոնական համոզմուքնները և նրանց մեջ ոչնչանա շարժվելու և ոտքի կանգնելու կամքը: Նրանք ցանկանում են, որ դուք որոշում չկայացնեք և փորձում են թուլացնել իսլամական հասարակություն  և  քաղաքակրթություն ձևավորելու, ինչես նաև զարգանալու ՝ ժողովրդի կամքը: Նրանք գիտեն, որ եթե այս կամքը լինի, անկասկած այս ամենն իրականութուն կդառնա»: