ԱՄԷ-ի և Սիոնիստկան ռեժիմի համաձայնությունը՝ ռազմավարակա՞ն, թե կարճատև(2)
(last modified Wed, 02 Sep 2020 11:36:28 GMT )
Սեպտեմբեր 02, 2020 16:06 Asia/Tehran

Այսօր առկա են մի շարք հարցեր ԱՄԷ-ի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Հարցերից մեկն այն է, թե արդյոք այդ համագործակցությունը ռազմավարական կլինի, թե՝ կարճատև:Այս թողարկման ընթացքում կխոսենք այդ մասին։

Ա- Արևմտյան Ասիայում քաղաքականությունը և ուժը երկբևեռ են դառնում

Ոմանք այն կարծիքին են, որ «Աբրահամի համաձայնությունը» Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարում կթուլացնի պաղեստինցիներին: Հարց է ծագում, թե Պաղեստինի  հարցը մինչ այժմ, ինչպիսի՞ դեր է ունեցել ԱՄԷ-ի արտաքին քաղաքականության մեջ և Աբու Դաբին ինչ քայլեր է արել Պաղեստինին աջակցելու համար:

Միջազգային հարցերով ավագ փորձագետ Հոսեյն Ամիր Աբդուլլահյանն ասում է. «Մինչ այժմ Արաբական Միացյալ Էմիրությունները որևէ քայլ չի արել Պաղեստինի հարցին աջակցելու ուղղությամբ, հետևաբար այս համաձայնությունը չի կարող ազդել պաղեստինցիների պայքարի վրա»:

Պաղեստինի աշխարհագրությունը մշտապես փոքրացել է, սակայն արաբական մեծ թվով երկրներ, հատկապես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ոչ մի աջակցություն չեն ցուցաբերել Պաղեստինին և միայն մի քանի բանաձև են հրապարակել:

Սակայն «Աբրահամի համաձայնությունը» կարող է ռազմավարական  կարևոր հետևանք ունենալ: Այն կարող է պատճառ դառնալ, որ Արևմտյան Ասիայում քաղաքականությունը և ուժը երկբևեռ դառնան: Այս համաձայնությունը նաև հաշտության պատկերն ավելի բացահայտ է դարձրել պաղեստինցիների ու Սիոնիսատական  ռեժիմի դեմ պայքարող Դիմադրության  ճակատի համար: Եվ նույնիսկ Պաղեստինի այն խմբերը, որ կողմ էին հաշտությանը, եկել են այն եզրակացության, որ տարածքային ամբողջականությունը պահպանելու համար, պետք է հենվել ներքին ուժի վրա: Իսկ Պաղեստինի ինքնավարությունը այս համաձայնությունը դավաճանություն է համարել և հետ է կանչել Աբու Դաբիում Պաղեստինի դեսպանին:

Արևմտյան Ասիայում ընդդիմադիր խմբերը, այդ թվում՝ Եմենի Անսարալլահը, Լիբանանի Հեզբոլլահը և Իրաքյան դիմադրության խմբերը, դատապարտել են Աբու Դաբիի քայլը և կարևորել Սիոսնիտական  ռեժիմի դեմ միասնությունը:

ԻԻՀ ԱԳՆ բանաձևում ասվում է . «Պատմությունը ցույց կտա, որ Սիոնիստական ռեժիմի այս ռազմավարական սխալը և մեջքից հարվածը Պաղեստինին և իսլամ աշխարհին, ավելի կամրապնդի Դիմադրության դիրքերը և ավելի կմեծացնի Սիոնիստական ռեժիմի և տարածաշրջանի հետադեմ վարչակարգերի դեմ միասնությունը»:

Պետք է ասել, որ այս համաձայնությունը մեծ ազդեցություն չի ունենալու Իսրայել-Պաղեստին հակամարտության վրա, սակայն կարող է խորը ազդեցություն թողնել այլ ոլորտների վրա և ավելի ընդգծել սառը պատերազմը, որը սկսվել է տարածաշրջանում արաբական գարնան մեկնարկից հետո: Այս մասին հայտարարել է Lybia Analisis ինստիտուտի հիմանդիր Ջեյսոն Փագը: Մյուս կողմից, եթե Հորդանանի և Եգիպտոսի համաձայնությունը Սիոնիստական ռեժիմի հետ տեղի էր ունենում բռնագրավված տարածքներից Սիոնիստական ռեժիմի կողմից մեկ քայլ նահանջի դիմաց, իսկ ԱՄԷ-ի  ու Սիոնիստական ռեժիմի համաձայնությունը խաղաղություն է խաղաղության դիմաց: Չնայած ԱՄԷ-ը  հայտարարեց, որ ըստ այս համաձայնության, Սիոնիստական ռեժիմը հրաժարվելու է Արևմտայն ափի բռնակցման ծրագրից, սակայն Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ այդ նախագիծը միայն հետաձգվել է: Իսկ եթե այս գործընթացը շարունակեն նաև Բահրեյնն ու  Օմանը, պետք է ասել, որ Սիոնիստական ռեժիմի հետ համաձայնությունը խաղաղություն տարածքի դիմաց ձևաչափից վերածվելու է խաղաղություն- խաղաղության դիմաց ձևաչափի: մի խոսքով, այս քայլով, արաբական երկրները ոչ միայն արաբական աշխարհագրությունն են փոքրացնում, այլ աջակցում են Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին:

ԱՄԷ-ի խայտառակությունը և Աբու Դաբիի դեմ ուղղված սպառնալիքների աճը

Այս համաձայնության հետևանքներից կլինի նաև Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության հեղինակազրկումը: Էմիրությունները վերջին տարիներին բազմիցս միջամտել են արաբական երկրների՝ այդ թվում Լիբանանի, Սիրիայի,  Եգիպտոսի ներքին հարցերին և ավելի ընդգծել լարվածությունը:

Մյուս կողմից,ԱՄԷ-ը խնդիրների ունի Կատարի հետ՝ Պարսից ծոցի համագործակցության շրջանակներում: 2017թ․ հունիսից, երկու երկրների հարաբերությունները խզվել են:

Իսկ վերջին ամիսներին Աբու Դաբիի և Անկարայի հարաբերություններում նույնպես լարվածություն է նկատվում  ԱՄԷ-ի արտաքին քաղաքականության պատճառով: Ոմանք նույնիսկ ենթադրում են, որ կողմերի միջև կարող են գրանցվել բախումներ: Հեղինակազրկվելուն նպաստել է նաև Աբու Դաբիում Իսրայելի դեսպանատան բացումը:

Միջազգային հարցերի ավագ փորձագետ Հոսեյն Ամիր Աբդուլլահյանն ասում է, որ ԱՄԷ-ը Իսրայելին թույլ տալով ավելի ազատորեն ամրապնդել Պարսից ծոցում իր  դիրքերն անցել է տարածաշրջանի հավաքական անվտանգության կարմիր գծից և Պարսից ծոցում որևէ միջադեպի համար, որտեղ դերակատար լինի Սիոնսիտական ռեժիմը,   պատասխանմատու կլինի նաև Աբու Դաբին:

Պաղեստինի իսլամական ինքնության ամրապնդումը և արաբական երկրների միջև տարաձայնությունների սրումը

Աբրահամի համաձայնագրի արդյունքներից մեկը լինելու է այն, որ պաղեստինյան հարցը զրկվելու է իր արաբական էությունից և ավելի է ընդգծվելու նրա իսլամական ինքնությունը: Եգիպտոսից ու Հորդանանից հետո,Արաբական Միացյալ  Էմիրությունները երրորդ երկիրն է, որ դիվանագիտական կապեր է հաստատում Սիոնիստական ռեժիմի հետ և դա կարող է պատճառ դառնալ, որ Պաղեստինն ավելի մոտենա Իրանին ու Թուրքիային: Մյուս կողմից, արաբական երկրների միջև կարող են խորանալ տարաձայնությունները և տեղի ունենալ նոր իրադարձություններ: Բազմաթիվ արաբական երկրներ, իրենց իշխանություններից պահանջել են դատապարտել էմիրությունների այս քայլը: Իսկ այդ երկրների իշխանությունների պասիվության հետևանքոո, քաղաքացիների ու կառավարությունների միջև խնդիրներ կծագեն: Արաբական Լիգան և Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը վերջին մեկ տասնամյակում անգործության են մատնվել և ավելի շուտ ծառայել են այնպիսի երկրների, ինչպես Սաուդյան Արաբիան  և ոչ մի քայլ չեն կատարել արաբական աշխարհի ճգնաժամերը կարգավորելու ուղղությամբ: Իսկ Սիոնսիտական ռեժիմի հետ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների կարգավորումն ավելի է ընդգծում այդ հանգամանքը: Պաղեստինը արաբական երկիր է, որը պատերազմի մեջ է Սիոնիստական ռեժիմի դեմ և չնայած այդ երկիրը անդամակցում է  արաբական Լիգային, Լիգան որևէ նիստ չի գումարել այս հարցի վերաբերյալ, մերժելով նաև այդ կապակցությամբ Պաղեստինի ինքնավարության դիմումը: Իսկ պատճառն այն է, որ երկրները տարբեր դկիրքորոշումներ ունեն այս հարցի շուրջ: Եգիպտոսը, Օմանն ու Բահրեյնը պաշտպանել են այս քայլը,. Սաուդյան Արաբիան ու մի քանի այլ փոքր երկրներ այն դատապարտել են, իսկ Քուվեյթը լռել է այդ կապակցությամբ: Ուստի կարելի է  ասել, որ այս քայլն ավելի է թուլացնում արաբական միջազգային կառույցների հեղինակությունը: