Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը (4)
Հանուն բարեգութ և ողորմած Աստծու: Ողջույն ձեզ, հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը» հաղորդաշարի հերթական թողարկումը:Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք Դիմադրության ռազմավարության հետ Հանրաքվեի նախագծի առնչության մասին : Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Պաղեստինում հանրաքվեի ազգային նախագծի իրավական-քաղաքական բնույթին:Ընկերակցեք մեզ:
Պաղեստինի հիմնահարցի քաղաքական բնույթը և արդյունքում Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության նախագծի իրավաքաղաքական բնույթը, փորձագետների և հետազոտողների կողմից շեշտադրված կետերից են: Իրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Խալեդ Ղոդումին համոզված է, որ Պաղեստինի հիմնահարցը քաղաքական է:
Սիոնիստական ռեժիմի հարցերի փորձագետ Հոսեյն Ռույվարանը համոզված է.«Այս նախագիծը մի ճգնաժամի համար քաղաքական լուծում է և պարփակվում է ճգնաժամի կառավարման շրջանակներում:Իհարկե Իրանի նախագիծն ունի նաև իրավական յուրահատկություններ: Մյուս կողմից, Իրանը մտադիր է դիմացի կողմին մարտահրավեր նետել միջազգային սկզբունքների, ՄԱԿ-ի բանաձևերի, ներառյալ՝ 194 բանաձևի, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների, ինչպիսիք են՝ ինքնորոշման իրավունքը և ժողովրդավարական սկզբունքները, այդ թվում հանրաքվեն,որպեսզի իվերջո սիոնիստական ռեժիմը հարգի ժողովրդի տեսակետը: Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդը համոզված է, որ սիոնիստական ռեժիմը հետևանքն է գաղութատիրական տերությունների որոշման , իսկ այդ հարցով Անգլիան կարևոր դեր է խաղացել և որոշ հրեաների տեղափոխել Պաղեստին: Բայց արդյո՞ք այս անօրինական ռեժիմի հիմնադրումը ընդունված է բոլոր հրեաների կողմից: Պետք է ասել, որ դա այդպես չէ:Բազմաթիվ հրեաներ, ինչպիսիք են՝ Ուղղափառները, Նեստորականները կամ հակասիոնիստական կրոնական հրեաները և սամարացիները, դեմ են սիոնիզմի սկզբունքին ու էությանը:Հետևաբար, այս նախագիծը քաղաքական լուծման առումով իրավական մի նախագիծ է ,որի նպատակն է խաղաղ միջոցներով կարգավորել Պաղեստինի ճգնաժամը, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Պաղեստինում ազգային հանրաքվեի անցկացման համար Իրանի առաջարկը, իրավական բնույթի է և ոչ թե՝լոկ քաղաքական ու լրատվական մոտեցում: Հատկանշական է ,որ այն նկատվել է,որպես գործադրական և հրապարակային նախագիծ , և նախնական ձևավորումները հիմնված են եղել այդ նախագծի իրագործման փաստի շուրջ:Իհարկե, ստեղծված իրավիճակում միգուցե դա իրագործելի չլինի, բայց ունի իրավական բնույթ , և դրանից կարելի է ակնկալել քաղաքական և լրատվական նպատակներ:Այս նախագծի քաղաքական և լրատվական հզորության չափանիշը ՝ արևմուտքի դիմակայությունը, լռությունն ու հակադրվելն է այս խնդրի նկատմամբ: Լիբանանում Իրանի նախկին դեսպան, հանգուցյալ Ռոքնաբադիի հուշերում նշված է , որ Լիբանանում իր առաքելության ընթացքում, նա Եվրոպական մի քանի երկրների դեսպանների հետ քննարկել է Պաղեստինում ազգային հանրաքվեի նախագիծը , որն ընդառաջվել է նրանց կողմից և նրանք հանրաքվեն, կատարելապես ժողովրդավարական են ներկայացրել: Սակայն նախագծի իրականացման պահին նրանք առարկեցին ՝ պնդելով, որ այդ նախագծի իմաստն Իսրայելի և օկուպանտ ռեժիմի վերացնելու իմաստով է: Ուստի պետք է ասել ,որ այդ նախագիծն ունի իրավական բնույթ և գործադրման ուժ: Այս նախագծի վերջնական նպատակը հետևյալն է՝ Պաղեստինի համար գործադրելի և հրապարակային բնութի ծրագիր:Որպեսզի պաղեստինցիներն իրենց իրավունքներին հասնեն Իրանի Իսլամական Հանրապետությունը ծրագիր է ներկայացրել, որի նպատակն է հասնել պաղեստինցիների իրավունքներին, և ժողովրդավարության միջոցով տապալել սիոնիստական ռեժիմը:Քանի որ աշխարհի բոլոր երկրներում ընտրություններն անցկացվում են քաղաքացիության իրավունքների հիման վրա:
Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կողմից առաջարկված Պաղեստինում ազգային հանրաքվեի ծրագիրը, հիմնարար քաղաքական-իրավական նախագիծ է:Այս նախագիծը հիմնված է միջազգային իրավունքի վրա:Մի հասարակության ճակատագիրը որոշելու համար հանրաքվեն այն իրավունքն է, որն ամրագրված է ինչպես ՝ՄԱԿ-ի կանոնադրության, այնպես էլ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:Ելնելով դրանից, կարելի է ասել, որ Իրանի առաջարկած հանրաքվեն՝ միջազգային իրավունքի հիմքով է , բայց իրականում դա քաղաքական նախագիծ է, որը պահանջում է քաղաքական կոնսենսուս միջազգային կազմակերպություններում ազդեցիկ կառավարությունների կողմից:Իրանում ,արաբական աշխարհի փորձագետ Մոսադեղ Մոսադեղփուրը նույնպես այն փորձագետներից է, ով շեշտում է հանրաքվեի ծրագրի իրավաքաղաքական բնույթը և համոզված է.«Իրանի նախագիծը գործադրելի է և համապատասխանում է արևմտյան աշխարհի կողմից սահմանված չափանիշներին:Ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը. Քանի որ Բրիտանիան խնամակալ էր և իրավունք չուներ Պաղեստինի տարածքը զիջել ուրիշներին ՝ առանց ժողովրդի համաձայնության:Իրանի նախագիծը խայտառակ է անում մարդու իրավունքների հավակնորդներին ,նրանք պետք է հավատարիմ մնան այդ նախագծին: Այդ նախագիծը միջազգային հանրությանն ու հասարակական կարծիքին ապացուցում է, որ արևմուտքը կառչած չէ միջազգային սկզբունքներին»:

Պաղեստինի ժողովրդի կողմից, Պաղեստինի ինքնորոշման համար,այդ երկրում անցկացվող ազգային հանրաքվեի նախագիծը հիմնված է միջազգային իրավունքի սկզբունքների վրա:Այն մեծ և հզոր երկրները, որոնք դերակատար են Պաղեստինի հարցով և սիոնիստական ռեժիմի դեմ Պաղեստինի ժողովրդի հակամարտության առումով , աշխարհի այլ երկրներին մի նախագիծ են ներկայացրել ՝ վերջ տալու հակամարտությանը,ինչպես ԱՄՆ-ի նախագծերը , որոնցից վերջինը դարի գործարքի նախագիծն էր, կամ արաբական հաշտության նախագիծը , որն արաբական երկրների ծրագիրն է այս խնդրի համար:Իրանը, որպես Պաղեստինյան հիմնախնդրի հիմնական դերակատարներից մեկը, ներկայացրել է Պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ լուծման ծրագիր,որի հիմնական առանցքը ՝պաղեստինցիների դերակատարությունն է ՝ բնիկ պաղեստինցիների, այդ թվում ՝ հրեաների, մուսուլմանների և քրիստոնյաների մասնակցությամբ:Այս նախագիծը, որը գրանցվել է ,որպես ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական նախագիծ, դրա ներկայացման ու տարածման համար Իրանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է իր գործունեությունը :Այս կապակցությամբ Կահիրեում, Իրանի շահերի պաշտպան գերատեսչության քաղաքական հարցերով փորձագետը համոզված է.«Իրավաբանորեն, յուրաքանչյուր օկուպացիոն ռեժիմի դեմ զինյալ կամ անզեն դիմադրությունը ,կատարելապես ընդունված է ինքնապաշտպանության սկզբունքի հիման վրա:Այսպիսով, նման ռեժիմին դիմակայելու ռազմավարությունը կարող է արդարացվել ոչ միայն քաղաքական փորձառության , այլ նաև օրենքի հիման վրա:Այնուամենայնիվ, Իրանը առաջարկելով հանրաքվեի նախագիծը , փորձում է մարտահրավեր նետել արևմտյան ժողովրդավարության և ժողովրդի քվեի ընդունման տրամաբանությանը»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագծի բնույթն այնպիսին է, որ նրա իսլամական կողմերը դիտարկվում են ժողովրդական ընդունելի սկզբունքների հետ մեկտեղ:Իրանը, դիմադրության դիսկուրսի առաջատարն է, և անկասկած Պաղեստինը, որպես հեղափոխության հիմնական իդեալներից մեկը, համարվում է արտաքին քաղաքականության հիմնահարցերից մեկը: Իրանն ունի դիմադրության համապարփակ դիսկուրս: Իրանում ,Արևմտյան Ասիայի հարցերի փորձագետ դոկտոր Սեյեդ Ռեզա Սադր Ալ-Հոսեյնին , այս նախագծի էության ամենակարևոր ասպեկտի մասին ասում է.«Եթե ցանկանանք գնահատել այս նախագծի բնույթը,պետք է ասել, որ սա մարդասիրական, իրավական, քաղաքական և մեդիա նախագիծ է:Այս նախագծի ոլորտները կարող են ներառել այս հարցի տարբեր կողմերը:Այս բոլոր ոլորտները , ի վերջո, պատճառ կդառնան ,որ իրավունքը հասանելի լինի իր իրական տերերին ,այսինքն՝Պաղեստինի ժողովրդին»: Հեղափոխության առաջնորդի հայտարարությունը կապված՝ Պաղեստինում հանրաքվեի ազգային նախագծի բնույթի հետ ,կատարելապես թափանցիկ է ու պարզ: Մեծարգո առաջնորդը բացահայտորեն ընդգծել է դիմադրության ռազմական և լոգիստիկական հովանավորության շարունակականությունը` միաժամանակ հետապնդելով քաղաքական տարբերակը: Մի խոսքով Իրանը, դիմադրության և ջիհադի ոլորտում, զենքի և ռազմական գիտելիքների, իսկ դիվանագիտության, քաղաքականության և միջազգային իրավունքի ոլորտում՝ հանրաքվեի միջոցով, սատարում է Պաղեստինի ժողովրդին և Սուրբ Ղոդսի ազատագրման իդեալին: