Իսլամաֆոբիան արևմուտքում(109)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Գերմանիայում ու եվրոպական որոշ երկրներում իսլամաֆոբիանի իրավիճակին:
Ֆրանսիայից հետո Եվրոպայում ամենամեծ մուսուլման հասարակությունը բնակվում է Գերմանիայում: Գերմանիայի իսլամական հասարակությունը արևմտյան մյուս իսլամական հասարակությունների նման ենթարկվում է խտրական մոտեցումների ու ռասիստական վերաբերմունքի: Այս կապակցությամբ Գերմանիայի «Թագս ցայտունգ» օրաթերթը գրել է.«Գերմանիայի պառլամենտում ձախակողմյան ֆրակցիայի կողմից մուսուլմանների նկատմամբ խտրականության վերաբերյալ կառավարությանն ուղղված պահանջից հետո, Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունը այդ կապակցությամբ հրապարկել էր մի զեկույց»: Այս հաղորդման մեջ ասված է.«2019թ. երկու օրը մեկ մի մզկիթ, մի իսլամական կառույց կամ մի կրոնական ներկայացուցիչ հակաիսլամական հարձակումների թիրախ է դարձել»: Գերմանիայի պառլամենտում ձախակողմյան կուսակցության պատգամավոր Քրիստինա Բուխհոլցը այս իրավիճակը համարել է աջակողմյան ծայրահեղական ահաբեկում, որին պետք է վճռականորեն դիմակայել: Նա շեշտել է.«Մզկիթների, ժողովրդի և իսլամական կառույցների համար նման սպառնալիքները անհանդուրժելի են»: Համաձայն Գերմանիայի ներքին գործերի նախարարության հաղորդման, 2019թ. իսլամատյացության հողի վրա շուրջ 184 հարձակումներն են տեղի ունեցել, որոնց մեջ ներառվում են անարգալից վերաբերմունք ու մուսուլմանների գույքին հասցված վնաս: Սպառնալիքներն ու մարմնական վնասվածքները նույնպես ներառված են այս տվյալների մեջ: Իհարկե այս տվյալները դեռ լիրվ չեն ու շարունակ կարող են ավելանալ: Քրեական հանցանքներից բացի Գերմանիայում մուսուլմանների դեմ խտրականությունների մասին էլ հաղորդվել է: Նման խտրականություններ են նկատվել աշխատանքի կամ բնակարանի որոնման ընթացքում: 2016թ. առայսօր շուրջ 719 հոգի, որ մուսուլման լինելու համար նվաստացվել են՝ դիմել են Գերմանիայի դաշնային հակառասիստական գործակալություն: «Մենք մուսումաններին ու տնային կենդանի ունեցողներին վարձով բնակարան չենք տա» ռասիստական հարձակումը հարյուրավոր խտրական նմուշներից միայն մեկն է, որ նկատվում է Գերմանիայի բնակարանային գովազդներում: Հակառասիստական դաշնային գործակալությունը 2006թ. առայսօր 1400 բողոք է ստացել բնակարանի շուկայում առկա խտրական գովազդների մասին: Ոչ պաշտոնական տվյալները դրա տասնապատիկն են, քանի որ մուսուլմանների մեծ մասը անօգուտ է համարում խտրական մոտեցումների մասին զեկուցելը:
Որոշ ժամանակ առաջ խտրականության դեմ պայքարի դաշնային վարչությունը մի սոցհարցում անցկացրեց և գաղթականի անցյալ ունեցողներին կոչ արեց պատասխանել բնակարան գնելու կամ վարձելու մասին հարցերին: Այս սոցհարցման արդյունքները ցույց տվեցին, որ մասնակիցների ավելի քան 80 տոկոսը Գերմանիայում բնակարան գտնելու համար շատ դժվարությունների է հանդիպել: Նույնպես մասնակիցների շուրջ մեկ երրորդը, ովքեր անցնող 10 տարիների ընթացքում բնակարան են փնտրել բնակարանատիրոջ կողմից խտրական մոտեցումների են ենթարկվել: Հարցվողների մեկ հինգերորդն ասել է, որ բնակարանային գովազդներում տեսել է, որ քաղաքացիների հատուկ խմբին վարձով բնակարան չեն տալիս: Մեկ տասներորդն էլ բնակարան գտնելու ժամանակ անարգվել ու նվաստացվել էր: Նույնպես մասնակիցների ավելի քան կեսը հայտարարել է, որ կրոնական կամ էթնիկ պատկանելիության բերումով չի կարողացել բնակարան գտնել: Խտրականության դեմ պայքարի դաշնային վարչության պատասխանատուն այս կապակցությամբ ասում է.«Բնակարանատերերի մեծ մասը նույնիսկ ազգանվանն ու ոչ գերմանական խոսվածքին են արձագանքում: Նրանք երբեմն նույնիսկ ստում են, ասելով որ բնակարանը նախապես վարձու են տվել»:
Բեռլինում բնակարանի հարցում խտրականության դեմ պայքարի վարչության աշխատակիցներից Ռամզի Ույգոները մուսուլմանների դեմ խտրականության մասին ասում է.«Տարեկան շուրջ 100 մարդ իր իրավունքներին և պայմանագրերի կետերին ծանոթանալու համար դիմում է մեզ: Երբեմն լինում են զարմանալի դեպքեր: Օրինակ մի քանի ժամանակ առաջ մի բնակարանատեր վարձակալողներից մեկին ասել էր, եթե բաժանվի իր թուրք կնոջից կարող է մնալ այդ բնակարանում և սա այն դեպքում, երբ Գերմանիայի օրենքները նման իրավունքներ չեն վերապահում անհատներին: Տղամարդկանց համեմատությամբ հիջաբ կրող մուսուլման կանայք ավելի շատ են ենթարկվում ռասիստական հարձակումների ու խտրականությունների»:
Գերմանիայի հակառասիսիտական դաշնային գործակալությունը հաղորդում է, որ խտրականության, բանավոր ու ֆիզիկական բռնության դեմ բողոքողների 76 տոկոսը կանայք են: Քրիստինա Բուխհոլցը այս կապակցությամբ ասում է, որ հակաիսլամական բռնություններն ու խտրականությունները Գերմանիայի առօրյա խնդիրներից են: Նշելով, որ իվերջո Գերմանիայի դաշնային կառավարությունը ընդունել է այս խնդիրը,Բուխհոլցը շեշտել է.«Այն ամենն ինչ Գերմանիայի կառավարությունը կատարում է մուսուլմանների նկատմամբ գործադրվող խտրականության ու ռասիստական քայլերի դեմ չափազանց ուշացած ու ոչ բավարար քայլեր են»: Բունդեսթագում ձախակողմյան կուսակցության պատգամավորներից Քրիստինա Բուխհոլցն ասել է.«Անհրաժեշտ է, որ Գերմանիայի կառավարությունն ու պառլամենտը արգելեն ու մերժեն իսլամաֆոբիան ու մուսուլմանների դեմ առկա ռասայական խտրականությունը, ինչի իրականացման համար գործնական քայլեր են հարկավոր»: Իհարկե Գերմանիայի իսլամական հասարակությունը քայլեր է անում իսլամի մարդասիրական ու արդարատենչական ուսուցումները ներկայացնելու և մուսուլմանների նկատմամբ գործադրվող անարդարությունների ու խտրականությունների դեմ պայքարի համար: Գերմանիայի իսլամական կառույցները մարտի 16-ից 29-ը ընկած ժամանակահատվածում մի շաբաթը անվանել են ռասիզմի դեմ պայքարի միջազգային շաբաթ: Այս մեկ շաբաթվա ընթացքում իսլամական ուսուցումները ներկայացնելու համար տարբեր ծրագրեր են նախատեսված: Գերմանիայում ավելի քան 1700 մզկիթների աղոթապետերը պատրաստակամություն են հայտնել ուրբաթօրյա աղոթքի քարոզների ընթացքում ելույթ ունենան ռասիզմի դեմ: Նույնպես իսլամական հասարակությունները՝ քաղաքապետերին, հայտնի դեմքերին և տարբեր նահանգների բնակիչներին հրավիրել են ներկա լինել ուրբաթօրյա աղոթքի արարողությանը: 2019թ. 9 հրեա անձինք ռասիզմի դեմ պայքարի միջազգային շաբաթվա ընթացքում ներկա գտնվեցին մզկիթներում և մուսուլմանների հետ զրուցեցին ռասիզմի ու հատկապես մուսուլմանների դեմ ռասայական խտրականությունների մասին: Գերմանիայի իսլամական հասարակությունները մտադիր են ընթացիկ տարում տարբեր կրոնների ներկայացուցիչներին հրավիրել մզկիթներ ռասիզմին դիմակայելու խնդրի շուրջ զրուցելու համար: Նույնպես իսլամական հասարակությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ մասնակցելու են Գերմանիայի այլ կրոնական հասարակությունների միջոցառումներին: Ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ին մուսուլմանների կենտրոնական խորհրդի տնօրեն Այման Մարիկը գնալու է հրեաների «Դարմշտադտի» ժողովարան ռասիզմի դեմ պայքարի անհրաժեշտության մասին ելույթ ունենալու նպատակով: Նա անցյալ տարի նույնպես ելույթ էր ունեցել Աուգսբուրգում գտնվող հրեական մի ժողովարանում: Դարմշտադտի ժողովարանում մյուս բանախոսներից կարող ենք անդրադառնալ Դարմշտադտի քաղաքապետին և կաթոլիկ եկեղեցու անդամներին: Զիհեմի բողոքական հասարակությունը նույնպես մյուս համայնքների ներկայացուցիչներին հրավիրել է մարտի 22-ին ներկա լինել Զիհեմի ավետարանական եկեղեցում: Այս արարաողության ընթացքում, որ սկսվելու է եկեղեցու առաջնորդ Վոլքեր Յոնգի ելույթով նաև ներկա են լինելու իսլամական կենտրոնական խորհրդի ղեկավար Այման Մարիկը և Հեսեի հրեական միության նախագահ Դանիալ Նոյմանը:
Իսլամատյացների թշնամական քայլերին դիմակայելու համար իսլամական երկխոսությունը տարածվել է արևմտյան հասարակության տարբեր շերտերում: Չորս տարի առաջ հակաիսլամական կարգախոսներով Դոնալդ Թրամփը փորձեց վաստակել ռասիստ սպիտակամորթների քվեները: Սակայն 2020թ. նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների մրցապայքարի ընթացքում դեմոկրատական պատգամավորները մուսուլմանների հետ հարաբերություններն ու մզկիթներ այցելելը դարձրել են իրենց քարոզարշավի առանցքը: «Մզկիթները կարձակենք» սա այն նախադասությունն է, որ նախքան նախագահության պաշտոնի ստանձնումը «Դոնալդ Թրամփը» արտասանեց իր ընտրապայքարի ընթացքում: Այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը մզկիթների արձակումը դասել էր ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հետ պայքարի շարքին և ասել.«Մտածում եմ, որ մզկիթների արձակելը մեծ գործ է, որ ես գործադրելու եմ այն»: Այժմ շուրջ չորս տարի է անցնում այն օրերից և Թրամփը այս չորս տարիների ընթացքում ԱՄՆ-ում մզկիթի ֆոբիայի տարածման համար արեց ամեն ինչ: Թրամփի նախագահ դառնալուց հետո ավելացան մզկիթների և իսլամական պաշտամունքային վայրերի դեմ հարձակումները: Դոնալդ Թրամփի նախագահության շրջանի մեկնարկից ավելի քիչ քան մեկ ամիս հետո Տեխաս նախանգի «Վիկտորիայում» գտնվող մի մզկիթ հրդեհվեց և այս դեպքը Թրամփի նախագահության հաջորդ ամիսների ընթացքում մի քանի այլ մզկիթներ հրդեհելու սկիզբն էր: Թրամփի նախագահության շրջանից մեկ տարի անց ԿՀՎ-ն հայտարարեց.«2017թ. մուսուլմանների ու նրանց պաշտամունքային վայրերի դեմ հարձակումները 17 տոկոս աճել են»: ԿՀՎ-ի կողմից կատարված վերջին հետազոտությունների արդյունքները նույնպես ցույց են տալիս, որ 11 սեպտեմբերին հաջորդող ժամանակաշրջանի համեմատությամբ, Դոնալդ Թրամփի նախագահության օրերին մուսուլմաններն ավելի շատ են հարձակման ենթարկվում: PEW հետազոտական կենտրոնն էլ մի հաղորդմամբ հայտարարել է.«Ահաբեկչության համեմատությամբ Դոնալդ Թրամփի ելույթները ավելի են մեծացրել ԱՄՆ-ում ատելությունից դրդված հակաիսլամական հանցագործությունները»: Թրամփի կողմից ԱՄՆ-ում մուսուլմանների մուտքն արգելող հրամանի ստորագրման ժամանակ Վաշինգտոնի նահանգապետը խստիվ քննադատեց այդ երկրի նախագահին: Այս կապակցությամբ նա ասել է.«Մի վտանգավոր մարդ կա Սպիտակ տանը, ում քայլերը բոցավառում են ԱՄՆ-ում իսլամական հասարակության նկատմամբ ատելության, վախի ու զայրութի կրակը»: Թրամփը մտադիր էր փակել ԱՄՆ-ի մզկիթները և իր նպատակին հասնելու համար արեց ամեն բան, սակայն մուսուլմանները մզկիթի ֆոբիային դիմակայելու համար տարբեր միջոցառումների այդ թվում «Մզկիթների բաց դռների» իրականացմամբ Թրամփին թույլ չտվեցին իրականացնել իսլամաֆոբիայի մասին իր խոստումները: Այժմ 2020թ. նախագահական ընտրությունները մոտ են և նախագահական ընտրությունների դեմոկրատական ներկայացուցիչները, ովքեր նախքան Թրամփի ընտրությունը անտարբերությամբ էին վերաբերվում մզկիթների խնդիրներին այժմ մզկիթները պաշտպանելու համար օգնում են մուսուլմաններին: Նախագահական ընտրությունների թեկնածուների այցը մզկիթներ աննախադեպ համարելով «Հաֆինգտոն փոստը» գրել է.«2008թ. որպես դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ «Հիլարի Քլինթոնն» ու «Բարաք Օբաման» իրենց ընտրապայքարի ընթացքում նույնիսկ չայցելեցին մզկիթներ»: