Ալ Քազեմիի այցը Թեհրան՝ Իրանի հստակ ուղերձն ԱՄՆ-ին
Հուլիսի 21-ին Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին, իր առաջին արտասահմանյան այցը կատարեց Իրան: Ալ Քազեմին Իրանում հանդիպեց ԻԻՀ մեծարգո առաջնորդի հետ:
Ա․Հանդիպում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ․Խոշոր քաղաքականություն Իրաքի նկատմամբ
Մուստաֆա Ալ Քազեմին, ինչպես նաև Իրաքի նախորդ վարչապետը, Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպեց ԻԻՀ առաջնորդի հետ: Դա խիստ կարևոր է, քանի որ մի կողմից ներկայացվեց ԻԻՀ քաղաքականությունն Իրաքի նկատմամբ, այն էլ ամենաբարձր պաշտոնյայի մակարդակով և մյուս կողմից, հանդիպումը ներառում էր ԱՄՆ-ին ուղղված Իրանի հստակ ուղերձը:
Իրաքի նկատմամբ ԻԻՀ կարևոր ռազմավարություններից է այդ երկրի կայունությունը, անվտանգությունը, ինքիշխանությունը: Հեղափոխության առաջնորդն այս կապակցությամբ ասել է. «Իրանը ցանկանում է Իրաքին տեսնել հզոր ու անկախ և իր տարածքային ամբողջականությունը պահպանած»:
Պետք է ասել, որ Իրանն այս ռազմավարությունն իրականացրեց նաև գործնականում: Իրանն Իրաքի կողքին կանգնեց ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Այս կապակցությամբ, ԻԻՀ առաջնորդի հետ հանդիպման ժամանակ Ալ Քազեմին ասել է. «Իրանն առաջին երկիրն էր, որ կանգնեց Իրաքի կողքին՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում և իրաքցիները դա չեն մոռանա»:
Իրանն Իրաքի հետ ունի 1500 քկմ սահման և համոզված է, որ Իրաքում հզոր ու անկախ կառավարության առկայությունը բխում է Իրանի շահերից: Ուստի, հակառակ որոշ արաբական ու արևմտյան երկրների, Իրանը չի ցականում Իրաքին տեսնել թույլ և բազմաթիվ հակամարտությունների ու անվտանգության մարտահրավերների մեջ մխրճված:
Իրանի ռազմավարություններից մեկն այն է, որ Իրանը չի ընդունում որևէ տեսակի արտաքին միջամտություն Իրաքի ներքին հարցերին: Հեղափոխության առաջնորդը նույնպես դա նշել է, հավելելով, որ Իրանն Իրաքի ու ԱՄՆ-ի հարաբերություններին չի միջամտելու:
Ամերիկացիներն ըստ երևույթին ցանկանում են Իրաքում տեսնել Փոլ Բրեմերի իշխանության նման իշխանություն:
Վերջին տարիներին, հատկապես 2019թ հոկտեմբերի վերջերից, երբ Իրաքում ծայր առան բողոքի լայնածավալ ցույցեր և մինչ օրս, երբ այդ երկրում հաստատվել է Ալ Քազեմիի իշխանությունը, որոշ խմբեր Թեհրան-Բաղդադ հարաբերությունների սերտացումը դիտարկում էին որպես Իրանի միջամտություն Իրաքի ներքին հարցերին: ԻԻՀ առաջնորդը մերժելով այդ հայտարարությունը, նշել է. «Ամերիկացիներն են, որ ցանկանում են Իրաքում տեսնել թույլ կառավարություն և որպեսզի այդ երկրում իշխի թույլ իշխանություն»:
Մյուս կողմից, ԻԻՀ նաև կառուցողական է համարում Իրաքի որոշ հոգևոր առաջնորդների դերը և Հաշդ ալ Շաբի խմբի առկայությունը, քանի որ և հոգևոր առաջնորդները և Հաշդ Ալ Շաբին, մեծ դերակատարություն ունեն Իրաքի ինքնիշխանության պահպանության հարցում: Հաշդ ալ Շաբին ձևավորվեց այն ժամանակ, երբ կրոնական առաջնորդն արձակեց կրոնական հրաման՝ դիմակայելու ԻԼԻՊ-ի դեմ: Այսօր, Հաշդ ալ Շաբին Իրաքի թշնամիների կողմից ճնշման է ենթարկվում: Հենց այդ պատճառով էլ Իրանի առաջնորդը հստակորեն հայտարարեց, որ Հաշդ ալ Շաբին մեծ բարիք է, որը պետք է պահպանել:
Բ-Հստակ ուղերձ՝ ուղղված ԱՄՆ-ին
Հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդի հայտարարություններն ունին կարևոր ուղերձ ուղղված ԱՄՆ-ին: Այդ ուղերձն այն մասին էր, որ գեներալ Սուլեյմանիի և Աբու Մեհդի ալ Մուհանդեսի սպանության համար Իրանի վրեժխնդրությունն ուժի մեջ է և Այն ալ Ասադ ռազմակայանի դեմ հարձակումը փոքրիկ ապտակ էր ԱՄՆ-ին: Դա նշանակում է, որ Իրաքում ամերիկացի զինծառայողների համար շարունակվելու է սարսափի մթնոլորտը:
Գ․Իրանն ու Իրաքը ձգտում են ամրապնդել առևտրային հարաբերությունները
Ալ Քազեմիի այցը ուներ տարբեր նպատակներ, այդ թվում՝ միջնորդություն Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև: Ալ Քազեմին անդրադարձավ նաև Իրանի ու ԱՄՆ-ի միջև միջնորդությանը: Սակայն ամենակարևոր նպատակը երկու երկրների հարաբերությունների զարգացումն էր: Իրան-Իրաք հարաբերությունները Սադդամի ռեժիմի տապալվելուց հետո զարգանում են: Այսօր երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմում է 12 միլիարդ դոլար: Այդ հարաբերություններն արժանացել են արևմտյան ու արաբական երկրների հակառակությանը: Երբ Իրաքում վարչապետ նշանակվեց Ալ Քազեմին, արաբական մի շարք հետադիմական երկրների, հատկապես սաուդական լրատվամիջոցները սկսեցին երկու երկրների հարաբերությունները խզելուն ուղղված մեդիաքարոզչություն: Որպես օրինակ, ԶԼՄ-ները գրեցին, որ Իրաքի վարչապետի խորհրդականները նպատակ ունեն վերանայել երկու երկրների համագործակցության փաստաթուղթը: Այդուհանդերձ, Ալ Քազեմին իր առաջին արտասահմանյան այցը կատարեց Իրան, ինչը վկայում է այն մասին, որ Բաղդադը ցանկանում է խորացնել հարաբերությունները Թեհրանի հետ:
ԻԻՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ, Ալ Քազեմին հայտարարեց, որ ցանկանում է Իրանի հետ հարաբերությունները զարգացնել բոլոր ոլորտներում, հատկապես այս պայմաններում, երբ տարածվել է կորոնավիրուսը և նավթի գներն անկում են ապրել: Հավելենք, որ Ալ Քազեմին գլխավորում էր տնտեսական պատվիրակություն՝ նավթի ու էներգետիկայի նախարարների մասնակցությամբ: Դա վկայում է, որ Բաղդադը, Քազեմիի իշխանության օրոք, հակառակ արտաքին ճնշումներին, ցանկանում է ծավալել Իրանի հետ էներգետիկ ոլորտի համագործակցությունը: Այցի ընթացքում կողմերը որոշեցին ներկայացնել իրենց ծրագրերը՝ առևտրային հարաբերությունները 20 միլիարդ դոլարի հասցնելու համար և իրականացնելու ստորագրված համաձայնագրերը: Կողմերը ցանկանում են զարգացնել հարաբերությունները նաև անվտանգության ու ռազմական ոլորտներում: Հենց այդ պատճառով, Իրաքի ՊՆ Ջոմե Էնադն ուղեկցում էր վարչապետին: Միջազգային հարցերի փորձագետ Փիր Մուհամմադ Մոլազեհին այս կապակցությամբ ասում է. «Թեհրան կատարած այցով, Իրաքի վարչապետը ցույց տվեց, որ Բաղդադը կարևորում է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը»:
Գ. Մեդիա քարոզչության պարտությունն Ալ Քազեմիի այցի արդյունքներից էր
Իրաքի վարչապետի այցն Իրան ուներ բազմաթիվ ձեռքբերումներ: Դրանցից ամենակարևորը արաբական երկրների մեդիակայսրության ծրագրերի տապալումն էր: Երբ Ալ Քազեմին նշանակավեց պաշտոնում, այդ ԶԼՄ-ները փորձեցին ցույց տալ, թե նա արևտմամետ վարչապետ է: Սակայն Ալ Քազեմին հայտարարեց, որ Բաղդադը երբեք չի մոռանալու Թեհրանի աջակցությունն ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Նա հայտարարեց. «Սա իրականություն է: Իրանցիների ու իրաքցիների արյունը միախառնվեց ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Երկու երկրների հարաբերություններն ունեն խորը արմատներ»:
Այս հայատարարությունը վկայում է այն մասին, որ Ալ Քազեմին գիտի, թե ինչ դերակատարություն և կշիռ ունի Իրանը տարածաշրջանում և որ Թեհրանի հետ հարաբերությունների թուլացումը կվնասի Բաղադադին: