Եվրոպայի կարևոր իրադարձությունները 2019 թվականին
2019 թ․-ին Եվրոպան քաղաքական,տնտեսական ,ռազմական և անվտանգության բնագավառներում կարևոր իրադարձությունների ականատեսն էր: Եվրոպական որոշ երկրներում ,իշարս Ֆրանսիայում տեղի ունեցան դեղին բաճկոնավորների ցույցերը ,իսկ որոշ երկրներում ինչպես Գերմանիայում շարունակվեց ծայրահեղական աջակողմյաների հզորացման գործընթացը:
Եվրամիության մակարդակում ,եվրոպական այդ կառույցը զանազան բնագավառներում դեմ հանդիման էր կանգնած ներքին հարաճուն տարաձայնությունների: Առևտրական ու տնտեսական ոլորտում ,սաստկացել էր Եվրոպայի ու ԱՄՆ-ի առևտրական առճակատումը:Պաշտպանական և անվտանգության ոլորտում ,հակառակ արևմուտքի ռազմական ամենամեծ կոալիցիա ՝ՆԱՏՕ-ի առկայության, ռազմական այդ կառույցը իր անդամների միջև աննախադեպ տարաձայնության էր մատնվել,նրանով հանդերձ, որ Ռուսաստանի հետ ևս լուրջ մարտահրավերի դիմաց էր կանգնած: Եվրամիությունում ևս, 2019-ից սաստկացել են տարաձայնությունները ,սկսած միգրանտներից, մինչև տնտեսական, էներգետիկ և անվտանգության քաղաքականություն:Միգրանտների ճգնաժամը սաստկացրել է ազգայնամոլությունը և եվրոպական ինտեգրման դեմ արձագանքները: 2008-ի տնտեսական ճգնաժամը ընդլայնել է ԵՄ անդամների միջև տարածությունը՝ նրանց հակասական կողմնորոշումների պատճառով և հանգեցրել ազգայնական և կենտրոնախույս հոսանքների ձևավորմանը ՝ ծայրահեղ աջակողմյան շարժումների և կուսակցությունների տեսքով:Եվրոպայում ,Գերմանիան և մի շարք այլ երկրներ ,ցանկանում են շարունակել իրենց էներգետիկ հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց Վաշինգտոնի եվրոպացի գործընկերները կտրականապես դեմ են:
Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի կառավարության քաղաքականությունների և կապիտալիստական համակարգի դեմ .«դեղին բաճկոնավորների շարժում»-ը ,2019-ի նոյեմբերին դարձավ մեկ տարեկան :Շարժում ,որը մեկնարկեց 2018-ի նոյեմբերի 17-ին ,մասնակցությմաբ շուրջ 282 հազար հոգու և դեռ շարունակվում է : Թեև բողոքի այս ցույցի ձևավորման սկզբնական պատճառը ,վառելանյութի հարցով Ֆրանսիայի կառավարության նոր քաղաքականություններն էին,սակայն քանի որ Ֆրանսիայի կառավարությունը անտարբեր գտնվեց ժողովրդի պահանջների նկատմամբ ,աստիճանաբար այն վերածվեց Ֆրանսիայի կառավարության քաղաքականությունների դեմ շարժման:Մակրոնը և նրա կառավարության անդամները կարծում էին ,որ դեղին բաճկոնավորների շարժումը անցողիկ է ,այդ պատճառով սկզբում լուրջ ուշադրության չարժանացրին դրան: Այնուամենայնիվ, այս շարժումը խորացավ ,ընդլայնվեց և հետզհետե դարձավ համատարած բողոք, ընդդեմ անարդար կապիտալիստական համակարգի և դասակարգային պառակտման:
Ֆրանսիայի կառավարությունը ստիպված է եղել քայլ առ քայլ նահանջել բողոքի այդ շարժման հարցով : Համենայնդեպս , այս շարժման շարունակականությունը ցույց է տալիս, որ դրա ձևավորման պատճառները շատ ավելի խորն ու արմատական են և հեշտությամբ չեն կարող վերանալ մի քանի արտոնություններ շնորհվելով :
Որպես ԵՄ ամենակարևոր երկիր Գերմանիայում, որն ունի եվրոպայի խոշորագույն տնտեսությունը, քաղաքական գործընթացները ցույց են տալիս նաև ավանդական կուսակցությունների ուժի անկումը և նորելուկ կուսակցությունների , մասնավորապես ՝ ծայրահեղական աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հզորացումը,ըստ որի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը մեծ մարտահրավերի դիմաց է կանգնած իր դիրքը պահպանելու համար:Գերմանիայի 2019-ի նահանգային ընտրությունների արդյունքները ապացուցում են ,որ այդ երկրի ժողովուրդը հակված է ծայրահեղական աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար», կուսակցությանը ,որը Մերկելի քաղաքականությունների գլխավոր քննադատն է:
Գերմանական կոալիցիոն կառավարության կուսակցությունները, ներառյալ Քրիստոնեա-դաշնակցային կուսակցությունների միությունը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, դառը պարտություն կրեցին 2019 թվականի հոկտեմբերի վերջին, Թուրինգյայի նահանգային ընտրություններում և կտրուկ նվազեց նրանց քվեները: Այս ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար »ծայրահեղական աջակողմյան կուսակցությունը հաջողեց քվեարկողների մեջ իր դիրքը ամրապնդել և այն պայմաններում, երբ 2014-ի սեպտեմբերի ընտրություններում հաջողել էր շահել քվեների մոտավորապես 10 տոկոսը ,շահելով ավելի քան 23.4 տոկոսանոց քվե, ուշագրավ հաջողություն արձանագրեց:Հիմնական հարցը վերաբերում էր ,Գերմանիայի ավանդական մեծ կուսակցություններ՝ Քրիստոնյա դեմոկրատական և միջին ձախակողմյան կոալիցիոն կուսակցություն ՝Սոցիալ դեմոկրատական կուսակցության ընդունված լինելուն:
Ընտրությունների արդյունքը պատճառ հանդիսացավ ,որ Մերկելի հեռացման համար պահանջները ավելանան: Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության կարևոր քաղաքական դեմքերից Ֆրիդրիխ Մերթզը ,այս ձախողման հիմնական պատճառը համարեց՝ Գերմանիայում ձևավորված մեծ կոալիցիան և կանցլեր Անգելլա Մերկելին: Ըստ Մերթզի, Թուրինգյայի նահանգային ընտրություններում պետական կուսակցությունների համար ընտրությունների պատմական վատ արդյունքը,կարելի էր համարել անվստահության քվե, Բեռլինում գործող մեծ կոալիցիայի դեմ:
Եվրամիության մեջ քաղաքական ոլորտում ,հիմնականում ձևավորվել է անջրպետ աղքատ արևելյան Եվրոպաի և հարուստ արևմտյան Եվրոպայի,կամ ինչպես հարկն է՝ Հին և նոր Եվրոպայի միջև: Հին Եվրոպային մաս են կազմում արևմտյան մեծ և միջին երկրներ, որոնք այդ միության կազմավորման առաջին իսկ օրից և դեռ սառը պատերազմի տարիներից միացել են այդ միությանը: Նոր Եվրոպային մաս են կազմում կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրները ,որոնք 2000 թվականից հետո են անդամակցել Եվրամիությանը:
Ներկայումս մի շարք հարցեր, ինչպիսիք են՝ ապաստանյալների ճգնաժամը, տնտեսական ճգնաժամը և Եվրոպայում Ամերիկայի դերի մասին զանազան տեսակետները, առավել ճեղք են առաջացնում հին Եվրոպայի և նոր Եվրոպայի միջև:ԵՄ-ի հարուստ և աղքատ երկրների միջև բացահայտ տարաձայնությունը և տարածությունը համարվում է ,ԵՄ-ում,տարաձայնություն հարուցող գործոններից մեկը:Եվրոպական այս միության հարուստ երկրները հիմնականում գտնվում են Եվրոպայի արևմտյան և հյուսիսային տարածքում , իսկ աղքատ երկրները ընդհանրապես տեղակայված են արևելյան և հարավային Եվրոպայում:Քաղաքական հարցերի վերլուծաբան Սեյեդ Հադի Սեյեդ Աֆղահիի խոսքերով, ԱՄՆ-ն մտադիր է տարածություն առաջացնել հին և նոր Եվրոպայի միջև,ըստ ամերիկացիների «Ծեր Եվրոպան »համարվում է՝ Բրիտանիան,Ֆրանսիան,Գերմանիան և Իսպանիան ,իսկ «Նոր Եվրոպան» համարվում է արևելյան Եվրոպայի երկրները: ԱՄՆ-ի օգտին է ,որ արևելյան ու արևմտյան Եվրոպայի փոքր երկրների միջև,նաև Ռուսաստանի հետ այդ երկրների միջև տարածություն ստեղծվելով կանխվի միատարր և հզոր Եվրոպայի ձևավորումը ,պաշտպանելու համար իր շահերը:
2019-ին աճ են արձանագրել Եվրոպայի ուԱՄՆ-ի առևտրական տարաձայնությունները Թրամփի կառավարության գործողությունների պատճառով:Ներկա հանգրվանում Եվրոպայի համար կարևորագույն հարցը ,երկկողմ առևտրական գործակցությունը, տարիֆները և առևտրական խնդիրներն են ,քանզի Եվրամիության որոշ երկրներ ,հանձինս Գերմանիայի ունեն արտահանումներով հիմնավորված տնտեսություն և Եվրոպայի ամենամեծ առևտրական գործընկեր ՝ԱՄՆ-ի առևտրական տարիֆների յուրաքանչյուր աճը անփոխարինելի վնաս է պատճառելու այդ երկրների տնտեսությանը :
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնատարները անգամներ պահանջել են Թրամփի կառավարության առևտրական քաղաքականությունների փոփոխությունը և դրա հետևանքների մասին զգուշացրել են: Եվրամիության գյուղատնտեսության և գյուղական զարգացման միության կոմիսար Phil Hogan-ը ,2019-ի սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի նախագահին կոչ է արել մի կողմ դնել իր առևտրական սխալ և հապճեպ քաղաքականությունները :Հոգանը ասել է.«Հիշյալ միությունը փորձում է համոզել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին տեսնել իր սխալները ,մի կողմ դնելով իր հապճեպ առևտրական քաղաքականությունները: Թրամփը ապացուցել է,որ գերադասում է առևտրական պատերազմը քան առևտրական համաձայնությունը:
2019-ին Եվրոպայի կարևորագույն իրադարձություններից էր ՝ Հյուսիս Ատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) -ի անդամների միջև աննախադեպ տարաձայնությունը եւ ճեղքը:ՆԱՏՕ-ի գոյության և ֆունկցիոնալ փիլիսոփայության շուրջ տարաձայնությունները , արևմտյան այս ռազմական դաշինքի վերջին լարվածությունների առանցքն են կազում :Խնդիրը այնքան բացահայտ է,որ նույնիսկ այդ մասին խոստովանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլենբերգը :Ստոլենբերգը դեկտ-ի 16-ին ասել է,որ անվտանգության իրավիճակի սրացումով և անդամ երկրների միջև լարվածությունը սաստկանալով, ՆԱՏՕ-ն իր կազմավորումից մինչ օրս նման բարդ վիճակի մատնված չի եղել:Այս խոսքերն այն պայմաններում են ասվել ,երբ 2019-ի դեկտեմբերին Լոնդոնում գումարված ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, անդամ երկրների ղեկավարների,ինչպես Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հանր.նախագահներ Էմանուել Մակրոնի և Դոնալդ Թրամփի միջև խորը տարաձայնությունների հարթակը դարձավ:
Ֆրանսիայի աննախադեպ տարաձայնությունը ԱՄՆ-ի և Անկարայի հետ, առնչվում է պաշտպանական և ռազմական բնագավառներում ՆԱՏՕ-ի այդ երկու անդամների սանձարձակությանը ,որի վկան Վաշինգտոնի կողմից Անկարային ցույց տրված կանաչ լույսն է ,Սիրիայի հյուսիսային տարածք ներխուժելու համար ,առանց ՆԱՏՕ-ի այլ անդամների հետ համադրության ու խորհրդակցության: Այդ քայլն արժանացավ Ֆրանսիայի հանր.նախագահ Էմանուել Մակրոնի կոշտ բողոքին և նա, աննախընթաց հայտարարությամբ հանդես եկավ , ասելով որ ՆԱՏՕ-ն ուղեղի մահ է տարել: Իհարկե Մակրոնի նման դիրքորոշումը Թուրքիայի ու ԱՄՆ-ի հակազդեցությանը դեմ առնելուց բացի ,հանգեցրեց ՆԱՏՕ-ի Եվրոպացի կարևորագույն անդամ Գերմանիայի և այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլենբերգի բացասական դիրքորոշմանը: Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկելը շեշտել է,որ ՆԱՏՕ-ն , որին խիստ քննադատել է Մակրոնը ,անհրաժեշտ է առավել քան երբևէ պահպանել այն: ՆԱՏՕ-ի պահպանումը սառը պատերազմի ժամանակաշրջանի համեմատությամբ էլ ավելի օգտաշատ է : Այսպիսով, ՆԱՏՕ-ի գոյության փիլիսոփայության և գործունեության մասին ոչ միայն տարաձայնություններ կան կազմակերպության եվրոպական և ոչ եվրոպական անդամների միջև, այլև այդ բացը տարածվում է նաև ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամների ՝ Գերմանիայի և Ֆրանսիայի միջև:
Չնայած այս գործողություններին և արձագանքներին, այնուամենայնիվ,այն ինչ հնարավոր չէ թաքցնել , ՆԱՏՕ-ի էական բնույթի, դերի և պարտականությունների ոլորտում գոյություն ունեցող ճգնաժամն է , որն անցյալում գոնե հիմնված էր հավաքական անվտանգության և ռազմական գործողությունների հարցով անդամների միջև խորհրդակցության և համակարգման վրա;
Մեկ այլ կարևոր խնդիր, որը ՆԱՏՕ-ի միջև տարաձայնությունների սրման պատճառներից մեկն է, Ֆրանսիայի նախագահությամբ եվրոպական անկախ պաշտպանական մեխանիզմ ստեղծելու համար Եվրոպացիների ակնհայտ ջանքերը: Թրամփը դժգոհ է Մակրոնից`կապված եվրոպական անկախ պաշտպանական հաստատություններ և կառույցներ հիմնադրելու և ամրապնդելու Փարիզի մոտեցման պատճառով , և բազմիցս քննադատել է այդ գործողությունները: