Իսլամաֆոբիան արևմուտքում (106)
Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Արձագանքելով լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը, դեմոկրատները խիստ քննդատության ենթարկեցին Թրամփին: Թրամփը ևս իր թվիթերյան միկրոբլոգում պատասխանեով այդ քննադատություններին իսլամաֆոբիական գրառումներ է արել,որոնց կանդրադառնանք այս հաղորդման ընթացքում:
Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի ամենաիսլամատյաց նախագահներից մեկն է, որն առանց թագքցնելու և աներկյուղ արտահայտում է իր հակաիսլամական հայացքները: Սպիտակ Տուն մտնելուց հետո իր առաջին որոշումներից մեկը իսլամական 7 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելն էր: Թաքֆիրական ահաբեկիչների ու ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հերոս գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հրամանն արձակելուց հետո Թրմափը փորձեց դեմոկրատականների քննադատություններին պատասխանելու համար օգտագործել իր հակաիսլամական մեթոդները: Թրամփն իր թվիթերում տարածեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի ու Սենատում դեմոկրատ փոքրամասնության սենատոր Չաք Շումերի լուսանկարը, որոնցից մեկը շալ էր կրում, մյուսը՝ հիջաբ և նրանց թիկունքում դրված էր ԻԻՀ-ի դրոշակը: Թրամփի հակաիսլամական թվիթների վերահրապարակումից հետո CNN հեռուստաընկերության ինտերնետային կայքում հրապարակած հոդվածում ասված է.«Թվիթերյան տիրույթը վերածվել է Դոնալդ Թրամփի իսլամաֆոբիայի հարթակի, որտեղ կան ծայրահեղականությունը խրախուսող վավերագրական տեսանյութեր»: Հոդվածի հեղինակ Էնուշա Հոսեյնը գրել է.«ԱՄՆ նախագահի կողմից այս կարգի թվիթի վերահրապարակումը, որտեղ արտացոլված են ռասիստական պատկերներ, ցույց է տալիս, որ այս նախագահը համոզված է, որ տարբեր անձանց մուսուլման ներկայացնելը և իսլամական մի երկրին վերագրելը հետաքրքիր մեթոդ է նրանց անարգելու համար»: Խոսքն ուղղելով Սպիտակ Տան խոսնակին Էնուշա Հոսեյնը գրում է, որ Սպիտակ Տան մամլո խոսնակ Ստեֆանի Գրիշամը Թրամփի կողմից այդ թվիթի վերահրապարկման համար ներողություն խնդրելու փոխարեն Ֆաքս Նյուզ հեռուստաալիքով պաշտպանեց Թրամփին ասելով.«Նախագահը պարզեց, որ դեմոկրատականները իրենց բանավեճերում մեծ մասամբ պաշտպանում են ահաբեկիչների ու այն անձանց, ովքեր սպանում են ամերիկացիներին»: CNN-ի վերլուծաբանը գրել է.«Եթե նույնիսկ Սպիտակ Տան խոսնակի կարծիքը ճիշտ լինի արդյո՞ք ԱՄՆ նախագահը իրավունք ունի իր ընդդիմադիրներին ծաղրելու համար խայտառակի նրանց»: Հոսեյնը գրել է.«Թրամփի թվիթները միջազգային հանրության համար պարզ դարձրեց, որ ԱՄՆ նախագահը համոզված է, որ միլիոնավոր ամերիկացի մուսուլմանները ինչ համոզումներ ունեն ու ինչ են հագնում: Այս խնդիրը լիովին անընդունելի է և ԱՄՆ-ի կոնգրեսը պետք է այդ երկրի նախագահից պահանջի ներողություն խնդրել ԱՄՆ-ում ու ԱՄՆ-ից դուրս գտնվող մուսուլմաններին»: Հոդվածագիրը նշել է.«Իրանի հետ լարվածության սրման ֆոնին Թրամփը ցույց է տվել, որ ոչ մի կերպ չի վախենում արտահայտել իր հակաիսլամական զգացումները: Մի վարքագիծ, որ վտանգում է «ԱՄՆ-ի մուսուլմանների ու իրանցիների» կյանքը»:
CNN-ը Թրամփի հակաիսլամական թվիթների մասին հաղորդել է.«Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ Թրամփի իսլամաֆոբիական թվիթները կապված են հակաիսլամական զգացողությունների ու նողկալի հանցագործությունների ավելացման հետ»: Ամերիկյան այս հեռուստաալիքի վերլուծության համաձայն այս կարգի ծայրահեղական հաղորդագրությունները, որ տարածվում են ԱՄՆ-ի նախագահի կողմից վտանգում են ամերիկացի մուսուլմանների և հատուկ հագուստներ հագնող այլ կրոնների հետևորդների կյանքը: Թրամփի հակաիսլամական թվիթները նաև բազում արձագանքներ են ունեցել ԱՄՆ-ի քաղաքական շրջանանկերում: 2020թ. նոյեմբերի ընտրություններին ներկայացուցիչների պալատի Ջորջիա նահանգի թեկնածու Նաբիլահ Իսլամը արձագանքելով մուսուլմաններին ուղղված Թրամփի կողմից տարածված թվիթերյան գրառմանը, գրել է.« Այս անպատասխանատու և վտանգավոր քայլը ապացուցում է, որ այս կառավարությունը մուսուլմանների մեջ փորձում է առաջացնել ԱՄՆ-ում օտարական լինելու զգացումը: Այս քայլը միայն ավելի խստացնում է աճող իսլամաֆոբիան ու ատելության մթնոլորտը: Դոնլադ Թրամփը ԱՄՆ-ի թիվ 1 ներքին ահաբեկիչն է: Հանդես գալով մի հաղորդագրությամբ ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը Թրամփի կողմից տարածված հակաիրանական բովանդակությամբ գրառումը համարել է իսլամական համայնքին սպառնացող իսլամաֆոբիական քայլ: Թրամփը հակաիրանական այս գրառման մեջ ծաղրել էր իսլամն ու մուսուլմաններին: Խորհրդի հաղորդագրության մեջ ասված է.«Թրամփը տարբեր քայլերով այդ թվում ծայրահեղ հակաիսլամական քարոզչությամբ, երկրի կարևոր պաշտոններում նշանակելով իսլամատյաց անհատների ու արգելելով մուսուլմանների մուտքը ԱՄՆ, շարունակ թիրախ է դարձնում մուսուլմաններին: Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը այս կապակցությամբ հավելել է.«Տարբեր կրոնների հետևորդ ու էթնիկ խմբերի պատկանող ամերիկացիները պետք է բողոքեն Թրամփի ատելություն տարածող այս կարգի քարոզչությունների դեմ: Այս կարգի նախանձախնդրությունը անբնական է և երբեք չպետք է ընդունել այն»: Թրամփի հակաիսլամական վարքագծի ու խոսքերի դիմաց ԱՄՆ-ի մուսուլմանները փորձում են հնարավորինս օգտագործելով երկխոսության ու քարոզչության մեթոդները իսլամը ներկայացնել որպես խաղաղատենչ ու արդարատենչ կրոն: Վերջերս «Խաղաղության հասանելիություն» կոչվող խմբի կողմից ստեղծվել է «Մուսուլմանների Քրիստոսը» անվամբ մի քարոզարշավ: Նրանք տեղադրել են քարոզչական վահանակ ու մտադիր են իսլամի ու քրիստոնեության հետևորդներին մոտեցնել իրար: Ընթացիկ ամսում ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տեղադրված վահանակի վրա գրված է «Քրիստոսը Ղուրանում և Մուհամմեդը Ավետարանում», ինչը միտված է ամրապնդել մուսուլմանների ու քրիստոնյաների կրոնական համոզումները և առաջացնել միջկրոնական երկխոսություն: Այս խմբի գործադիր տնօրեն Սաբիլ Ահմադը լրագրողներին տված հարցազրույցում ասել է.«Մեր հիմնական նպատակը կրոնների միջև կամուրջ կառուցելն է և սխալ ենթադրությունները վերացնելը»: Նա հավելել է.«Մենք ուզում ենք ԱՄՆ-ում մեր հայրենակիցներին ուսուցանենք ու նրանց հնարավորություն տանք, որ ծանոթանան իսլամ կրոնին, կայքերի ու քարոզչական վահանակների միջոցով ուսումնասիրեն իսլամ կրոնը: Ահմադն ասել է.«Քարոզչական վահանակի նպատակը երկխոսություն առաջացնելն ու հավատացյալներին իրար կողքի բերելն է: Ավելի քան 25 անգամ Ղուրանում սիրով, հարգանքով ու պարծանքով հիշատակվել է Հիսուս Քրիստոսի անունը: Հիսուս Քրիստոսի մոր Մարիամի անունն էլ նույնպես 32 անգամ հիշվել է Ղուրանում»:
ԻԼԻՊ-ի և այլ խմբերի ահաբեկիչների դեմ պայքարի հերոս գեներալ Սուլեյմանիի սպանությունը նույնպես արձագանք է գտել քաղաքական ու լրատվական շրջանակներում: ՀԴԲ-ի բարձրաստիճան նախկին պաշտոնյա «Ալի Սուֆանի» գրչին պատկանող հոդվածում Նյու Յուրք Թայմսը գրել է.«2016թ. երբ Թրամփը նախագահական ընտրությունների թեկնածու էր, Բարաք Օբամային ներկայացրեց որպես ԻԼԻՊ-ի հիմնադիրը: Այժմ պետք է ասենք չնայած որ Թրամփին չենք կարող ԻԼԻՊ-ի հիմնադիրը համարել, սակայն հնարավոր է ապագայում նրան ԻԼԻՊ-ի փրկիչն անվանել: 2015թ. իր հզորության գագաթնակետին կանգնած ԻԼԻՊ-ը, որ կարողացել էր Բրիտանիայի տարածվածությամբ մի տարածաշրջանը իր հսկողության տակ առնել, այժմ չափազանց թուլացել է, բայց Թրամփի կառավարության կողմից գեներալ Սուլեյմանիի սպանությունը հնարավոր է նպաստի ԻԼԻՊ-ի կրկին հզորացմանը: Ճիշտ այնպես, որ 2002թ. Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակումը նոր կյանք պարգևեց Ալ-Ղաիդա ահաբեկչական խմբին, գեներալ Սուլեյմանիի սպանության քայլն էլ կնպաստի այս երկրում քաոսային վիճակի վերադարձին ու նույն ծառայությունը կմատուցի ԻԼԻՊ-ին»: Շարունակելով հոդվածը այս վերլուծաբանը գրում է.«Չնայած որ ԱՄՆ-ն գեներալ Սուլեյմանիին համարել է ԱՄՆ-ի թշնամին, գեներալ Սուլեյմանիի ու նրա դաշնակիցների կողմից ԻԼԻՊ-ի դեմ պայքարը մեծապես նպաստել է ԻԼԻՊ-ի շահերին»: Սուֆանը համոզված է, որ գեներալ Սուլեյմանիի սպանությամբ իրանցի մյուս հրամանատարները կփոխարինեն նրան: Սակայն գեներալ Սուլեյմանիի սպանությամբ ԻԼԻՊ-ին տրված մեծ նվերը այդ քայլի անուղղակի հետևանքներն են: Առաջին հետևանքն այն է, որ Իրաքում ԱՄՆ-ի ազդեցությունը հասել է ամենացածր մակարդակի: Գեներալ Սուլեյմանիի կողքին սպանվածներից մեկը Հաշդ Ալ-Շաաբիի փոխհրամանատար «Աբու Մահդի Ալ-Մոհանդեսն» էր: Այս պատճառով էլ այս հարձակումը իրաքցիներից շատերի համոզմամբ համարվում է Իրաքի վրա հարձակում: Հետևաբար սրանից հետո ամերիկացի զինվորները ԻԼԻՊ-ին դիմակայելու մասին մտածելու փոխարեն պետք է ավելի անհանգստանան իրենց կյանքի համար: Ներկա դրությամբ ԱՄՆ-ի երկու դաշնակիցներ Բրիտանիան ու Գերմանիան Իրաքից դուրս են բերում իրենց զինված ուժերին ու միևնույն ժամանակ հակաիլիպական կոալիցիան անհայտ ժամանակով առկախել է իր գործունեությունը: Ալի Սուֆանը գեներալ Սուլեյմանիի սպանության երկրորդ հետևանքը համարում է Իրաքում քաոսային իրավիճակի ստեղծումը: Խառնաշփոթ իրավիճակը սպառնում է Իրաքի կայունությանը: Հարձակվելով ամերիկացիների երկու ռազմաբազաների վրա Իրանը պատասխանեց գեներալ Սուլեյմանիի սպանությանը: Սակայն չի թվում, որ այս քայլն Իրանի վերջնական վրեժխնդրությունը լինի: Իրանի ռազմական ստրատեգիան բացատրվում է «Ոչ սիմետրիկ ընդհարմամբ» այսինքն պրոքսի ուժերի կիրառմամբ: Հնարավոր է Իրանը օգտագործելով այս ուժերին փորձի Իրաքից արտաքսի ԱՄՆ-ին: Բոլոր ահաբեկչական խմբերի նման ԻԼԻՊ-ն էլ կյանք է ստանում տարաձայնությունների ու քաոսային մթնոլորտում և գեներալ Սուլեյմանիի սպանությունը առաջացրեց և՛ մեկը և՛ մյուսը: