Փետրվար 19, 2020 13:00 Asia/Tehran

Հեղափոխությունից հետո հասարակության մեջ տիրող պայմանները փոխվելով,փոփոխություններ կրեցին նաև մշակույթն ու արվեստը, հատկապես կինոն:Թևակոխել ենք Իրանի Իսլամական հեղափոխության կյանքի հինգերորդ տասնամյակ։ Ավելի քան չորս տասնամյակ է անցնում Իրանի ժամանակակից կինոյի ծնունդից: Անցյալ 40 տարիներին իրանական կինոյի որակական ու քանակական հարաճուն ընթացքը ,աշխարհում Իրանին աստիճանաբար դասել է կինոյի և պատկերավոր դիսկուրսի տեր երկրների շարքում:

Անհրաժեշտ է կարդալ  ու հիշել պատմությունը և չվարանել այն քննարկել ու վերլուծել:Սակայն չպիտի մոռանալ ,որ պատմությունը ապագան լուսավորող փարոսն  է,որը խիստ կարևոր է ապագան կանխատեսելու համար: Թևակոխում ենք  Իսլամական հեղափոխության կյանքի   հինգերորդ տասնամյակ; Ավելի քան չորս տասնամյակ  է անցնում Իրանի ժամանակակից  կինոյի ծնունդից:Այս տարիներին  իրանցի կինոռեժիսորները, որպես մտավորականության ներկայացուցիչներ ,ստեղծել են արժեքավոր պատկերավոր   գործեր, որոնք  համայն աշխարհում մեծ լսարան ունեն: Իրանական  ժամանակակից  կինոն՝ այս գրավիչ ու համաշխարհային լրատվամիջոցը հնարավորություն է ընձեռում  ուսումնասիրել ժամանակակից Իրանի դիմագիծը։

Այս կինոի որոշ  ստեղծագործություններ անդրադարձել են հեղափոխության հետ կապված  պատմական իրադարձություններին ։ Այս ստեղծագործությունների հեղինակները փորձել են պատկերի միջոցով ,պատմությունը հետաքրքիր ձևով հրամցնել ներկայի և ապագայի լսարանին: Ֆիլմերը պատրաստվել են երկու առանձին ժամանակահատվածներում և նկատի առնելով դրանց պատրաստման ժամանակաշրջանը ,ունեն զանազան յուրահատկություններ: Իսլամական հեղափոխության թեմայով նկարահանված բազմաթիվ ֆիլմերի առաջին շրջանը վերաբերում է հեղափոխության առաջին տարիներին ,( 70 ականների ավարտին և  80ական թվականների առաջին տասնամյակին): Նկատի առնելով այս շրջանում հասարակությունում տիրող եռուզեռն ու խանդավառությունը , անտարակույս այս ժամանակաշրջանի ստեղծագործությունները մասամբ հապճեպ ու նոյնիսկ կարգախոսային բնույթ են կրում: Հաշվի առնելով այն հանգամանքը ,որ այդ ստեղծագործությունները պատմական իրադարձությունների հետ ժամանակակից են եղել և ունեցել են փաստերը արտահայտելու հանձնառություն, դրանք ունեն այնպիսի  արժեքներ, որոնց մասին  շեշտում են պատմաբաններն ու կինոյի հարցով ուսումնասիրողները:

 

Հեղափոխության թեմայով պատրաստված առաջին ֆիլմերից է ,փաստավավերագրական «57-թվականի կործանումը»(սողութե  փանջահուհաֆթ)ֆիլմը:Ֆիլմի հեղինակն է Բարբոդ Թահերին։Նա անդրադարձել է  Փահլավի իշխանության վերջին վեց ամիսներին  Իրանի Իսլ.հեղափոխության ընթացքին մինչև հեղափոխության հաղթանակ ,նաև նահատակների շիրիմները կակաչներով պատելուն և իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդող տարիներին:

Ամիր Ղավիդելի «Խունբարեշ»ֆիլմը ,հեղափոխությունից հետո,Իրանի գեղարվեստական առաջին ֆիլմերից է ,որի սցենարը գրել է հենց ինքը պրոդյուսերը: Ֆիլմի համառոտ բովանդակությունը հետևյալն է.«Շահրիվար ամսի 17-ին Թեհրանում բանակի և ժողովրդի միջև բախումների ժամանակ ,գվարդիայի երեք զինվորներ իրենց զենքերով թողնում են հրապարակը ,միանալով ժողովրդին և համարվելով փախուստի դիմած զինվորներ»:

Հեղափոխության երկրորդ տարում պատրաստված ֆիլմերից են Խոսրո Սինայի«Զենդե բադ...»(Կեցցե) , Փարվիզ Նուրիի «Թոլու Էնֆեջար»(Պայթյունի լուսաբացը)-ը,Մանսուր Թեհրանիի «Ազ Ֆարյադ թա թերոր»(Գոռալուց մինչև սպանություն),և Աման Մանթեղիի «Սարբազե էսլամ»(Իսլամի զինվոր)ֆիլմերը, որոնց բոլորի թեման հեղափոխությունն է ,որոնցից  սակայն միայն «Զենդե բադ(Կեցցե)»ֆիլմն էր ինչ-որ արժեք ներկայացնում:

«Զենդե բադ....»-ը(Կեցցե)  1359(1980)  թվականին էկրան բարձրացված առաջին ֆիլմն է : Հետաքրքիր և մասամբ մասնագիտական կառուցվածքով ֆիլմ : Սինային ,հեղափոխական պայքարի ընթացքը վերարտադրելու փոխարեն ,պատկերել էր մի բարեկեցիկ ընտանիքում հեղափոխական դիսկուրսի ակնթարթային ազդեցությունը: Իսլամական հեղափոխության թոհուբոհին Մահմուդ անունով մի ճարտարագետ, ով խուսափում է միջամտել քաղաքականության հարցերին ,առօրյա գնումների համար տնից դուրս է գնում: Խառնաշփոթ է փողոցներում: Նրա բացակայությամբ մի երիտասարդ ով ցույցերի կազմակերպիչներից է և միաժամանակ պաշտոնյաների հետապնդման ենթակա ,ապաստանում է նրա բնակարանում։ Այնուհետև ֆիլմը շարունակում է ներկայացնել նրանց հանդիպումն ու երկխոսությունը։

Մոհամադ Բաղեր Խոսրավիի պատրաստած «Էըդամի»(Մահապատժի ենթարկվողը)ֆիլմը ,նկարահանվել է 1360(1981) թվականին և անդրադառնում է այդ օրերի խնդիրներին .«Խելապակաս մի մարդ, երբեմն իր հրացանով թիրախավորում էր ցուցատախտակի վրա տեղադրված  թագավորի պատկերով պատկերված թղթադրամներում թագավորի աչքերը: Ժողովրդի մեջ նման թղթադրամներ տարածվելով ,«Սավաք»-ը մեծ ջանք է գործադրում այդ անձին գտնելու նպատակով նրան անվանելով խափանարար տարր »: 

Ռեժիսոր Հաբիբ Քավոշիի «Ֆասլէ Խուն»(արյան եղանակ)խորագրով ֆիլմի պատմությունը իրականանում է Իրանի հյուսիսային մի նավահանգստում :Մի խումբ ձկնորսներ մաքսանենգ ձկնորսությամբ   ապրուստ են հայթայթում: Իրանի ձկնաբուծության կենտրոն «Շիլաթ»-ը և «Սավաք»-ը նրանց աշխատանքը կասեցնելու նպատակով ,զանազան քայլերի են գնում: Նախ ձերբակալում,խոշտանգման և սպառնալիքի են ենթարկում ձկնորսների կողմից հարգված և հանրահայտ դեմք՝  Ամու Թորաբիին և գրոհում նրա ընտանիքի վրա: Գիշերվան,ձկնորսության ժամանակ հարձակվում են ձկնորսների վրա և զանազան դավադրություններով փորձում են երկպառակտում առաջացնելով ժողովրդի մոտ ,արգելեն նրանց աշխատանքը:

60-ական թվականներին աստիճանաբար Իրանի կինոն իր ուղին գտավ և այլևս չէր տիրում հեղափոխության առաջին տարիների խառնաշփոթը և անծրագիր վիճակը: Այդ տարի ընդունելի ֆիլմ կարելի է համարել ռեժիսոր Ալիռեզա Դավուդ նեժադի «Խանե Անքաբութ» (Սարդի տուն)ֆիլմը:Ֆիլմի պատմությունը հետևյալն է.«Հեղափոխությունից հետո, Թաբասի վրա ԱՄՆ-ի ռազմական հարձակման ժամանակաշրջանում ,չորս տղամարդիկ որոնք կապված էին թագավորական տապալված իշխանության հետ համախմբվում են մի առանձնատնում և սպասում են ,որ հաղթանակի պետական հեղաշրջումը: Ձախողում է Թաբասի ռազմական հարձակումը և այդ չորսն իրենց  վիճակից հուսահատվելով  և ձերբակալման վախից  միմյանց դեմ են դուրս գալիս և սպանում միմյանց:

Ռեժիսոր Քամրան Ղադաքչյանի «Խաք վա Խուն»(արյուն և հող) ֆիլմը նույնպես արտադրվել է նույն թվականին և շոշափում է  գյուղի խաների և նրանց գործակատարների կողմից խեղճ  խավի նկատմամբ գործադրված բռնարարքները: Նույն ժամանակահատվածում ,ռեժիսոր Սիրուս Ալվանդի նկարահանած .«Ռիշե դար խուն»ֆիլմը  պատմում է «Կապիտուլյացիայի»-օրենքի և դրա դեմ ծավալված պայքարի մասին:

Ռեժիսոր Մեհդի Ֆախիմզադեի«Թաշրիֆաթ»ֆիլմը ամենասիրված ֆիլմերից էր: Ֆիլմի պատմությունը հետևյալն էր, որ «Սավաք»-ի պաշտոնյաները Թոհիդ անունով մի հեղափոխական անհատի ձերբակալման  համար  ներխուժում են քաղաքի այդ տարածքը ,սակայն Թոհիդի փոխարեն ձերբակալում են Հասան Մոթրեբին : Հասան Մոթրեբը ,Թոհիդին ունեցած իր նմանության բերումով լավագույնս իրականացնում է իր դերը: Մասնակցում է հեռուստատեսային ասուլիսի  և հարստանում է,սակայն հետագայում զղջում  է իր կատարածի համար : Հասան Մոթրեբը «Սավաք»-ի համար կատարում է Թոհիդի դերը և թագավորի վարչակազմի դեմ ելույթից հետո ձերբակալվում և մահապատժի է ենթարկվում:

Հեղափոխության թեմայով հիշարժան ֆիլմերից է «Թրան»(գնացք)ֆիլմը ,որը նկարահանվել է 1367(1981) թվականին և դիտողների ու քննադատների ուշադրությանը արժանացել : Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստն է Ամիր Ղավիդելը և պատմությունը առնչվում է հեղափոխության առաջին օրերին: Ֆուլադ անունով գնացքի տարեց վարորդը ,դեպի Սպահան է վարում վառելանյութ փոխադրող գնացքը: Նավթային և երկաթուղային  ընկերության պաշտոնատարների գործադուլի հետևանքով ,ժողովրդի կարիքները հոգալու նպատակով նա գնացքի ուղղությունը փոխում է դեպի ցուրտ տարածքներ :Բանակը միջամտում է ,որպեսզի հետ ստանա բեռնվածքը,սակայն Ֆուլադը իր գործընկերների հետ միասին վճռակամ է բեռնվածքը նպատակակետին հասցնել: Ժողովուրդը վառ ջահերով ուղեկցում են գնացքը մինչև նպատակակետ և վերջին պահին գնացքի վարորդը մահանում է:

Հեղափոխության թեմայով ուշագրավ ֆիլմերից է «Էյ Իրան» ֆիլմը ,որի ռեժիսորն է Նասեր Թաղվային ։Ֆիլմը  նկարահանվել է 1367(1981) թվականին: Հեղափոխության թոհուբոհին ենթասպա Մաքոնդին  մեկնում է Մասուլե և դաժան օրենքներ սահմանելով նեղացնում ժողովրդին: Նա իր վերահսկողության տակ գտնվող տարածքը կարգավորելու նպատակով ,ռազմական դրություն է հայտարարում: Նրա դեմ են դուրս գալիս շուկայի առեւտրականները, ուսուցիչները եւ աշակերտները: Երկրից թագավորի փախուստով ,ժողովուրդը ներխուժում է նրա վերահսկողության տակ գտնվող ոստիկանատուն ,որտեղ Մաքոնդիի աստիճանի բարձրացման նպատակով հանդիսություն էր կազմակերպվել: Ֆիլմում Թաղվային փորձել է ներկայացնել հեղափոխական պայքարում զանազան խավերին և միաժամանակ նկարագրել է թագավորի իշխանության վարձկանների անձնական կյանքը, նա անհատներին լոկ սև ու սպիտակ ֆոնի վրա ներկայացնելու փոխարեն ,քննարկել է  նրանց բազմակողմանիորեն:

Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին տարիների կարևորագույն հարցերից է՝ հասարակության մէջ հակահեղափոխական տարրերի ներկայությունը և արտաքին հովանավորությունների բերումով ստեղծվող լարվածություններն ու խափանարարական աշխատանքները:Անմեղ ժողովրդին և համակարգի պատասխանատուներին սպանելը և ահաբեկելը ,քաղաքներում անապահովություն առաջացնելը եւ խափանարարական աշխատանքները,նրանց սադրանքներից էին ,իսլամական հեղափոխությունը ձախողման մատնելու և հեղափոխական ժողովրդին դիմադրելու նպատակով: Ժողովրդի հետ նրանց թշնամանքը տարածվեց այն աստիճանի ,որ սկսեցին համագործակցել Սադդամ Հոսէյնի վարչակազմի հետ ,որը պատերազմում էր  Իրանի դեմ ,և իրանցի ռազմիկների դեմ այնպիսի քայլեր իրականացրին ,որոնց հետևանքով Իրանի ժողովուրդը ավելի մեծ ատելությամբ լցվեց նրանց նկատմամբ։

Իրանցի կինոգործիչները վերջին տարիներին այդ թեմայով են զբաղվել և անդրադառնալով այն ժամանակվա իրադարձություններին,փորձել են կինոի լեզվով այդ իրադարձույունները  գեղարվեստական ձևով գրանցել պատմության էջերում:  Մոհամմադ Հոսեյն Մահդավիանի նկարահանած «Մաջերայէ Նիմրուզ »և «Մաջերայէ Նիմրուզ.Ռադե Խուն» երկու ֆիլմերը ,որոնք նկարահանվել են 1359 և 1397 թվականներին . անդրադառնում են մունաֆեղների միջոցով հեղափոխությունից հետո իրականացվող ահաբեկչական գործողություններին:

Առաջին ֆիլմը սկսվում է այդ խմբի կողմից իրականացվող ահաբեկչական քայլերով և ներկայացնում այն բախումները ,որոնք սաստկացան Իսլ. խորհրդարանի կողմից Աբոլ-Հասան Բանիսադրին պաշտոնազրկվելուց հետո: Ապա կատարվում է իշխանության բարձրաստիճան դեմքերի սպանությունը և իրավապահ և անվտանգության ուժերը սկսում են ձերբակալել խմբերի անդամներին: Ընթացքում ,ֆիլմը անդրադառնում է պահակազորի անդամներից մեկի ,այդ խմբերից մեկի կանանց հետ հարաբերությանը ,որոնք նախապես համակուրսեցի են եղել:

«Մաջերայէ Նիմրուզ.Ռադե Խուն» (Կեսօրվա արկածները. Արյան հետքը) ֆիլմը վերաբերում է 1367(1988) թվականին Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմին հաջորդող իրադարձություններին:Իրանի անվտանգության ուժերը նկատում են,որ  մունաֆեղներ են ներթափանցել ռազմաճակատ  և նրանց դիմակայելու նպատակով քայլեր են ձեռնարկում: Աստիճանաբար սկսվում են սահմանային բախումներ  և արևմտյան սահմաններից մունաֆեղների հարձակումը ներքաշվում է  երկիր և նրանց համար այլ ավարտ է ձևավորվում:

Հեղափոխության թեմայով մյուս ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Բեհրուզ Շոեյբին  իրանական 1394 թվականին:Ֆիլմի սցենարը վերաբերում է նախքան իսլամական հեղափոխության հաղթանակը մունաֆեղների ներկազմակերպական իրադարձություններին և նրանց ներկազմակերպական մաքրագործումներին ու բախումներին: Սցենարի գլխավոր առանցքն է՝ երկու խմբերի տարաձայնությունը և հիմնական դեմքերի միջև բախումները ,որն ուղեկցվում է անհաջող սիրավեպով:

Հաղորդման ավարտին պիտի նշել ,որ այս ստեղծագործությունները մեծամասնաբար պատմական են և նկարահանվել են պատմական տվյալներով և կարելի է ասել ,որ այս ոլորտում զգացվում է այլ ժանրերում ֆիլմերի պակասը:Հուսանք որ իրանցի ֆիլմարտադրողները ելնելով անհրաժեշտություններից , այդ ժանրերով ֆիլմեր պատրաստեն և առավել քան երբևէ իսլամական հեղափոխությունը ներկայացնեն կինոյի լսարանին:

 

Պիտակ