Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը (1)
(last modified Wed, 23 Jun 2021 08:53:16 GMT )
Հունիս 23, 2021 13:23 Asia/Tehran

Տասը մասից բաղկացած «Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը» հաղորդաշարի ընթացքում կքննարկենք Պաղեստինյան հարցի լուծման ցուցանիշները՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի տեսանկյունից: Ընկերակցեք մեզ:

Իմպերիալիստական  ճակատը, հատկապես ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և այժմ Բայդենի օրոք, փորձել է իրականացնել դարի տխրահռչակ գործարքը,որպեսզի ըստ իր կարծիքի` արագացնի և շարունակական դարձնի Ղոդսը բռնազավթած ռեժիմի հետ արաբական հետադեմ և հաշտվողական հոսանքի նորմալացման գործընթացը: Այս հաղորդաշարի  ընթացքում մտադիր ենք ձեզ ծանոթացնել Պաղեստինի ապագայի վերաբերյալ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի առաջարկած նախագծին: Այս առումով ժողովրդական և ժողովրդավարական լուծումը վերաբերում է բնիկ պաղեստինցիների հանրային  կարծիքին՝ լինեն նրանք,Պաղեստինի գրավյալ տարածքներում բնակվողներ թե՝ նրանք ովքեր ապրում են զանազան երկրներում Պաղեստինի փախստականների գաղթակայաններում:

 Պաղեստինի հիմնահարցի կարգավորման համար ,օկուպացման դեմ զինյալ դիմադրության ու ջիհադի գործընթացը և ազգային հանրաքվեի նախագիծը միմյանց լրացուցիչն են

Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Պաղեստինյան հիմնահարցի կարգավորման համար միաժամանակ և  փոխլրացնող  երկու լուծումներ է ներկայացրել.«Դիմադրություն և հանրաքվեի անցկացնելը»: Պաղեստինում հանրաքվե անցկացնելը քաղաքական գործընթաց է և դրան զուգահեռ ,Դիմադրությունը ՝սիոնիստական օկուպանտ ռեժիմի գերիշխանության ճիրաններից սրբազան Ղոդսը ազատագրելու համար: Փաստորեն, այս երկու ցուցանիշները փոխլրացուցիչ են  :Իրանի առաջարկության համաձայն՝ Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման հարցով չի կարելի միայն բավարարվել  քաղաքական գործողություններով, այլ  մինչ այն ժամանակ որ հնարավոր լինի Պաղեստինի ապագայի մասին արդար հանրաքվե անցկացնել,համայն աշխարհում մուսուլմաններն ու պաղեստինցիները  պետք է շարունակեն պայքարն ու դիմադրությունը սիոնիստական ռեժիմի ծավալապաշտական քաղաքականությունների դեմ:

Իրանի հնարամիտ նախագիծը ներկայացնում է հստակ մեխանիզմ՝ միջազգային օրենքների  և կանոնների շրջանակներում Ղոդսը բռնազավթած ռեժիմը տապալելու  համար:

Ներկայումս տարածաշրջանային և համաշխարհային ասպարեզներում Պաղեստինի հարցի վերաբերյալ կա երկու մոտեցումներ: Մեկը, այսպես կոչված, «Դարի գործարքի» նախագիծն է, որը նպատակ ունի ոչնչացնել պաղեստինցիների իրավունքները և բնականոն  դարձնել արաբական և իսլամական երկրների հարաբերությունը Ղոդսը օկուպացնող  ռեժիմի հետ , իսկ մյուսը՝ ՄԱԿ-ի վերահսկողությամբ Պաղեստինում և Պաղեստինից դուրս  պաղեստինցիների շրջանում հանրաքվե անցկացնելու Իրանի նախագծին զուգահեռ  շարունակել ջիհադը  և դիմադրությունը:

 Իրանի հանրաքվեի նախագիծը  համեմատելով  հաշտվողական այլ նախագծերի հետ ,որոնց նպատակն է ուրիշների հետ սիոնիստական  ապարտեիդ ռեժիմի հարաբերությունների բնականոն դարձնելը ,Իրանի սկզբունքային նախագիծը՝ դիմադրության կողմնորոշմամբ , կաևոր քայլ է Պաղեստինի իրավազրկված ժողովրդին հովանավորելու առումով: Դիմադրության չափանիշը ձևավորվել է վերջին մի քանի տասնամյակների պատմական իրադարձությունների համատեքստում: Ղոդսի օկուպանտ  ռեժիմի օկուպացիոն ինքնությունը պաղեստինցիներին, այդ թվում ՝ ՀԱՄԱՍ-ի իսլամական դիմադրության շարժմանը, մղել  է միշտ թշնամաբար մոտենալ այդ  ռեժիմին և վտանգել դրա ոչ լեգիտիմ գոյությունը:Իսլամական դիմադրությունը հիմնականում ձևավորվել  է անիրավության , ագրեսիայի և օկուպացման , կրոնի դեմ պայքարողների  և մեծապետականության ու նրա  դաշնակիցների դեմ, և նպատակն է՝պաշտպանել իրավունքները, վերացնել  ճնշումները, վերջ դնել օկուպացմանը, պահպանել անկախությունը և կանխել  գերիշխանությունը՝ ըստ կրոնի ուսմունքների և հրահանգների: Առանցքային արդարությունը,անիրավության չեղարկումը , ճնշվածներին պաշտպանելը  և անհավատների գերիշխանության ժխտումը, այս շրջանակի կարևորագույն բաղադրիչներից են:Պաղեստինում օկուպացված  տարածքների վերականգնումը, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ռեսուրսների և հարստության թալանի կանխումը, անկախության պահպանումը և ինքնորոշման իրավունքը ,Պաղեստինի դիմադրության չափանիշների հատուկ և օբյեկտիվ նպատակներից են, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին:

Պաղեստինի ժողովրդի որոշումը և հանրային կարծիքը նկատի առնելուց բացի, այլ որոշում համրվում է անօրինական

Մյուս կողմից Իրանը Պաղեստինի հարցի կարգավորման համար չի կենտրոնացել միայն ռազմական լուծման վրա,այլ ներկայացրել է նաև քաղաքա -իրավական առաջարկություններ: Փաստորեն, հեղափոխության գերագույն առաջնորդի կարծիքով, «Իրանը առաջարկել է արդար և լիովին ժողովրդավարական լուծում.«Բոլոր պաղեստինցիները ՝ լինեն նրանք  ներկայիս բնակիչները, թե նրանք, ովքեր այլ երկրներ են արտաքսվել և պահպանել են իրենց պաղեստինյան ինքնությունը ,ինչպես՝ մուսուլման, քրիստոնյա և հրեա, պետք է մասնակցեն ճշգրիտ և վստահություն ներշնչող վերահսկված հանրաքվեի և ընտրեն  այս երկրի քաղաքական համակարգի կառուցվածքը և  բոլոր պաղեստինցիները, ովքեր տարիներ շարունակ իրենց ուսերին են կրել տեղահանման տառապանքը պետք է վերադառնան իրենց հայրենիք,ապա մասնակցեն հանրաքվեին,  սահմանադրության մշակմանը և ընտրություններին:Այդ ժամանակ  խաղաղություն կհաստատվի »: 

Պաղեստինի հիմնախնդրի կարգավորման համար Իրանի իսլամական հանրապետության ծրագիրը ՝ ամբողջությամբ իրականացվող  ծրագիր է ՝ հիմնված ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա,որը ձգտում է  պաղեստինցի տարագիրների  իրենց պապենական հայրենիք վերադարձին, ընտրությունների կայացմանը Պաղեստինի իրական ժողովրդի համագործակցությամբ ,լինեն նրանք ՝մուսուլման , քրիստոնյաներ թե՝ հրեաներ,հանրաքվեով մեծամասնության կողմից ընտրված քաղաքական համակարգի ձևավորման և, վերջապես՝ընտրված մեծամասնության կողմից քաղաքական համակարգի ձևավորման՝  օկուպացված Պաղեստինում գտնվող այլ բնակիչների համար ,որոնք չեն համարվում իրական բնակիչներ:Այս նախագծի համաձայն,իրական բոլոր պաղեստինցիները  ներառյալ մուսուլմանները, հրեաները և քրիստոնյաները, թե օկուպացված տարածքներում և թե՝ տարածքներից դուրս  , մասնակցելու են հանրաքվեին և որոշելու են իրենց երկրի իշխող համակարգը ՝ ըստ հանրային կարծիքի»: 

 Պաղեստինցիների համար  Իրանի նախագիծը համընկնում է միջազգային օրենքներին

Պաղեստինի հարցով Իսլամական հեղափոխության առաջնորդի տեսլականը շատ պարզ է: Այն տեսանկյունից ,որ նա համոզված է՝ իսլամական տարածքները  բռնագրաված և օկուպացված  են  և  Պաղեստինի հիմնախնդրի ու ճգնաժամի  կարգավորման միակ տարբերակը՝ դիմադրությունն ու պայքարն է: Քանզի օկուպացված տարածքներում գտնվող ռեժիմը միայն ուժի լեզուն է հասկանում: Ուստի նախնական քայլերում նրա հետ չի կարելի խոսել իրավական ու մարդկային հիմունքներով :Ինչպես վերջին տասնամյակների պատմությունն է ապացուցել ,  այս ռեժիմը չի ենթարկվում օրենսդրական,միջազգային, բարոյական և մարդկային որևէ հիմունքի  և դիմադրությունը միակ լեզուն է, որ այս ռեժիմը հասկանում է:

Իրանը համոզված է , որ դիմադրությունը և պայքարը ենթահող են ստեղծում  Պաղեստինում անցկացվող ազգային հանրաքվեի համար և իվերջո Պաղեստինի ժողովուրդն է ,որ  ճշտելու է  իր ճակատագիրը և Իրանը ,որպես ժողովրդավար մի համակարգ, դիմադրությունը և հանրաքվեն միմյանց լրացուցիչ է համարում: Դիմադրության գործընթացը,սիոնիստական ​​ռեժիմի տապալմամբ, ի վերջո պատճառ կդառանա,որ Պաղեստինի ժողովուրդը՝ լինեն նրանք մուսուլման,քրիստոնյա թե՝հրեա, ինքնորոշման սկզբունքի համաձայն, ինքը կճշտի իր երկրին իշխող վարչահամակարգը:

Պաղեստինի ԶԼՄ-ների հարցերով փորձագետ Մոհսեն Ֆաեզին համոզված է ,որ  Պաղեստինի վերաբերյալ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն իր առաջարկած նախագծում  չի հերքել ոչ դիմադրությունը, ոչ էլ հանրաքվեն:Հեղափոխության գերագույն առաջնորդը բացահայտորեն մերժել է յուրաքանչյուր  բռնություն և ծրագիր, ինչպիսիք են հրեաներին ծովը նետելը:Ուստի հանրաքվեի ցուցանիշն ունի իրավական և դիվանագիտական ​​ենթահող  և ապացուցում է , որ Իրանը ցանկանում է, որ հասարակության քաղաքացիները  հասնեն իրենց իրավունքներին:Մյուս կողմից, հաշվի առնելով սիոնիստների հանցագործություններն ու բռնությունները, հեղափոխության առաջնորդը  շեշտը դնում է պայքարի և դիմադրության վրա:

Հանրաքվեի նպատակը, որը Պաղեստինի  փորձագետների տեսանկյունից գործնական, քաղաքական և լրատվական բնույթ է կրում, արևմուտքի մարդու իրավունքների և ժողովրդավարության հավակնորդներին  , իրենց սեփական հավակնությունների ծուղակը գցելն է  և այդպիսով բացահայտել նրանց իրական դեմքերը:ՄԱԿ-ում, հանրաքվեի նախագծի գրանցումը ,գերիշխող ԶԼՄ-ների ճամբարում ,ուղեկցվեց ԶԼՄ-ների լռությամբ և արաբական ու արևմտյան հետադեմ լրատվամիջոցները փորձեցին հրաժարվել այդ մասին անդրադառնալուց: Քանի որ նախագիծը, որը հիմնված է միջազգայնորեն հարգված կանոնների վրա, շեշտադրում է Պաղեստինի ճակատագրի որոշումը դրա հիմնական բնակիչների `ներառյալ մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների հանրաքվեի միջոցով:Փաստորեն, իրանական նախագծի հիմնասյունը Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շեշտադրումն է: