Կյանքն Արևմուտքում․ հայացք ներսից(15)
(last modified Fri, 27 Mar 2020 23:39:46 GMT )
Մարտ 28, 2020 04:09 Asia/Tehran

«Կյանքն Արևմուտքում․հայացք ներսից» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք արևմտյան երկրներում աղքատության խնդրին:

«Մինչ Շվեյցարիայի որոշ մայրեր իրենց  նորածին երեխաներին լքում  ու նրանց թողնում են   հիվանդանոցներում, Անգլիայում մի  դպրոցի աշակերտներ, աղբարկղերում  են  սնունդ  փնտրում»:Ոմանց համար միգուցե  հավատալի չէ , որ կանաչ մայրցամաքում առկա է աղքատության սև դեմքը,կամ էլ հակառակ ոմանց համոզմունքին ,թեև ԱՄՆ-ի կառավարությունը ամենահարուստ կառավարությունն է և ունի աշխարհի ամենամեծ տնտեսությունը ,սակայն այդ երկրում չի ապրում աշխարհի ամենահարուստ ժողովուրդը: «Կյանքն Արևմուտքում․հայացք ներսից» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք արևմտյան երկրներում աղքատության խնդրին:

Աղքատությունն Արևմուտքում

 

ՄԱԿ-ը, 2018-ին հրապարակած զեկույցում հայտարարել է,որ ԱՄՆ-ում, 40-միլիոն մարդ աղքատության մեջ է, իսկ ավելի քան 18 միլիոն մարդ ծայրահեղ աղքատության մեջ է:Լուրին խիստ արձագանքեցին ԱՄՆ-ի իշխանությունները:Թրամփի վարչակազմն  այն չափազանցված  համարելով  հայտարարեց , որ ԱՄՆ – ում բացարձակ աղքատության մեջ գտնվող մարդկանց թիվը «մոտավորապես  250 հազար է»:ՄԱԿ-ում ,ԱՄՆ-ի ժամանակի  ներկայացուցիչ  Նիկի Հեյլին ասաց,որ այդ կազմակերպությունն իրավունք չունի տվյալներ ներկայացնել  ԱՄՆ-ում աղքատության իրավիճակի մասին և ընդգծեց.«Խիստ զավեշտական է ,որ ՄԱԿ-ը ցանկանում է քննարկել ԱՄՆ-ում աղքատությունը»:

Թրամփի նախագահության երկու տարիների ընթացքում ,բազմաթիվ զեկույցներ են հրապարակվել ԱՄՆ-ում ,զբաղվածության բարելավման մասին: Սակայն,New York Times օրաթերթը ,այն ենթադրությամբ, որ զեկույցները ճշմարիտ լինեն ,հատուկ զեկույց հրապարակելով գրել է.«Ամերիկացիները ցանկանում են մտածել, որ զբաղվածությունը աղքատության լուծումն է, սակայն այդպես չէ»: Ամերիկյան այս օրաթերթը, իր զեկույցում բացատրում է, որ չնայած գործազուրկների թիվը  նվազել է և նույնիսկ աշխատանքային հնարավորություններ են ստեղծվել ,որոնք սակայն դրանք մնացել են թափուր , բայց  բարձրագույն կրթություն չունեցող ամերիկացիների համար իրական հարցը հետևյալն է .«Արդյոք այս աշխատանքների եկամուտը բավարարելու է ապրուստը հոգալու համար»:

Աղքատությունն ԱՄՆ-ում

 

Ամերիկյան շատ օրաթերթեր, ինչպիսիք են՝ Washington Post- ը և USA Today- ը, ամերիկյան հանդեսներ , ներառյալ՝ Time- ը և նույնիսկ կայքէջերը, որոնք հատկացված են ԱՄՆ-ում, աղքատության մասին տվյալների հրապարակման , մանրամասն հոդվածներ և զեկույցներ են հրապարակել այդ   երկրում բացարձակ աղքատության և ընդհանրապես աղքատության խնդրի վերաբերյալ:Այնուամենայնիվ, շատերի մոտ կա այն թյուր  պատկերացումը ,թե՝ ԱՄՆ-ում, աղքատությունը տարբերվում է այլ երկրներում եղած  աղքատությունից:Նման անձինք համոզված որ ԱՄՆ-ում ապրուստի  կենսամակարդակը ավելի բարձր է, քան աշխարհի շատ այլ երկրներում, ուստի այդ երկրում աղքատ մարդիկ եթե նույն կարգավիճակով ապրեն այլ երկրներում այլևս  «աղքատ» չեն համարվելու :

Կատարելապես սխալ պատկերացում , որի մասին , ԱՄՆ-ում տեղակայված  «Երեխաների պաշտպանության միջազգային կազմակերպության» կայքէջը հրապարակելով այդ  երկրում երեխաների աղքատության վիճակագրությունը,հաստատել է,որ նման պատկերացման սխալ լինելը:Այդ կազմակերպությունն իր զեկույցը այսպես է սկսել.«ԱՄՆ-ում ,յուրաքանչյուր 7 երեխայից մեկը աղքատության մեջ է ծնվում: Չէի՞ք սպասում,զարմացաք»:Կազմակերպությունը այսպես է  մեկնաբանում.«Միգուցե այսպես եք պատկերացնում ,որ ԱՄՆ-ը հարուստ երկիր է, ուստի այդ երկրում, աղքատները  աղքատ են համարվում լոկ «ամերիկյան»չափանիշներով:Սակայն իրականությունը հետևյալն է,որ ԱՄՆ-ում երեխաների շրջանում աղքատության մակարդակը շատ ավելի բարձր է քան զարգացած այլ երկրներում»: ԱՄՆ-ի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այդ երկրում 15 միլիոն հինգ հարյուր հազար երեխա աղքատ է համարվում: ԱՄՆ-ում ,երեխաների աղքատության մասին այլ տվյալներ ապացուցում են ,որ այդ երկրի երեխաների մոտավորապես 40 տոկոսը նախքան 18 տարեկան դառնալը,առնվազն մեկ տարի ապրում է աղքատության մեջ:

Եվրոպայի մայրցամաքն այլ տարածաշրջաններից է ,որն ըստ ոմանց ,ԱՄՆ-ից հետո համարվում է աշխարհի դրախտը: Սակայն վիճակագրությունը և ապրուստի չափանիշները այլ փաստերի  մասին են վկայում:Սոցիալական վիճակագրության համաձայն, Եվրոպայի բնակչության 20 տոկոսը աղքատության վտանգի տակ է: Մեկ տասնամյակ առաջ Եվրամիությունը աղքատությունը նվազեցնելու համար մի ծրագիր ներկայացրեց,որով մտադիր էր մինչև 2020 թվականը աղքատության վտանգի  տակ գտնվող անձանց թիվը նվազեցնելով հասցնել 20 միլիոնի: Սակայն ,վերջին տվյալների համաձայն ,միայն 5 միլիոնն է հեռացել աղքատության ռիսկից: Անգլիայի հյուսիս արևմուտքում գտնվող Լանկաշիրի մի դպրոցի տնօրեն Շիոն Քալինգուդը ասում է,որ իր դպրոցի յուրաքանչյուր 10 աշակերտից մեկն այն ընտանիքի անդամ է ,որն իր սնունդը ապահովում է սնունդի բանկից(կարիքավորներին օգնող հիմնարկ):Նա ասում է.«Իր դպրոցի աշակերտները այնքան քաղցած են ,որ դպրոց մտնելիս աղբարկղերում սնունդ են փնտրում»:

Աղքատությունն Անգլիայում

 

«Դասակարգային տարածությունը»,«սնունդի աղքատությունը»,«երեխաների աղքատությունը»և նույնիսկ«սնունդ հայթայթելու նպատակով անգլիացի ընտանիքների պարտքի տակ ընկնելը»այն թեմաներից են ,որոնք ժամանակ առ ժամանակ  անգլիացի լրագրողների և հաղորդավարների կողմից հրապարակվում են բրիտանական զանգվածային լրատվամիջոցներում:Անգլիայում սնունդի աղքատության մասին զեկույցները հրապարակվում են այն պայմաններում ,երբ «Գարդիան»-ի և «Ինդիփենդենթ»-ի պես զանգվածային լրատվամիջոցներ հաղորդում են ,որ տարեկան վատնվում է  միլիոնավոր տոննա սնունդ ,ավելի քան 10 միլիարդ ֆունտ ստերլինգ(ավելի քան 13 միլիարդ դոլար) արժողությամբ և ամեն տարի իրավիճակը վատթարանում է:2018-ին ,ամերիկյան «ՍԻ.Էն.Էն»լրատվամիջոցը հաղորդեց ,որ Անգլիայում բացումն է կատրվել «Սննդի թափոնների»առաջին սուպերմարկետի:Հսկա տարածք,որի անվճար արտադրանքները ,սննդի այն թափոններն են ,որոնք հավաքվել են աղբարկղերից:

Եվրոպայում աղքատությունը և սովը չեն սահմանափակվում միայն Անգլիայով: Ինչպես օրինակ, մեր նշած սուպերմարկետը ,մի մասնիկն է «իրական աղբ  սննդի նախագծի»(«աղբ սնունդը»ակնարկում է ֆաստֆուդին) ,որը ղեկավարում է «թափոն կաֆեների»ցանցը: Նախագծի պաշտոնական կայքէջը հաղորդում է ,որ մինչ այժմ քաղաքապետարանները հավաքել են 1.1միլիոն կիլո թափոն սնունդ ,որով կերակրվել են 44 հազար հոգի: Այս նախագիծը ,որը մասնաճյուղեր ունի Անգլիայում,Ֆրանսիայում և Գերմանիայում , իր աշխատանքների մի մասը հատկացրել է սննդի թափոններից դպրոցների կարիքները ապահովելուն: Եվրոպայում այլ երկրներ ևս քիչ թե շատ աղքատության և սովի խնդրի դիմաց են կանգնած : Այդ երկրներից է Ֆրանսիան:

2017-ի վերջին օրերին ,երբ Եվրոպայի ժողովուրդը պատրաստվում էր նշելու Քրիստոսի ծննդյան և Ամանորի տոները ,Twitter- ում հրապարակված մի պատկեր ցնցեց Ֆրանսիային:Լուսանկարը պատկերում էր մի քանի երեխաների,որոնք դեկտեմբերի ցրտի պատճառով ապաստանել էին Փարիզի լվացքատներից մեկում և քնել լվացքի մեծ մեքենաներում: Գրառում կատարողը ,որն ասում էր թե ինքն է եղել լուսանկարի հեղինակը ,համոզված էր, որ այդ երեխաները արտասահմանցի անօթևան ապաստանյալներ են ,որոնք գիշերելու տեղ չունեն: Այնուամենայնիվ, այն, ինչը երևի ավելի շատ վշտացրեց   ֆրանսիացիներին, քան նկարը տեսնելը, իրենց երկրի իշխանությունների արձագանքն էր այդ նկարին:Փարիզի ոստիկանապետ Միշել Դելփոշը նշեց ,որ լվացքի մեքենաներում քնող երեխաների թիվը 25 է և նրանցից որոշները ֆրանսիացի լինելով հանցագործ խմբավորումների անդամներ են: Ֆրանսիայի ժամանակի ներքին գործերի նախարար Ժերար Քոլոմբը,ով 2018-ին հրաժարվեց իր պաշտոնից ,այդ երեխաներին «ագրեսիվ»և « գռեհիկ»անվանելով ասել էր, որ փողոցներում նրանց ներկայությունն անապահով է դարձնում հասարակությունը:

Աղքատությունը Փարիզում

«Եվորնյուզ»լրատվական ցանցի զեկույցները ապացուցում են,որ Եվրոպայի մայրցամաքն ընդհանուր առմամբ աղքատության և սովի առջև  է կանգնած: Այդ լրատվական գործակալությունը ավելացնում է,որ աղքատության վտանգը սպառնում է  յուրաքանչյուր 4 եվրոպացուց մեկին,իսկ աղքատության հատուկ վտանգի առջև են կանգնած կանայք և երեխաները: Այդ իրականության բացահայտ օրինակներից է վերջին տարիներին Շվեյցարիայում «նորածիների  պատուհաններ» կամ «նորածիների դույլեր» երևույթը:Այդ դույլերում են դրվում այն նորածիները ,որոնց չեն կարողանում պահել իրենց մայրերը: Շվեյցարիայում նորածիների առաջին դույլը  տեղադրվել է 2011-ին Ցյուրիխ քաղաքի կենտրոնի մոտակայքում,որի մեջ դրվել են մեկ օրականից մինչև 6 շաբաթական նորածիններ: Դեռ պատրաստվում են նման դույլեր և ժամանակ առ ժամանակ  հայտարարվում է Շվեյցարիայի հիվանդանոցներից մեկի մոտակայքում այդ դույլերի տեղադրման  մասին: Հետաքրքիրն այն է, որ այս նորածիների պատուհաններից մեկը  տեղադրվել է Շվեյցարիայի Դավոս քաղաքի  հիվանդանոցի մոտ:Քաղաք, որն ամեն տարի հյուրընկալում  է Համաշխարհային տնտեսական ֆորումը:

Սիրելի բարեկամներ , արևմտյան երկրներում աղքատության մասին  զեկույցներն այնքան շատ են, որոնց բոլորին հնարավոր չէ նույնիսկ հպանցիկ անդրադարձ կատարել:Հուսանք այսօրվա հաղորդումն արժանացել է Ձեր ուշադրությանը :Մինչ նոր հանդիպում Տերն ընդ Ձեզ: