Թրամփի կառավարությունը և գեներալ Սոլեյմանիի սպանությունը (1.Դրդապատճառներ,նպատակներ և հետևանքներ)
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի(ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Հաջ Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի «Հաշդ ալ Շաաբի»-ի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մոհանդեսը, և նրանց ութ զինակիցները, նահատակվել են 2020 թ. հունվարի 3-ին, Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի մոտակայքում , ԱՄՆ-ի ագրեսոր և ահաբեկիչ ուժերի օդային հարձակման հետևանքով:
ԱՄՆ-ի պատերազմի նախարարություն՝«Պենտագոն»-ի հայտարարության համաձայն,օդային հարձակման հրաման արձակել է այդ երկրի Նախագահ Դոնալդ Թրամփը :Ոճրագործական քայլի համար ԱՄՆ-ը պատճառաբանել էր , որ գեներալ Սոլեյմանին Իրաք էր մեկնել ՝ ամերիկացիների և նրանց ռազմաբազաների դեմ հարձակումներ պլանավորելու նպատակով , և ԱՄՆ-ի օդային հարձակումը եղել է կանխարգելիչ միջոց :Իդեպ ,Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաները հերքել են այդ հայտարարությունը: Իրաքի ժամանակավոր վարչապետ Ադել Աբդոլ Մահդին , կիրակի ՝ հունվարի 5-ին, այդ երկրի խորհրդարանի նիստում հայտարարել էր, որ նահատակ գեներալ Սոլեյմանին մեկնել էր Բաղդադ ՝ Իրանի պատգամը Սաուդյան Արաբիային փոխանցելու համար: Իրաքից ,ամերիկյան ուժերի հեռացումը քննարկող խորհրդարանական նիստի ընթացքում, Աբդոլ Մահդին հիշատակել է,որ գեներալ Սոլեյմանին Իրանի պատգամն էր կրում Սաուդյան Արաբիայի նամակի վերաբերյալ,որը նախապես Բաղդադի միջոցով փոխանցվել էր Թեհրանին: Իրաքի ժամանակավոր վարչապետը հայտնել է, որ նախատեսվում էր տեղի ժամանակով, ուրբաթ առավոտյան ժամը 8.30-ին,գեներալ Սոլեյմանին հանդիպեր իրեն և նրան փոխանցվեր Իրանի պատասխանը Սաուդյան Արաբիային:Իրաքի ժամանակավոր վարչապետը հայտարարել էր,որ Սաուդյան Արաբիայի Իրանին ուղղած նամակի բովանդակությունը՝տարածաշրջանում լարվածության վերացումն էր:
Այսպիսով կատարելապես պարզվում է Վաշինգտոնի կեղծ հայտարարությունը: Իրողությունը հետևյալն է,որ շուրջ մեկ ու կես տարի է ինչ Թրամփի վարչակազմը մտադրի էր սպանել գեներալ Սոլեյմանիին և պատեհ առիթ էր փնտրում: Ազգային պաշտպանության գերագույն համալսարանի ռեկտոր գեներալ Ահմադ Վահիդին ասել է.«ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր,որ երկու տարի առաջ մտադիր են եղել սպանել Ղասեմ Սոլեյմանիին,և նույնիսկ ամերիկացի մեկ այլ պաշտոնյա հայտարարել էր,որ այդ քայլին պիտի գնային մեկ ու կես տարի առաջ,մի խոսքով ամերիկացիները նախապես ծրագրել էին գեներալ Սոլեյմանիի սպանությունը: Նկատի առնելով Վաշինգտոնի այս մտադրությունը ,Թրամփի զինվորական և անվտանգության հարցերով խորհրդատուների կարծիքով ,Բաղդադում ,գեներալ Սոլեյմանիի և Աբու Մահդի ալ Մոհանդեսի միաժամանակ ներկայությունը,որոնք ,որպես իրանցի և իրաքցի երկու գլխավոր հրամանատարներ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի առումով հիմնական դեր են ունեցել և միաժամանակ Ասիայի արևմուտքում ԱՄՆ-ի նպատակների իրականացման լուրջ արգելքներից էին ,ուստի ստեղծվել էր այն առիթը ,որը չէին կարող փախցնել և այսպիսով ամերիկացիները նրանց դեմ տմարդի հարձակում իրականացնելով, մեծ ոճրագործություն կատարեցին: Իրականության մեջ ԱՄՆ-ի նախկին նախագահներից Ջորջ Դաբլյու Բուշը կամ Բարաք Օբաման ,ոչ մեկը չէին համարձակվում նման քայլի գնալ ,վախենալով ահավոր հետևանքներից ,սակայն Թրամփը այն նախագահն է ,որ ապացուցել է թե անկանխատեսելի է իր վերաբերմունքը և հրահանգեց նման ոճիր գործել,առանց հետևանքների մասին մտածելու:Իրանի արտգործնախարար,Մոհամմեդ Ջավադ Զարիֆի խոսքերով.«Զարմանալի չէ ,որ ԱՄՆ-ի անբարեկիրթ և անպատկառ նախագահը և նրա ավելի անբարեկիրթ պետքարտուղար Մայք Պոմպեոն ,իրենց մեծամտության և հիմարության պատճառով թույլ տված սխալ ռազմավարությամբ ,սպանում են մեր տարածաշրջանի ամենամեծ գեներալին,ով խոշոր հաղթանակներ էր արձանագրել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում և հիմքը դրել խաղաղության: Այս անգամ նրանք մեծ խաղի են գնացել և թող իմանան ,որ կիրականացվի Աստծու խոստումը և կհաղթանակի արդարությունը»:
ԱՄՆ-ի ոճրագործական և անօրինական արարքը ,որի հետևանքով Բաղդադում նահատակվեցին իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սոլեյմանին ,«Հաշդ ալ-Շաաբի»-ի հրամանատարի տեղակալ Աբու Մեհդի ալ Մոհանդեսը և նրանց զինակիցները ,որը հանգեցրեց Իրանի խիստ հակազդեցությանը և Իրանը խոստացավ դաժան վրեժ լուծել ԱՄՆ-ից ,սարսափի մատնեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:Իրանի Իսլ.հանրապետության վրիժառության վախից ,ԱՄՆ-ի նախագահը հունվարի 4-ի գիշերվան, Twitter-ի իր էջում կատարած գրառմամբ սկսեց սպառնալ Իրանին: Թրամփը Twitter- ում իր գռեհիկ արտահայտություններում հավակնեց,որ եթե Իրանը ,ի հակազդեցություն գեներալ Սոլեյմանիի սպանության, հարձակվի ԱՄՆ-ի շահերի կամ կենտրոնների դեմ,Վաշինգտոնը Իրանում թիրախավորելու է բազմաթիվ կենտրոններ :Թրամփը գրել էր.«Մեր նշանակետում են իրանական 52 կենտրոններ (համահավասար ԱՄՆ-ի 52 պատանդներին, որոնց Իրանը տարիներ առաջ պատանդ էր վերցրել ), որոնցից մի քանիսը մեծ արժեք և նշանակություն ունեն Իրանի և իրանական մշակույթի համար, և մենք արագորեն և խիստ հարվածելու ենք այդ թիրախներին և՛ Իրանին: ԱՄՆ-ը այլևս չի հանդուրժելու որևէ սպառնալիք »:
Մշակութային կենտրոնների վրա հարձակվելու Թրամփի սպառնալիքը միջազգային բեմում խիստ հակազդեցության արժանացավ:ՄԱԿ-ի,կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն ՅՈՒՆԵՍԿՕ-ն ,որը համարվում է ՄԱԿ-ի մշակութային գլխավոր կառույցը և որի առաքելությունն է պահպանել երկրների մշակութային ժառանգությունը ,խստիվ դատապարտեց Թրամփի նման դիրքորոշումը:ՅՈՒՆԵՍԿՕ-ն ,երկուշաբթի հունվարի 6-ին հրապարակած հաղորդագրությամբ շեշտել է, որ ԱՄՆ-ը, որը անդամ է մշակութային ժառանգության պահպանմանը առնչվող միջազգային պայմանագրերի,պարտավորություն ունի չվնասելու մշակութային ու պատմական կենտրոնները: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հանդիպում ունենալով այդ կազմակերպության մեջ Իրանի դեսպանի հետ ասել է.«Թե Թեհրանը և Թե Վաշինգտոնը ստորագրել են 1972-ի պայմանագիրը, որը երկու երկրներին արգելում է այնպիսի միտումնավոր քայլի գնալ ,որը ուղղակի կամ անուղղակի կվնասի մյուս երկրի մշակութային ժառանգությանը կամ բնական հարստությունները»: Իրանը ,նամակով դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին ,որպեսզի դատապարտելով Թրամփի այդ դիրքորոշումը, հանրությանը իրազեկ դարձնի նման վարքագծի վտանգների մասին:Իրանի արտգործնախարարն իր twitter-ի գրառման մեջ նշել էր.«Դոնալդ Թրամփը, ով հունվարի 3-ին իրականացրած տմարդի սպանություններով,խստորեն խախտել է միջազգային իրավունքները ,այսօր սպառնում է ,որ կրկին խախտելու է միջազգային օրենքները: Մշակութային կենտրոնները թիրախ դարձնելը համազոր է պատերազմական ոճրագործության»:
ԱՄՆ-ի Կոնգրեսի և Իրանի Խորհրդարանի կողմից,1954 և 1972 թվականներին հաստատված երկու կոնվենցիաների հիման վրա,կոնվենցիայի անդամ այդ երկու երկրները չպետք է այնպիսի միտումնավոր քայլերի գնան ,որոնք կհարվածեն կոնվենցիաների անդամ երկրների մշակութային ժառանգություններին կամ բնական հարստություններին: Միևնույն ժամանակ, մշակութային կենտրոնների ոչնչացումը կամ ավերելը ,ըստ մշակութային կենտրոնների պահպանման համար Հաագայի 1954-ի կոնվենցիայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2347 բանաձևի, համարվում է պատերազմական ոճրագործություն:ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2347 բանաձևը միաձայնությամբ ընդունվել է 2017 թվականի մարտին,ի պատասխան ԻԼԻՊ-ի կողմից ՝ Իրաքում և Սիրիայում պատմական վայրերի ոչնչացման:Անվտանգության խորհրդի թիվ 2347 բանաձևի համաձայն.«Զինվորական բախումների ժամանակ,Մշակութային ժառանգության յուրաքանչյուր ապօրինի ոչնչացում ՝ ներառյալ կրոնական վայրերի և պատմական կոթողների , ինչպես նաև հնագիտական վայրերից , թանգարաններից, գրադարաններից, արխիվներից և այլ վայրերից մշակութային օբյեկտների թալանը և մշակութային հարստությունների մաքսանենգությունը դատապարտելի և պախարակելի է»: Բանաձևի համաձայն, նման գործողությունները կարող են համարվել պատերազմական ոճրագործությունների վառ օրինանկներ:
Թրամփը նույնիսկ սպառնացել է հարձակվել Իրանի մշակութային կենտրոնների վրա և ոչնչացնել մշակութային ժառանգությունը: Նա իր այդ նոր սպառնալիքով բացարձակապես դրսևորեց ԱՄՆ-ի կայսերապաշտ բնույթը և անուշադրությունը միջազգային օրենքներին ու նորմերին ,որոնք բացարձակապես արգելում են հարձակումը մշակութային կոթողների և ժառանգության դեմ:Մինչ ,ԱՄՆ-ի որոշ պաշտոնյաներ փորձում էին արդարացնել և մեղմացնել ԱՄՆ նախագահի հայտարարությունները,Թրամփը կիրակի հունվարի 5-ին, լրագրողների հավաքում կրկին անգամ կրկնեց իր գռեհիկ խոսքերը և ասաց.«Իրանը վնասում է մեզ և մեր ժողովրդին ,արդյոք մենք իրավունք չունենք թիրախ դարձնելու նրանց մշակութային կենտրոնները»: Անգամ Մարդու իրավանց կազմակերպությունները հակազդեցին Թրամփի անօրինական և հակամշակութային դիրքորոշմանը:Մարդու իրավունքների պաշտպանը զգուշացրել է,որ Իրանի մշակութային կենտրոնների դեմ Թրամփի սպառնալից հայտարարությունը ,նշանակում է պատերազմական ոճրագործության սպառնալիք:Միջազգային ներում կազմակերպությունը մի հաղորդագրությամբ ,իպատասխան Թրամփի սպառնալիքներին ,հստակեցրել է,որ քաղաքային,մշակութային և պատմական կենտրոնների դեմ միտումնավոր հարձակումը համարվում է պատերազմական ոճրագործություն: Միջազգային ներում կազմակերպությունը Թրամփից պահանջել է հրաժարվի Թեհրանի դեմ սպառնալիքից և հավատարիմ մնա միջազգային օրենքներին: Թրամփի խոսքերը կապված Իրանի մշակութային կենտրոնների դեմ հավանական հարձակման մասին ,նույնիսկ Վաշինգտոնի դաշնակիցների քննադատությանն է արժանացել:Բրիտանիայի վարչապետի խոսնակը ,երկուշաբթի օրը անդրադառնալով Թրամփի այդ սպառնալիքին ասել է.«Միջազգային կոնվենցիաները արգելում են մշակութային հարստությունների ոչնչացումը»: