Կյանքն Արևմուտքում․ Հայացք ներսից(24)
ԱՄՆ-ում առողջապահության համակարգը ,միլիոնավոր ամերիկացիների մտահոգության խնդիրներից է: ԱՄՆ-ում տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ ապրում են առանց առողջապահության ապահովագրության, և միլիոնավոր ամերիկացիներ չնայած սոցապահովագրության ,բայց ,կախված լինելով սոցապահովագրության պայմանագրի ձևերից ,երբեք չեն վայելում առողջության և բուժման նույն չափանիշը, ինչը առկա է մյուս զարգացած երկրներում :
Հասարակությունների արդյունաբերականացմամբ ,քաղաքաբնակության և արդի կենցաղի արագ զարգացմամբ ,մարդկային հասարակությունները հիմնական փոփոխությունների ենթարկվեցին ՝ կենսակերպի, սոցիալական հարաբերությունների, առողջապահության և բժշկական խնդիրների առումով:Այս փոփոխություններից է առողջության ոլորտը:Այսօր դեղերի օգտագործումը, ժամանակակից կյանքի կարևոր և անբաժանելի մասն է:Աշխարհում գոյություն ունի ավելի քան 20,000 տեսակի դեղամիջոց , որոնք բոլորը, չնայած իրենց բուժման հատկանիշներին կարող են նաև վնասակար լինել:Ասվում է, որ դեղագործական արդյունաբերությունն աշխարհում եկամտի երրորդ մեծ աղբյուրն է:2017 թվականին, ըստ տվյալների, աշխարհի դեղագործական արդյունաբերության արժեքը հասել է ավելի քան 11 տրիլիոն դոլարի: ԱՄՆ-ն աշխարհում դեղի արդյունաբերման գլխավոր դերակատարն է: Դեղի համաշխարհային շուկայում, որի արտադրության 80 տոկոսը զարգացած երկրների վերահսկողության տակ է ,ԱՄՆ-ի բաժինը ավելի քան մեկ երրորդն է:Այս շաբաթվա «Կյանքն արևմուտքում.հայացք ներսից»հաղորդաշարի ընթացքում կանդրադառնանք այդ երկրում առողջապահական համակարգին:

ԱՄՆ-ում առողջապահության համակարգը ,միլիոնավոր ամերիկացիների մտահոգության խնդիրներից է: ԱՄՆ-ում, տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ ապրում են առանց առողջապահության ապահովագրության, և միլիոնավոր ամերիկացիներ չնայած ապահովագրության ,բայց ,կախված լինելով ապահովագրության պայմանագրի ձևերից ,երբեք չեն վայելում առողջության և բուժման նույն չափանիշը, ինչը առկա է մյուս զարգացած երկրներում :Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում առողջապահության և բուժման ոլորտում յուրաքանչյուր անհատի ծախսը գրեթե երկու անգամով գերազանցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության այլ անդամների համար նախատեսված միջին գումարից:ԱՄՆ-ում, մեկ շնչի հաշվով մոտ 9000 դոլար ծախսվում է առողջապահության և բուժման պահպանման վրա,որը շատ ավելին է , քան աշխարհի ցանկացած այլ երկրում: Սակայն տարեց տարի նվազում է այդ երկրի ժողովրդի գոհունակությունը այդ երկրում առողջապահության ու բուժման առումով: Հատկանշական է ,որ 2017-ին անցկացված սոցհարցման արդյունքում պարզվում է,որ ամերիկացիները բուժսպասարկությունը համարել են , որպես իրենց ամենակարևոր խնդիրը:Այդ խնդրի կարևորությունը իհայտէ եկել , ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական կուսակցությունների նախընտրական քարոզարշավներում:ԱՄՆ-ում անցկացվող ցանկացած ընտրությունների նախօրեին ,առողջապահության հարցը դառնում է թեժ ընտրական քննարկումների թեմա թեկնածուների միջև, և ժողովրդին տրվում են բազմաթիվ խոստումներ այս առումով:
Նույնիսկ հիվանդությունների կանխարգելման և պատվաստումների առումով այլ արդյունաբերական երկրների համեմատությամբ ԱՄՆ-ի առողջապահական համակարգի գործունեությունը շատ թույլ է: Նշելի է ,որ յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ի բնակչության զգալի մասը մահանում է գրիպի վիրուսի պատճառով: 2017-ից 2018 թվականներին այդ երկրում 61հազար մարդ մահացել է գրիպի պատճառով: ԱՄՆ-ի CDC-ի զեկույցի համաձայն, վերջին ամիսներին ևս տասնյակ միլիոն հոգի այդ երկրում վարակվել են գրիպի վիրուսով և գրիպի հետևանքով գրանցվել է 12-ից 16 հազար մահեր:
ԱՄՆ-ի կառավարությունը տարեկան 2 տրիլիոն 800 միլիոն դոլար է ծախսում առողջապահության ու բուժման հարցով:Եթե ԱՄՆ-ի առողջապահական համակարգը առանձնացվի այդ երկրից , ապա դա կարող է առանձին համարվել աշխարհի հինգերորդ խոշոր տնտեսությունը՝,այսինքն ՝ ԱՄՆ-ը, Չինաստան, Ճապոնիա, Գերմանիա, ԱՄՆ-ի առողջապահության ու բուժման համակարգ և Ֆրանսիա: ԱՄՆ-ում, յուրաքանչյուր վեց դոլարից մեկ դոլարը ծախսվում է առողջության և բուժման համար: Սա, այս երկրի ամենակարևոր մարտահրավերներից մեկն է:Սակայն համեմատած այլ երկրների հետ, որոնք ավելի քիչ են ծախսում իրենց ժողովրդի առողջության համար, արդյունքները շատ էլ նշանակալի ու արդյունավետ չեն: Հասարակության էթնիկական, ռասայական և սոցիալ-տնտեսական խմբերի առողջության առումով, ամերիկացիները ականատես են բազմաթիվ անհավասարությունների:
ԱՄՆ-ում ,սևամորթ քաղաքացիների թիվը ավելի քան 40 միլիոն է , որը կազմում է ԱՄՆ-ի բնակչության 13 տոկոսը: Ըստ Pew հետազոտական կենտրոնի, 2016-ին ԱՄՆ-ում ծագումով եվրոպացի յուրաքանչյուր սպիտակամորթ ընտանիքի եկամուտը կազմել է 171,000 դոլար:Սակայն նույն ժամանակահատվածում սևամորթ ընտանիքների եկամուտը կազմել է ընդամենը 17,000 դոլար:Եկամուտների այդպիսի 10 պատիկ տարբերությունը աննախադեպ է 2007 թվականից ի վեր, որը ապացուցում է ԱՄՆ-ում սևամորթ և ծագումով եվրոպացի սպիտակամորթ ընտանիքների միջև տնտեսական խորը տարածությունը: Հաշվի առնելով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ ամենուր առողջապահության ու բուժման համակարգերի ձախողման հիմնական պատճառը աղքատությունն է, ուստի լավապես հասկանալի է, թե ինչու ԱՄՆ-ի սևամորթ հասարակության մոտ ,իհամեմատություն սպիտակամորթների, առողջապահական մակարդակը ցածր է:« Աքսիուս» ամերիկյան կայքէջի անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ-ում 2020 թվականի առաջիկա նախագահական ընտրություններում, սևամորթ տղամարդկանց մասնակցության դրդապատճառն առողջապահական ծախսերի մասին առկա մտահոգություններն են:
ԱՄՆ-ի առողջապահական համակարգի քննադատների հնչեցրած հարցերից է՝դեղերի բարձր գինը:Ամերիկացիները նմանատիպ դեղամիջոցի դիմաց, ավելի շատ գումար են վճարում այլ երկրների ժողովրդի համեմատությամբ: Օրինակ, Nexium- ի դեղի միջին գինը, որը ԱՄՆ-ում 215 դոլար է, Շվեյցարիայում 60 դոլար է:Այս գնի բարձրացումը պայմանավորված է դեղերի արտադրողների և ապահովագրական ընկերությունների կողմնակի շահույթով:Նույնպես քննադատները համոզված են, որ առողջապահության համակարգի ծախսերի մեկ երրորդը սպառվում է այն բաների վրա, որոնք չեն ազդում ժողովրդի առողջապահական հարցերի բարելավման վրա: Ինչպես օրինակ ,ԱՄՆ-ի հիվանդանոցների վարչական ծախսերը եռապատիկ գերակշռում են այդ երկրում պրոֆեսիոնալ սպորտի ընդհանուր ծախսերից: Ամերիկացի յուրաքանչյուր երեք բժշկի համար կա վարչական հարցերի երկու աջակցող,նրանց վարչական աշխատանքը կատարելու համար:
ԱՄՆ-ում , նույնիսկ պետական հիվանդանոցներում անվճար բուժում գոյություն չունի: Բժշկական օգնության յուրաքանչյուր ծախս , ներառյալ շտապօգնության ծախսը կատարելապես պիտի վճարվի կամ հիվանդի կամ ապահովագրական ընկերության կողմից: ԱՄՆ-ում տնտեսական սնանկության կեսից ավելին ուղղակիորեն առնչվում է բժշկական ծախսերի հետ, և այս առումով յուրաքանչյուր րոպե երկու հոգի սնանկացման եզրին են գտնվում: Համաձայն 2010 թվականին ընդունված «Էժան բժշկական ծառայությունների օրինագծին» կամ «Obamacare»-ի, որոշված էր առողջապահության ապահովագրության մեջ ընդգրկված ամերիկացիների թիվն աճ արձանագրեր: Բայց մինչև Օբամայի նախագահության ավարտը, ԱՄՆ-ում բուժծառայությունների ապահովագրությունը ,իհամեմատություն աշխարհի զարգացած երկրների ամենավատ իրավիճակում էր: 2007-ից մինչև 2016 թվականը, գործատուների բուժման ապահովագրության գինն աճել էր 52 տոկոսով, իսկ աշխատողների համար ՝ 73 տոկոսով:Ըստ ԱՄՆ-ի մարդահամարի վարչության , ամերիկացիների միջին եկամուտը նույն ժամանակահատվածում նվազել է 8% -ով:Դոնալդ Թրամփի իշխանության գալով , ըստ «Նյու Յորք Թայմզ» -ի, նրա քաղաքականությունը պատճառ դարձավ, որ 400,000 երեխաներ կորցնեն իրենց ապահովագրությունը և նրա առաջարկած բյուջեն, երկիրը խոցելի դարձրեց վարակիչ հիվանդությունների դիմաց:«Նյու Յորք Թայմզ»-ը գրել է.«Ինչ էլ որ պատահի կորոնավիրուսի հետ, ԱՄՆ-ի առողջապահական համակարգը աղետ է:Այս անհաջողությունները հետևանքն են անցյալի,իսկ այժմ Թրամփը ավելի է սաստկացնում դրանք:Հատկապես «Obamacare» - ի ոչնչացումը `առանց առաջարկելու այլընտրանք, որը անպատասխանատվության գագաթնակետն է:«Դա քաղաքականություն չէ, դա սաբոտաժ է»:

Ամերիկուհի Նորա Մանգան «Առողջ ապրուստ»Healthyliving կայքում հոդված է գրառել «Իմ կյանքը խորտակվեց» խորագրով,որի մեջ գրել է.«Ես կրթված, ամուսնացած կին եմ, տնային տնտեսուհի և չորս երեխաների մայր:Երջանիկ կյանքով էի ապրում ,մինչև այցելեցի օրթոպեդ բժիշկի:Բժշկին ասացի, որ ոտքիս մատների շրջանում քիչ ցավ եմ զգում:Նա ինձ տվեց դեղատոմս, որը սկիզբն էր անթիվ դեղատոմսերի, որոնք ես ամեն ամիս ստանում էի նրանից ՝ Օքսի կոդոն օգտագործելու համար:Այդ դեղատոմսերը իմ դժոխք մուտք գործելու համար էին: Վեց ամսվա ընթացքում ես խենթի նման դարձա թմրամոլ... Համեմատաբար կարճ ժամանակ անց, իմ դեղատոմսով ճշտված օքսի կոդոնի քանակը ընդհանրապես չէր ազդում իմ ցավերին:Դեղ ,որը փոխեց իմ կյանքը:Պետք է նաև իմանաք, որ երբ այլ եղանակներով «Օքսի քոդոն»եք ձեռք բերում դրա , ամեն մեկ գրամը ձեզ համար արժե մեկ դոլար:Այսպիսով, ես ծախսում էի մեր խնայողությունները և ոչ մի այլ բանի մասին չէի մտածում»:
ԱՄՆ-ում բնակվում են աշխարհի բնակչության ավելի քիչ քան 5 տոկոսը, բայց այդ բնակչությունը սպառում է հանգստացուցիչ դեղերի չորս հինգերորդը , որոնք խիստ մոլություն են առաջացնում:Ամերիկացի բժիշկները յուրաքանչյուր դեղատոմսով նշանակում են նաև այդ հանգստացուցիչ դեղերը:Այսօր ԱՄՆ-ում հանձնարարված հանգստացուցիչ դեղերի զոհերի թիվը ավելին է, քան հերոինի և կոկաինի զոհերի ընդհանուր թիվը:Իհարկե, միայն հանգստացուցիչ դեղերը չեն ,որ շատ են օգտագործվում ամերիկացիների միջոցով:Տարբեր դեղերի գովազդը հեռարձակվում է ամերիկյան բոլոր հեռուստատեսային ցանցերում 24 ժամվա ընթացքում, ինչը ժողովրդին մղում է ,որ իրենց ամենաչնչին խնդրի կարգավորման համար օգրտագործեն դեղեր: Տվյալների համաձայն, վերջին տարիներին աճ են արձանագրել արյան ճնշման, արյան լիպիդների, դեպրեսիայի, շաքարախտի և ցավազրկող դեղերի օգտագործումը: Այս դեղերի նշանակումը շատ շահավետ է ամերիկյան դեղագործական ընկերությունների համար:Անտարակույս հիվանդությունը բուժելը կամ վերահսկելը դեղեր է պահանջում, բայց այն, ինչ մենք տեսնում ենք ԱՄՆ-ում , շատ հեռու է բժշկական փաստերից և անհրաժեշտություններից: «Ինչու են ամերիկացիները դեղատոմսերով սպառում ցավազրկիչ դեղերի 80 տոկոսը» Why Do Americans Consume 80 Percent Of All Prescription Painkillers?հոդվածագրի համաձայն.«Մենք թմրամոլ ազգ ենք, որը միշտ փնտրում է այնպիսի ելքեր , որը պետք է լրացնի այն դատարկ տարածքները, որոնք նա զգում է իր սրտի խորքում:Հանգստացնող դեղերի նկատմամբ մոլության ճգնաժամը մի նշան է, որը վկայում է շատ ավելի խորքային խնդրի մասին»:
Հաջորդ ծրագրում մենք կխոսենք ԱՄՆ-ի ժողովրդի առողջության հարցով ,այդ երկրի դեղագործական արդյունաբերության դերի մասին:Մինչ նոր հանդիպում Տերն ընդ Ձեզ: