Իսլամաֆոբիան արևմուտքում(70)
(last modified Sat, 13 Apr 2019 21:14:48 GMT )
Ապրիլ 14, 2019 01:44 Asia/Tehran
  • Իսլամաֆոբիան արևմուտքում(70)

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք արևմտյան հասարակության շերտերում առկա իսլամաֆոբիայի ու արևմուտքում ռասիստական վարքագծի դեմ մուսուլմանների մարդասիրական արձագանքի մասին:

Իսլամաֆոբիան ու իսլամատյացությունը ներթափանցել են արևմտյան երկրների հասարակական շերտերի մեջ: Բելգիայի պառլամենտի ծագումով թուրք պատգամավոր Մահինու Օզդեմիրն անդրադառնալով Եվրոպայում գործող իշխանությունների քաղաքականություններին ու այդ մայրցամաքում ռասիստ ու իսլամատյաց խմբերի առկայությանը, ասել է.«Իրոք, Եվրոպայում մուսուլման լինելը դժվար է, քանի որ դուք պետք է միաժամանակ պայքարեք ձեր համոզումների դեմ առկա տարբեր ճակատներում»: Իսլամական հիջաբով Բելգիայի պառլամենտում ներկայացած Մահինու Օզդեմիրը հավելել է.«Եվրոպայում հիջաբ կրող կանանց համար մուսուլման մնալն ավելի դժվար է քանի որ ամեն վայրկյան հնարավոր է անարգվեն կամ կրոնական ու ռասիստական հարձակումների ենթարկվեն»:

Բելգիայի պառլամենտի ծագումով թուրք պատգամավոր Մահինու Օզդեմիր

Ուելսի բնակիչ մի մուսուլման կին բացահայտել է արևմտյան հասարակությունների շերտերում առկա իսլամաֆոբիայի ու իսլամատյացությամ մյուս բաժինները: Հեռուստատեսային հարցազրույցում 23-ամյա Այշա Աբդոլհամիդը իսլամաֆոբիական վերաբերմունքների մասին ասում է, որ միշտ իր մաշկի գույնի համար ստիպված է եղել պաշտպանվել: Այս մուսուլման կինն ասել է.«Այն բանից հետո, որ հակաիսլամական ու ռասիստական հարձակումների բերումով իր մի աչքի տակը կապտել է, նրա տուն են եկել մի խումբ մարդիկ ու նրան սպառնացել են»: Նա հավելել է, որ երբ որոշել է հիջաբ կրել իր դասընկերները լքել են իրեն: Աբդոլհամիդն ասել է.«Հիշում եմ մի օր դպրոցում մեկն ինձ ասում էր, որ եթե սպիտակամորթ լինեի գեղեցիկ կլինեի: Երբ մեկը ձեզ սպառնում է կամ ձեզ ասում է վերադարձիր քո երկիրը դրա ցավը ավելի մեծ է ֆիզիկական հարձակման ենթարկվելուց»: Այս մուսուլման աղջիկն հիշում է, երբ պատանի է եղել մի խումբ դիմակավոր ավազակներ Ուելսի գյուղերից մեկում իրեն և իր ընտանիքին սպառնացել են: Նրանք Աբդոլհամիդենց տան դիմաց աղբ են լցրել ու նրանց սպառնացել են:

Ուելսի բնակիչ օրիորդ Այշա Աբդոլհամիդը

Միայն այս գաղթականները և ծագումով մուսուլման գաղթականները չեն, որ ռասիստական վերաբերմունքների են ենթարկվում: Իսլամ կրոնը նոր ընդունածներ նկատմամբ ևս հակաիսլամական մոտեցումերի են  դրսևորվում: Շվեդիայի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոնջա Անդերսոնը, ով իսլամ կրոն է ընդունել՝ հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում խոսել է բազում սպառնալիքների ու անարգանքների մասին, որ անցած 7 ամիսների ընթացքում մուսուլման դառնալու բերումով է ենթարկվել դրանց: Ռոնջա Անդերսոնն ասել է.«Ես Ղուրան եմ կարդում և ծոմ եմ պահում: Ես պարծենում եմ մուսուլման լինելով և շատ ուրախ եմ»: Նա այդ հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել է, որ բազմիցս սպառնալիքների ու անարգանքների է ենթարկվել: Որպես օրինակ մեկը սպառնալի նամակ է ուղարկել նրա բնակարան: Այս շվեդացի աղջկա մուսուլման դառնալուց հետո նրա կողմնակիցներից շատերը քննադատել են նրան ու նույնիսկ իր ընտանիքին: Այդուհանդերձ նա շեշտում է, որ գոհ է իր այդ որոշումից: Վիճակագրական վերջին տվյալների համաձայն ներկայումս Շվեդիայի 9 միլիոն բնակչության 450-500 հազարը մուսուլմաններ են: Իսլամաֆոբիայի ալիքը հասել է  կրոնական տարբեր հակումների տեր բնակչության համակեցությամբ հայտնի Շվեդիա: 2018թ. վիճակագրական տվյալները վկայում են մուսուլմանների դեմ  այդ տարվա ընթացքում ռասիստական հարձակումների ավելացման մասին: Շվեդիայում Ափսելա համալսարանի դասախոս Մաթիաս Գարդելը հեռուստատեսային հարցազրույցում ասել է.«Իսլամաֆոբիայի ոլորտում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ 2018թ. իսլամաֆոբիան զարգացող ընթացք է ունեցել»: Շվեդիայի համալսարանի դասախոսը հավելել է.«Այս հետազոտությունների համաձայն 2018թ. ընթացքում մուսուլմանների ու մզկիթների վրա հարձակումները 59 տոկոս աճել են»: Գարդելը շեշտել է.«Մուսուլմանների մասին լրատվամիջոցների ու թերթերի հրապարակած լուրերը, որոնք հաճախ բացասական են, մեծ ազդեցություն ունեն այս երևույթի ավելացման մեջ: Շվեդիայում հրապարակված բազմաթիվ զեկույցների համաձայն մուսուլմանների դեմ իրականացված ռասիստական հարձակումների մեծ մասը տեղի է ունեցել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում»:

Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոնջա Անդերսոնը

Իսլամի ուսուցումները այնքանով են համապատասխանում երջանկության ճանապարհը, արդարությունը և մարդկության փրկությունը որոնող անհատների հոգու հետ, որ նույիսկ գրավում է իսլամի էությունը հասկանալու փորձեր կատարող իսլամատյացներին: Նիդերլանդների պառլամենտի նախկին պատգամավոր Ջերոմ Ֆան Քլավերենը տարիներ իսլամի դեմ պայքարելուց հետո, խորապես ուսումնասիրելով իսլամի ուսուցումներն ու այս կրոնի սկզբունքները իսլամացել է և մի գիրք է գրել իսլամ կրոնի հատկությունների ու առավելությունների մասին: Նիդերլանդների ռադիոյին տված զրույցում Քլավերենն ասել է.«Ուսումնասիրություններիս ընթացքում մի շարք խնդիրների հանդիպեցի, որոնք փոխեցին իսլամի նկատմամբ իմ հայացքները»: Քլավերենը 2010-2014թթ. եղել է Նիդերլանդների պառլամենտում «Ազատություն» կուսակցության պատգամավոր: Մի կուսակցություն, որի առաջնորդը նիդերլանդացի հայտնի իսլամատյանց դիվանագետ Գարեթ Վիլդերսն է:

Ֆան Քլավերենը և Գարեթ Վիլդերսը Նիդերլանդների պառլամենտում

Չնայած հակաիսլամական քարոզչությունների առկայությանը՝ դեպի իսլամ հակվածությունը շատ մեծ է: Արգենտինայի շիաների առաջնորդ Շեյխ Աբդոլքարիմ Փազը Բուենոս Այրեսում Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի մեծարման արարողությանը ունեցած եկույթում նշելով որ արևմուտքում ԱՄՆ-ի կողմից շեփորվող ազատության սկզբունքներից ու արժեքներից ոչ մեկը գոյություն չունեն, հավելել է.«Արևմուտքում իսլամատյացությունը տարածված է: Այդուհանդերձ արևմտյան հասարակություններում օրեցօր ավելանում է մուսուլմանների թիվը և դա  հրաշք է»: Իր ելույթի ընթացքում Շեյխ Փազն ասել է.«Ճիշտ է, որ Թովրան ու Ավետարանն էլ աստվածային գրքեր են, սակայն խեղաթյուրվել են որոշ շահամոլների կողմից: Ղուրանը մի գիրք է, որ հազար անգամ էլ ընթերցվի դարձյալ գրավիչ ու նոր է», եզրակացրել է Արգենտինայի շիաների առաջնորդ Շեյխ Աբդոլքարիմ Փազը:

Մյուս կրոնների հետևորդների նկատմամբ մուսուլմանների վերաբերմունքը տարբերվում է իսլամատյացների վերաբերմունքից: Նրանք իսլամատյացներին դիմակայելու փոխարեն ընդօրինակելով Իսլամի Մուհամմեդ մարգարեին վատությունը բարությամբ են պատասխանում և մարդասիրական վերաբերմունքը ոչ թե կարգախոսներով այլ գործով են ապացուցում: Այս ուղղությամբ մուսուլմանները ցանկացած առիթ օգտագործում են աղքատներին ու կարիքավորներին օգնելու համար: Այս տարվա ձմեռը Հյուսիսային Ամերիկայի ու Եվրոպայի ամենացուրտ ձմեռներից մեկն է եղել: Ցուրտ գիշերներին մուսուլմանները ոչ մի ջանք չեն խնայել կարիքավոր ու աղքատ մարդկանց օգնելու համար: Այն բանից հետո, երբ Կանադայի օդերևութաբանության կազմակերպությունը հայտարարեց, որ օդը աննախադեպ ցրտելու է հասնելով մինչև 30 աստիճան սառնամանիքի Կանադայի «Ալբերթա» նահանգի կենտրոն հանդիսացող Էդմոնթոնի Ալ-Ռաշիդ մզկիթը հայտարարեց, որ փետրվարի 6-ից մինչև մեկ ամիս պատրաստ է ցրտից պաշտպանել և հյուրընկալել անօթևաններին: 

Էդմոնթոն քաղաքի Ալ-Ռաշիդ մզկիթը

Էդմոնթոն քաղաքի իսլամական կենտրոնի տնօրեն Ֆեյսալ Սուրին ասել է.«Սա բացառիկ երևույթ է, որ մզկիթը իր դռները բացի կարիքավորների առջև և պաշտպանողական այլ մեխանիզմ հայթայթի կարիքավորների համար»: Կան նաև այլ հրաշալի կազմակերպություններ, որ ազդեցիկ դերակատարություն ունեն այս ցուրտ օդի դեմ պայքարելու գործում: Նա հավելել է.«Մենք մեր հասարակության մեջ ապրող ցանկացած անձի նկատմամբ պատասխանատու ենք և պետք է նրանց օգնենք ու նրանց նկատմամբ սիրալիր ու գթառատ լինենք»: Այս կապակցությամբ Ալ-Ռաշիդ մզկիթի հասարակայության հետ կապի բաժնի տնօրեն Նուր Ալ-Հենդին լրագրողներին տված զրույցում ասել է.«Այս դժվարին պայմաններում մենք պետք է գործենք ու առաջ շարժվենք: Որպես Էդմոնթոն քաղաքի լավ բնակիչներ մեր պարտականությունն է օգնել ծանր պայմաններում գտնվող մեր համաքաղաքացիներին»: Ալ-Հենդիի խոսքերով իրենց հարևանությամբ գտնվող անօթևաների թիվն ավելացել է և նրանք տեսել են այնպիսիների, ովքեր այս ցուրտ եղանակին ապրում են փողոցներում: Սիաթելի Փյուջեթ Սանդ քաղաքի մի խումբ մուսուլմաններ նախաձեռնել են սենյակներ վարձել 28 անօթևանների համար: Սա այն դեպքում, երբ այս քաղաքում ցուրտ օդը վտանգավոր իրավիճակ է առաջացրել անօթևանների համար: Փյուջեթ Սանդ քաղաքի իսլամական միության հասարակական ծառայությունների կազմակերպության հիմնադիր Նեհզաթ Շարիֆը այս կապակցությամբ ասել է.«Իսլամը մեզ սովորեցրել է կարիքի ժամանակ օգնել մեր հարևաններին»: Շարիֆն ասել է.«Մեր սիրտը ցավում է, երբ տեսնում ենք, որ մեր հասարակության մեծ թվով մարդիկ զրկված են տանիքինց, որպեսզի ձմռան ցրտին, երբ ձյուն է տեղում կարողանան բնակվել տաք բնակարաններում»: Նա հավելել է.«Չնայած որ մենք հասկանում ենք մեծ թվով մարդիկ ապրում են նույն պայմաններում, սակայն սա մի փոքր ջանք է, որ գոնե կարողանանք մի քանիսի օգնություն հասցնել: 54-ամյա Էդվին Ֆիգորան այդ անօթևաններից մեկն է, որ մուսուլմանների օգնությամբ հյուրանոցում մի սենյակ է տրամադրվել իրեն: Նա  ինքն իրեն բնութագրում է որպես հոգևոր մարդ, ասելով.«Երբ ես օգնության կարիք եմ ունեցել նրանք օգնել են ինձ և սա Աստծո կողմից տրված բարիք է»: