Արևմուտքի երկակի քաղաքականությունը՝ Ֆրանսիայում և Իրանում վիրտուալ միջավայրի վերահսկողության կապակցությամբ
Արևմուտքի հատկապես ԱՄՆ-ի ու ԵՄ-ի վերաբերմունքը, ցույց է տալիս, որ նրանք երկակի վերաբերմունք ունեն որոշ հարցերի, այդ թվում՝ ահաբեկչության, ինտերնետի և վիրտուալ միջավայրի վերաբերյալ: Իրականում, արևմտյան երկրներն այնտեղ որտեղ իրենց շահերը թույլ են տալիս, օգուտ են քաղում, որի բացահայտ օրինակն Արևմուտքի բազմակողմանի աջակցությունն է Սիրիայի ահաբեկիչներին:
Այժմ վիրտուալ աշխարհի ու համացանցի կապակցությամբ նույնպես Եվրոպայում ու ԱՄՆ-ում երկակի քաղաքականություն է տարվում: Այսինքն՝ այնտեղ, որտեղ կիբերմիջավայրը բխում է իրենց շահերից, նրանք պնդում են համացանցի բացարձակ ազատության վրա: Սակայն երբ համացանցն աշխատում է նրանց դեմ, նրանք պնդում են սահմանափակումների կիրառման վրա: Իրանի դեմ ուղղված վերջին մեդիահարձակումներից մեկի պատճառն Իրանի իսլամական խորհրդարանում քննարկվող օրինագիծն էր՝ օգտատերերի շահերի պաշտպանության վերաբերյալ: Դա այն դեպքում, երբ նույն մեդիան դրական գնահատեց Ֆրանսիայի վերջին քայլը՝ որոշակի սահմանափակումներ կիրառելու սոցցանցերի օգտատերերի նկատմամբ:
Ֆրանսիայի կառավարությունը վերջերս կիրառեց ԵՄ ամենահակաահաբեկչական սահմանափակումներից մեկը, որի արդյունքում լայնածավալ վերահսկողություն է իրականացվում համացանցի օգտատերերի նկատմամբ:
Հուլիսի 30-ին Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը հաստատեց այդ օրենքը, որը ավելի վաղ հաստատվել էր Ազգային ժողովում: Օրենքը նախատեսում է համակարգչային ալգորիթմների կիրառում, որոնք թույլ կտան հասկանալ, թե որ օգտատերերն են կիսվում ահաբեկչություն քարոզող նյութերով: Ֆրանսիան այսպիսով փորձում է դիմակայել սոցցանցերում ահաբեկչության տարածմանը: Նպատակն այն է, որ անվտանգության ուժերը կարողանան ավելի հստակ քայլեր իրականացնել ծայրահեղականների դեմ պայքարում: Երբ օգտատերը կիսվում է նյութով, անվտանգության ուժերը ստանում են նրա տվյալները: Եվ եթե պարզվում է, որ օգտատերը ծայրահեղական է, նրա նկատմամբ կիրառվում են համապատասխան միջոցներ: Ֆրանսիան հայտարարել է, որ այդ քայլով նպատակ ունի կանխել ահաբեկչական նոր սպառնալիքները:
2015թ․-ից սկսած, երբ ֆրանսիայում ահաբեկչական գործողությունների թիվն աճեց, այդ երկրում ընդունվել են հակաահաբեկաչական բազմաթիվ օրենքներ: Նոր օրենքի համաձայն, ինտերնետում օգտատերերի նկատմամբ վերահսկողությունը մեծանում է և վերոնշյալ անձանց նկատմամբ կարող են կիրառվել տարբեր պատիժներ, այդ թվում՝ տնային կալանք կամ քաղաքացիությունից զրկել:
Ըստ այս օրենքի, ֆրանսիացիները, որոնք կդատապարտվեն, բանտից դուրս գալուց հետո կշարունակեն մնալ վերահսկողության տակ: Քննադատները հայտարարում են, որ այս օրենքը մեծացնում է քաղաքացիների նկատմամբ վերահսկողությունն ու խաթարում մարդկանց կյանքը:
Ֆրանսիայի ձախամետ կուսակցությունից պատգամավոր Օգո Բեռնալիսիսն այս կապակցությամբ ասում է. «Pegasus-ի խայտառակությունը (Իսրայելի արտադրած լրտեսական ծրագիր) ցույց տվեց, թե այդ տեխնոլոգիան ինչպես կարելի է չարաշահել»:
Միևնույն ժամանակ, Արևմուտքը հակաքարոզչություն է սկսել Իրանի խորհրդարանում քննարկվող օրենքի նկատմամբ: Օրենքը կոչվում է. «Համացանցի օգտատերերի պաշտպանություն և հիմնական ծառայությունների մատուցում»: Օրենքը նպատակ ունի կարգապահություն հաստատել վիրտուալ միջավայրում, որպեսզի հնարավոր լինի վերահսկել խախտումները և թույլ չտալ, որպեսզի համացանցում տեղի ունենան չարաշահումներ: Իրանի իսլամական խորհրդարանը նախագիծը հաստատել է հուլիսի 28-ին: Իրանի պաշտոնյաները սոցիալական որոշ ցանցերի՝ Instagram-ի և WhatsApp-ի ղեկավարներից պահանջել են Իրանում ներկայացուցչություն բացել: Իրանցի պաշտոնյաներն ավելի վաղ Telegram ընկերությունից նույնպես պահանջել էին իր սերվերները տեղափոխել Իրան, որպեսզի այս ցանցում հրապարակված բովանդակությունը հասանելի լինի Իրանին: Նախագծի հեղինակներից Ռուհոլլա Մոմենը հայտարարել է. «Քանի որ Instagram-ն օգտվում է իրանցիների ներկայությունից, հետևաբար չի ցանկանում աշխատանքի թույլտվություն ստանալ: Սակայն եթե սոցիալական ցանցը կորցնի իրանցի օգտատերերին, կփորձի ստանալ այդ իրավունքը»:
Իհարկե այս նախագիծն Իրանում նույնպես ունեցել է կողմ և դեմ կարծիքներ: Իսկ պարսկալեզու որոշ լրատվամիջոցներ արտասահմանում փորձել են օգտատերերի համար սարսափելի իրավիճակ ստեղծել և անհիմն վերլուծություններով նրանց տագնապի մատնել: Իսկ միջազգային որոշ կազմակերպություններ, ինչպես՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այս օրենքը որակել են որպես թվային խտրություն՝ ժողովրդի գիտակցության դեմ և Չինաստանի ցենզուրայի փորձից օգտվելու քայլ:
Նախագծին կողմ քվեարկած պատգամավոր Ռեզա Թաղիփուրը հայտարարել է. «Ոմանք ասում են, որ այս նախագծով ոտնահարում են օգտատերերի իրավունքները և Google-ը և Instagram-ն առաջիկայում փակվելու են: Նման հայտարարություններն անհիմն են, քանի որ մինչև Իրանում այլ բան չստեղծվի, դրանք աշխատեու են»:
BBC-ն հայտարարել է, որ քննադատների համոզմամբ, նախագծի անունը հակասում է դրա բովանդակությանը և օգտատերերը չեն կարող ազատորեն օգտվել սոցցանցերից: Հեռուստաընկերությունը հավելել է, որ այն օգտատերերը, որոնք Instagram-ի միջոցով փոքրիկ բիզնես էջ են վարում, մեծ վնասներ են կրելու: Դա այն դեպքում, երբ խորհրդարանի մշակութային հանձնաժողովի խոսնակ Մաջիդ Նասիրային հայտարարել է, որ նոր նախագիծը 70 տոկոս փոփոխություն է կրել և ներկա օրինակն ընդհանրապես ֆիլտրացման մասին չի խոսում: Նրա խոսքերով, նոր օրինագիծը նպատակ ունի կարգի բերել վիրտուալ միջավայրը և մատուցել նոր ծառայություններ: Այլ լրատվական ծառայություններ պարսկերեն լեզվով, այդ թվում Ամերիկայի, Գերմանիայի, Ֆրանսիայի պարսկերեն ձայնը նույն կերպ են ներկայացրել իրականությունը, փորձելով Իրանի ներսում բացասական վերաբերմունք ստեղծել այս նախագծի նկատմամբ: Հարց է ծագում, թե ինչո՞ւ են այս լրատվամիջոցները նույն դիրքորոշումը կիրառել: Դա այն դեպքում, երբ Ֆրանսիայի նկատմամբ, որն իրեն մարդու ազատությունների ջատագով է համարում, և որը հաստատել է նախագիծ, որով վերահսկում է օգտատերերին, վերաբերմունքը դրական է: Սա ցույց է տալիս, որ արևմտյան ԶԼՄ-ներն Իրանի նկատմամբ վարում են երկակի քաղաքականություն, փորձելով Իրանից բացասական պատկեր ներկայացնել: Եվ հիմա, նրանք թիրախավորել են Իրանի խորհրդարանի նոր նախագիծը: