Միացյալ Նահանգները` խտրությունների կայսրություն (5)Դեղնամորթների և հակասիոնիստ հրեաների դեմ ոստիկանության բռնությունները
«Միացյալ Նահանգները` խտրությունների կայսրություն» 11 մասանոց հաղորդաշարը խոսում է ԱՄՆ-ի հասարակության մեջ հատկապես փոքրամասնությունների նկատմամբ այդ երկրի ոստիկանության բռնությունների մասին։
Ողջույն թանկագին բարեկամներ:«Միացյալ Նահանգները` խտրությունների կայսրություն» հաղորդաշարը նպատակ ունի ուսումնասիրել փոքրամասնությունների և գումանորթների դեմ ուղղված ԱՄՆ-ի ոստիկանության բռնության երևույթի արմատները: Հաղորդաշարի նախորդ համարներում անդրադարձանք ԱՄՆ-ի կարմրամորթների և լատինաամերիկյան ծագում ունեցողների դեմ ոստիկանության բռնություններին: Այս հաղորդման թեման հակասիոնիզմ հրեաների և գունամորթների դեմ ԱՄՆ-ի ոստիկանության բռնություններն են:
----
20-րդ դարում աշխարհի տարբեր կողմերից մեծ թվով միգրանտները մեկնեցին ԱՄՆ, որոնց մի մասը Ասիայի արևելյան տարածքների դեղնամորթներ էին: Նրանց մեծ մասը չինացի, թաիլանդցի ու վիետնամցի կանայք ու տղամարդիկ էին ովքեր ԱՄՆ էին գաղթում աշխատանքի համար: Այսօր ԱՄՆ-ի դեղնամորթների փոքրամասնությունը այդ գաղթականների զավակներն ու հաջորդ սերունդները և կամ էլ վերջին տարիներին գաղթածներ են, ովքեր չափազանց քիչ աշխատավարձերով ծանր ու տաժանակիր աշխատանքով են զբաղված մասնավորապես շինարարության ոլորտում: Չնայած ԱՄՆ-ի զարգացման գործում ուշագրավ դերակատարության ,դեղնամորթները քիչ եկամուտի պատճառով պարտավոր են ապրել աղքատաբնակ թաղամասերում ինչի պատճառով էլ շատ հաճախ ենթարկվում են ոստիկանության խտրական մոտեցումներին և հայտնվում նրանց բռնությունների թիրախում:
1999 թվականին հոգեկան խանգարումներ ունեցող դեղնամորթ Դանի Դանը Կալիֆորնիայի Քերն քաղաքում սպանվեց կալանքի մեջ ոստիկանության կողմից բռնությունների ենթարկվելուց հետո: Ոստիկանության երեք սպաներ կալանավորում ու բերման են ենթարկում հոգեկան խանգարումներ ունեցող Դանի Դանին և այնտեղ նրան խոշտանգման են ենթարկում: Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցներն ուշագնաց Դանի Դանին փոխադրում են հիվանդանոց, սակայն նա արդեն մահացած է լինում: Դիազննման զեկույցը Դանի Դանի մահվան պատճառը ներքին արյունահոսությունը և նրա երիկամներին ու լյարդին հասցված հարվածներ է հայտարարում: Այդուհանդերձ դատարանը նրա մահը պատահական համարելով ազատ է արձակում ոճրագործ երեք ոստիկաններին:
Մեկ այլ դեպքի ժամանակ, 2003 թվականի հուլիսի 13-ին, դեղնամորթ մի կնոջ հանդեպ ոստիկանության ուժերի աշխատակիցների որևէ հիմնավորում չունեցող բռնությունը հանգում է նրա սպանության, որն արժանանում է ասիացի ամերիկացիների համայնքի բողոքին: Այս դեպքի ընթացքում ծագումով վիետնամցի և երկու երեխաների մայր 25-ամյա դեղնամորթ Քաու Թի Բիչ Թրան Կալիֆորնիայի Սան Խոզեում գտնվող իր տանը սպանվում է ոստիկանության ուժերի սպիտակամորթ աշխատակից Չադ Մարշալի արձակած գնդակների թիրախ դառնալով: Ոստիկանության ուժերի երկու սպիտակամորթ սպաներ այս ղեղնամորթ կնոջ նորածին զավակի աղմուկի պատճառով հարևաններից բողոքի զանգ ստանալով առանց նախազգուշացման ու իրենց ներկայացնելու ներխուժում են նրա տուն: Վախից ցնցված այս երիտասարդ ու անպաշտպան կինը կոտրտված անգլերենով նրանցից պահանջում է հեռանալ իր տնից, սակայն Չադ Մարշալը կրակում է սեղանի վրայից կերակրի ափսեն վերցնելու փորձ կատարած կնոջ վրա ու չնայած նրան, որ կինը ընկած է լինում գետնի վրա, ևս մի քանի գնդակ է արձակում նրա կողմը: Ոստիկանության սպան պատճառաբանելով այդ ոճրագործությունը հայտարարում է, որ երբ կինը փորձել է սեղանից վերցնել ափսեն ինքը նրա կողմից վտանգ է զգացել:
Իրականության մեջ կարելի է ասել, որ Քաու Թի Բիչ Թրան իր տանը, ոստիկանության ուժերի արձակած գնդակների հետևանքով սպանվել է միայն այն պատճառով որ նրա նորածին երեխան լացել է: Այս ցավալի դեպքի հետևանքով հանրային բողոքի լայն ալիք բարձրացվեց: Չնայած բողոքներին, որ միայն գունամորթների դեմ ԱՄՆ-ի ոստիկանության աշխատակիցների բռնությունը չի նվազել, այլ վերջին տարիներին ավելի խիստ տեսք է ստացել: Օրինակ ասիական ծագում ունեցող դեղնամորթ 84-ամյա Քանգ Չուն Վունգը 2017 թվականի մայիսի 20-ին Նյու Յորքի Մանհաթանում փողոցն անցնելիս վիրավորվեց ոստիկանության աշխատակիցների կողմից: Այս ծերունին փողոցում քայլելու պահին առանց տրամաբանական պատճառի ոստիկանության կողմից մահակներով ծեծի է ենթարկվում: Փոքրամասնությունների դեմ նման ոճրագործությունները վկայում են ԱՄՆ-ի հասարակության մեջ ու մասնավորապես ոստիկանության կառույցում ու դատարաններում ցեղապաշտությունը շարունակվելու մասին: 2013 թվականին CNN-ի միջոցով անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն ԱՄՆ-ի ժողովրդի շուրջ 83 տոկոսը 21-րդ դարում դեռ շարունակում է ռասայականությունը համարել ԱՄՆ-ի հասարակության գլխավոր բարդություններից մեկը:
Ուսումնասիրությունների արդյունքները պարզում են, որ ռասայական, ազգային ու կրոնական փոքրամասնություններն ամերիկացի մյուս քաղաքացիների համեմատությամբ ավելի շատ են ոստիկանության ուժերի կողմից բռնության ենթարկվում: Հատկապես եթե նրանց արտաքին տեսքն ու նաև հագուստն առավել ցայտուն կերպով բացահայտում է նրանց կրոնական կամ ազգային պատկանելիությունը, ավելի է մեծանում ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի կողմից խտրական մոտեցման ենթարկվելու հավանականությունը: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի հասարակության մեջ փոքրամասնությունների դեմ բռնություններն ու նաև ազգային ու ռասայական հողի վրա խտրականությունը գրեթե նկատելի է հասարակական ցանկացած միջավայրում՝ փողոցում, մարզադաշտում, կինոթատրոններում, պետական ու մասնավոր ընկերություններում, դատարաններում ու նույնիսկ դպրոցներում:
Չնայած մահվան կամ ֆիզիկական ու հոգեկան հաշմանդամության ելքով գունամորթների ու կրոնական փոքրամասնությունների դեմ ոստիկանության աշխատակիցների բռնության դեպքերը թաքուն պահելու ԱՄՆ-ի գործադիր ու դատական իշխանությունների շարունակական ջանքերին, այսօր ինտերնետում ու սոցիալական ցանցերում դրանց տարածումն այս մասին տեղեկատվության և ԱՄՆ-ում քաղաքացիական բողոքի շարժումների ձևավորման պատճառ է դարձել: Օրինակ 2018 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում ցեղապաշտության դեմ բողոքող հազարավոր քաղաքացիներ սոցիալական ցանցերի միջոցով տարածված տեղեկատվության շնորհիվ ի մի հավաքվեցին Վաշինգտոնում և այդ քաղաքի Ազատության հրապարակում մեծ հանրահավաք կազմակերպեցին, որը լայն արձագանք գտավ ԱՄՆ-ի ու աշխարհի ԶԼՄ-ներում: Հանրահավաքն անցկացվեց Վիրջինիա նահանգի Շառլոտզվիլում սպիտակամորթների ռասայական գերազանցության կողմնակիցների հրահրած անկարգությունների տարելիցին: Վաշինգտոնում մեծ հանրահավաքի մասնակիցներ դատապարտելով ԱՄՆ-ում սպիտակամորթների ռասայական գերազանցության հավակնությունը, պահանջեցին վերջ տալ այդ երկրում ռասայականությանը:
ԱՄՆ-ում փոքրամասնությունների մեջ հրեա փոքրամասնության վիճակը լիարժեքորեն տարբերվում է: ԱՄՆ-ում ազդեցիկ դրամատերերից և ԶԼՄ-ների տերերից շատերը հրեաներ են: Նրանք տարիներ է ինչ լրատվական քարոզչության և քաղաքականության ու տնտեսության ուժի կենտրոններ ներթափանցելու շնորհիվ փորձել են հրեաների մասին լավ պատկերացում ստեղծել ԱՄՆ-ի հանրային կարծիքի մոտ: Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի սահմանադրությունն ընդգծում է այդ երկրում կրոնական ազատությունը, սակայն այդ օրենքով իրենց պաշտպանված են համարում հիմնականում այն հրեաները, ովքեր հաստատում են սիոնիզմը և Պաղեստինի զավթված տարածքներում Իսրայելի ռեժիմի տարածամոլությունն ու ռազմամոլական քաղաքականությունները: Դրա պարզ վկայությունն է համարվում ԱՄՆ Կոնգրեսում սիոնիզմի հզոր ու ազդեցիկ լոբբին: Այդուհանդերձ ԱՄՆ-ի հրեաների մեջ կան հրեական խմբեր ու անհատ գործիչներ,այդ թվում կրոնական դեմքեր ու րաբբիներ, ովքեր սիոնիզմին ու Սիոնիստական ռեժիմին դեմ լինելու պատճառով արժանանում են ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի և պետական այլ կառույցների խտրական մոտեցմանը: ԱՄՆ-ում հակասիոնիզմ հրեաները փոքրամասնություն են համարվում, ովքեր այդ երկրի մյուս փոքրամասնությունների համեմատությամբ առավել խիստ ճնշման ու լրատվական ցենզուրայի են ենթարկվում և հեշտությամբ հնարավոր չի լինում մեկնաբանել նրանց դեմ ոստիկանության գործադրած բռնության դեպքերը:
Հակասիոնիզմ հրեաների դեմ ոստիկանության ուժերի բռնության դեպքերից մեկը տեղի ունեցավ 2012 թվականին և համեմատաբար լայն արձագանք գտավ մամուլում: Այս կապակցությամբ Էլիզաբեթ Ֆլոքը միաժամանակ «Յու Էս Նյուզ» կայքում հրապարակված լուսաբանող հաղորդման մեջ գրեց. «Վաշինգտոնում ԱՄՆ-ի ու Իսրայելի հանրային հարցերի կոմիտեի՝ «Այփաք»-ի համաժողովի դեմ բողոքող հրեաները այդ համաժողովի կայացման վայրի դիմաց հանրահավաք կազմակերպեցին, որպեսզի հանրությանը զգուշացնեն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ սիոնիստական այս լոբբի վտանգավոր ազդեցության մասին: Այս հանրահավաքն արժանացավ ոստիկանության ուժերի խիստ ու բրտալի հակազդեցության: Թեև հանրահավաքը րաբբիների ու բողոքող հրեաների կողմից անցկացվում էր խաղաղ ու հանդարտ պայմաններում, սակայն ոստիկանության աշխատակիցները մահակներով ու այլ սարքերով հարձակվեցին հակասիոնիստական կարգախոսներով պաստառներ պարզած րաբբիների վրա: Հրեա րաբբիներն իրենց պաստառներում ընդգծելով, որ այսօր սիոնիստները կատարում են այն ինչը, որ ժամանակին Հիտլերն ու նացիստական Գերմանիայի պարագլուխները կատարեցին, իրենց բողոքը հայտնեցին ԱՄՆ-ի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ սիոնիստական լոբբիի քայլերի ու քաղաքականության դեմ »:
2012 թվականին Վաշինգտոնում հակասիոնիզմ հրեաների ցույցի ժամանակ ընտանյոք Սիաթելից Վաշինգտոն եկած հրեա իրավապաշտպան Միխայիլ Բենզիքրին խոսքն ուղղելով «Այփաք»-ի համաժողովը կազմակերպված սիոնիստներին ու ծայրահեղական հրեաներին գոչում էր ՝ «Դուք ժամանակակից հիտլերն եք»: Հակասիոնիզմ րաբբիներին ներառող հրեա բողոքարարների այս խումբը հակառակելով Սիոնիստական ռեժիմի հանդեպ ԱՄՆ-ի անսակարկ հովանավորության դեմ, դատապարտեցին Պաղեստինի բռնահարված ժողովրդի դեմ սիոնիստների ոճրագործությունները: Ի դեպ հակասիոնիզմ րաբբիները, ովքեր իրենց ուղղափառ րաբբիներ են կոչում և հայտնի են «Նաթուրի Քարթա» անունով, հայտարարեցին, որ պահանջում են Միջին Արևելքից Սիոնիստական ռեժիմի խաղաղ վերացումը: Այդ թվում րաբբի Եզրայիլ Դեյվիդ Վայզը բողոքելով ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի գործադրած բռնության դեմ գոչում էր. «Հենց այնպես որ Հիտլերը ցանկանում էր ոչնչացնել հրեաներին, սիոնիստներն էլ այսօր որդեգրել են այնպիսի մի քաղաքականություն, որ ի վերջո հանգեցնելու է ողջ հրեաների ոչնչացմանը»:
Բարեկամներ ավարտվեց մեր հաղորդմանը հատկացված ժամանակը: Հաջորդ հաղորդման ընթացքում կանդրադառնանք ԱՄՆ-ի մուսուլման փոքրամասնության դեմ ոստիկանության ուժերի գործադրած բռնությանը: