Օգոստոս 31, 2019 19:21 Asia/Tehran

Աշխարհի յոթ արդյունաբերական երկրներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի, Ճապոնիայի, Իտալիայի և Կանադայի մասնակցությամբ ձևավորված G7 խմբի գագաթաժողովը կայացավ օգոստոսի 24-26-ը՝ Ֆրանսիայի Բիարից քաղաքում: Գագաթաժողովի կայացումից առաջ կային մտահոգություններ՝ դրա արդյունքի վերաբերյալ, նկատի առնելով ԱՄՆ-ի ու անդամ երկրների միջև առկա տարաձայնությունները:

Այս գագաթաժողովը կարելի է համարել լուրջ փորձություն անդամների համար՝ համաշխարհային ներկա ճգնաժամային պայմաններում միանսկանւթյունը պահպանելու համար: G7 կազմված է աշխարհի յոթ տնտեսական գերտերություններից, որոնց պատկանում է համաշխարհային տնտեսություն ավելի քան կեսը: Անդամ երկրների ղեկավարները տարին մեկ անգամ նիստ են գումարում: Խմբի առաջին գագաթաժողովի թեման, որը կայացավ 1977թ., տնտեսությունը և առևտուրն էին: Խմբի ձևավորման նպատակն էր թույլ չտալ, որպեսզի տնտեսական խնդիրներն անդամ երկրների միջև քաղաքական ոլորտում տարաձայնությունների առաջացման պատճառ դառնան: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունները քաղաքական, բիզնեսի, բնապահպանության և անվտանգության ոլորտներում, որոնք հակասում են անդամ երկրների  քաղաքականություններին, վերջին երեք տարիների ընթացքում անդամ  երկրների միջև տարաձանությունների առաջացման պատճառ են դարձել: ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամ Ռոբերթ Մալին ասում է. «Դոնալդ Թրամփն իր միակողմանի քաղաքականությամբ մեկուսացրել է ԱՄՆ-ին, դուրս բերել ՀԳՀԾ-ից և մաքսային սակագներ սահմանել իր ամենամոտ առևտրային դաշնակիցների նկատմամբ»:

Այս տարվա նիստը կայացավ անդամ երկրների միջև աճող լարվածության պայմաններում: Չինաստանի հետ Թրամփի առևտրային պատերազմը, բնապահպանական խնդիրները և Իրանի հետ միջուկային պայմանագիրն ու Իրանի նկատմամբ վերաբերմուքն այս տարվա G7 խմբի գագաթաժողովի ամենալուրջ հարցերից էին: Լարվածությունն այնքան բարձր էր, որ որոշ փորձագետներ համոզված էին, որ նիստը կավարտվի առանց ամփոփոիչ հաղորդագրության: Նման մտահագություններն անտեղի չէին, քանի որ 2018թ Կանադայի գագաթաժողովում, Թրամփի ու անդամ երկրների միջև տարաձայնություններին այնքան լարված էին, որ որոշ փորձագետներ խմբի անունն օգտագործելիս նշում էին 6+1: Տարաձայնությունների պատճառն ԱՄՆ-ի հեգնական վերաբերմունքն էր այնպիսի հարցերի նկատմամբ, ինչպես՝ միջազգային առևտուրը, կլիմայական փոփոխությունները և Իրանի նկատմամբ տարվող քաղաքականությունը: Արդյունքում, գագաթաժողովի վերջում, Թրամփը  ջնջեց իր ստորագրությունն ամփոփոիչ հաղորդագորւթյունից: Ֆրանսիայի գագաթաժողովի ավարտին, Էմանուել Մակրոնը հանդես եկավ նիստի ընթացքում քննարկված թեմաների վերաբերյալ ամփոփոիչ հաղորդագրությամբ:  

Նիստից կայացման վրա ազդեցություն թողեց նաև դրա անցկացումից առաջ ԱՄՆ նախագահ Թրամփի պնդումն առ այն, որ անդամ երկրները պետք է հետևեն ԱՄՆ-ի տնտեսական մոդելին: Ամերիկացի պաշտոնյաները հաստատել են, որ խմբի անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Թրամփը վերջիննրիս կոչ էարել հետևել ԱՄՆ-ի տնտեսական մոդելին ու խնդիրները լուծելու այդ երկրի քաղաքականությանը: Թրամփն առանձին հանդիպումներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Հնդկաստանի ու Կանադայի ղեկավարների հետ: Ռոյետերսն այս հանդիպումները «բարդ » է որակել, քանի որ Թրամփի վարած առևտրային քաղաքականությունն անդամ երկրների ու ԱՄՆ-ի միջև բազմաթիվ տարաձայնությունների պատճառ է դարձել: Եվ հաշվի առնելով Թրամփի միակողմանի քաղաքականություններն ու իր ցանկություններն ու պահանջները խմբի մյուս անդամներին պարտադրելը, ակնկալվում էր, որ գագաթաժողովի ընթացքում կլինեն բազմաթիվ խնդիրներ, ինչպես եղավ 2018թ Կանադայի նիստում:

Ֆրանսիայի գագաթաժողովում, որին մասնակցել էին անդամ երկրների ղեկավարներն ու ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, ներկաները մտահոգություն հայտնեցին համաշխարհային տնտեսության հեռանկարի, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև ընթացող առևտրային պատերազմի ու Եվրոպայի նկատմամբ առևտրի ոլորտում Վաշինգտոնի թշնամական քաղաքականության կապակցությամբ: 2017թ Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո, Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի միջև հարաբերությունները լարվել են: Վարելով միակողմանի քաղականություն, Թրամփն այս ընթացքում փորձել է իր ցանկությունները պարտադրել իր գործընկերներին: Թրամփի սակագնային պատերազմն ու առևտրային քաղաքականությունն այնքան անհեթեթ են, որ անգամ Վաշինգտոնի դաշնակից Բրիտանիան քննադատել է դրանք: Բրիտանիայի  վարչապետ Բորիս Ջոնսոնն այս կապակցությամբ հայտարարել է. «Միջազգային առևտրի ոլորտում հովանավորչական քաղաքականությունն ինչպես նաև ներկայումս կիրառվող մաքսային սակագները, կարող են դառնալ համաշխարհային տնտեսության անկման պատճառ»: Մեծ Յոթնյակի անդամները մտահոգություն են հայտնել երկրների նկատմամբ Թրամփի կողմից կիրառվող առևտրային քաղաքականության կապակցությամբ: ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկն այս կապակցությամբ նախազգուշացրել է, որ ԵՄ-ն պատասխան քայլի կդիմի Թրամփի կողմից մաքսային սակագներ սահմանելու ցանկացած որոշման դեմ:

Տուսկն այս հայտարարությունն արեց նախքան Մեծ Յոթնյակի գագաթաժողովի մեկնարկը, քանի որ Թրամփը ոչ միայն հետ չէր կանգնել գագաթաժողովին քննարկվելիք հարցերի կապակցությամբ իր դիրքորոշումներից, այլ նաև անդամ երկրների ղեկավարներին կոչ էր անում հետևել Վաշինգտոնի քաղաքականություններին: Թրամփի նախագահության շրջանում, ԱՄՆ-ի ու Եվրոպայի հարաբերությունները լարված են եղել: Թրամփի քայլերի ու քաղաքականությունների մեծ մասը շատ դեպքերում հակասում է եվրոպական երկրների տեսակետերին և դա պատճառ է դարձել, որպեսզի եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներն այդ թվում նաև Դոնալդ Տուսկն իրենց վրդովմունքը հայտնեն այդ կապակցությամբ: Ֆրանսիացի հետազոտող Մարի-Սեսիլ Նավեսն ասում է. «Թրամփի քաղաքականությունները հիմնված են բռնության, բլեֆի, դավադրության վրա, ինչը հատուկ է նրան: Ներկայումս, Թրամփն իր միակողմանի քաղաքականության շրջանակներում փորձում է իր ցանկությունները պարտադրել Մեծ Յոթնյակի անդամներին: Եվ կարելի է կանխատեսել, որ նա կհանդիպի անդամ երկրների ղեկավարների բացասական արձագանքին շատ հարցերում, այդ թվում նաև խմբին Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ»:

Ընդհանուր առմամբ, Թրամփի քաղաքականություններն ու գործողություններն այդ թվում՝ ՀԳՀԾ-ից ու Փարիզի կլիմայական պայմանագրից դուրս գալը, ինչպես նաև այլ երկրների դեմ նրա վարած առևտրային պատերազմը, համաշխարհային մասշտաբով լուրջ խնդիրներ են առաջացրել: ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Թրամփի վարած քաղաքականությունը լարվածություն է առաջացնում աշխարհում: Շաբաթ օրը, Մեծ Յոթնյակի գագաթաժողովից  առաջ, Տուսկն ասել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը դրական արդյունք չի ունեցել և Արևմուտքի թուլանալու պատճառ է դարձել»: Նա հավելել է, որ G7- ի անդամների միջև ընթացող առևտրային պատերազմը նրանց միջև անվստահության մթնոլորտ է ստեղծել: Նրա խոսքերով. «Եթե Թրամփն առևտրային պատերազմն օգտագործի որպես քաղաքական լծակ, դա կարող է սպառնալիք դառնալ ողջ աշխարհի համար»: Տուսկի այս հայտարարությունը, հաշվի առնելով Ֆրանսիայի գագաթաժողովը, կարևոր է երկու առումով:

Ֆրանսիայում կայանալիք գագաթաժողովից առաջ, Թրամփը դիմել էր անդամ երկրներին՝ Ռուսաստանի՝ խմբին միանալու առաջարկով: Այս հարցը քննարկվեց գագաթաժողովի ընթացքում և հանդիսացավ Թրամփի ու անդամ երկրների միջև ամենակարևոր տարաձայնություններից մեկը:

2014թ., Ուկրաինայի իրադարձություններին մասնակցելու վերաբերյալ Արևմուքտի հայտարարությունների պատճառով, Ռուսաստանը հեռացավ արդյունաբերական 8 երկրներին միավարող խմբից, ինչից հետո այն վերանվանվեց Մեծ Յոթնյակ կամ G7- ի խումբ: Եվ հիմա Թրամփը պնդում է, որպեսզի Մոսկվան վերադառնա այս խումբ: Գագաթաժողովից մի քանի օր առաջ, Թրամփը հայտարարեց, որ կաջակցի Ռուսաստանի վերադառանլու գործընթացին: Սա առաջին անգամը չէ, որ Թրամփը նման հայտարարություն է  անում: Անցած տարի նույնպես  գագաթաժողովի նախօրեին, նա Ռուստաանին կոչ արեց վերադառնալ խումբ: Թրամփը համոզված է, որ եթե Մոսվան վերադառնա G7- ի խումբ, շատ խնդիրների լուծումն ավելի հեշտ կլինի:

Մեծ յոթնյակի անդամները սակայն դեմ արտահայտվեցին Թրամփի առաջարկին: Բրիտանիան, Գրեմանիան, և Ֆրանսիան հայտարարել են, որ Ռուսաստանը կարող էմիանալ Մեծ Յոթնյակին միայն այն դեպքում, եթե փոխի Ուկրաինայի նկատմամբ իր քաղաքականությունը: Գագաթաժողովի անցկացումից մի քանի օր առաջ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հյուրընկալել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: հանդիպման ընթացքում, Մակրոնը նշել էր, որ քանի դեռ Ուկրաինայի ճգնաժամը չի լուծվել, Ռուսաստանը չի կարող վերադառնալ G7- ի խումբ: Հատկանշական է, որ Թրամփը ողջունել է 2020թ ԱՄՆ-ում կայանալիք G7- ի գագաթաժողովին մասնակցելու համար ՌԴ-ին հրավեր ուղղելու Մակրոնի առաջարկը: Այս անգամ արդեն, առաջարկին դեմ էր Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով հայտարարեց, որ Ռուսաստանը մասնակցություն է ունեցել նախկին լրտես Սկրիպալի թունավորման գործում և շարունակում է Ուկրաինայի նկատմամբ իր քաղաքականությունները, հետևաբար չի կարող վերադառնալ G7 խումբ:

Հակազդելով Թրամփի առաջարկին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան արդյունավետ է համարում G7- ի խմբի հետ ցանկացած հարաբերություն, սակայն քիչ հավանական է, որ իր երկիրը վերադառնա Մեծ Յոթնյակ:

 

 

 

 

Պիտակ