Կորոնավիրուսը և նոր ապրելաձևը( 3 )
Կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամի անորոշ հանգամանքները վկայում են,որ մշակութային բիզնեսի բարելավման և սոցիալական սթրեսը նվազեցնելու համար պետք է օգտագործել յուրաքանչյուր գաղափար և մեթոդ:Այժմ անհրաժեշտ է համընդհանուր կոչ ուղղելով հանրագումարի բերել մշակույթի և արվեստի բնագավառում լավագույն գաղափարները և փորձել,չփորձված ուղիները: Միայն այդ դեպքում կարելի է մասամբ վերահսկել Կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով առաջացած մարտահրավերները:
Առցանց ռադիոբեմադրությունը , նկարների վաճառքը՝ սոցիալական ցանցերում, կիբեր տարածքում համերգներ կազմակերպելը , արվեստագետների վիրտուալ ցուցահանդեսները, շրջանառվող կինոֆիլմերի անվճար ներբեռնելը, թատրոնի կենդանի հեռարձակումները, կենդանի վիրտուալ շնորհահանդեսները, եռաչափ այցելությունները թանգարաններ և այլն:Այս բոլորը համարվում են ընդհանրացած տերմիներ ,որոնք շատ ենք լսվում կորոնավիրուսով վարակված տարվա այս օրերին և ամիսներին:Նախ և առաջ «Եկեք ընդունենք, որ կինոթատրոն գնալը համարժեք չէ կինոֆիլմ դիտելուն և կինոֆիլմ դիտելը համարժեք չէ կինոթատրոն գնալուն:Հենց այնպես ,որ զովամուղերի դիմաց նստելը չի նշանակում դաշտում գարնանային զեփյուռի դիմաց գտնվելը: Կարևոր չէ,ապացուցենք, թե ո՞րն է ավելի լավը:Երաժշտություն լսելը, նույնիսկ լավագույն նվագարկիչներով, իրական ձայնի բոլոր նմանություններով հանդերձ, երաժիշտի առջև նստելու կամ մեծ երաժշտական համերգ հաճախելու համարժեք չեն:Ճիշտ այնպես ,որ «Թրեդմիլ»-ի վրա մարզանքը չի կարելի համարժեք համարել կանաչապատ զբոսայգում զբոսնելու հետ: Ֆիլմեր դիտելը և երաժշտություն լսելը անձնական փորձառություն է, իսկ կինոնթատրոններ և համերգներ գնալը՝ սոցիալական և քաղաքային գործունեություն , և չնայած ընդհանրոթյուններին, դրանք երկու շատ տարբեր երևույթներ են ՝ անհամեմատելի ձեռքբերումներով:
Վիզուալ արվեստի մասին կարելի է ասել,որ ստեղծագործության պատշաճ ընկալման բացակայությունը հարյուր պատիկ է դարձնում ,վիրտուալ դիտումների և ցուցահանդեսների ու պատկերասրահների ուղղակի այցելությունների զանազանությունը:Սոցիալական և քաղաքային գործառույթներից բացի , բնօրինակ ստեղծագործության չափերի և ստեղծագործության պատկերի համաչափության էֆեկտի կարևոր մասը կոմպոզիցիայի հետ, նուրբ ստվերները, սեռը և այլն ,չեն փոխանցվում վիրտուալ դիտումների ժամանակ:
Ոմանք համոզված են, որ այս օրերին կիբեր տարածքի և առցանց արվեստի ծրագրերի կարողությունները չափազանցվել են: Բնական է, որ ստեղծված իրավիճակում մշակութային կառույցների պահպանումը հասարակության առաջնահերթություններից է,սակայն այս ուշադրությունը չպետք է պատճառ դառնա,որ կայունացվի քաղաքացիների սոցիալական տարանջատումը և մշակութային լավ սովորությունները մշտապես ոչնչանան:Բավական չէ ուշադրություն դարձնել, թե ինչպես գրավել հանդիսատեսին և արվեստագետին տրամադրել մոտիվացիա կամ տնտեսական պահանջներ այս կարևոր խնդրի համար:Վաղ թե ուշ այս ճգնաժամը (կորոնավիրուսի համաճարակը և քաղաքային գործունեության լճացումը) կանցնի, և միայն կմնա այս խնդրահարույց շրջանի հետևանքները :Գոյություն ունեցող իրավիճակի նկատմամբ չափազանց մեծ ուշադրությունը և արվեստագետի ,արվեստի գործի և հանդիսատեսի միջև չնախատեսված կամ հապճեպ զարգացումը՝ պարտադրված կառուցվածքի էության գծով ,հավանաբար ապագա մշակույթի և արվեստի մի կարևոր մասը`սոցիալական և տնտեսական նոր ճգնաժամերի դիմաց կանգնեցնի:Օրինակ ՝ հանդիսատեսի մոտ նոր ձևավորվող սովորույթները չի կարելի կրկին վերականգնել, մանավանդ, եթե այն միաձուլվում է մի տեսակ հարմարավետության հետ:Ճիշտ այնպես, ինչպես չի կարելի փոխել արվեստագետների և արտադրողների նոր սովորությունները: Մասնավորապես, հարմարավետությունից բացի, այն զուգորդվում է ֆինանսական ռեսուրսների և նոր եկամուտների հետ:
Նախորդ հաղորդման ընթացքում նշեցինք , որ աշխարհի շատ տարածքներում գեղարվեստական գործունեությունն անցյալի համեմատությամբ իրականացվում է այլ կերպ, և այսօր մենք համառոտ կանդրադառնանք արվեստի և մշակույթի ներկայիս վիճակի վերաբերյալ որոշ տեսակետներին:Իրանի գեղարվեստի համալսարանական պրոֆեսոր և դոցենտ Հասան Բոլխարին համոզված է, որ մարդը սկսում է համակերպվել կորոնավիրուսի հետ:Նրա հավաստմամբ.«Ճիշտ այնպես, ինչպես որ կորոնավիրուսը փոփոխություններ է առաջացրել մարդու կյանքի բոլոր ոլորտներում, այն ազդեցություն է թողել նաև արվեստի վրա»:Կորոնավիրուսի պանդեմիայի գագաթնակետին մեր տեսակետը հետևյալն էր, որ այս վիրուսի տարածումը կփոխի մարդու մտքի համակարգը, նրա տեսակետը տիեզերքի, Աստծո և իր նմանների վերաբերյալ, և պատճառ կդառնա ,որ մարդը առավել քան երբևէ վերադառնա իր ճշմարտությանը:Բայց, ցավոք, այժմ ականատեսն ենք ,որ մի քանի ամիս անց, մարդը ընտելանում է այս պայմաններին և համակերպվում աշխարհում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տիրող իրավիճակի հետ ,ուստի ես շատ էլ լավատես չեմ, որ հետկորոնավիրուսային աշխարհը այլ աշխարհ լինի:
Արվեստի և փիլիսոփայության այս դասախոսն ավելացնում է .«Չնայած Կորոնայի հետ արվեստի որոշ ճյուղերի ադապտացմանը և կիբեր տարածությունում այս ճյուղերի ընդլայնմանը, կան մի շարք արվեստներ, որոնք ոչ մի կերպ չեն կարող հարմարվել աշխարհում կորոնայի համատարած պահանջներին և հայտնվել կիբերտարածքում:Օրինակ ՝ թատրոնն ունի այդպիսի առանձնահատկություն:Թատրոնը դարձել է «թատրոն» այն կենդանի հոգու պատճառով, որն առկա է դրանում:Նույնիսկ երաժշտական համերգն ունի այդպիսի առանձնահատկություն:Չնայած այս ժամանակահատվածում մենք ականատեսն ենք եղել առցանց երաժշտական համերգների, սակայն հոգևոր ազդեցության , կենդանի մթնոլորտի և հանդիսատեսի ներկայության շնորհիվ դրա ազդեցությունը այլ է:
Բոլխարին հիշատակում է.«Քանի որ արվեստը իր էության մեջ ունի կենդանի լինելու տարրը,անհավանական է թվում ,որ այս ոլորտում լուրջ փոփոխություններ առաջանան: Իհարկե, կշարունակվի արվեստը առցանց ներկայացնելու ձևը, ինչպես նախկինում էլ եղել է, բայց դա չի լինի շատ կայուն իրադարձություն:Հարցին, թե արդյո՞ք արվեստը կարողացել է պատշաճ կերպով արձագանքել աշխարհում կորոնավիրուսի վերաներկայացմանը թե ոչ , Բոլխարին ասել է.«Ցավոք մինչ այժմ նման բան չի պատահել :Անհրաժեշտ է , որ արվեստը,որը մարդկային կյանքի ամենախոսուն լեզուն է, ասպարեզ իջնի և կարողանա այս իմաստի խորությունը բացահայտել մարդկանց:Այսպիսով, կարող է հետկորոնավիրուսային շրջանում արդյունավետ քայլեր վերցնել այն բարոյական արժեքների վերաճանաչման գործով ,որի մասին ակնկալում են աշխարհի բոլոր մտավորականները :
Բացի այն մտածողներից և մտավորականներից , ովքեր լուծումներ են փնտրում մշակույթի և արվեստի սուր պայմանների համար,այս ճգնաժամի աննախադեպ բնույթը միջազգային շրջանակներին մղել է,որպեսզի զանազան երկրների ջանքերը համադրելու և միմյանց փորձառությունները օգտագործելու նպատակով համախմբեն և քննարկեն մշակութային ոլորտում ճգնաժամի հետևանքները:Այդ նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ն (ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն)-ը հավաքագրել և վերլուծել է անդամ երկրների լայնածավալ տեղեկատվությունը ՝ ,որպեսզի կառավարությունների համար հաշվարկի մշակութային ոլորտում առողջության ճգնաժամի ազդեցությունը և հովանավորչական քայլերի զարգացման առումով հովանավուրությունը: Այս կազմակերպությունը տարբեր երկրների մշակույթի նախարարներին հրավիրեց՝ վիրտուալ երկխոսության միջոցով իրենց տեսակետներն արտահայտել մշակույթի ոլորտի առողջության ճգնաժամի ազդեցության վերաբերյալ:Այս բանակցությունների նպատակը՝ մշակույթի նախարարների հետ շարունակական երկխոսության համար հարթակ ստեղծելն է, մշակութային ոլորտի առողջության ճգնաժամի տնտեսական և սոցիալական մարտահրավերները ճանաչելը , երկրների միջև փորձի փոխանակումը խրախուսելը և քննարկելու ՝հետագա գործողությունները նպատակ ունենալով՝ մշակույթի բաժնում առողջության ճգնաժամի նվազեցման ուղղությամբ առաջարկություններ մշակել ու ներկայացնել:
Նիստին մասնակից երկրներից շատերը համոզված էին ,որ ազգային ու միջազգային մշակույթի ու գեղարվեստի բոլոր կազմակերպությունները պիտի առաջնհերթ համարեն մշակութային ոլորտում վիրուսի համաճարակի հավանական ազդեցությունները և միջազգային զարգացման ոլորտում ապագայի սցենարը այնպիսի իրավիճակում, ինչպիսին այսօրն է, դառնա«թվայնացված մշակութային համագործակցություն»-ը: Գագաթնաժողովում քննարկված թեմաներից մեկն էր՝ հետկորոնավիրուսային ժամանակաշրջանի համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը `մշակույթի և արվեստի ներուժի վերականգնումը հեշտացնելու համար:Կորոնավիրուսի մարտահրավերներին սոցիալապես դիմադրելու մշակութային պատվաստանյութի անհրաժեշտությունը և մշակույթի վրա թողած ազդեցության պատճառով՝ տնտեսական պատժամիջոցներին դիմակայելու անհրաժեշտությունը, այլ թեմաներ էին, որոնք կարևորվել են համագումարի մասնակիցների կողմից:
Կորոնավիրուսի եմ պայքարի հիմնական ռազմավարություններից բացի,համագումարի մեծ մասը հատկացվեց մշակույթի ու գեղարվեստի ոլորտի բիզնեսների նկատմամբ ,երկրների աջակցող քայլերին,և այդ ռազմավարություններից են՝ մշակույթի և արվեստի ներկայացման համար ռադիոհեռուստատեսության օգտագործումը, տեխնոլոգիայի հարթակի վրա տնային բիզնեսները հովանավորելը, արվեստի և մշակութային կազմակերպությունների համար վարչական աջակցությունը, մշակութային ոլորտի արտադրողների հարկերի կրճատումը և հոգեւոր սեփականության պաշտպանության կարևորությունը:
Համագումարին մասնակիցների կողմից ներկայացվեցին նաև ստեղծագործական գործողություններ և առաջարկություններ, ինչպիսիք են՝ հատուկ վիրտուալ շրջագայությունները, աշխարհի տարբեր երկրների նկարիչների աշխատանքները ներկայացնելու համար հարթակներ ստեղծելը, պրոֆեսիոնալ երաժիշտների միջոցով ՝առցանց համերգներ ու թատերական ներկայացումներ անցկացնելը,կիբեր տարածությունում ազգային և տարածաշրջանային մեծ թանգարանները հասանելի դարձնելը ,և տեղեկությունների ծավալուն փոխանակումը :
Անտարակույս , այս հիվանդության համաճարակի բերումով մշակույթի հարցը չպետք է մղվի լուսանցք , և շատ կառավարությունների համար թվայնացված տեխնոլոգիաների տարածումը թող համարվի հիմնական և գլխավոր ռազմավարությունը:Այդ իսկ պատճառով, պետական հիմնարկները,մշակույթի և արվեստի ոլորտների ինստիտուտները և ակտիվիստները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն այս խնդրին:Այս կապակցությամբ որոշ առաջարկություններ են արվել Իրանի Իսլամական հանրապետության կողմից, որոնցից մի քանիսը ուշադրության արժանի են՝
Նախ, այն որ արվեստի ոլորտի գործիչները պետք է պատեհ առիթ համարեն թվայնացման հարթակում մշակութային սպառումը մեծանալու հնարավորությունը և ավելի ակտիվ ներկայություն դրսևորեն այս տարածքում:Դրանից հետո միջազգային ասպարեզում ակտիվ կազմակերպություններն ու հաստատությունները պետք է առավելագույնս օգտվեն մշակութային և գեղարվեստական փոխգործակցության և հաղորդակցության ընդլայնման համար նոր մոդելները և հարթակները, և օգտվեն աշխարհի այլ երկրների մշակութային գործիչների և արվեստագետների արժեքավոր փորձառությունները:Այս քայլերին զուգընթաց, մշակութային ժառանգության նախարարությունները և մշակույթի պետական գործիչները , ինչպես նաև տուրիստական ընկերությունները օգտագործեն նոր մեթոդներ ՝ վիրտուալ տուրիզմի ծառայություններ մատուցելու համար:Թեև, «վիրտուալ տուրիզմ» տերմինը,այն տերմիններից մեկն է, որը ժամանակ է պահանջում մարսելու և հասկանալու համար:
Միգուցե այս օրերի ամենակարևոր առաջնահերթությունը արվեստի ուսուցման կենտրոնների պարտականությունն է:Այս կենտրոնները կարող են իրենց օրակարգում դնել ՝տարբեր տարիքի և տարբեր կարողությունների մարդկանց համար անհրաժեշտ հմտություններն ու ճանաչողական դասընթացները, որպեսզի հնարավորություն ստեղծվի կիբեր տարածությունում արտադրության արագ աճի և արժեքավոր և բովանդակալի նյութերի հրապարակման համար:
Միևնույն ժամանակ, չի կարելի անտեսել կրոնական և հոգևոր կազմակերպությունների, նաև հոգևոր արժեքները տարածելու ցանկություն ունեցողների նշանակությունը :Այժմ կենսական և պատեհ հնարավորություն է ընձեռնվել ,իրականացնելու նոր աշխատանքներ ՝ կրոնական գիտելիքները և արժեքները տարածելու և մարդկանց ընդհանուր մշակույթը զարգացնելու համար ՝հիմնվելով հոգևոր արժեքների վրա:Նման իրավիճակներում կրոնի կառուցողական դերը շատ կարևոր է գիտության հաջողության համար, և մեծագույն գիտնականներից շատերը անժխտելի են համարել կրոնական հավատքի դերը ՝գիտական նպատակների առաջընթացում:Գերմանացի ֆիզիկոս Մաքս Պլանկը ասել է.«Գիտության տաճարի ճակատին գրված է՝ով անհավատ է ,մուտք չգործի: Կրոնն ու գիտությունը համատեղ պայքար են մղում անհավատության և աթեիզմի դեմ, և նրանց դրդող ուժը եղել և կլինի Աստված: