Կյանքն Արևմուտքում․ Հայացք ներսից (18)
(last modified Sat, 25 Apr 2020 10:57:20 GMT )
Ապրիլ 25, 2020 15:27 Asia/Tehran

Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։Այսօր «Կյանքն Արևմուտքում․ Հայացք ներսից» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, կխոսենք Արևմուտքում աճող ռասիզմի մասին:Ընկերակցեք մեզ։

Միգուցե  ոմանք կարծեն, որ անցյալ տասնամյակների ու դարերի  համեմատությամբ ռասիստական մտածողությունը այլևս տարածված չէ այսօրվա աշխարհում:

Սակայն, եվրոպական որոշ երկրներում աջակողմյան ծայրահեղականնների ուժեղացումով և ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո, որը բացահայտորեն խոսում է ռասիզմի և սպիտակամորթների գերակայության մասին, արևմուտքում աճել է ռասիզմը: 

Ժամանակ առ ժամանակ արևմտյան տարբեր երկրներում  ծայրահեղականների կողմից իրականացվող բռնարարքները վկայում են ռասիզմի մասին։  Այլատյացության և ծայրահեղ  ազգայնամոլության դրսևորումներում առաջնահերթությունը տրվում է սպիտակամորթներին, նպատակ ունենալով վերացնել այն ցեղերը, որոնք, իրենց կարծիքով, մաքուր չեն։

 

Ֆրանց Ֆանոնը «Ռասիզմ և մշակույթ» գրքում գրել է.«Արևմտյան գաղութատիրությունը հենվելով տեխնիկական հաջողության վրա՝ տիրում է աշխարհին: Գաղութատիրության ռահվիրաները համոզված են, որ եթե նրանք ունեն վերադաս քաղաքակրթություն, դա այն պատճառով է, որ նրանք ավելի բարձր ցեղից են: Այստեղից էր, որ ռասիզմը տարբեր ձևերով մտավ արևմտյան մշակույթի և քաղաքակրթության մեջ և աստիճանաբար դարձավ դրա հիմնասյուներից մեկը: Ռասիստից մինչև մարդու նվաստացումը և մարդկային արժանապատվության ժխտումը՝ մեկ քայլ է»:

Արևմուտքը պնդում է, որ  մարդիկ հավասար են, չկա խտրական վերաբերմունք՝ անկախ մաշկի գույնից կամ ռասայից: Բայց արևմտյան քաղաքակրթության պատմական իրողությունները մարտահրավեր են նետում բոլոր այդ պնդումներին: Այն ժամանակներից երբ հին հույները ոչ հույներին համարեցին ստորին ցեղեր, որոնք  արժանի չեն ազատության, մինչև առևտրական նավերով Աֆրիկայի սևամորթ ստրուկներին հայտնաբերված մայրցամաք տեղափոխելը, որպեսզի  կարողանան կառուցել Միացյալ Նահանգներ երկիրը, մինչ օրս ոսկու և արծաթի տերերը, որ փորձում են ժամանակակից մարդկանց ստրուկներ դարձնել,  ռասիզմը միշտ էլ խնդիր է եղել արևմտյան հասարակություններում: Վերջին տասնամյակների ընթացքում ռասիզմի նոր ալիք  է տարածվել  եվրոպական երկրներում: Այս երևույթը կարելի է տեսնել հյուսիսային Եվրոպայի երկրներում, ինչպիսիք են Նորվեգիան մինչև Կանաչ մայրցամաքի հարավային երկրները, ինչպես Հունաստանը: Նույնիսկ Ֆրանսիայում, մի երկիր, որը հավակնում է ազատության և ժողովրդավարության բնօրրան է լրջորեն բարձրացվում է ռասիզմի հարցը: ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման հանձնաժողովի (CERD) անդամներն նույնպես  վտանգավոր են համարել Ֆրանսիայում ռասիզմի իրավիճակը և հայտարարել են, որ Ֆրանսիայում ռասիզմի մասին զեկույցները զարմանք են պատճառում: Հանձնաժողովը խստորեն քննադատել է Ֆրանսիայի կառավարությանը` քաղաքական կամքի բացակայության և Ֆրանսիայում ռասիստական գործողությունների տարածման համար:

Ռասիզմը վերաբերում է ցեղային խտրականությանը կամ ատելությանը և չի սահմանափակվում միայն մաշկի գույնով, այլ կարող է առաջանալ այլ գործոններով, ինչպիսիք են ազգությունը, լեզուն, կրոնը և այլն: Չնայած Ֆրանսիայում կան ավելի քան 5 միլիոն մուսուլմաններ, սակայն այդ երկրի մուսուլմանները միշտ ճնշման են ենթարկվել ֆրանսիացի ռասիստների կողմից:

2019-ի նոյեմբերին Ֆրանսիայի հասարակական կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի (ԻՖՈՊ) կողմից անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ Ֆրանսիայում մուսուլմանների 42 տոկոսը գոնե մեկ անգամ կրոնի պատճառով խտրականության են ենթարկվել իրենց կյանքում: Վերջին հինգ տարվա ընթացքում Ֆրանսիայում մուսուլմանների քառասուն տոկոսը և ոչ մուսուլմանների 17 տոկոսը ենթարկվել են  խտրական և ռասիստական վերաբերմունքի:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ավելի խիստ խտրականության են ենթարկվել  30-ից 40 տարեկան մարդիկ և հիջաբ կրող կանայք: Հարկ է նշել, որ իսլամը Ֆրանսիայում երկրորդ մեծ կրոնն է:

Ֆինլանդացի մուսուլման հետազոտող Լինդա Հիչկին եվրոպական շատ երկրներում քննարկող հիջաբի հարցի վերաբերյալ ասել է.«Այս քննարկումները բխում են երկակի ստանդարտից, մի կողմից ՝ Արևմուտքում անհատականությունը միշտ առաջ է քաշվում, որպես մշակութային նորմ, մյուս կողմից, թվում է, որ հասարակությունը չի կարող հանդուրժել մի քանի հիջաբով կանանց: Ի վերջո, այն, ինչի մասին մենք խոսում ենք, այն է, թե ինչպես են մարդիկ հագնվում: Եթե այս քննարկումը կապեք կրոնի հետ, կտեսնեք, որ այն հանկարծ խնդիր է դառնում: Բազմակնության իրավունքը իսլամում վիճահարույց խնդիր է: Բայց երբ խոսում ես մի քանի մարդկանց սիրո ժամանակակից հայեցակարգի մասին, մարդիկ, կարծես, ավելի հեշտ են ընդունում դա: Իսկ եթե ինչ-որ բան եք անում կրոնական նկատառումներից ելնելով, դա խնդիր է դառնում։ Եվրոպան ընդհանրապես խնդիր ունի կրոնի  հետ»: Բրիտանիայում ռասիստական հակումների աճը այժմ դարձել է երկրում սոցիալական և մշակութային խնդիր: 2016-ին Independent- ը հաղորդելով ավելի քան 3000 բրիտանական ոստիկանության ուժերի բռնի և ռասիստական պահվածքի մասին գրել է.«Չնայած իրենց գործած հանցանքին, ոստիկանները շարունակում են մնալ իրենց զբաղեցրած պաշտոնում»: Զեկույցի համաձայն, ավելի քան 3000 բրիտանացի ոստիկաններ  հարցաքննության են ենթարկվել  սեռական բռնության և կիրառած այլ բռնարարքների պատճառով: Սակայն նրանցից միայն 2 տոկոսն է զրկվել աշխատանքից,  իսկ 98 տոկոսը շարունակում է աշխատել:

Բրիտանական թերթի կողմից անցկացված հետազոտության համաձայն, փոքրամասնությունների նկատմամբ բռնությունն ու ռասիզմը  ոստիկանության սպաների շրջանում դարձել են  Բրիտանիայի մշակույթի մի մասը: Իսկ ասիական երկրների քաղաքացիները և ընդհանրապես սևամորթներն ավելի շատ  են բողոքում ոստիկանության բռնությունների դեմ, քան սպիտակամորթները:

 

The Independent- ը նաև հաղորդել է,որ  անցած տարի Բրիտանիայի համալսարաններում ռասիստական միջադեպերն ավելի քան 60 տոկոս աճել են և Բրիտանիայի համալսարանի պաշտոնյաների ռասիստական վերաբերմունքը, հանգեցրել է նրան որ այս դեպքերի  մասին շատ չեն հաղորդվում:

Ըստ Բրիտանիայի ուսանողների ազգային ասոցիացիայի զեկույցի, երկրի բուհերում աճել է ռասիզմը և համալսարաններում կրոնական ատելության հիման վրա հարձակումների քանակը վերջին երկու տարում կրկնապատկվել է:

Միությունը մտահոգություն հայտնելով ռասիստական պահվածքի կապակցությամբ հայտարարել է, որ Բրիտանիայի  30 համալսարանների ավելի քան 100 ուսանողներ հայտնել  են, որ ռասիզմի և իսլամաֆոբիայի բռնության են ենթարկվել:

Լոնդոնում Իրանի ռադիոհեռուստատեսության թղթակից Մոջթաբա Ղասեմզադեն հաղորդում է.«Այս օրերին, Արևմուտքում աճել է ռասիստական խմբավորումների գործունեությունը, ռասիզմի տարածման նշաններ ավելի ակնհայտ են դառնում: Փորձագետները հարցականի տակ են դրել Արևմտյան կառավարությունների գործունեությունը ծայրահեղական աջ և ռասիստական խմբավորումների դեմ պայքարում:  Ռասայականություն և ատելություն տարածելու նպատակով լրատվամիջոցների ու կիբեր տարածքի օգտագործումը, Արևմուտքում մտահոգությունների տեղիք է տվել: Մասնագետների կարծիքով, Թրամփը նոր շունչ է տվել արևմտյան ռասիստներին և միավորել նրանց: Միացյալ Նահանգներից մինչև Նոր Զելանդիա ,Ավստրալիա, և Եվրոպա ... Վերջին ամիսների ընթացքում ոստիկանության և անվտանգության ծառայությունները նախազգուշացրել են ծայրահեղական ահաբեկչության տարածման մասին Բրիտանիայում:«Ռասայական հավասարության հանձնաժողովի զեկույցի համաձայն, Բրիտանիայում ատելության հանցագործությունները և ռասիզմն աճել են 23 տոկոսով»:

 

2017-ին Der Spiegel  թերթը հաղորդել էր, որ Գերմանիայում սևամորթներն ավելի շատ են ենթարկվում  զրկանքների և բռնությունների, քան Եվրոպայի ցանկացած այլ վայրում:

Զեկույցը պատրաստվել է Եվրամիության Սահմանադրական իրավունքի գործակալության (FRA) կողմից Եվրամիությունում փոքրամասնությունների դեմ ռասայական խտրականության վիճակի վերաբերյալ եզրակացությունների հիման վրա:

Այս ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ Եվրոպայում փոքրամասնությունների պայմանները չեն փոխվել ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում և անցյալի նման  ամբողջ Եվրամիության տարածքում, հյուսիսաֆրիկացիներն ավելի շատ են տառապում խտրականությունից:

Եվրամիության սահմանադրական իրավունքների գործակալության զեկույցում ասվում է, որ Եվրոպայում միայն հակախտրական օրենքներ ընդունելը  բավարար չէ,պետք է քայլեր կատարել: Քանի որ այդ օրենքները Եվրոպայում գոյություն ունեն 2000 թվականից ի վեր: