Պաղեստինի աշխարհագրության ու պատմության նենգափոխումը սիոնիստների կողմից
(last modified Mon, 01 Jul 2019 16:41:33 GMT )
Հուլիս 01, 2019 21:11 Asia/Tehran

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ շաբաթ բացումը կատարեց մի հուշակոթողի , որի վրա եբրայերեն ու անգլերեն երկու լեզուներով գրված էր «Թրամփի բարձունքներ»:Երուսաղեմը բռնագրավող ռեժիմը 1967 թվականի պատերազմի ընթացքում բռնագրավեց Սիրիայի տարածքը համարվող Գոլանի բարձունքները ,այն կցելով իր տարածքներին,մի գործողություն որը երբեք պաշտոնապես չճանաչվեց միջազգային հանրության կողմից:

Սիոնիստական  ռեժիմը Գոլանի բարձունքներում գտնվող ավաններից մեկը անվանեց «Թրամփի բարձունքներ»: Ավանը գտնվում է Սիրիայի սահմանամերձ տարածքում եւ որոշված է շուտով այդ վայրում սկսվի շինարարությունը: Այդ քայլի նպատակն է ամրապնդել հարաբերությունները Դոնալդ Թրամփի հետ եւ գնահատել նրան ,ով մարտ ամսին պաշտոնապես ճանաչեց սիոնիստների գերիշխանությունը այդ բարձունքների վրա:

Միառժամանակ առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը  հակառակ միջազգային նորմերին  եւ բացարձակապես խախտելով Անվտանվության խորհրդի բանաձեւերը ,հրամանագիր ստորագրեց ,ըստ որի Միացյալ նահանգները պաշտոնապես ճանաչում է սիոնիստական ռեժիմի  իշխանությունը բռնագրաված Գոլանի բարձունքների նկատմամբ:Գործողություն ,որին դեմ գնացին երկրների պաշտոնատարներ,  ու միջազգային կազմակերպություններ։Իսկ  արաբական մի քանի երկրներ,ինչպես՝Թունիսը,Հորդանանը ,Քուվեյթը ,Եմենը,Մավրիտանիան ինչու չէ նաև, Եվրամիությունը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այն անընդունելի համարեցին: 

Սիոնիստական  ռեժիմը Գոլանի բարձունքները բռնագրավել է 1967թվականին արաբների հետ վեցօրյա պատերազմի ընթացքում եւ այդ վարչակարգի (խորհրդարանը) քնեսետը 1981 թվականին այդ տարածքը հայտարարել է բռնագրաված եւ սիոնիստական ռեժիմին պատկանող: Օկուպացված Գոլանի բարձունքները գտնվում է Սիրիայի հարավ արեւմտյան բարձրավանդակում,Պաղեստինի հյուսիսում եւ Ալջալիլ ծովին կից ,որն ունի 65 կիլոմետր երկարություն եւ 25 կիլոմետր լայնք: Այն ունի  ստրատեգիական նշանակություն: Թե Սիրիան և թե՛օկուպացված տարածքները դիտարկվում են   Գոլանի բարձունքից:

2011 թվականից  Սիրիայի ճգնաժամն սկսվելուց իվեր ,սիոնիստական  ռեժիմը Գոլանի օկուպացված բարձունքներում ավանաշինությանը թափ հաղորդելու նպատակով քայլեր է ձեռնարկել :Վերլուծաբանները համոզված են ,որ Գոլանի բարձունքների բռնագրավումից ավելի քան 50 տարի անցնելով ,սիոնիստական ռեժիմի կառավարությունները մշտապես  փորձել են   Գոլանում  պարտադիր ընդարձակել  ավանաշինությունը եւ Գոլանի աշխարհագրական կարգավիճակը  այդ տարածքի քաղաքական աշխարհագրության անքակտելի մասը դարձնել:

Այդ ավանը Թրամփի անունով կոչելը եւս մաս է կազմում այդ ջանքերի,որը առերևույթ  ԱՄՆ-ի նախագահի գնահատանքին արժանացավ: Նա թուիթերյան գրառմամբ շնորհակալություն հայտնեց Նեթանյահուին եւ նրա կառավարությանը:

Հայտարարված տվյալների համաձայն, բռնագրավիչ սիոնիստները 2018 թվականին պահակակետերը ավելացնելով եւ ավանաբնակներին հովանավորելու նպատակով զինվորական վերահսկողության կետեր ստեղծելով  և սիոնիստաբնակ ավաններն ընդլայնելով ,Հորդանան գետի արեւմտյան ափի  շատ տարածքներ  են բռնագրավել  :

Արեւմտյան ափին,2017 թվականի ավարտին սիոնիստական ավանների  ու կենտրոնների թվային պատկերը հետեւյալն էր՝150 ավան, 116ավանաբնակ կենտրոններ եւ 435 զինվորական կենտրոններ,որոնք 2018 թվականին աճ արձանագրեցին: Ահավասիկ  զավթիչները հաստատել  են ևս 9 հազար 384 ավանաբնակ միավորների կառուցման նախագիծը:

Սիոնիստ զավթիչները պատմական Պաղեստինի ավելի քան 85 տոկոսը ,այսինքն շուրջ 27հազար քառակուսի կիլոմետրը բռնազավթել են եւ Պաղեստինի տարածքի  ընդամենը 15 տոկոսն է մնացել պաղեստինցիներին,ընդսմին Պաղեստինի բնակիչները, պատմական Պաղեստինի բնակչության շուրջ 48 տոկոսն են կազմում:Տարածքների դասակարգման առումով ,ըստ  Օսլոյի համաձայնագրի ,  Պաղեստինը բաժանվել էր չորս ոչ հարակից տարածքների(Ա,Բ, Ջ եւ Դ)-ի,եւ օկուպանտ  սիոնիստները  այն չարաշահել են պաղեստինցիների տարածքների  իմասնավորի «Ջ»կոչվող տարածքի վրա իրենց  գերիշխանությունը ամրապնդելու համար:

Հորդանան գետի արեւմտյան ափին  դասակարգված տարածքները , գյուղատնտեսական արժեքի  առումով կազմում են արեւմտյան ափի շուրջ 37 տոկոսը,որի ընդամենը 17 տոկոսն է օգտագործվում  պաղեստինցիների  կողմից:Սիոնիստական ռեժիմի  գործողությունները հիմնական արգելքն են  պաղեստինցիների համար,որոնք չեն կարողանում օգտվել արեւմտյան ափի գյուղատնտեսական տարածքներից :«Ջ»կոչվող դասակարգված տարածքները ,արեւմտյան ափի շուրջ 60 տոկոսն են կազմում,որը կատարելապես օկուպացված է սիոնիստական ռեժիմի կողմից եւ արգելք է հանդիսանում ,որ մեծ թվով հողագործներ կարողանան հասնելիություն ունենալ այդ տարածքներին եւ զբաղվել հողագործությամբ:Այդ պատճառով ,հիշյալ տարածքներում ոչնչացել է բերքի մեծ  մասը,զուգահեռաբար օկուպանտներն ավերում են տարածքները եւ արմատախիլ անում ծառերը:

Այն դեպքում երբ սիոնիստ օկուպանտները ավերում են պաղեստինցիների բնակարանները եւ խոչընդոտում ու սահմանափակում են պաղեստինցիներին շինարարական թույլտվությունների տրամադրումը, 2018 թվականին հրահանգեցին 1400 պաղեստինցիների վտարել արևելյան Ղոդսից,որը ի դեպ իրականացավ Ղոդսի հրեականացման նպատակային նախագծի շրջանակներում:

Պաղեստինի տարածքները  ներխուժելուց եւ տարածքների օկուպացումից բացի, սիոնիստական ռեժիմը   ավանաշինությունը շարունակելով եւ հրեականացման նախագծերի շրջանակներում ,փորձում է Ղոդս քաղաքի արաբա-իսլամական բոլոր խորհրդանիշները վերացնել եւ ճանապարհների ու փողոցների անվանումները փոխելով , այդ տարածքը եւս հրեականացնել :Այսպիսով օկուպանտները փորձում են արաբական անվանումները եբրայերենի վերածելով,ինչպես Շլոմո,Շամիր,Բենիամին եւ այլ անուններ ,տարածքին հրեական տեսք հաղորդել: Նոր զեկույցների համաձայն, հենց այդ գործեղանակով Ղոդս քաղաքում ,օկուպացված մի ավանում ,անվանակոչության կոմիտեն ,հրեական 43 նոր անվանումներով է կոչել այն փողոցները ,որտեղ բնակվում են պաղեստինցիները: Հիշեալ կոմիտեն Ղոդսի արեւելքում գտնվող 141 փողոցների եւս  նոր անվանումներ էր տվել:

Պաղեստինյան աղբյուրները «Ալ- Ղոդս Ալ-Արաբի»-ին հայտնել են ,որ հիշյալ նախագծի նպատակն է՝ արաբա-իսլամական անվանումները   փոխարինել եբրայական  եւ թալմուդի անվանումներով ,որը կատարվում է Ղոդս քաղաքի  հրեականացման շրջանակներում:Զեկույցի հիմամբ իսլամա-քրիստոնեական պատվիրակությունը զգուշացրել է Ղոդսի օկուպանտ այրերի նպատակադրության մասին ,կապված արաբական սրբազան տարածքների  ու փողոցների արաբական անվանումների փոփոխման հետ եւ հայտարարել ,որ դա հրեականացման բացահայտ քայլ է եւ անընդունելի այդ տարածքի բնակչության կողմից:

Ավելի քան 70 տարի է ինչ սիոնիստները պաղեստինցիների վայրերի անվանումները փոխելով ,Պաղեստինի կրոնական ու պատմական կենտրոնները ավերելով ,Պաղեստինի մշակույթը սեփականացնելու հավակնությամբ,նսեմացնելով արաբերենը եւ վերացնելով Պաղեստինի ժողովրդի մշակութային գործակցությունը ,ամեն ինչ անում են իրականացնելու Պաղեստինի հրեականացման քաղաքականությունը ,սակայն նշված բոլոր ջանքերով հանդերձ ,սիոնիստները դեռ ապահովություն չեն զգում եւ նրանց անհայտ ապագա է սպասվում:

Անցած ամիս  Բժիշկներ առանց սահմանների կազմակերպության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ շեշտելով ,որ սիոնիստները ձախողել են Պաղեստինի հրեականացման գործում, Ղոդս քաղաքի Ուղղափառ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Աթաոլլա Հանան նշել է,որ սիոնիստները թիրախավորել են յուրաքանչյուր հարց ,որը առնչվում է Պաղեստինին: Իսլամական ու քրիստոնեական ունեցվածքներն ու սրբատեղիները սիոնիստների հարձակման թիրախ են դարձել ,որպեսզի փոխեն քաղաքի պատկերը եւ մի կողմ մղեն դրա արաբա-պաղեստինյան ինքնությունը:

Հանան, ով սիոնիստների կողմից Պաղեստինի հրեականացման քաղաքականության դեմ պայքարի ղեկավարն է ,հայտարարել է,որ ոչ միայն Ղոդս քաղաքը ,այլեւ օկուպացված բոլոր  տարածքները սիոնիստական ռեժիմի հարձակումների թիրախ են դարձել :Ինչպես օրինակ սիոնիստները վերջերս «Տիբերյաս»քաղաքում հորատման աշխատանք են սկսել «Ալբահր»պատմական մզկիթում ,թանգարան կառուցելու պատրվակով:Նա հայտնում է,որ նրանք թանգարան կառուցելը միշտ պատրվակ են ծառայեցնում պաղեստինյան կառույցները եւ խորհրդանիշները ավերելու համար: Պաղեստինի խորհրդանիշները ավերելու սիոնիստների քաղաքականությունը վերադառնում է նրանց գաղափարական համոզմումնքներին ,որ հավատացած են թե ՝Պաղեստինը եղել է անապատային եւ հեռու քաղաքակրթությունից եւ սիոնիստները եկել են այն շենացնելու:

Հիշատակման արժանի է,որ այն ժամանկվանից երբ սիոնիստները հաստատվել են օկուպացված տարածքներում,Թելավիվի պաշտոնատարները չեն թաքցրել իրենց մտադրությունը Պաղեստինի ժողովրդին վտարելու եւ այն սիոնիստական երկրի վերածելու առումով եւ զանազան միջոցներով փորձել են ավերել այդ երկրի պատմությունը: Անցյալ տարվա ամռանը սիոնիստական ռեժիմի  խորհրդարանը մշակելով հրեա կառավարության օրինագիծը բացարձակապես անցավ պաշտոնական ցեղապաշտության,որպեսզի Պաղեստինը հայտարարի սիոնիստների իրական երկիրը եւ լուսանցք մղի պաղեստինցիների պատմությունն ու լեզուն:

Սիոնիստները այնքան են վախենում Պաղեստինում արաբների անցյալից ,որ նույնիսկ չեն հանդուժում անձանց անունները եւ ցանկացած ժամանակ դրանք փոփոխման են ենթարկում: Ինչպես օրինակ «Բիթար Ուրշալիմ»մարզական ակումբի ծայրահեղական երգրպագուները զայրացել էին որ այդ ակումբը ներառել  է մի մարզիկի ,ում անունը նման է մուսուլմաններին եւ պահանջել էին ,որ հիշյալ մարզիկը այլ անվանումով ներկա գտնվի այդ խմբի խաղերին:

Բիթար Ուրշալիմը ֆուտբոլի լիգայի առաջնակարգ ակումբ է ,որը վերջերս հայտարարել էր թե խմբի հարձակողական բաժնում ներառել է նիգերացի ազգային հավաքականի անդամ Ալի Մուհամմադին,նրա հետ կնքելով եռամյա պայմանագիր:Սակայն Բիթար Ուրշալիմը խմբի ամենառադիկալ թեւը՝ Լա Ֆամիլան իր  Ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով պահանջել էր, որ նիգերացի հարձակվող  մարզիկը կեղծ անուն ընտրի ,որպեսզի կարողանա Երուսաղեմում գտնվող մասնավոր մարզահամալիրում մասնակցի փորձերին ու մրցույթին :

23-ամյա նիգերացի Ալի Մուհամմադը նախապես չորս տարի անդամակցել է սիոնիստական ռեժիմի  զանազան խմբերին:Այդ ռեժիմի  զանգվածային լրատվամիջոցները հավակնում են ,որ Ալի Մուհամմադը քրիստոնյա է ,սակայն նրա անվան նմանությունը մուսուլմանին պատճառ է  դարձել որ երգրպագուները զգայնություն դրսևորեն նրա անվան հետ կապված:

Հիշատակենք ,որ 2013-ին Բիթար Ուրշալիմ մարզական ակումբը ներառել էր չեչենցի երկու մուսուլման մարզիկների,որն  այն ժամանակ  եւս ուղեկվեց մի խումբ  հանդիսատեսի զայրույթով ու  ռասայական հակազդեցություններով։Ակումբի ծայրահեղական  կողմնակիցներ հրկիզեցին ակումբի շենքի  մի մասը: