INSTEX-ի էությունը, վայրիվերումներն ու հեռանկարը (2)
(last modified Thu, 25 Jul 2019 16:38:56 GMT )
Հուլիս 25, 2019 21:08 Asia/Tehran

Չնայած ավելի քան 14 ամիս անցել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց, Եվրամիությունը եւ Եվրոպական եռյակը դեռեւս չեն կարողացել իրականացնել Իրանի հետ ֆինանսական եւ առևտրային փոխանակումների մեխանիզմի՝ INSTEX-ի շրջանակում խոստացած քայլերը:

Եվրոպական երկրների կողմից այս միջազգային համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման ձգձգումից հետո, 2019 թ.-ի մայիսի 8-ին Իրանը 60-օրյա ժամկետ էր տվել  երվրոպացիներին ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած իրենց հանձնառություններն իրականացնելու համար:

Այս կապակցությամբ Թեհրանը հայտարարեց, որ Իրանն անցել է հարստացված ուրանի պաշարների համար նախատեսված 300 կգ-ի սահմանը:

Իրանի այս քայլն արժանացավ եվրոպացիների բացասական արձագանքին: Չնայած այն հանգամանքին, որ Իրանը հուսով էր որոշ եվրոպական երկրնրը միջոցներ կձեռնարկեն, մասնավորապես INSTEX-ի իրագործման համար, սակայն  եվրոպական կողմը  դեռ ձգձգում է հարցը: Այդ իսկ պատճառով Իրանը կասկածում է  ՀԳՀԾ-ն պահպանելու Եվրոպայի կարողությանն ու  վճռակամությանը:

Եվրոպական միության Արտաքին հարաբերությունների խորհրդի կայքը գրել է, որ Իրանը եկել է այն եզրակացության, որ ներկայիս իրավիճակի շարունակությունը անընդունելի է:

Հուլիսի 7-ին, Թեհրանի կողմից եվրոպացիներին տրամադրված 60-օրյա ժամկետն ավարտվելուց հետո, Իրանը հաջորդ փուլում սկսել է ուրանի հարստացման 3.67 տոկոսի շեմը անցնելու գործընթացը: ԵՄ-ի արտաքին քաղաքականության ղեկավարը և եվրոպական եռյակը խորը մտահոգություն են հայտնել  այդ կապակցությամբ և կոչ են արել Իրանին կասեցնել այդ գործընթացը: 

Մինչ այժմ Իրանը երկու փուլում կրճատել է իր հանձնառությունները ՀԳՀԾ-ի շրջանակում և երրորդ փուլում ևս 60 օրյա ժամկետ է տվել եվրոպային իրականցնել ՀԳՀԾ-ի շրջանակում իր  պարտավորությունները: 

Թեհրանը հայտարարել է, որ եթե ներկայիս իրավիճակում որեւէ փոփոխություն չլինի, ապա երրորդ քայլը կմեկնարկի 60 օր հետո: 

Բոստոնի համալսարանի դասախոս  Քավե Աֆրասիաբին ասել է, որ ոչ մի արգելք չկա Իրանի ուրանի 20 տոկոս հարստացման համար և Իրանի որոշումները պատասխան են ՀԳՀԾ-ի վերաբերյալ մյուս կողմի խոստումնադրժության: Դա չպետք է սխալ մեկնաբանել, որպես միջուկային զենքի տարածման պատճառ: Իրանի միջուկային ծրագիրը լիովին խաղաղ է, եւ ՄԱԳԱՏԷ-ն եզակի հասանելիություն ունի Իրանի օբյեկտներին:

Արեւմուտքը համոզված էր, որ, չնայած Թրամփի կառավարության կողմից ՀԳՀԾ-ից միակողմիանի հեռացմանը, ինչպես նաեւ INSTEX-ի իրագործման համար, եվրոպական կողմի ձգձգումներին, Իրանը չի փորձի հակադարձ քայլեր իրականացնել: Սակայն, ՀԳՀԾ-ի վերաբերյալ  Իրանի վերջին քայլերը ոչ միայն խառնաշփոթ է առաջացրել եվրոպացիների մոտ, այլ նաեւ դա զարմացրել է ամերիկացի պաշտոնյաներին և հանգել է նրանց ռեակտիվ արձագանքներին:

Եվրոպական եռյակի  պաշտոնյաները մտահոգություն են հայտնել ՀԳՀԾ-ի հանձնառությունները կրճատելու Իրանի որոշումների վերաբերյալ եւ կոչ են արել Թեհրանին  հնարավորինս շուտ դադարեցնել իր գործունեությունը: Այնուամենայնիվ, նրանք ոչ մի բան չեն ասել իրենց հանձնառությունների եւ խոստումների  չկատարելու մասին:

Իրանն  ՀԳՀԾ-ի շրջանակում իր քայլերը կատարում է հաշվարկված եւ փուլ առ փուլ:   Ուրանի հարստացման համար որոշված շեմից անցնելու Իրանի վճռական քայլը իրականում նախազգուշացում էր եվրոպացիների համար, որ եթե իրոք ցանկանում են պահպանել ՀԳՀԾ-ն այլևս չփորձեն հետաձգել իրենց տված խոստումների իրականացումը: 

Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին դատապարտելով Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները ասել է, որ եվրոպան պետք է ջանքեր գործադրի  ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ և ապահովի Իրանի տնտեսական շահերը: 

Անկասկած,  INSTEX-ի իրականացումը մեծ քայլ է եվրոպացիների խոստումը կատարելու և Իրանի հետ առեւտրի, ֆինանսական եւ տնտեսական կապերը շարունակելու ուղղությամբ: 

 

ՀԳՀԾ-ի հանձնաժողովի վերջին նիստում   չնայած ուշացումով INSTEX-ի փորձարկման վերաբերյալ եվրոպացիների հայտարարությունը,որ արվել է տիկին Հելգա Շմիտդի  կողմից,  որոշ փորձագետների կարծիքով դա խորհրդանշում է Եվրոպայի անհամաձայնությունը՝ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու անօրինական քայլի  և այդ երկրի հակաիրանական պատժամիջոցների վերականգման կապակցությամբ: Համենայն դեպս  նման գործողությունները ցուցադրական բնույթ են կրում և չեն ազդում INSTEX-ի իրականացման վրա:

2019 թ. հունիսին CNN-ում Ֆարիդ Զաքարիայի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում  Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Մաջիդ Թախտ Ռավանչին հստակեցրել է, Եվրոպացիները շատ դանդաղ են շարժվում ֆինանսական մեխանիզմի  INSTEX իրականացման հարցում, և  ֆինանսական մեխանիզմի ստեղծումը ավելի քան մեկ տարի է տևել: Այս մեխանիզմի ստեղծումը լավ բան է, բայց ոչ բավարար: Նրանք պետք է շտապեն գումար մուծել մեխանիզմում: Հակառակ դեպքում, այս ֆինանսական մեխանիզմը չի օգնի լուծել  մեր խնդիրները:

ՀԳՀԾ-ի հարցի վերաբերյալ Եվրոպայի գործողությունների և քայլերի քննադատները համոզված են, որ եվրոպացիների իրական նպատակը Միացյալ Նահանգներին ուղեկցելն է Իրանի վրա ճնշում գործադրելու համար, իսկ մյուս կողմից INSTEX-ը ստեղծելով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ` փորձում են Թեհրանին աջակցել: Նրանք կարծում են, որ ժամանակի ընթացքում պարզվել է, որ եվրոպացիները մտադրություն չունեն իրականացնել իրենց խոստացված գործողությունները: Նրանք փորձում են ժամանակ վատնելով Իրանին պահել ՀԳՀԾ-ում: 

ՀԳՀԾ-ի քննադատները կարժում են, որ չնայած 2018 թվականի հուլիսի 5-ին Եվրապառլամենտը հաստատել է ծրագիր, որով Եվրոպական ներդրումային բանկը կարող է առեւտուր անել Իրանի հետ, բայց քանի որ պլանը պարտադիր չէ, բանկը հրաժարվեց դա անել:

ԱՄՆ նավթային պատժամիջոցները վերսկսելուց հետո, չնայած Իտալիային եւ Հունաստանին տրամադրված արտոնություններին Իրանից նավթ գնելու համար, սակայն նրանք հետևելով ԱՄՆ-ի պատժամիջոցներին հրաժարվել են Իրանից նավթ գնել: 

Քննադատները նաեւ նշում են, որ INSTEX-ը  Եվրոպայի հետ առևտուրը սահմանափակում է միայն հումանիտար նյութերով (սննդամթերք եւ բժշկական սարքավորումներ) և դա ցույց է տալիս որ Եվրոպան կողմ է Իրանի վրա առավելագույն ճնշման ռազմավարությանը: Թեպետ, INSTEX-ի ստեղծման նախնական նպատակն էր շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները եւ հնարավորություն տալ  Իրանին  հասանելիություն ունենալ  նավթի եկամուտներին, սակայն այս մեխանիզմը  հակասելով իր սկզբնական նպատակին, գոնե առաջին փուլում ԱՄՆ պատժամիջոցների ուղղությամբ է աշխատում: Այսպիսով, հույս չկա, որ այս ֆինանսական եւ առեւտրային մեխանիզմի շրջանակներում հնարավոր լինի առևտրական արդյունավետ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու  համար: Մյուս կողմից, Եվրոպան կոնկրետ քայլեր չի ձեռնարկել իր  խոստումները կատարելու և ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի տնտեսական շահերը ապահովելու համար, այժմ, երբ Իրանը ՀԳՀԾ-ի հարցով լուրջ  գործողություններ է իրականացրել, Եվրոպան ՀԳՀԾ-ի իր պարտավորությունները կատարելու փոխարեն,դիմել է ճնշման ու սպառնալիքի քաղաքականության:

Մյուս կողմից INSTEX-ի կողմնակիցները, կարծում են, որ այս մեխանիզմի գործադրումը կհանգի Եվրոպայի կողմից ԱՄՆ-ին դիմակայելուն ուղղված քայլին: Նրանց կարծիքով Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների տեսանկյունից,  և՛ Իրանի և՛  այլ երկրների ու ընկերությունների դեմ  ԱՄՆ միջուկային պատժամիջոցներն անօրինական են, ինչը հանգեցնում է աշխարհում ֆինանսական եւ առեւտրային անկայունության ընդլայնմանը:

Ամերիկացիները նաեւ  թերագնահատում են ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ  Եվրոպայի գործողությունները, այդ թվում  ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների արգելափակման եվրոպական կանոնակարգի կիրարկումը, Իրանի հետ  ֆինանսական եւ էներգետիկ փոխանակումունների մեխանիզմի ներկայացումը: Այս խնդիրը պահանջում է, որ Եվրոպան ավելի լուրջ քայլեր ձեռնարկի ԱՄՆ-ի  միակողմանի և Թրամփի բռնի քայլերին դիմակայելու համար: Եվ եվրոպացիները պարտավոր էին դա անել:

Այդուամենայնիվ եվրոպացիները գործնականում ցույց են տվել, որ նրանք  պատրաստ չեն  մեծ գին վճարել այս կարևոր պայմանագիրը պահպանելու համար: Նրանք ցանկանում են,ՀԳՀԾ-ն անվճար պահպանել իրենց համար, իսկ Իրանն ավելի մեծ գին վճարի դրա համար:

Սակայն, Թեհրանը համոզված է, որ INSTEX- ի իրականացումը  Իրանի նվազագույն պահանջն է եվրոպացիներից: 

2019 թ. հուլիսի 6-ին Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից Թրամփի դուրս գալուց հետո մենք եվրոպացիների հետ մի քանի նիստ ենք գումարել և Եվրոպացիներն ընդունեցին  11 պարտավորություններ, այդ թվում Իրանի նավթի վաճառքը, Իրանի նավթի փողի վերադարձը, Իրանում տրանսպորտի, ավիացիայի եւ նավարկության ոլորտներում  ներդրումներ անելը: Եվրոպացիները հանձնառություն ընդունեցին դա անել: Զարիֆն ընդգծելով, որ եվրոապացիների 11 պարտավորություններից և ոչ մի կետում չի խոսվել INSTEX- ի շուրջ հավելել է, որ INSTEX- ն, եթե իրագործվի, ընդամենը  դա  կլինի ՀԳՀԾ-ի շրջանակում Եվրոպայի 11 պարտավորությունների  սկզբնակետը,  այնպես որ եվրոպացիները պարտավոր են կատարել 11 պարտավորությունները:

Եթե Եվրոպան իսկապես ցանկանում է պահպանել ՀԳՀԾ-ն, պետք է արդյունավետ եւ ազդեցիկ միջոցներ ձեռնարկի Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեզոքացնելու և  INSTEX-ի իրագործման համար: Սակայն, եթե Եվրոպան  շարունակի հետեւել հետաձգման նախկին քաղաքականությանը, չպետք է ակնկալի, որ Թեհրանը կշարունակի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ի պարտավորություններին: Այնուամենայնիվ,  INSTEX-ի գործունեության մեջ Եվրոպայի բացասական անցյալը ցույց է տալիս, որ այս հարցում հույս չկա արդյունավետ գործողությունների իրականացման համար: