Արևմտյան ափի բռնակցման նախագիծը․ Պատճառներ,իրավական ոլորտներ և հետևանքներ
Սիոնիստական ռեժիմը նոր դավադրությամբ և շարունակելով իր օկուպացիոն քայլերը մտադիր է Արևմտյան ափի 30% -ը բռնակցել գրավյալ տարածքներին:Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք այս նախագծի պատճառներին, իրավական ոլորտներին և հետևանքներին:
Արևմտյան ափի 30 տոկոսի տարածքը և բնակչությունը
Պաղեստինյան խմբերի և ժողովրդի խիստ դիմադրության և նախազգուշացումների , սիոնիստական կաբինետում առկա տարաձայնությունների և Արևմտյան ափի 30 տոկոսը բռնագրավյալ տարածքներին բռնակցելու նախագծի իրականացման ժամկետի շուրջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած անհամաձայնության պատճառով,Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հուլիսի մեկին չիրագործեց նախագիծը և հետաձգեց այն։
Հարցը հետևյալն է,որ արևմտյան ափի 30 տոկոսը ,այդ տարածքի բնակչության և տարածքի քան՞ի տոկոսն է կազմում: Արևմտյան ափի 30 տոկոսի տարածքը 1,613 քառակուսի կիլոմետր է,որը ներառում է սիոնիստներով բնակեցված 130 քաղաքատիպ ավաններ և 460 հազար ավանաբնակներ :Ավելի քան 350,000 սիոնիստ բնակչություն ունեցող 52 ավան գտնվում է Արևմտյան ափի բաժանարար պատի միջին մասում իսկ 78 ավան `100,000 բնակչությամբ պատի դրսի կողմում::
Ինչու է Սիոնիստական ռեժիմը պնդում Արևմտյան ափը բռնակցել օկուպացված տարածքներին
Կան մի քանի կարևոր պատճառներ, թե ինչո՞ւ են սիոնիստները պնդում Արևմտյան ափի 30 տոկոսը բռնակցել բռնագրավված տարածքներին :
Առաջին պատճառը կապված է Սիոնիստական ռեժիմի «ինքնության և էության» հետ:Սիոնիստական ռեժիմը օկուպանտ ռեժիմ է իր ինքնության և էության առումով, քանի որ այն հիմնված է Պաղեստինի տարածքի բռնագրավման վրա իսկ գրավելու ցանկությունն անսահմանափակ է:Ըստ այդմ, անկախ նրանից, թե ո՞վ է Սիոնիստական ռեժիմի կաբինետի ղեկավարը, ռեժիմը շարունակում է բռնագրավել պաղեստինյան առավել տարածքներ:
Երկրորդ պատճառը առնչվում է բռնագրավված տարածքներում ընթացող ներքին առճակատումներին և վարչապետ Բենիամին Նեթանյահուի դիրքի վտանգի ենթարկվելուն:Սիոնիստական ռեժիմը 2018-ի վերջերին, ականատեսն է եղել Բենիամին Նեթանյահուի կաբինետի փլուզմանը և դրան հաջորդած քաղաքական փակուղու:Քաղաքական փակուղին չավարտվեց նույնիսկ խորհրդարանական երեք ընտրություններից հետո և միայն Կորոնայի համաճարակը և անիմաստ ընտրությունների անցկացման հետևանքները պատճառ հանդիսացան, որ համաձայնեցված կաբինետի կազմավորման համար պարտադիր համաձայնություն կայանա «Լիքուդ» կուսակցության առաջնորդ Նեթանյահուի ՝և «Կապույտ - սպիտակ» կուսակցության առաջնորդ Բենի Գանթզի միջև:
Թեև Նեթանյահուն և Գանթզը համաձայնվել են ,որ վարչապետի պաշտոնը բաժանվի երկու 18 ամսյա փոխանցվող շրջանի, սակայն իսրայելական զանգվածային լրատվամիջոցների որոշ զեկույցների համաձայն ՝Նեթանյահուն հետապնդում է Գանթզի հեռացումը `լուծարելով կաբինետը և նոր ընտրություններ անցկացնելով:Նեթանյահուն համոզված է, որ մի կողմից ՝ Կապույտ և Սպիտակ Կուսակցությունը պառակտեվլով «Լիքուդ» -ի հետ Գանթզի համաձայնության պատճառով , իսկ մյուս կողմից ՝ Արևմտյան ափի որոշ տարածքները համակցելով օկուպացված տարածքներին, կկարողանա խորհրդարանական նոր ընտրություններում մեծամասնություն շահել և կաբինետը կազմել առանց Գանթզի մասնակցության:
Երրորդ պատճառը ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի քառամյա նախագահության մոտալուտ ավարտն է :Անցյալ չորս տարիների ընթացքում Թրամփը կարևոր քայլեր է ձեռնարկել սիոնիստական ռեժիմի ցանկությունների ու շահերի գծով ,այդ էլ դարի գործարքի ռասիստական ծրագրի տեսքով,այս ծրագրերից են՝Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի նոր մայրաքաղաք ճանաչելը, ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը և Գոլանի բարձունքների նկատմամբ սիոնիստական ռեժիմի ինքնիշխանությունը ճանաչելը:Նեթանյահուն մտահոգ է, որ Դոնալդ Թրամփը 2020թվականի Նոյեմբերի ընտրություններում պարտվի իր դեմոկրատական մրցակից Ջո Բայդենի դիմաց : Հենց այս հիմամբ ,Նեթանյահուն փորձում է, որ ընտրություններից առաջ իրականացնի Արևմտյան ափի 30 տոկոսի բռնակցումը օկուպացված տարածքներին:
Բռնակցում և միջազգային իրավունքներ
Բռնակցում նշանակում է, որ մի պետություն, բռնի կերպով գրավի մեկ այլ պետության տարածքի ամբողջ կամ մի մասը, այն համարելով իր տարածքը:1907-ի Հաագայի չորրորդ կոնվենցիայի ցամաքային պատերազմի կանոնները և կանոնակարգերը, ինչպես նաև 1949-ի Ժնևյան չորրորդ կոնվենցիան և 1977-ի Լրացուցիչ պրոտոկոլը պարունակում են օկուպացիայի հետ կապված մի շարք օրենքներ:Միջազգային օրենսդրության համաձայն, բռնակցման լեգիտիմությունը կարող է արծարծվել միայն այն դեպքում, եթե դա արվում է խաղաղ պայմանագրով և, իհարկե, հանրաքվեից հետո, «ինքնորոշման իրավունքի» շրջանակներում:
Այս կանոնների համաձայն ՝ պիտի ընդգծել ,որ Սիոնիստական ռեժիմի փորձը ՝ Արևմտյան ափի 30 տոկոսը օկուպացված տարածքներին բռնակցելու համար , չունի որևէ իրավական հիմք և լիովին ապօրինի գործողություն է:
Բացի այդ, բռնակցման նախագիծը ռասիստական նախագիծ է, որն անտեսելով օկուպացված քաղաքատիպ ավաններում բնակվող պաղեստինցիներին ,նրանց բնակարանները և ագարակները հանձնում է հրեաներին: Փաստորեն, բռնակցման նախագիծը շարունակությունն է ՝սիոնիստական ռեժիմի ռասիզմի , իսկ միջազգային իրավունքի տարբեր փաստաթղթերի և կանոնակարգերի համաձայն ՝ ռասիզմն ապօրինի է:Միևնույն ժամանակ,բռնակցման նախագծի իրականացման համար Սիոնիստական ռեժիմի քայլը ակնհայտորեն հակասում է միջազգային օրենսդրությանը և կանոնակարգերին, ներառյալ ՄԱԿ-ի բանաձևերին:Այս կապակցությամբ, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Միջազգային ներում կազմակերպության տարածաշրջանային հիմնարկի տեղակալ Սալեհ Հեջազին ընդգծել է,որ Սիոնիստական ռեժիմի հետևողականությունը Արևմտյան ափի որոշ տարածքների բռնակցման նախագծի իրականացման համար նշանակում է ,որ այս ռեժիմը անտեսում է միջազգային օրենքները:
Քաղաքական առումով ևս , բռնակցման համար սիոնիստական ռեժիմի քայլերը ,հակասում են միջազգային նորմերին , քանի որ առնվազն Օսլոյի 1993-ի համաձայնագրի հիմամբ, Պաղեստինի ինքնավար իշխանության կազմավորմամբ ,այդ երկրի երկու բաժիններ՝ Գազայի հատվածը և և Արևմտյան ափը (Պաղեստինի տարածքի մոտ 20 տոկոսը)որոշ պայմաններով հանձնվել են այս իշխանությանը: Այժմ սիոնիստական ռեժիմը ագահաբար է մոտենում Արևմտյան ափին և փորձում է անտեսել 1993-ի Օսլոյի համաձայնագրերը:Այդ պատճառով Պաղեստինի ինքնավար վարչակազմը հայտարարել է,որ Արևմտյան ափի որոշ տարածքների բռնակցման նախագծի իրականացմամբ ,կչեղարկվեն սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի հետ խաղաղության բոլոր համաձայնագրերը:
Վերջին կետը հետևյալն է,որ Նեթանյահուն չի չեղարկել բռնակցման նախագիծը ,այլ այն հետաձգել է: Ուրեմն սիոնիստական ռեժիմը փորձում է նախագիծը իրականացնել հարմար ժամանակ: Ինչպես պաղեստինյան զանազան խմբերն են զգուշացրել ,այս նախագծի իրականացումը ,խիստ անկայուն դարձնելով խառնաշփոթի է վերածելու Պաղեստինի և սիոնիստական ռեժիմի հարաբերությունը և կարող է նոր պատերազմի ,կամ Ինթիֆադայի ծագման առիթ հանդիսանալ:
Այս կապակցությամբ, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Միջազգային ներում կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրեն Սալեհ Հեջազին ասել է.«Բռնակցման նախագծի պես քաղաքականությունները որպես օկուպանտ չեն փոխում միջազգային օրենքների վերահսկողության տակ գտնվող տարածքների և բնակիչների օրինավոր կարգավիճակը՝ և չի ոչնչացնում որպես օկուպանտ սիոնիստական ռեժիմի պատասխանատվությունը ,այլ ապացուցում է ջունգլիների օրենքի մասին ,որն այսօրվա աշխարհում տեղ չպիտի ունենա »: