Իսլամաֆոբիան արևմուտքում (95)
(last modified Wed, 08 Jan 2020 11:40:10 GMT )
Հունվար 08, 2020 15:10 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բոսնիա և Հերցեգովինայում իսլամաֆոբիայի աճի մասին:

Իսլամաֆոբիան և իսլամատյացությունը գերիշխող հոսանք է Եվրոպայի, Ամերիկայի և Օվկիանիայի հասարակության, քաղաքական ու լրատվական շրջանանկերի մակարդակով: Օր չկա, որ մի մզկիթի վրա հարձակում չիրականացվի, մի մուսուլման չդանակահարվի և հիջաբ կրող մի մուսուլման կին վիրավորանքների, հարձակման ու ռասիստական վերաբերմունքի չենթարկվի: Բոսնիա և Հերցեգովինայում 1990-ական թվականներին սերբերի ձեռքով իրականացվող ամենաարյունոտ ցողասպանություններից մեկի թատերաբեմ էր: Անցնելով 25 տարի այդ երկրի մուսուլմանները դեռևս խտրականությունների ու ռասիստական վերաբերմունքների են ենթարկվում: Անկարայում գտնվող քաղաքական, տնտեսական ու հասարակական ուսումնասիրությունների մի կենտրոն վերջերս մի հաղորդմամբ հայտարարել է.« Սերբ և խորվաթ քաղաքական գործիչները փորձում են Բոսնիան ներկայացնել որպես ծայրահեղական իսլամի բնօրրան և այսպիսով ենթահող պատրաստել այս երկրի մասնատման համար»: «Բոսնիայի ժողովրդի իսլամական ավանդությունը» ինստիտուտի հետազոտող «Հիքմաթ Քարաչիչը», ով պատրաստել է այս հաղորդման՝ Բոսնիա և Հեցեգովինայի հետ կապված բաժինը, ասում է.«2018թ. Բոսնիայի սերբերի առաջնորդը և Բոսնիա և Հեցեգովինայի նախագահական խորհրդի անդամ «Միլվարդ Դոդիքը» մի հեռուստահաղորդման ժամանակ անարգալից է խոսել մուսուլմանների ազանի՝ աղոթքի հրավերի մասին: Խորվատ դիվանագետները նույնպես անցյալ տարվա ընթացքում, Բոսնիան ներկայացրել են որպես պարտված երկիր և ահաբեկիչների օրրան ու տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման համար անհրաժեշտ են համարել այս երկրի մասնատումը: Սարաևոյի բնակիչ «Աբդոլսամադ Փուդոժակն» ասում է.«Նկատի առնելով իալամաֆոբիական այս միջավայրը, Բոսնիայի մուսուլմաններից շատերը երկրի ոչ մուսուլմանաբնակ շրջաններ ճամփորդելու համար ապահովություն չեն զգում: 1992-1995թթ. սերբերի ձեռքով մուսուլմանների ցեղասպանության ընթացքում ավելի քան 100 հազար մուսուլմաններ ամենավայրագ կերպով սպանվեցին ու հազարավոր մուսուլման կանայք ու աղջիկներ բռնաբարվեցին: Միայն Սրեբրենիցա քաղաքում 1995թ. հուլիսին տեղի ունեցավ այս մեծ ողբերգություններից միայն մեկը: Ավելի քան 8 հազար բոսնիացի երիտասարդ տղամարդիկ սպանվեցին կամ կենդանի թաղվեցին: Այս մարդկային ողբերգությունից անցնելով 24 տարի դեռևս ամեն տարի հուլիսի 11-ին՝ ողբերգության տարելիցի օրը զանգվածային գերեզմաններում հայտնաբերված դիակները հողին են հանձնվում: Այս հանցագործությունները կատարվեցին մարդասիրության հավակնորդ եվրոպական պետությունների զինվորների անտարբեր հայացքների առջև:

Սրեբրենիցայում սերբերի իրականացրած ցեղասպանությունը

Բոսնիա և Հերցեգովինայի մուսուլմանների ցեղասպանությունը իսլամաֆոբիայի ու իսլամատյացության նոր փուլի մեկնարկն էր Եվրոպայում, ինչն այժմ արմատականացվում է այս երկրների իրավական, քաղաքական ու դատական կառույցներում: Այս կապակցությամբ Նիդերլանդների համալսարանականները նախազգուշացնում են այն մասին, որ վերջերս այս երկրում վավերացվել են որոշ օրենքներ, որոնք առթում են մուսուլմանների դեմ խտրականությունների ավելացումն ու վերջիններիս իրավունքների խախտումը: Ամստերդամի համալսարանի մարդաբանության և հասարակագիտության խմբի անդամ Մարտին Դեքոնինգը այս կապակցությամբ լրագրողներին ասել է, որ Նիդերլանդներում անցյալում արդյունավետ օրինական կանոններ էր գործադրվում կրոնական խմբերի նկատմամբ, սակայն այժմ այս քայլերը լիովին գործադրվում են մուսուլմանների դեմ: Օգոստոս ամսին Նիդերլանդները հանրային հաստատություններում արգելեց բուրքա կրելը: Նոր օրենքների համաձայն հանրային կառավարական վայրերում ինչպես դպրոցներում, հիվանդանոցներում և կառավարական գրասենյակներում կամ էլ ավտոբուսներում ու գնացքներում այլևս չպետք է հիջաբ ու բուրքա կրել: Առաջին անգամ 2005թ. աջակողմյան ծայրահեղական դիվանագետ Գարեթ Վիլդերսը առաջարկեց հիջաբի արգելումը: Մայիս ամսին երկրորդ անգամ Նիդերլանդների պառլամենտը ընդունեց օրենք իսլամական շարիաթի համաձայն հալալ սպանդի արգելման մասին: Հիջաբի ու  կեդանիների սպանդի հարցով սահմանափակություններից բացի Նիդերլանդների Կրթության նախարար Արիե Օսլոբը սեպտեմբեր ամսին հրահանգեց վերահսկել այն դպրոցները որտեղ դասավանդվում է իսլամական կրոնագիտություն: Դեքոնինգն ասել է.«Հալալ սպանդի ու կրոնական ուսուցումների արգելման նման պարագաները ազդել է նաև այլ կրոնական խմբերի վրա»: Նա հավելել է.«Սա մի լուրջ իրավիճակ է և կառավարությունը պետք է այս ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնրակի»: Ամստերդամի համալսարանի պրոֆեսոր Անլիզ Մորեզը նույնպես լրագրողներին ասել է.«Դիվանագետները մուսուլմանների դեմ հռետորաբանությունները օգտագործում են որպես միջոց ժողովրդի քվեները վաստակելու համար և ներկա դրությամբ ցանկացած սակմանափակություն թիրախ է դարձնում մուսուլմաններին»: Սրեբրենիցայում, Բոսնիայի սերբերի մեծ հանցագործությունների ժամանակ ՄԱԿ-ի նիդերլանդացի կապույտ գլխարկներով զինվորները հսկում էին անվտանգ հայտարարված Սրեբրերնիցա քաղաքը: Նիդերլանդների ու ՄԱԿ-ի փաստահավաք կոմիտեները Սրեբրենիցայում տեղի ունեցած ողբերգության որպիսության մասին իրենց երկու զեկույցներում Նիդերլանդների կառավարությունն ու զիվորները մեղավոր ճանաչվեցին Ռանքո Մլադիչի հրամանատարությամբ սերբ հանցագործների մուտքը կանխարգելելու հարցում թերանալու համար: Հիշյալ հաղորդումները հրապարակվելուց հետո Նիդերլանդների կառավարությունը փլուզվեց: Այժմ Նիդերլանդների Ազատություն կուսակցության առաջնորդ Գարեթ Վիլդերսը Եվրոպայում աջակողմ ծայրահեղական ղեկավարներից ու իսլամատյացության առաջատարներից մեկն է:

Բոսնիայում ատելության տարածման և հակաիսլամական պրոպականդի ավելացումը

Եվրոպական երկրներում դեպի աջակողմյան ծայրահեղական կուսակցություններ հակվածության մեծացման բերումով եվրոպացի դիվանագետների ելույթների ընթացքում իսլամաֆոբիան ու իսլամատյացության հոսանքը սովորական երևույթ է դարձել: Նրանք իսլամաֆոբիայի առաջացման ու մուսուլմանների դեմ խտրականությունների կիրառման մեջ մեղադրվելու փաստից չեն վախենում: ԵԽ-ում իսլամատյացության դեմ պայքարի հանձնաժողովի համադրող Թոմասո Չիմափարինոն ասել է.«Որոշ դիվանագետների ելույթներում ատելությունն ու խտրականությունը սովորական երևույթ է դարձել և հնարավոր չէ անտեսել դա»: Չիմափարինոն ասել է.«Չնայած դրան որ հիջաբ կամ իսլամական հագուստ հագած մուսուլմանները խտրականության են ենթարկվում մեծ թվով երկրներում իսլամաֆոբիայի դեմ պայքարը առաջնահերթություն չէ»: Շեշտելով որ իսլամաֆոբիայի զոհերի ձայնը լսելի չի լինում նա հավելել է, որ եթե երկրները այս հարցում պարտություն կրեն ԵՄ-ի նախագիծը հաջողության չի հասնելու»: ԵԽ-ի մուսուլման պատգամավոր Մաջիդ Մաջիդը նույնպես ասել է.«Աջակողմյան ծայրահեղականները ողջ Եվրոպայում ընդլայնել են իրենց գործունեությունը: Աջակողմյանները սպառնում են ոչ միայն մարդկային իրավունքներին, այլ նաև սպառնում են ազգային անվտանգությանը»: Մաջիդն ասել է.«Եկեք, սրանից առավել, առիթ չընձեռենք իսլամաֆոբիային: Եկեք չնահանջենք հիջաբի ու հալալ սպանդի արգելման հարցում և փոխարենը նրանց հետ մղենք»: Բելգիայի պառլամենտում Բրյուսելի նախկին պատգամավոր Մահինուր Օզդեմիրը նույնպես հայտարարել է, որ իսլամաֆոբիան լրջորեն ազդում է մուսուլման կանանց վրա: Օզդեմիրն ասել է.«Բելգիայի մուսուլման կանանց 76 տոկոսը և Ֆրանսիայի՝ 84 տոկոսը հարձակումների ու բռնությունների են ենթարկվել իսլամատյացների կողմից»: Նա շեշտել է.«Բանավոր հարձակումները աստիճանաբար վերածվել են ֆիզիկական հարձակումների»: Օզդեմիրը հավելել է.«Այս երևույթը կանխարգելելու համար պառլամենտները պետք է քայլեր ձեռնարկեն խտրականության ու ռասիզմի դեմ ու նոր որոշումներ ընդունեն»:

Արևմուտքում իսլամաֆոբիայի ու իսլամատյացության մասին հրապարակվող լուրերի մեջ կան նաև լուրեր, որ ցույց են տալիս չնայած հակաիլամական ծավալուն քարոզչություններին իսլամի մարդասիրության ու խաղաղատնչության ուղերձները հասնում են արդարատենչների ականջներին: Այնպիսի լուրեր, որ արևմտյան լրատվամիջոցներում ավելի քիչ են հրապարակվում: Ամերիկացի ջազ երգչուհի Դելլա Մայլզը, ով ընդունել է իսլամ կրոնը և իր գործունեության ընթացքում համագործակցել է Մայքել Ջեկսոնի ու Վիթնի Հյուսթոնի նման հայտնի երգիչների հետ, վերջերս լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ շատ երջանիկ է, որ գտել է իսլամ կրոնը: Նա Հավատը համարում է «Ճշմարտության համար ուսուցում»:

Դելլա Մայլզ

Դելլա Մայլզը լրագրողներին տված հարցազրույցում ասել է.«Իսլամը ուսուցման ու դաստիարակության կրոն է»: Մայլզն ասել է, որ ինքը որոշ ժամանակ Թուրքիայում ապրելուց հետո ընդունել է իսլամ կրոնը և այնտեղ ասել է, որ այս կրոնը «Պատել» իր ողջ էությունը: Մայլզը ծնվել է երաժշտասեր բազմանդամ ընտանիքում: Ունի 5 եղբայր ու քույր: Հայրը ջազ երաժիշտ է և երաժշտական կատարման վայրի սեփականատեր: Մայրը ռեժիսոր է և երգում է եկեղեցու երգեցիկ խմբում: Մայլզը միակ արևմտյան երգչուհի չէ, որ իսլամ կրոնի հետ ծանոթանալուց հետո թողել է նախկին կյանքը և սիրել է այս կրոնը: Որոշ ժամանակ առաջ նա լսեց, որ իռլնադացի երգիչ ու կոմպոզիտոր Օքաները նույպես իսլամանալուց հետո 2018թ. հոկտեմբերի վերջերը իր անունը փոխել և Շոհադա անունն է ընտրել: Լրագրողներին տված հարցազրույցում նա ասել է, որ շատ գոհ է իսլամ ընդունելու համար: