Առողջապահական հանդես(8.Քաղցկեղ Մաս Բ)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i121245-Առողջապահական_հանդես(8.Քաղցկեղ_Մաս_Բ)
Հարգելի բարեկամներ, «Առողջապահական հանդես» հաղորդաշարի ընթացքում, փորձում ենք ներկայացնել տարբեր հիվանդություններ ու դրանց կանխարգելման և բուժման մեթոդները,նաև՝ սննդակարգի, մարզանքի եւ առողջ ապրելակերպի միջոցով առողջությանը նպաստող ելքերը:Նշենք, որ ծրագրի ընթացքում փոխանցվող տեղեկությունների նպատակը մեր ունկնդիրների տեղեկացվածությունը բարձրացնելն է և խորհուրդ չի տրվում, առանց մասնագետ բժշկի դիմելու ախտորոշել կամ բուժել որևէ հիվանդություն։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 01, 2020 21:34 Asia/Tehran
  • Առողջապահական հանդես(8.Քաղցկեղ Մաս Բ)

Հարգելի բարեկամներ, «Առողջապահական հանդես» հաղորդաշարի ընթացքում, փորձում ենք ներկայացնել տարբեր հիվանդություններ ու դրանց կանխարգելման և բուժման մեթոդները,նաև՝ սննդակարգի, մարզանքի եւ առողջ ապրելակերպի միջոցով առողջությանը նպաստող ելքերը:Նշենք, որ ծրագրի ընթացքում փոխանցվող տեղեկությունների նպատակը մեր ունկնդիրների տեղեկացվածությունը բարձրացնելն է և խորհուրդ չի տրվում, առանց մասնագետ բժշկի դիմելու ախտորոշել կամ բուժել որևէ հիվանդություն։

Բարև Ձեզ  «Առողջապահական հանդես»  հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ :Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք քաղցկեղի և այս հիվանդության  որոշ այլ ռիսկային գործոնների մասին:Այսօր կներկայացնենք քաղցկեղի առաջացման  ախտանիշներն ու բուժման տարբերակները:Ընկերակցեք մեզ։

***

Մեզանից շատերը  երբ առողջական խնդիր ենք ունենում,սկսում ենք մտածել քաղցկեղի մասին:Այդ պատճառով  նախ անդրադառնալու  ենք այն ախտանիշներին , որոնք մեծացնում են այս հիվանդության զարգացման ռիսկը: Քաղցկեղը բազմաթիվ ախտանշաններ ունի,ինչպես՝. Կրծքագեղձի կամ մարմնի այլ մասերում ուռուցքի զանգվածի և խոցոտման առկայություն, նոր խալերի իհայտ գալը կամ հին խալերի  փոփոխություններ, չապաքինվող  վերք, ձայնի կոպտացումը  կամ շարունակական հազ,աղիքային և միզելու խանգարումներ, սննդառության խանգարումները, կուլ տալու դժվարությունը,  քաշի  անբացատրելի ավելացումը կամ կորուստը, ,անակնկալ արտաթորումներ և արյունահոսություն, խիստ թուլության կամ հոգնածության զգացումը և այլն,  համարվում են քաղցկեղի ախտանշաններից: Այնուամենայնիվ, շատ դեպքերում, այս ախտանշանները անպայման չեն նշանակում քաղցկեղ:Դա կարող է պայմանավորված լինել բարորակ ուռուցքի կամ այլ պատճառներով, և միայն մասնագետ բժիշկն է, ով կարող է տեսակետ հայտնել  այդ մասին:Եթե ​​մարմնում նկատվում են այս ախտանշանները կամ այլ փոփոխություններ, պետք  է հնարավորինս շուտ այցելել բժշկի ՝ հիվանդությունն ախտորոշելու և անհրաժեշտ բուժում սկսելու համար:

 

Քանի որ քաղցկեղը սովորաբար սկզբնական փուլում ցավ չի առաջացնում ,ուստի ձեզ համար թվարկած որոշ ախտանշանները նկատելով ,և ցավը սկսվելուց առաջ ,անհապաղ դիմեք բժիշկի: Եթե ​​մարդու մոտ քաղցկեղի ախտանշաններից մի քանիսը ակնհայտ են դառնում, կամ սկրինինգի թեստերի արդյունքները դրական են, ապա բժիշկը պետք է որոշի ՝ արդյոք այդ ախտանիշներն ու արդյունքները իսկապես կապված են քաղցկեղի հետ, թե  այլ պատճառներ ունեն:Բժիշկը, հավանաբար կտեղեկանա հիվանդի անձնական և ընտանեկան առողջական անցյալի մասին  և կկատարի կլինիկական հետազոտություն:Նա կարող է նաև պատվիրել որոշ լաբորատոր հետազոտություններ, ռենտգենյան ճառագայթներով նկարահանումներ , կամ այլ թեստեր և բժշկական ընթացակարգեր:Արյան, մեզի կամ մարմնի այլ հեղուկների թեստերը  կարող են օգնել  բժշկին ախտորոշելու հիվանդությունը :Այս թեստերը կարող են ցույց տալ օրգանի աշխատանքի որակը (օրինակ ՝ երիկամինը),մյուս կողմից, փորձարկված նմուշներում որոշ նյութերի չափազանց շատ լինելը ,կարող է  քաղցկեղի նշան համարվել: Այս նյութերը կոչվում են ուռուցքային մարկեր:Այնուամենայնիվ, միայն թեստերի անբնական արդյունքները  քաղցկեղի բնորոշ պատճառ չեն հանդիսանում, և բժիշկները պարզապես չեն կարող հիմնվել միայն թեստերի արդյունքների վրա:

Արյան, մեզի կամ մարմնի այլ հեղուկների թեստերը  կարող են օգնել  բժշկին ախտորոշելու հիվանդությունը

 

Մարմնի պատկերահանումը  ախտորոշման այլ մեթոդ է:Տոմոգրաֆիայի ժամանակ պատկերահանվում են մարդու ներքին օրգանները ,որոնք բժշկին օգնում են ախտորոշել ուռուցքը: Այս պատկերները հնարավոր է  պատրաստել՝ ռենտգենյան ճառագայթներով , CT Scanով, ռադիոնուկլիդային սկանավորմամբ, ուլտրաձայնով, MRI-ով  և PET սկանով: Շատ դեպքերում բժիշկներին անհրաժեշտ է նաև բիոպսիաներ ՝ քաղցկեղ հիվանդությունն ախտորոշելու համար:Բժիշկը կասկածելի հյուսվածքից նմուշ է ուղարկում լաբորատորիա և պատոլոգիստը հետազոտում է այն ​​,մանրադիտակով:Նմուշառումը կատարվում է տարբեր եղանակներով ՝ ներառյալ ասեղի, էնդոսկոպիային կամ ամբողջական վիրահատության միջոցով ամբողջ ուռուցքը   կամ դրա մի մասը հեռացվում է :Լավագույն բուժում ընտրելու համար բժիշկը պետք է տեղյակ լինի հիվանդության աստիճանի մասին:Քաղցկեղի մեծ մասերի դեպքում (օրինակ ՝ կրծքագեղձի, թոքերի, շագանակագեղձի կամ հաստ աղիքի), ուռուցքի չափը և այն հանգամանքը ,որ  քաղցկեղը արդյոք տարածվել է ավշային հանգույցներում կամ մարմնի այլ մասերում, որոշվում է հիվանդության փուլը:

հիվանդությունը ախտորոշելու համար MRI

Որոշ քաղցկեղներ  կարելի է ախտորոշել նախքան մարմնում ախտանշանների իհայտ գալը: Քաղցկեղի ախտորոշման համար անհրաժեշտ թեստերը  (կամ պայմանները, որոնք կարող են հանգեցնել քաղցկեղի), այն անձանց պարագային ,որոնց մոտ իհայտ չի եկել քաղցկեղի նշանները կոչվում է (Screening):Սքրինինգի թեստերը կարող են օգնել բժիշկներին որոշ քաղցկեղներ վաղ ախտորոշել և բուժել, և, ընդհանուր առմամբ, եթե քաղցկեղը վաղ ախտորոշվի, ապա ավելի հեշտ և արդյունավետ կլինի բուժումը:Սքրինինգի թեստերը լայնորեն օգտագործվում են կրծքագեղձի, արգանդի, հաստ աղիքի և ուղիղ աղիքի քաղցկեղի ախտորոշման համար:Մամոգրաֆիան (կրծքի ռենտգեն)բժիշկների համար  լավագույն միջոցն է `վաղաժամ ախտորոշելու կրծքագեղձի քաղցկեղը:Փափ սմիր թեստը օգտագործվում է  արգանդի վզիկի բջիջները հետազոտելու համար:Սքրինինգի  այլ թեստեր, ինչպիսիք են՝ սիգմոիդային էնդոսկոպիան, կոլոնոսկոպիան և կղկղանքում թաքնված արյան թեստը , օգտագործվում են պոլիպների, քաղցկեղի կամ հաստ և ուղիղ աղիքների այլ խանգարումների ախտորոշման համար:

Այս հիվանդության բուժման պլանը կախված է քաղցկեղի տեսակից և փուլից:Բժիշկները հաշվի են առնում նաև հիվանդի  տարիքը և  ընդհանուր առողջական վիճակը:Բուժման նպատակը հաճախ քաղցկեղն ամբողջությամբ բուժելն է:Հակառակ դեպքում, նպատակը հնարավորինս վերահսկել հիվանդությունը և նվազեցնել դրա հետևանքները:Բուժման ծրագիրը  կարող է փոխվել ժամանակի ընթացքում, կախված հիվանդության առաջընթացից կամ դադարեցումից:Բուժման մեթոդների  մեծ մասը կազմում են ՝վիրահատություն, ճառագայթային թերապիա ,քիմիաթերապիա,  հորմոնալ թերապիա և կենսաբանական թերապիա:Բացի այդ, ցողունային բջիջների փոխպատվաստումը կարող է իրականացվել այն հիվանդների պարագային , ովքեր ի վիճակի են ընդունելու բարձր դոզայով քիմիաթերապիա կամ  ճառագայթային թերապիա:Քաղցկեղների որոշ տեսակներում բուժման միայն մի մեթոդ է լավագույնս աշխատում, բայց մյուսների պարագային  կարելի է մի քանի   մեթոդների համադրությունը ավելի լավ արդյունքի հանգեցնել:

քիմիաթերապիա

Բուժման մեթոդները  կարող են ազդել  մարմնի որոշակի մասի վրա (հատվածային  բուժում) կամ ամբողջ մարմնի վրա (սիստեմատիկ  բուժում):Հատվածային  բուժման դեպքում քաղցկեղը ոչնչացվում  կամ հեռացվում  է մարմնի միայն մեկ մասում:Ուռուցքը հեռացնելու  համար վիրահատությունը համարվում է հատվածային բուժում:Ռւռուցքի չափը փոքրացնելու  կամ այն վերացնելու համար,ճառագայթային թերապիան  ևս համարվում է հատվածային բուժում:Սիստեմատիկ  թերապիայի մեջ որոշ դեղեր կամ նյութեր են ներարկում  արյան մեջ,որպեսզի  ՝ ամբողջ մարմնում քաղցկեղի բջիջները ոչնչացվեն:Սա ոչնչացնում կամ դանդաղեցնում է քաղցկեղի բջիջների աճը, որոնք տարածվել են `հիմնական ուռուցքից հեռու հյուսվածքների և օրգանների վրա :Քիմիաթերապիան, հորմոնալ թերապիան և կենսաբանական թերապիան սիստեմատիկ  բուժումներից են համարվում:

ճառագայթային թերապիա

Քաղցկեղով հիվանդ որոշ մարդիկ օգտագործում են լրացուցիչ և այլընտրանքային բուժման միջոցներ:Ասեղնաբուժությունը, մերսման թերապիան, բուսական դեղամիջոցները, վիտամինային դիետաները կամ այլ հատուկ սննդակարգային  դիետաները, վիզուալիզացիան, մեդիտացիան և հոգևոր ապաքինումը համարվում են բժշկության լրացուցիչ և այլընտրանքային մեթոդներ:Շատ հիվանդների հավաստմամբ լրացուցիչ  և այլընտրանքային բժշկությունը նրանց մոտ լավ զգացողություն է առաջացնում:Այնուամենայնիվ, երբեմն լրացուցիչ  և այլընտրանքային որոշ մեթոդներ կարող են վնասակար խանգարումներ առաջացնել բուժման  գործընթացում, իսկ մյուսները կարող են վնասակար լինել, նույնիսկ եթե դրանք օգտագործվեն  միայնակ:

Բուժման համար լրացուցիչ և այլընտրանքային մեթոդների օգտագործումը

Հետազոտողները ամբողջ աշխարհում փնտրում են ավելի լավ և նոր եղանակներ քաղցկեղի կանխարգելման, հայտնաբերման, ախտորոշման և բուժման համար, և քաղցկեղի պատճառների մասին նրանց գիտելիքները  օրեցօր զարգանում են , և նրանք իրականացնում  են կլինիկական զանազան փորձարկումներ:Մինչ օրս հիվանդության վերաբերյալ հետազոտությունները զգալի առաջընթաց են արձանագրել, բայց գիտնականները  ձգտում են ձեռք բերել  ավելի արդյունավետ մեթոդներ:Քաղցկեղով տառապող  շատ հիվանդներ այժմ ավելի երկար են ապրում ՝ կլինիկական հետազոտությունների առաջընթացի  պատճառով:Նաև քաղցկեղը հաղթահարած շատ հիվանդների կյանքի որակը բարելավել է իհամեմատություն անցյալում բուժվածների:

Վերջապես, եթե դուք մտահոգված եք, որ  քաղցկեղը կանխելու համար անհրաժեշտ ու բավարար քայլերը չեք իրականացնում, ձեր առօրյան փոքր ինչ փոփոխության ենթարկելով ,ընդունեք  առողջ սննդակարգ և քաղցկեղի կանոնավոր սքրինինգով փարատեք ձեր մտահոգությունը: Ծխախոտից հրաժարվելը ու դրա ծուխից հեռու մնալը , հիվանդությունը կանխելու միջոցներից մեկն է:Նաև շատ արդյունավետ է հետևել ճիշտ սննդակարգի, որը ներառում է  զանազան  մրգեր, բանջարեղեն և այլ սննդամթերքներ, ինչպիսիք են  ձավարեղենը և բուսական աղբյուրներից ստացված լոբին:Բարձր յուղայնությամբ դիետաները սովորաբար ավելի  շատ  կալորիաներ են պարունակում  և մեծացնում են ավելաքաշի կամ գիրության  ռիսկը, ինչն էլ իր հերթին կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման ռիսկը:Հարմար քաշը և առօրյաում մարզանքով զբաղվելը  շատ արդյունավետ են գիրությունից խուսափելու համար:

Նաև պաշտպանեք ձեր մարմինը արևի ճառագայթից: Մաշկի քաղցկեղը  ամենատարածված քաղցկեղներից է  և միաժամանակ այն կանխելու մեծ հավանականություն գոյություն ունի :Այդ իսկ պատճառով կեսօրվա ժամերին  խուսափեք արևի ճառագայթների ազդեցությունից :Հատկապես առավոտյան 10-ից  մինչև երեկոյան ժամը 4-ը, խուսափեք արևի ճառագայթից , քանի որ արևի ճառագայթները այս ժամերին շատ կիզիչ են  և առատորեն օգտագործեք արևապաշտպանիչ  լոսիոններ կամ քսուկներ:

Մաշկի քաղցկեղից խուսափելու համար արևապաշտպանիչ քսուկների օգտագործումը

Քաղցկեղի կանխարգելումը ներառում է նաև հատուկ վիրուսային վարակների դեմ պաշտպանությունը ևս:Խորհրդակցեք  ձեր բժշկի հետ ,ձեր մարմինը վարակներից պաշտպանելու մասին:Հեպատիտ B պատվաստանյութը օգտագործվում է բոլոր նորածինների համար, քանի որ B հեպատիտը կարող է մեծացնել լյարդի քաղցկեղի առաջացման ռիսկը:HPV պատվաստանյութը հասանելի է 26 տարեկան կամ ավելի երիտասարդ  տղամարդկանց և կանանց  համար, ովքեր դեռահասության շրջանում չեն պատվաստվել, քանի որ վիրուսը կարող է հանգեցնել արգանդի վզիկի քաղցկեղի:Քաղցկեղի տարբեր տեսակների համար մասնագետների կողմից պարբերաբար ստուգումներով և սքրինինգների մասնակցելով , քաղցկեղի վաղ հայտնաբերման (վաղ փուլերում)    և  հաջող բուժման հավանականությունը մեծանում է առավել քան երբևէ: Խորհրդակցեք  ձեր բժշկի հետ ամենանպատակահարմար սքրինինգի ժամանակացույցի մասին: