Հեղափոխության երկրորդ քայլը (17 .Դիմադրողական տնտեսություն)
Հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում Այաթոլլահ Խամենեին ասել է.«Զանգվածային ու որակյալ արտադրության, արդար բաշխման, չափին ու առանց վատնելու սպառման , իմաստուն կառավարման վրա հիմնված երկրի անկախ տնտեսության ամրապնդումը վերջին տարիների ընթացքում բազմիցս կարևորվել ու կրկնվել է իմ կողմից և դա այն հսկայական ազդեցության պատճառով է, որ տնտեսությունը կարող է ունենալ մեր հասարակության այսօրվա և վաղվա կյանքի վրա»:
Իրանի մեծարգո առաջնորդի կողմից հեղափոխության հաղթանակի 40-ամյակին հրապարակված հեղափոխության երկրորդ քայլը բանաձևի շատ բաժինները հատկացված են տնտեսությանը: Մեծարգո առաջնորդն իր ուշադրությունը սևեռել է երկու կետի վրա: Առաջինն այն որ անցած 40 տարիների ընթացքում տնտեսական մեծ առաջընթաց է տեղի ունեցել և երկրորդն այն է, որ այս առաջընթացով հանդերձ եղել են ու կան թերություններ ու ձախողումներ, որ եթե դրանք չլինեին Իրանի տնտեսությունն այժմ առավել ծաղկուն ու առաջադեմ կլիներ: ՄԵծարգո առաջնորդի հրապարակած բանաձևի մեջ ասված է.«Իսլամական հեղափոխությունը մեզ ցույց տվեց նախահեղափոխության շրջանի թույլ, կախյալ և կոռումպացված տնտեսության փրկության ճանապարհը, սակայն թույլ գործունեությունը, ներսից ու արտերկրից մարտահրավեր է նետել երկրնի տնտեսությանը: Արտերկրի մարտահրավերը իր մեջ ներառում է պատժամիջոցները և թշնամու գայթակղությունները, որ ներքին խնդիրների լուծման դեպքում կնվազի ու նույնիսկ կվերացվի դրանց ազդեցությունը: Ներքին մարտահրավերն է՝ կառուցվածքայի ու կառավարման թուլությունները»: Այլ խոսքով մեծարգո առաջնորդը կոչ է անում հարթել տնտեսության կառուցվածքային ու կառավարման դժվարությունները, որպեսզի ավելանա տնտեսական ուժը և արդյունքում բարձրացնել ազգային հեղինակությունը: Մեծարգո առաջնորդն իր հղած բանաձևում հստակեցրել է, որ ԻԻՀ-ի որոշ նպատակներն անկատար մնալու և որոշ դժվարությունների առկայության կարևոր պատճառներից է՝ հեղափոխության կյանքի 40 տարիների ընթացում մի խումբ պատասխանատուների կողմից այս հեղափոխական հոսանքի անտեսումը: Մեծարգո առաջնորդը, որ լավապես տիրապետում է երկրի տնտեսական իրավիճակին ու գիտի դրա թերի կողմերը հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում տնտեսության որոշ թերությունները կապել է նավթից կախվածության խնդրին, երկրի առատ հնարավորությունների սակավ օգտագործման, տնտեսական քաղաքականությունների անկայունության և առաջնահերթությունների չհարգելու հետ:
Հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում Այաթոլլահ Խամենեին երկրի տնտեսության առաջադիմության արագության ավելացման ու այդ նպատակի իրականացման ճանապարհին եղած արգելքների վերացման մասին այսպես է ասում.«Այս դժվարությունների հաղթահարման ելքը դիմադրողական տնտեսության քաղաքականություններն են, որ պետք է դրա բոլոր բաժինների համար գործնական ծրագրեր պատրաստվեն և կառավարությունները պատասխանատվությամբ ու աշխատանքային կայտառությամբ պետք է հետապնդեն նպատակներն ու քայլեր վերցնեն»: Բանաձևի հենց այս բաժնում մեծարգո առաջնորդը տնտեսական այս կարևոր նախագծի որոշ ցուցանիշները այսպես է ներկյացրել.«Երկրի տնտեսության ներծին լինելը, արդյունավետ ու գիտելիքահենք լինելը, տնտեսության ժողովրդականացումը, չքաղաքականացումը և նախապես նշված ներուժն օգտագործելով արտերկրի հետ կապ հաստատելը այս ելքերի կարևոր բաժիններն են համարվում»: Իրանի մեծարգո առաջնորդը դիմադրողական տնտեսության նախագիծը տարիներ առաջ ներկայացրել և 2014թ. փետրվարին եռյակ իշխանություններին տեղեկացրել էր դիմադրողական տնտեսության քաղաքականությունների ընդհանուր գծերի մասին: Դիմադրողական տնտեսությունը ձևավորվել է երկու հիմնական համոզումների վրա, որոնք են՝ ներքին ուժի վրա հենվելն ու Իրանում տնտեսական ու մարդկային ծավալուն ռեսուրսների առկայությունը: Մեծ գործերի ու հիմնական առաջադիմությունների համար ներքին ուժերի կարողության ու հեղինակության նկատմամբ վստահություն ունենալը կարևոր սկզբունք է դիմադրողական տնտեսության մեջ, այնպես որ անցած չորս տասնամյակների ընթացքում ևս տարբեր ոլորտներում մեծ ձեռքբերումներն այդ թվում դիմադրողական տնտեսությունը այն ժամանակ է հասանելի դարձել, երբ ժողովուրդն ու պատասխանտուները առանց արտերկից օգնության ակնկալիքի և խորապես համոզված լինելով «Մենք կարող ենք» կարգախոսին ասպարեզ են մտել: Այս կարգախոսը Իմամ Խոմեյնիի ասած կարգախոսն է, ինչի հիմունքով էլ հաղթեց իսլամական հեղափոխությունը և Այաթոլլահ Խամենեին էլ շեշտը դնում է դրա վրա:
Մյուս կարևոր խնդիրը, որ դիմադրողական տնտեսությունը հենված է դրա վրա և մեծարգո առաջնորդը նույնպես հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում բացատրել է այն՝ Իրանում առկա տնտեսական ու մարդկային հսկայական ռեսուրսներն են: Բանաձևի մեջ վարժեցված ու հուսացող մարդուժի մասին կարդում ենք.«Երկրի կաևորագույն և հուսալի ռեսուրսը՝ արդյունավետ, ընդունակ և կրոնական ու հավատի խոր հիմքեր ունեցող մարդուժն է ..... 15-ից 40 տարեկան հասակում 36 մլն., բարձրագույն կրթություն ունեցող 14 մլն. մարդուժի առկայությունը, ճարտարագիտական ճյուղերում ուսում ստացածների առումով աշխարհում 2-րդ տեղը, հեղափոխական ոգով հասակ առած ու երկրին ծառայելու համար պատրաստ երիտասարդների գոյությունը և գիտական, մշակութային և արդյունաբերական ոլորտներում ստեղծագործող մեծ թվով երկիտասարդները մեծ հարստություն են համարվում երկրի համար, որոնց հնարավոր չէ համեմատել ոչ մի նյութական ռեսուրսի հետ: Մեծարգո առաջնորդի հայացքների համաձայն, չնայած որ բնական ու նյութական ռեսուրսներն էլ կարևոր են, սակայն երիտասարդ, գործունյա և մասնագետ մարդուժը կարող է լավագույնս շահագործել այդ ռեսուրսները, այնպես որ մեծարգո առաջնորդը գրում է.«Երկրում առկա նյութական ռեսուրսներն էլ շատ շատ են, որ գործունյա, իմաստուն և մոտիվացված տնօրենները կարող են դրանց շահագործմամբ զգալիորեն աճեցնել ազգային եկամուտները և երկիրը դարձնել հարուստ, ինքնաբավ ու միևնույն ժամանակ վերացնել ներկայիս դժվարությունները»: Մեծարագո առաջնորդն ապա թվարկում է երկրի բնական ու նյութական ռեսուրսները.«Ստորգետնյա հսկայական ռեսուրսները, արևելքի ու արևմուտքի, հյուսիսի ու հարավի միջև գնտվելու աշխարհագրական բացառիկ դիրքը, ազգային մեծ շուկան, 600 մլն. բնկաչությամբ 15 հարևաններով տարածաշրջանային մեծ շուկան, ծովային երկար ափերը, գյուղատնտեսական ու այգեգործական տարբեր բերքերով բերքատու հողերը, խոշոր ու բազմազան տնտեսությունը երկրի ռեսուրսների ընդամենը մի մասն են կազմում: Ռեսուրսների մի մասը դեռ չի օգտագործվել: Ասվում է, որ չօգտագործված բնական ու մարդկային ռեսուրսների առումով Իրանը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում»:
Հետևաբար, Դիմադրողական տնտեսությունը ձգտում է օգտագործելով մարդկային հսկայական ռեսուրսները և նյութական կարողությունները Իրանը դարձնել աշխարհի տնտեսական մեծ ուժերից մեկը: Այս կարգի տնտեսությունը կհանգի գործարարության ոլորտում դինամիկության, ազգային արտադրության, աշխատատեղերի ստեղծման, հանրային ապահովության և արդարության վրա հիմնված տնտեսական աճին: Դիմադրողական տնտեսության կարևոր նպատակներից մեկն է վերջ դնել նավթից երկրի տնտեսության կախվածությանը կամ նվազեցնել այն, ինչը շարունակ քննադատվել է Այաթոլլահ Խամենեիի կողմից: Մեծարգո առաջնորդն այս կապակցությամբ ասում է.«Չենք ասում, որ նավթ չօգտագործենք, այլև շեշտը դնում ենք նավթի վաճառքի գումարների օգտագործումը նվազագույնի հասցնելու վրա: Կարող ենք նավթը որպես արտադրանք տրամադրել ուրիշներին»: Այս ոլորտում Իրանի խոցելիությունը պատճառ է դարձել, որ մեր թշնամիները հատկապես ԱՄՆ-ն երբ մտադիր են ճնշում բանեցնել երկրի վրա, ԻԻՀ-ի նավթի եկամուտները զրոյացնելու նպատակով դիմեն նավթի ոլորտում պատժամիջոցներ սահմանելու քայլին: Իհարկե պարզ է, որ դիմադրողական տնտեսության խոշոր նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ ծրագրել և բազմակողմանի ու նպատակասլաց ջանք գործադրել: Դիմադրողական տնտեսության ճանապարհային քարտեզը արդեն պատրաստ է և դրա հիմնական հատկություններն էլ պարզվել են: Համաձայն մեծարգո առաջնորդի հայտարարությունների, հեղափոխության երկրորդ քայլը բանաձևի և դիմադրողական տնտեսության ընդհանուր քաղաքականությունների փաստաթղթի՝ այս տնտեսությունն ունի բաղադրիչներ և առանձնահատկություններ այդ թվում ներծին լինելը, Էքստրավերտացիան, գիտելիքահենք, արդարատենչ և հակակոռուպցիոն բնույթը:
Դիմադրողական տնտեսության մեջ չափազանց կարևորություն է տրված ժողովրդի դերակատարությանը այդ թվում աշխատուժին, կապիտալի տերերին, մասնագետներին, գործարարներին և առհասարակ նրանց, որոնք կարող են արտադրողական առողջ գործունեություն իրականացնել: Անցած տարիների ընթացքում Այաթոլլահ Խամենեին կարևորել է պատասխանատուների կողմից ներքին արտադրության հովանավորման անհրաժեշտությունը: Այս արտադրությունները պետք է առաջ ընթանան աշխարհի արդիական տեխնոլոգիաների առավել օգտագործման ուղղությամբ: Ներկայումս ԻԻՀ-ն աշխարհում լավ դիրք է զբաղեցնում գիտական առումով և գիտական առաջադիմությունը պետք է դրսևորվի ներքին արտադրանքների քանակի ու որակի բարձրացման մեջ: Դրանով հանդերձ, որ դիմադրողական տնտեսության մեջ հատուկ նշանակություն ունի ժողովրդի եկամուտի բարձրացումն ու ապահովությունը, սակայն կյանքի մակարդակի բարձրացումը հասարակության մեջ պետք է արդարացի ու հավասարակշռված լինի և դասակարգային տարածությունները պետք է հասցնել նվազագույնի: Այսպիսի արդարության հասնելու միջոցներից մեկը քաղաքական ու տնտեսական կոռուպցիայի դեմ շարունակական պայքարն է, որ դիմադրողական տնտեսությունը կարևորում է այն: Հակակոռուպցիոն պայքարի կարևորության մասին հեղափոխությամ մեծարգո առաջնորդն ասում է.«Եթե ցանկանում ենք, որ մարդիկ ներկա լինեն տնտեսության դաշտում, պետք է տնտեսական հարթակը անվտանգ լինի: Եթե անվտանգություն ենք ուզում պետք է չարաշահող և օրենքը շրջանցող անձանց ձեռքը փակ լինի»: Հենվելով ներքին ուժերին, հնարավորություններին ու արտադրանքին դիմադրողական տնտեսության հայացքը նաև ուղղված է դեպի սահմաններից այն կողմ: Այս տնտեսության մեջ ընդլայնվում են բարեկամ երկրների հետ առևտրական փոխանակումների ծավալները և կառավարությունը պարտավոր է համապատասխան դյուրություններ ստեղծել Իրանի արտադրանքների արտահանման ու համաշխարհային շուկաներում ներկայացնելու համար:
ԻԻՀ-ն ներկայումս ազդեցիկ ուժ է համարվում գիտական ու տեխնոլոգիական, ռազմական, քաղաքական ու մշակութային ոլորոտներում: Երկրի տնտեսության հիմքերը ամրացնելու հարցում մեծահարգ առաջնորդի հորդորների իրագործումը և դիմադրողական տնտեսության նախագծի իրագործմամբ դրա դժվարությունների վերացումը կարող են այս ոլորտում մեծացնել ազգային հեղինակությունը: Հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում մեծարգո առաջնորդն այս կապակցությամբ ասել է.«Զանգվածային ու որակյալ արտադրության, արդար բաշխման, չափին ու առանց վատնելու սպառման , իմաստուն կառավարման վրա հիմնված երկրի անկախ տնտեսության ամրապնդումը վերջին տարիների ընթացքում բազմիցս կարևորվել ու կրկնվել է իմ կողմից և դա այն հսկայական ազդեցության պատճառով է, որ տնտեսությունը կարող է ունենալ մեր հասարակության այսօրվա և վաղվա կյանքի վրա