Առողջապահական հանդես(8.Քաղցկեղ Մաս Բ)
Հարգելի բարեկամներ, «Առողջապահական հանդես» հաղորդաշարի ընթացքում, փորձում ենք ներկայացնել տարբեր հիվանդություններ ու դրանց կանխարգելման և բուժման մեթոդները,նաև՝ սննդակարգի, մարզանքի եւ առողջ ապրելակերպի միջոցով առողջությանը նպաստող ելքերը:Նշենք, որ ծրագրի ընթացքում փոխանցվող տեղեկությունների նպատակը մեր ունկնդիրների տեղեկացվածությունը բարձրացնելն է և խորհուրդ չի տրվում, առանց մասնագետ բժշկի դիմելու ախտորոշել կամ բուժել որևէ հիվանդություն։
Բարև Ձեզ «Առողջապահական հանդես» հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ :Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք քաղցկեղի և այս հիվանդության որոշ այլ ռիսկային գործոնների մասին:Այսօր կներկայացնենք քաղցկեղի առաջացման ախտանիշներն ու բուժման տարբերակները:Ընկերակցեք մեզ։
***
Մեզանից շատերը երբ առողջական խնդիր ենք ունենում,սկսում ենք մտածել քաղցկեղի մասին:Այդ պատճառով նախ անդրադառնալու ենք այն ախտանիշներին , որոնք մեծացնում են այս հիվանդության զարգացման ռիսկը: Քաղցկեղը բազմաթիվ ախտանշաններ ունի,ինչպես՝. Կրծքագեղձի կամ մարմնի այլ մասերում ուռուցքի զանգվածի և խոցոտման առկայություն, նոր խալերի իհայտ գալը կամ հին խալերի փոփոխություններ, չապաքինվող վերք, ձայնի կոպտացումը կամ շարունակական հազ,աղիքային և միզելու խանգարումներ, սննդառության խանգարումները, կուլ տալու դժվարությունը, քաշի անբացատրելի ավելացումը կամ կորուստը, ,անակնկալ արտաթորումներ և արյունահոսություն, խիստ թուլության կամ հոգնածության զգացումը և այլն, համարվում են քաղցկեղի ախտանշաններից: Այնուամենայնիվ, շատ դեպքերում, այս ախտանշանները անպայման չեն նշանակում քաղցկեղ:Դա կարող է պայմանավորված լինել բարորակ ուռուցքի կամ այլ պատճառներով, և միայն մասնագետ բժիշկն է, ով կարող է տեսակետ հայտնել այդ մասին:Եթե մարմնում նկատվում են այս ախտանշանները կամ այլ փոփոխություններ, պետք է հնարավորինս շուտ այցելել բժշկի ՝ հիվանդությունն ախտորոշելու և անհրաժեշտ բուժում սկսելու համար:

Քանի որ քաղցկեղը սովորաբար սկզբնական փուլում ցավ չի առաջացնում ,ուստի ձեզ համար թվարկած որոշ ախտանշանները նկատելով ,և ցավը սկսվելուց առաջ ,անհապաղ դիմեք բժիշկի: Եթե մարդու մոտ քաղցկեղի ախտանշաններից մի քանիսը ակնհայտ են դառնում, կամ սկրինինգի թեստերի արդյունքները դրական են, ապա բժիշկը պետք է որոշի ՝ արդյոք այդ ախտանիշներն ու արդյունքները իսկապես կապված են քաղցկեղի հետ, թե այլ պատճառներ ունեն:Բժիշկը, հավանաբար կտեղեկանա հիվանդի անձնական և ընտանեկան առողջական անցյալի մասին և կկատարի կլինիկական հետազոտություն:Նա կարող է նաև պատվիրել որոշ լաբորատոր հետազոտություններ, ռենտգենյան ճառագայթներով նկարահանումներ , կամ այլ թեստեր և բժշկական ընթացակարգեր:Արյան, մեզի կամ մարմնի այլ հեղուկների թեստերը կարող են օգնել բժշկին ախտորոշելու հիվանդությունը :Այս թեստերը կարող են ցույց տալ օրգանի աշխատանքի որակը (օրինակ ՝ երիկամինը),մյուս կողմից, փորձարկված նմուշներում որոշ նյութերի չափազանց շատ լինելը ,կարող է քաղցկեղի նշան համարվել: Այս նյութերը կոչվում են ուռուցքային մարկեր:Այնուամենայնիվ, միայն թեստերի անբնական արդյունքները քաղցկեղի բնորոշ պատճառ չեն հանդիսանում, և բժիշկները պարզապես չեն կարող հիմնվել միայն թեստերի արդյունքների վրա:
Մարմնի պատկերահանումը ախտորոշման այլ մեթոդ է:Տոմոգրաֆիայի ժամանակ պատկերահանվում են մարդու ներքին օրգանները ,որոնք բժշկին օգնում են ախտորոշել ուռուցքը: Այս պատկերները հնարավոր է պատրաստել՝ ռենտգենյան ճառագայթներով , CT Scanով, ռադիոնուկլիդային սկանավորմամբ, ուլտրաձայնով, MRI-ով և PET սկանով: Շատ դեպքերում բժիշկներին անհրաժեշտ է նաև բիոպսիաներ ՝ քաղցկեղ հիվանդությունն ախտորոշելու համար:Բժիշկը կասկածելի հյուսվածքից նմուշ է ուղարկում լաբորատորիա և պատոլոգիստը հետազոտում է այն ,մանրադիտակով:Նմուշառումը կատարվում է տարբեր եղանակներով ՝ ներառյալ ասեղի, էնդոսկոպիային կամ ամբողջական վիրահատության միջոցով ամբողջ ուռուցքը կամ դրա մի մասը հեռացվում է :Լավագույն բուժում ընտրելու համար բժիշկը պետք է տեղյակ լինի հիվանդության աստիճանի մասին:Քաղցկեղի մեծ մասերի դեպքում (օրինակ ՝ կրծքագեղձի, թոքերի, շագանակագեղձի կամ հաստ աղիքի), ուռուցքի չափը և այն հանգամանքը ,որ քաղցկեղը արդյոք տարածվել է ավշային հանգույցներում կամ մարմնի այլ մասերում, որոշվում է հիվանդության փուլը:
Որոշ քաղցկեղներ կարելի է ախտորոշել նախքան մարմնում ախտանշանների իհայտ գալը: Քաղցկեղի ախտորոշման համար անհրաժեշտ թեստերը (կամ պայմանները, որոնք կարող են հանգեցնել քաղցկեղի), այն անձանց պարագային ,որոնց մոտ իհայտ չի եկել քաղցկեղի նշանները կոչվում է (Screening):Սքրինինգի թեստերը կարող են օգնել բժիշկներին որոշ քաղցկեղներ վաղ ախտորոշել և բուժել, և, ընդհանուր առմամբ, եթե քաղցկեղը վաղ ախտորոշվի, ապա ավելի հեշտ և արդյունավետ կլինի բուժումը:Սքրինինգի թեստերը լայնորեն օգտագործվում են կրծքագեղձի, արգանդի, հաստ աղիքի և ուղիղ աղիքի քաղցկեղի ախտորոշման համար:Մամոգրաֆիան (կրծքի ռենտգեն)բժիշկների համար լավագույն միջոցն է `վաղաժամ ախտորոշելու կրծքագեղձի քաղցկեղը:Փափ սմիր թեստը օգտագործվում է արգանդի վզիկի բջիջները հետազոտելու համար:Սքրինինգի այլ թեստեր, ինչպիսիք են՝ սիգմոիդային էնդոսկոպիան, կոլոնոսկոպիան և կղկղանքում թաքնված արյան թեստը , օգտագործվում են պոլիպների, քաղցկեղի կամ հաստ և ուղիղ աղիքների այլ խանգարումների ախտորոշման համար:
Այս հիվանդության բուժման պլանը կախված է քաղցկեղի տեսակից և փուլից:Բժիշկները հաշվի են առնում նաև հիվանդի տարիքը և ընդհանուր առողջական վիճակը:Բուժման նպատակը հաճախ քաղցկեղն ամբողջությամբ բուժելն է:Հակառակ դեպքում, նպատակը հնարավորինս վերահսկել հիվանդությունը և նվազեցնել դրա հետևանքները:Բուժման ծրագիրը կարող է փոխվել ժամանակի ընթացքում, կախված հիվանդության առաջընթացից կամ դադարեցումից:Բուժման մեթոդների մեծ մասը կազմում են ՝վիրահատություն, ճառագայթային թերապիա ,քիմիաթերապիա, հորմոնալ թերապիա և կենսաբանական թերապիա:Բացի այդ, ցողունային բջիջների փոխպատվաստումը կարող է իրականացվել այն հիվանդների պարագային , ովքեր ի վիճակի են ընդունելու բարձր դոզայով քիմիաթերապիա կամ ճառագայթային թերապիա:Քաղցկեղների որոշ տեսակներում բուժման միայն մի մեթոդ է լավագույնս աշխատում, բայց մյուսների պարագային կարելի է մի քանի մեթոդների համադրությունը ավելի լավ արդյունքի հանգեցնել:
Բուժման մեթոդները կարող են ազդել մարմնի որոշակի մասի վրա (հատվածային բուժում) կամ ամբողջ մարմնի վրա (սիստեմատիկ բուժում):Հատվածային բուժման դեպքում քաղցկեղը ոչնչացվում կամ հեռացվում է մարմնի միայն մեկ մասում:Ուռուցքը հեռացնելու համար վիրահատությունը համարվում է հատվածային բուժում:Ռւռուցքի չափը փոքրացնելու կամ այն վերացնելու համար,ճառագայթային թերապիան ևս համարվում է հատվածային բուժում:Սիստեմատիկ թերապիայի մեջ որոշ դեղեր կամ նյութեր են ներարկում արյան մեջ,որպեսզի ՝ ամբողջ մարմնում քաղցկեղի բջիջները ոչնչացվեն:Սա ոչնչացնում կամ դանդաղեցնում է քաղցկեղի բջիջների աճը, որոնք տարածվել են `հիմնական ուռուցքից հեռու հյուսվածքների և օրգանների վրա :Քիմիաթերապիան, հորմոնալ թերապիան և կենսաբանական թերապիան սիստեմատիկ բուժումներից են համարվում:
Քաղցկեղով հիվանդ որոշ մարդիկ օգտագործում են լրացուցիչ և այլընտրանքային բուժման միջոցներ:Ասեղնաբուժությունը, մերսման թերապիան, բուսական դեղամիջոցները, վիտամինային դիետաները կամ այլ հատուկ սննդակարգային դիետաները, վիզուալիզացիան, մեդիտացիան և հոգևոր ապաքինումը համարվում են բժշկության լրացուցիչ և այլընտրանքային մեթոդներ:Շատ հիվանդների հավաստմամբ լրացուցիչ և այլընտրանքային բժշկությունը նրանց մոտ լավ զգացողություն է առաջացնում:Այնուամենայնիվ, երբեմն լրացուցիչ և այլընտրանքային որոշ մեթոդներ կարող են վնասակար խանգարումներ առաջացնել բուժման գործընթացում, իսկ մյուսները կարող են վնասակար լինել, նույնիսկ եթե դրանք օգտագործվեն միայնակ:
Հետազոտողները ամբողջ աշխարհում փնտրում են ավելի լավ և նոր եղանակներ քաղցկեղի կանխարգելման, հայտնաբերման, ախտորոշման և բուժման համար, և քաղցկեղի պատճառների մասին նրանց գիտելիքները օրեցօր զարգանում են , և նրանք իրականացնում են կլինիկական զանազան փորձարկումներ:Մինչ օրս հիվանդության վերաբերյալ հետազոտությունները զգալի առաջընթաց են արձանագրել, բայց գիտնականները ձգտում են ձեռք բերել ավելի արդյունավետ մեթոդներ:Քաղցկեղով տառապող շատ հիվանդներ այժմ ավելի երկար են ապրում ՝ կլինիկական հետազոտությունների առաջընթացի պատճառով:Նաև քաղցկեղը հաղթահարած շատ հիվանդների կյանքի որակը բարելավել է իհամեմատություն անցյալում բուժվածների:
Վերջապես, եթե դուք մտահոգված եք, որ քաղցկեղը կանխելու համար անհրաժեշտ ու բավարար քայլերը չեք իրականացնում, ձեր առօրյան փոքր ինչ փոփոխության ենթարկելով ,ընդունեք առողջ սննդակարգ և քաղցկեղի կանոնավոր սքրինինգով փարատեք ձեր մտահոգությունը: Ծխախոտից հրաժարվելը ու դրա ծուխից հեռու մնալը , հիվանդությունը կանխելու միջոցներից մեկն է:Նաև շատ արդյունավետ է հետևել ճիշտ սննդակարգի, որը ներառում է զանազան մրգեր, բանջարեղեն և այլ սննդամթերքներ, ինչպիսիք են ձավարեղենը և բուսական աղբյուրներից ստացված լոբին:Բարձր յուղայնությամբ դիետաները սովորաբար ավելի շատ կալորիաներ են պարունակում և մեծացնում են ավելաքաշի կամ գիրության ռիսկը, ինչն էլ իր հերթին կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման ռիսկը:Հարմար քաշը և առօրյաում մարզանքով զբաղվելը շատ արդյունավետ են գիրությունից խուսափելու համար:

Նաև պաշտպանեք ձեր մարմինը արևի ճառագայթից: Մաշկի քաղցկեղը ամենատարածված քաղցկեղներից է և միաժամանակ այն կանխելու մեծ հավանականություն գոյություն ունի :Այդ իսկ պատճառով կեսօրվա ժամերին խուսափեք արևի ճառագայթների ազդեցությունից :Հատկապես առավոտյան 10-ից մինչև երեկոյան ժամը 4-ը, խուսափեք արևի ճառագայթից , քանի որ արևի ճառագայթները այս ժամերին շատ կիզիչ են և առատորեն օգտագործեք արևապաշտպանիչ լոսիոններ կամ քսուկներ:
Քաղցկեղի կանխարգելումը ներառում է նաև հատուկ վիրուսային վարակների դեմ պաշտպանությունը ևս:Խորհրդակցեք ձեր բժշկի հետ ,ձեր մարմինը վարակներից պաշտպանելու մասին:Հեպատիտ B պատվաստանյութը օգտագործվում է բոլոր նորածինների համար, քանի որ B հեպատիտը կարող է մեծացնել լյարդի քաղցկեղի առաջացման ռիսկը:HPV պատվաստանյութը հասանելի է 26 տարեկան կամ ավելի երիտասարդ տղամարդկանց և կանանց համար, ովքեր դեռահասության շրջանում չեն պատվաստվել, քանի որ վիրուսը կարող է հանգեցնել արգանդի վզիկի քաղցկեղի:Քաղցկեղի տարբեր տեսակների համար մասնագետների կողմից պարբերաբար ստուգումներով և սքրինինգների մասնակցելով , քաղցկեղի վաղ հայտնաբերման (վաղ փուլերում) և հաջող բուժման հավանականությունը մեծանում է առավել քան երբևէ: Խորհրդակցեք ձեր բժշկի հետ ամենանպատակահարմար սքրինինգի ժամանակացույցի մասին: