Կյանքն Արևմուտքում․ Հայացք ներսից(16)
Հրազենային բռնությունն այսօր արևմտյան երկրների, հատկապես՝ ԱՄՆ-ի սոցիալական անոմիաներից է:«Կյանքն Արևմուտքում․Հայացք ներսից» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կխոսնեք այդ մասին: Ընկերակցեք մեզ։
2019 թվականի օգոստոսի 19-ին, Time-ի ընթերցողներին ներկայացվեց այս ամսագրի հետաքրքրաշարժ և ուշադրության արժանի նախաձեռնությունը ,կապված՝ ամսագրի կազմի դիզայնի ընտրության հետ:Այս էջը լի էր այն տարածքների անուններով, որտեղ անցյալ մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ում, մահացու կրակոցներ էին տեղի ունեցել և կազմի վրա գրվել էր.«Բավական է»:Բռնությունը այսօրվա արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի սոցիալական անոմիաներից է:ԱՄՆ-ում, զանգվածային սպանությունների մասին լուրերը ,որոնք ժամանակ առ ժամանակ հրապարակվում են զանգվածային լրատվամիջոցների կողմից ,այդ երկրի քաղաքացիների և աշխարհի ժողովրդի համար դարձել են բնական երևույթ: Միթե այն, որ սպանվածների թիվը մեծ լինի:

Ասվում է, որ ԱՄՆ-ը հնարավորությունների երկիր է։ Այդ հնարավորություններից մեկը, որ ԱՄՆ-ն ընձեռում է իր քաղաքացիներին, դա հրազենով սպանելն է կամ սպանվելը:Երբ խոսվում է զանգվածային սպանությունների մասին ,առաջին երկիրը ,որի մասին աշխարհի ժողովուրդը սկսում է մտածել,ԱՄՆ-ն է: Այդ երկիրն աշխարհում մահացու կրակոցների ռեկորդակիրն է: ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման (CDC), և Բերդի երկու կենտրոնների տվյալների և վիճակագրության համաձայն՝ 2013-ից 2017-ի թթ․ ընթացքում օրական միջին հաշվով ԱՄՆ-ում 310 մարդ գնդակի թիրախ է դարձել , որոնցից 100-ը սպանվել է: Այլ վիճակագրության համաձայն, օրական 21 երեխա և երիտասարդ այդ երկրում գնդակի թիրախ են դառնում: Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների համաձայն , այդ երկրում երեխաների մահացության երրորդ հիմնական պատճառը հրազենն է: Նաև ԱՄՆ-ում, հրազենով ինքնասպանության դեպքերը աճել են։
Փիլիսոփայության գիտաշխատող և դասախոս Ջոն Կոզեյը համոզված է.«Աֆղանստանում պատերազմի մասնակցելն ամերիկացիների համար ավելի քիչ վտանգավոր է քան ԱՄՆ-ում ապրելը...Ամերիկացիները ոչ միայն բռնության դիմաց են կանգնած, այլև դա նրանց համար ժամանցային բնույթ է կրում ...Հռոմեացիները մարդկանց սպանությունները և բախումները տեսնելու համար գնում էին գլադիատորների մարտադաշտ՝ բայց ամերիկացիները պարզապես իրենց բնակարանների պատուհանից կարող են տեսնել սպանությունները»:2017-ի տվյալների համաձայն, ՝ ԱՄՆ-ում,յուրաքանչյուր 100 մարդու դիմաց, ավելի քան 120 զենք է եղել:Մի խոսքով այդ երկրում զենքի թիվը գերազանցում է բնակչության թվին:
Բռնությունը ,այսօր ամերիկյան մշակույթի ու ինքնության մի մասն է: Ամերիկացիների ներկայացրած ինքնությունը , երբեք առանձնացված չէ զենքերից:Հոլիվուդյան կինոյին ակնարկ նետելով պարզվում է ,որ պատմության լավն ու վատը ,գեղեցիկն ու տգեղը , հերոսը և ոչ հերոսը բոլորն էլ զենք են կրում:Կարծես թե՝ ամերիկացիների կարծիքով չարին հաղթելու միակ միջոցը հետևյալն է՝ լավ մարդիկ ,չարերին սպանեն զենքով: Սակայն դժվարությունը հետևյալն է,որ ԱՄՆ-ի փողոցներում տարակարծություն գոյություն ունի լավի ու վատի միջև: Ընդհանրապես ԱՄՆ-ում յուրաքանչյուր հարցի կարգավորման միակ ելքը՝ բռնությունը և զենքի օգտագործումն է: Նման սպանություններ կարող են պատահել ամենուր,ինչպես ռեստորաններում, կինոսրահներում, հյուրասիրություններում ,եկեղեցիներում, համալսարաններում , դպրոցներում և այլուր:
Վերջին տասնամյակներում ,ԱՄՆ-ի դպրոցներն այնպիսի երևույթի դեմ հանդիման են կանգնել ,որը թե զարմանալի է և թե ՝մտահոգիչ: Դպրոցներում սպանությունն աճել է այնքանով , որ վերածվում է ամերիկյան կյանքի ցուցանիշի, ինչպիսին են՝ Հոլիվուդն ու Մակդոնալդը:Մոտավորապես 20 տարի առաջ,1999թվականի ՝ ապրիլի 20-ին, Կոլորադոյի Կոլոմբայն կոչվող դպրոցում, 17 և 18 տարեկան ամերիկացի երկու երիտասարդներ , սարսափելի սպանություն կատարեցին:Նրանք սպանեցին12 աշակերտի և մեկ ուսուցչի, ապա ինքնասպան եղան:Հրաձգության հետևանքով վիրավորվեց 21 հոգի: Կոլոմբայն դպրոցի կոտորածը ծրագրված և կանխամտածված ամենազարմանալի հանցագործություններից մեկն էր:Նրանք բավականին ժամանակ էին հատկացրել ,որպեսզի ձեռնաշեն մի քանի ռումբեր տեղադրելով քաղաքի զանազան վայրերում ,շեղեն ոստիկանության, շտապ օգնության և հրշեջների ուշադրությունը: Թեև, նրանց ծրագրի մեծ մասը չիրականացավ,բայց այդ դառը իրադարձությունը մեծ ուշադրություն գրավեց ՝ գործողության ծավալի և մարդասպանների դրդապատճառի առումով,քանի որ նրանց թիրախում դպրոցի աշակերտներ էին: Դեպքի մասին նկարահանվեցին երկու ֆիլմեր ,մեկը վավերագրական ֆիլմերի հեղինակ Մայքլ Մորի «Բոլինգ Կոլոմբայնի համար» ֆիլմն էր,իսկ մյուսը՝ Գաս Վենսենթի«Փիղը»:
«Նյու Յորք Թայմզ»-ը , Կոլոմբայնի աղետի 20-ամյակի կապակցությամբ մի հոգվածում գրել էր,որ մինչ այժմ միլիոնավոր դոլարներ են ծախսվել դպրոցների անվտանգության ապահովման համար, որպեսզի Կոլոմբայնի պես աղետ չկրկնվի: Բայց անվտանգության այս նկատառումները երբեք չեն նվազեցրել մտահոգությունները:Associated Press գործակալության և Չիկագոի համալսարանի «NORC» կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներով՝ ծնողների 74 տոկոսը և մյուս հարցվածների 64 տոկոսը կարծում են, որ դպրոցներն ավելի անապահով են դարձել, 1999 թվականի համեմատությամբ, երբ տեղի ունեցավ Կոլոմբայնի դեպքը:
Guardian թերթի փոխանցմամբ, «Դպրոցներում կրակոցները դարձել են ամերիկյան ոգու մասնիկը»:Ամերիկացի որոշ հետազոտողներ համոզված են ,որ դպրոցներում բռնությունը հետևում է ընդհանուր հասարակության մեջ առկա բռնության օրինակին: Այդ երկրի դպրոցներում պատահածը չի տարբերվում ընդհանուր հասարակության մեջ պատահածից: Փաստերը ապացուցում են , որ ԱՄՆ-ում տեղի ունեցող յուրաքանչյուր զանգվածային սպանությունից հետո, ամերիկացիների ցանկությունն ավելի է մեծանում զինվելու և ավելի մեծ քանակությամբ հրազեն պահելու համար

Այդ երկրում պատահած հրաձգություններին հպանցիկ ակնարկ նետելով պարզվում է ,յուրաքանչյուր հարձակման ընթացքում սպանվածների թիվը ուշագրավ աճ է արձանագրում: 2007-ի ապրիլի 15-ին ,Վիրջինիա համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվեց 32 և վիրավորվեց 17 մարդ, 2012-ի դեկտեմբերի 14-ին ,Նյու թաունի Սենդի Հուկ տարրական դպրոցի աշակետների վրա տեղի ունեցած մահացու հարձակաման հետևանքով զոհվեց 28 և վիրավորվեց 2 մարդ,2016-ի հունիսի 12-ին Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում գտնվող համասեռամոլների գիշերային ակումբում՝ կար 50 զոհ և 53 վիրավոր,2017-ի հոկտեմբերի 2-ին Լասվեգասում մի համերգի ժամանակ տեղի ունեցած մահացու դեպքի հետևանքով զոհվեց 50 և վիրավորվեց ավելի քան 400 մարդ, 2019-ի մայիսի 31-ին ,Վիրջինիա Բիչի քաղաքապետարանի շենքում կար 12 զոհ և 6 վիրավոր ,2019-ի օգոստոսի 3-ին Տեխասի Էլ-փասոում գտնվող Վալմարթ հանրախանութում կար 20 զոհ և առնվազն 26 վիրավոր, և այլն:
Հարցը հետևյալն է, թե ին՞չու, չնայած այն արյունալի և մահացու դեպքերին, որոնք ամեն օր հրազենով տեղի են ունենում ԱՄՆ-ում, զենքի վաճառքը դեռևս ազատ է այդ երկրում:
Զենքի ազգային ասոցիացիան ,ԱՄՆ-ի քաղաքական բեմի ամենաազդեցիկ լոբբիներից մեկն է:Այս ասոցիացիան,մեծ ազդեցություն և փող ունի իր նպատակներն առաջ տանելու համար:Նահանգային ներկայացուցիչների մեծամասնությունը ,զենքի արտադրության ընկերություններից ունեցած ֆինանսական կախվածության պատճառով ,նույնիսկ զենքի վերահսկման մասին իրենց քարոզչական կարգախոսներով հանդերձ ,գերադասում են ,որ կոնգրես մտնելուց հետո լռեն կամ չքվեարկեն զենքին հակառակ օրենքներին: Ուրեմն հեշտությամբ կարելի է պատասխանել այն հարցին, թե ին՞չու ԱՄՆ-ում ,զենքի ազատության մասին օրենքը չի փոխվում: Զենքի արտադրության և արտահանման արդյունաբերությունը ,ԱՄՆ-ի խոշոր և կարևոր ֆինանսական ռեսուրսներից մեկն է:ԱՄՆ-ում, թեթև զենքի արդյունաբերության և առևտրի ընդհանուր արժեքը գնահատվում է տարեկան մոտ 14 միլիարդ դոլար,և այդ արդյունաբերության շնորհիվ մոտավորապես 5 միլիադ 800 միլիոն դոլար ,որպես հարկ մուծվում է ԱՄՆ-ի կառավարության հաշվին:Այդ երկրում, յուրաքանչյուր խոշոր սպանությունից հետո, ամերիկյան զենքի արտադրման ընկերությունների բաժնետոմսերը անհավատալիորեն ուշագրավ աճ են արձանագրում:
2017 թվականին Fortune ամսագիրը գրել էր, Լաս Վեգասում տեղի ունեցած դեպքի պատճառով , որի հետևանքով զոհվեց 59 մարդ,ներդրողները սկսեցին գնել զինագործական ընկերությունների բաժնետոմսերը,քանզի ակնկալվում էր ,որ ինչպես միշտ դեպքի հետևանքով ավելանար զենքի վաճառքը:Հաջորդ օրը և առևտրի առաջին պահերից երեք տոկոսով աճ արձանագրեց «Ստորմ և Ռոգեր»ընկերության բաժնետոմսը ,(American Outdoor)ընկերության բաժնետոմսերն աճ արձանագրեցին 5 տոկոսով ,իսկ (Vista Outdoor)ընկերության բաժնետոմսը ավելի քան երկու տոկոս աճ արձանագրեց:Յուրաքանչյուր դեպքից հետո ,մարդիկ իրենց անվտանգությունը պահպանելու համար զենք են գնում ,որը նշանակում է զենք արտադրող ընկերությունների բաժնետոմսերի աճ: Փաստորեն զենքի ազատ գնումը,վաճառքը և այն կրելը ,ԱՄՆ-ի սպառազինական արդյունաբերության ներդրողների տնտեսական ու դրամավարկային շուկայի մի մասն է ,որն այլ երկրներ զենք արտահանելու շահավետ շուկայի հետ միասին ,ԱՄՆ-ի պետայրերին խրախուսում է,որ ժողովրդի անվտանգությունը զոհեն հանուն այդ արդյունաբերությունների տերերի և կապիտալ ներդնողների շահերի:

Քանի որ, Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն մտնելու համար պարտական է հենց այս լոբինների և զենք արտադրող ընկերությունների հովանավորություններին:Սա մի խնդիր է ,որին բազմիցս անդրադարձել են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները և այդ երկրում զինված բռնության վերահսկողության հարցով արգելք հանդիսացող կարևոր գործոններից մեկը՝ զենքի ազգային ասոցիացիայի կողմից Թրամփի նախընտրական շտաբին և ԱՄՆ Կոնգրեսի օրենսդիրներին կաշառելն են համարել:Թրամփը որոշ ժամանակ առաջ,Ֆլորիդայի հրաձգության միջադեպի հետևանքով զոհվածների հարազատների հետ հանդիպման ժամանակ ,զենքի ազգային ասոցիացիայի անդամներին որակեց ,որպես իրական հայրենասերներ և այդ ասոցիացիայի անդամների հավաքում ևս իր հովանավորությունը հայտնեց այդ ազդեցիկ լոբիին և նրանց իր իրական բարեկամը անվանեց :
Սիրելի ունկնդիրներ ,մինչ նոր հանդիպում Տերն ընդ Ձեզ: