Նոյեմբեր 24, 2019 00:55 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք իսլամաֆոբիայի հարցով հետաքննությունները մեկնարկելու վերաբերյալ Բրիտանիայի պահպանողական կուսակցության ղեկավարի հայտարարության մասին: Նույնպես անդրադառնալու ենք Մյանմայի կառավարության կողմից ռոհինգյա մուսուլմանների սպանության գործում սիոնիստների դերակատարության ու արևմտյան կառավարությունների պահած լռության մասին ՄԱԿ-ի ներկայացրած զեկույցին:

Բրիտանիայի պահպանողական կուսակցության ղեկավար Ջեյմս Քորլին հայտարարել է, որ պահպանողական կուսակցության անդամների շրջանում շուտով հետաքննություններ են անցկացվելու իսլամաֆոբիայի աստիճանի վերաբերյալ: Այս հայտարարությունը արվում է այն ժամանակ, երբ Բրիտանիայի նո րընտիր վարչապետ Բորիս Ջանսոնի վրա ճնշում է գործադրվում իսլամաֆոբիայի ոլորտում հետաքննություններ անցկացնելու հարցով: Երբ Քլոնիին հարց տրվեց իսլամաֆոբիայի մասին հետաքննությունների մեկնարկի մասին նա այս կապակցությամբ ասաց.«Մի բան, որ անհրաժեշտ է մեզ իսլամաֆոբիայի բացատրությունն է, ինչի միջոցով կարող ենք հասկանալ կուսակցության անդամների շրջանակներում իսլամաֆոբիայի աստիճանը»: Պահպանողական կուսակցության ղեկավարը նշել է, որ կարևոր խնդիրն այն է, որ հակադարձեն այն անձանց, որոնք խախտում են պատշաճ վարքագծի սահմանները:

Բրիտանիայի պահպանողական կուսակցության ղեկավար Ջեյմզ Քլոնին

Այս ոլորտում հետաքննություններ անցկացնելու մասին պահանջը ներկայացվել էր հուլիս ամսին և դրանից հետո էր ինչ «Հույս և ատելություն» ինստիտուտի կողմից անցկացված սոցհարցումների արդյունքները ցույց տվեցին, որ պահպանողական կուսակցության անդամների 54 տոկոսը համոզված է, որ իսլամը առհասարակ սպառնում է Բրիտանիայի ապրելակերպին: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջանսոնը անցյալ տարի բուրքա կրող մուսուլման կանանց նմանեցրել էր փոստարկղերի: Նա պահանջել էր, որ ցանկացած աշակերտուհի, որ ուզում է բուրքայով դպրոց գնալ պետք է նախ վերցնի երեսի ծածկոցը:

Աջակողմյան ծայրահեղականության աճը պատճառ է դարձել լուրջ մտահոգություններ առաջանան Բրիտանիայում ռասիստ խմբերի աճող ընթացքի վերաբերյալ:  Բրիտանիայում հակառասիստական ու հակածայրահեղական կարևորագույն կազմակերպություններց «HOPE not hate» Հույս, ոչ ատելությունը հայտարարել է, որ Բրիտանիան աննախադեպ կերպով քանի կտոր է դարձել: Վերջին տարիների ընթացքում աջակողմյան ծայրահեղական գաղափարախոսությունները ոչ միայն Բրիտանիայում, այլև ողջ Եվրոպայում տարածվել են  և այս հարցը կարող ենք տեսնել սպիտակամորթ ազգայնական ու պոպուլիստական կուսակցությունների ծագման ու աճի մեջ: Հանցագիտության փորձագետ, իսլամաֆոբիայի ու ծայրահեղականության հարցերի մասնագետ և Բիրմենգամի համալսարանի մի դասախոս համոզված է, որ որոշ ժամանակ առաջ ուշադրություն չէր դարձվում աջակողմյան ծայրահեղքականությանը և այդ իսկ պատճառով էլ ծայրահեղական խմբերը կարողացան ԶԼՄ-ների օմիջոցով տարածել իրենց գաղափարներն ու համոզումները:

Աջակողմյան ծայրահեղականության աճը Բրիտանիայում

Բրիտանիայում և արևմտյան մյուս երկրներում իսլամաֆոբիայի տարածման հետ միաժամանակ իրական իսլամը և նրա ուսուցումները ծանոթացնելու համար ավելացել է մուսուլմանների գործունեությունը: Բրիտանիայում Լինքոլնի մուսուլման քույրերի միության կողմից ներկայացված նոր նախագծի համաձայն նախատեսվել է, որ մուսուլմանների հետ միաբանության ու հատկապես իսլամաֆոբիայի դեմ պայքարի նպատակով  Լինքոլն Շայեր քաղաքի բոլոր աշակերտուհիները մի օր հիջաբ կրեն: Այս տեղական խմբի ակտիվիստ Ղադե Մոհամմեդը հույս է հայտնել, որ այս մեթոդը լավ մեթոդ լինի իսլամաֆոբիայի տարածման դեմ պայքարի համար և մի օր գա, որ այս քայլը դառնա տարեկան սովորույթ Լինքոլն Շայերում: Լրագրողներին տված զրույցում Ղադե Մոհամմեդն ասել է.«Ցանկացած աշակերտուհի կունենա հիջաբ կրելու կամ չկրելու ընտրության իրավունք: Երբ մենք դպրոցներ այցելենք ու աշակերտուհիների հետ ընկերական զրույց ունենանք այդպիսով նվազեցնելու ենք խտրականության հավանականությունը: Խնդիրը միայն մուսուլմանները չեն: Մենք հուսով ենք, որ կարողանանք կոտրել ու փշրել արգելքները և նվազեցնել բոլոր փոքրամասնությունների նկատմամբ գործադրվող բռնությունները»: Այս կրոնական խումբը հայտարարել է, որ կարող է հիջաբ հայթայթել բոլոր աշակերուհիների համար կամ էլ նրանք իրեց նախընտրությամբ հիջաբ գնեն իրենց համար:

Բրիտանիայի կառավարության տվյալները ցույց են տալիս, որ ատելության առանցքայնությամբ հանցագործությունները 40 տոկոսանոց աճով հասել են ավելի քան 94 հազար դատական գործի: Հիշյալ հաղորդումը վերաբերում է 2017թ. ապրիլից մինչև 2018թ. մայիս ամիսը և միայն մուսուլմանների դեմ իրականացված հանցագործությունների կեսն են կազմում: Գարդիանը նույնպես ներկայացնելով նոր զեկույց՝ սպիտակամորթների գերազանցության կողմնակիցների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների մասին գլոբալ մասշտաբով ներկայացրել է տվյալներ աշխարհի տարբեր ծայրերում աջակողմյան ծայրահեղականների մահացու հարձակումների մասին: Այս հաղորդման համաձայն անցնող 8 տարիների ընթացքում ողջ աշխարհում ավելի քան 175 մարդ զոհվել է սպիտակամորթների գերազանցության կողմնակիցների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների ընթացքում: Առնվազն 16 մեծ հարձակումների ընթացքում, որ իրականացել են աշխարհի տարբեր շրջաններում գրոհող ու զինված անձը հավատացել է   սպիտակամորթների գերազանցությանը, դեմ է եղել իր երկրում ներգաղթյալների ու փախստականների մուտքին և թշնամական զգացումներ է ունեցել մուսուլմանների նկատմամբ: Այս մահացու հարձակումների թիրախում են եղել հերթաբար Կանադայի, Բրիտանիայի ու Նոր Զելանդիայի մզկիթների աղոթարարները ու նաև ԱՄՆ-ի եկեղեցիներում քրիստոնյա սևամորթները, ովքեր Հարավային Կարոլինա նահանգի Սուրբ եկեղեցիներից մեկում Ավետարան էին կարդում:

Ավստրալացի ահաբեկիչը, ով մարտ ամսին Նոր Զելանդիայի աղոթարարների վրա հարձակման ընթացքում սպանեց տասնյակ անմեղ անձանց

Իսլամատյացների, ռասիստների ու սիոնիստների և Սիոնիստական ռեժիմի միջև համոզումների ու նույնիսկ սպառազինական օգնությունների առումով շարունակ  ուղղակի կապ գոյություն ունի: Մյանմայի մուսուլմանների այդ թվում մուսուլման փոքրամասնությունների նկատմամբ ռասիստական ու իսլամատյաց վերաբերմունք է ցուցաբերվում: ՄԱԿ-ի փաստատահավաք հանձնաժողովը Մյանմայի բանակին զենք վաճառելու համար դատապարտել է Սիոնիստական ռեժիմին: Այս հանձնաժողովը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Մայնմային զենք վաճառելու քայլի դեմ ու նաև նպատակային պատժամիջոցներ սահմանել Մյանմայի բանակի հետ կապված առևտրական գործունեության դեմ: ՄԱԿ-ի փորձագետները հանգամանորեն բացատրել են, որ Մյանմայի բանակի հետ առևտուրը ինչպես է մարդու իրավունքների խախտման պատճառ  դարձել ու նաև պատճառ է դարձել, որ նրանք մուսուլմաններին պարտադրեն լքել Ռախին նահանգն ինչն իր հերթին ցեղասպանություն է համարվում: Մարդու իրավունքերի ինդոնեզիացի փաստաբան և ՄԱԿ-ի ճփաստահավաք  կոմիտեի ղեկավար Մարզուղի Դարուսմանը այս ուղղությամբ հրապարակած հաղորդագրության մեջ գրել է.«Մյանմայի բանակի առևտրական գործարքներից առաջացած գումարը հատկացվում է որոշ քայլերի այդ թվում ռոհինգյա մուսուլմաններին ճնշելու համար»:

Մյանմայի ցեղասպանության մեջ սիոնիստների հետքերը

Սիոնիստական ռեժիմը մեկն է այն 7 երկրներից, որոնք 2017թ. առայսօր զենքի առևտուր են անում Մյանմայի հետ: Այս հաղորդման համաձայն հատկպես Սիոնիստական ռեժիմը զենք է տրամադրում Մյանմայի բանակին այն էլ այն ժամանակ, որ գիտի թե այդ զենքերը ինչ նպատակով են օգտագործվելու: Այս զեկույցի մեջ պահանջվել է, որպեսզի անհապաղ նպատակային պատժամիջոցներ սահմանվեն Մյանմայի բանակի կողմից հովանավորվող ընկերությունների դեմ: Մյանմայի բանակն ու ծայրահեղական բուդդիստները՝ սրբապղծությամբ և շուրջ 800 ռոհինգյա մուսուլմանների ագարկների ու բնակարանների հրակիզմամբ նրանց ստիպել են փախչել Բանգլադեշ: Միայն 2017թ. օգոստոս ամսին Մյանմայի բանակը Ռախին նահանգում սպանել է 6700 մուսուլմանների: Եթե Մյանմայի բանակն ու ծայրահեղական բուդդիստները ռոհինգյա մուսուլմաններին զրկել են մարդկային նախնական իրավունքներից և նրանց արտաքսելու համար դիմում են ցանկացած քայլի դրա պատճառն աշխարհում մարդու իրավունքների հավակնորդների հատկապես արևմտյան երկրների անտարբերությունն ու պասիվությունն է: Մայնմայի կառավարության նկատմամբ արևմտյան պետությունների պասիվ դիրքորոշումը կարող ենք ամփոփել միայն մի կետում, որն է իսլամաֆոբիայի ու իսլամատյացության հարցում համատեղ մոտեցումը:

Պիտակ