Պաղեստինի իրադարձություններն անցած մեկ տարվա ընթացքում. պատերազմից մինչև «դարի գործարք» նախագիծ
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Պաղեստինի իրադարձություններին իրանական 1398 թվականի ընթացքում։ Ընկերակցեք մեզ։
Անցած մեկ տարվա ընթացքում պաղեստինյան իրադարձությունները կարելի է բաժանել երկու մասի՝ պատերազմ և «դարի գործարք»: Սիոնիստական ռեժիմի հրետանին ու կործանիչները 2019թ․ մայիսին հարձակում իրականացրեցին Գազայի հատվածի դեմ: Այս կարճատև պատերազմի ընթացքում, զոհվեց 30 պաղեստինցի, այդ թվում՝ երկու կին և 14 ամսական մեկ երեխա: 170 մարդ վիրավորվեց: Ի պատասխան այս հանցագործության, պաղեստինյան դիմադրությյան խմբերը 650 հրթիռ արձակեցին բռնագրավված տարածքների ուղղությամբ: Ի վերջո, Եգիպտոսի միջնորդությամբ, Իսրայելի բանակը համաձայնվեց հրադարադար հատատել:
2020թ․ փետրվարին, Սիոնիստական ռեժիմի բանակը հրետանային հարձակում իրականացրեց Գազայի հատվածի դեմ, որի հետևանքով զոհվեց մի 27-ամյա պաղեստինցի երիտասարդ: Այնուհետև, սիոնիստները զոհված երիտասարդի դիակը տեղափոխեցին բոլդոզերով: Այս վիրավորական քայլն անպատասխան չմնաց: Իսլամական ջիհադի շարժումը 20 հրթիռ ուղարկեց սիոնիստաբնակ ավանների ուղղությամբ: Ի պատասխան այս հարձակման. Սիոնիստական ռեժիմը հարձակվեց Գազայի վրա:
Այս երկու կարճատև հարձակումներից հետ, 2019թ նոյեմբերին, Սիոնիստական ռեժիմը սպանեց իսլամական Ջիհադի հրամանատարներից Բահա Աբու Ալ-Աթային: Իսկ «վերադարձի իրավունք» ցույցերի ընթացքում, սիոնիստները մշտապես հարձակում էին իրականացնում ցույցի մասնակիցների վրա: 2019թ մարտից, այդ հարձակումների ժամանակ զոհվեց 330 մարդ:
Պաղեստինի իրադարձություններում ամենակարևորը Դոնալդ Թրամփի կողմից «դարի գործարքի» ներկայացումն էր: Նախագիծը մեծ արտոնություններ է տալիս Սիոնիստական ռեժիմին, պաղեստինցիներին զրկելով իրենց նախնական իրավունքներից:
Նախագծի համաձայն, Արևմտյան ափի 30 տոկոսը և Հորդանանի հովիտը կցվում են Իսրայելին, իսկ Պաղեստինն ամբողջությամբ զինաթափվում է: Պաղեստինցիները պարտավորվում են Իսրայելը պաշտոնապես ճանաչել որպես հրեական պետություն: Իսկ իսրայելցիները չեն հրաժարվում ավանաշինության քաղաքականությունից: Բացի այդ, Երուսաղեմը հռչակվում է Իսրայելի մայրաքաղաք:
Ըստ այդ նախագծի, Պաղեստինի պաշտոնապես ճանաչման պայմաններից է ՀԱՄԱՍ-ի զինաթափումը, Գազան որպես չեզոք տարածք հայտարարելը: Բացի այդ, փախստական պաղեստինցիներին չի թույլատրվում վերադառնալ հայրենիք: Զոհված պաղեստինցիների ընտանիքները զրկվում են նպաստից, իսկ դպրոցական առարկաներից հանվում են այն նյութերը, որոնք «հրահրում են պաղեստինցիներին»: Իսկ Պաղեստինի կառավարության մայրաքաղաքի համար տրամդրվում է 4 քկմ տարածք: Այն, ինչ մնում է Երուսաղեմի բաժանարար պատից այն կողմ, համարվում է պաղեստինյան տարածք: Բացի այդ, նախագծով նախատեսվում է պարսիցոցյան առափնյա երկրների աջակցությամբ Պաղեստինում իրականացնել 50 միլիարդ դոլարի նախագծեր, այդ թվում՝ ճանապարհների ու թունելների կառուցումը: Բացի այդ, նախատեսվում է նաև հետագայում բանակցություններ անցկացնել՝ պաղեստինցի փախստականների վերադարձը հայրենիք ապահովելու համար:
Միանշանակ, այս նախագիծը մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման օրինակ է: Այն խախտում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների վերաբերյալ բանաձևերը, որոնցից ամենակարևորը երկրների ինքիշխանության իրավունքն է: Այս դեպքում, ԱՄՆ-ի նախագահը, պաղեստինցիների երկրի մասին որոշում է կայացնում առանց պաղեստինցիների ներկայության: Նախագծում ասվում է, որ Պաղեստինն իրավունք չունի զարգացնել իր ռազմական ուժը, իսկ ՀԱՄԱՍ-ը պետք է զինաթափվի: Սա ևս միջազգային իրավունքի ոտնահարում է, քանի որ այդ իրավունքն ունի յուրաքանչյուր երկիր: Միևնույն ժամանակ, որևէ երկիր իրավունք չունի որոշել, թե մեկ այլ երկիր որքան սպառազինություն պետք է ունենա: ՄԱԿ-ի կանոնագրի 51-րդ կետն ինքնապաշտպանությունը համարում է յուրաքանաչյուր երկրի իրավունքը: Սա կարևոր է հատկապես Պաղեստինի նման երկրների համար, որոնց անվտանգությանը սպառնում է Իսրայելը: Պետք է ասել նաև, ՄԱԿ-ը և ԱԽ-ն, որի անդամներից է ԱՄՆ-ը, 1967թ․-ից սկսած, բազմիցս հայտարարել է, որ Արևելյան Երուսաղեմը բռնագրավված տարածք է: Հաագայի դատարանը, որպես ՄԱԿ-ի կարևոր դատական կառույց, հաստատել է դա: Իսկ ԱԽ թիվ 242 բանաձն Իսրայելին կոչ է անում հրաժարվել 1967թ․ զավթված տարածքներից:
Ահա այս բոլոր փաստերի պատճառով, պաղեստինյան խմբերը հայտարարել են, որ դեմ են նախագծին և այն որակել են երկրորդ Բալֆուր, որը փոքրացնում է Պաղեստինի աշխարհագրությունը:
Հատկանշական է ու ցավալի, որ մի շարք արաբական երկրներ, այդ թվում՝ Բահրեյնը, Էմիրությունները և Օմանը պաշտոնապես, իսկ Սաուդյան Արաբիան ու Եգիպտոսն անուղղակի կերպով, աջակցել են այս նախագծին: