ԱՄՆ-ի միջամտություններն Իրանում՝ 1949-ի մարտից մինչև 2022-ի աշուն
ԱՄՆ-ի հակաիրանական գործողությունների շարունակությունը 2022թ աշնանը տեղի ունեցած կարևոր իրադարձություններից էր: Այս ծրագրում կխոսենք Իրանի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունների մասին:
Հաղորդավար
Իրան-ԱՄՆ հարաբերությունները մշտապես ուղեկցվել են վայրիվերումներով: Որոշ վերլուծաբաններ փորձում են տարածել այն միտքը, թե Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամությունը սկսվել է իսլամական հեղափոխությունից հետո: Սակայն պատմական իրադարձությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքը առաջացել է հեղափոխությունից առաջ:
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասում է. «Ամերիկացիները և որոշ շրջանակներ խեղաթյուրում են պատմակլան փաստերը: Իմ նախագահության շրջանում, երբ մեկնել էի ՄԱԿ, ամերիկացի հայտնի լրագրողը հարցազրույց վերցրեց ինձնից, որի ժամանակ նա նշեց, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև թշնամությունը սկսվեց այն ժամանակ, երբ իրանցի ուսանողները գրավեցին Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը: Սա իրականության խեղաթյուրում է:
Երկու երկրների միջև տարաձայնությունները սկսվեցին 1953 թ հուլիսյան հեղաշրջումից հետո»:
Իրան-ԱՄՆ հարաբերությունների վերջին 100 տարվա պատմությունը վկայում է, որ տարբեր ժամանակաշրջաններում երկու երկրներն ունեցել են տարբեր հարաբերություններ: Որպես օրինակ, Մուհամմադ Ռեզա շահի օրոք, Իրանն ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն էր, իսկ իսլամական հեղափոխության շրջանում՝ այդ երկրի քաղաքականության գլխավոր հակառակորդը: Չնայած այսօր Իրանն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում երկու մոտեցում է կիրառել, սակայն ԱՄՆ-ի կիրառած առճակատման և համագործակցության քաղաքականությունները նման են եղել իրար:
Իրականում, ինչպես Փահլավիի ժամանակաշրջանում, այնպես էլ Իսլամական հեղափոխության ժամանակ, ԱՄՆ-ն վարում էր Իրանի ներքին գործերին միջամտելու քաղաքականություն, որը շարունակում է մինչ օրս:
Հաղորդավար
Նախահեղափոխական շրջան
Նախահեղափոխական շրջանում ԱՄՆ-ն բազմաթիվ դեպքերում միջամտել է Իրանի ներքին գործերին, որոնցից երկուսի մասին կխոսենք այս հաղորդման շրջանակում:
Առաջինը 1953 հուլիսյան հեղաշրջումն էր: 50-ականների իրադարձությունները վկայում են երկու երկրների հարաբերությունների արմատական փոփոխության և Իրանի ներքին գործերին միջամտելու ԱՄՆ-ի քաղաքականության մեկնարկի մասին: 1953թ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Ֆոսթեր Դալլասը հայտարարեց Արևմտյան Ասիայում տեղի ունենալիք կարևոր իրադարձությունների մասին:
Նույն թվականին, պատասխանելով օգնության մասին Իրանի կառավարության խնդրանքին, գեներալ Էյզենհաուերը հայտարարեց. «Քանի որ Իրանի կառավարությունն ի վիճակի է վաճառել իր նավթը, ամերիկյան կառավարությունը ֆինանսական օգնություն չի ցուցաբերի Թեհրանին։ Բացի այդ, քանի դեռ չկա Բրիտանիայի կառավարության համաձայնությունը, Վաշինգտոնը ձեռնպահ կմնա իրանական նավթը գնելուց»։
Ավելի ուշ, ամերիկացի 53 աշխատակիցներ լքեցին Թեհրանը, իսկ դրան զուգահեռ, մարդասիրական օգնության անվան տակ, Իրան բերվեց զենք, որը նախատեսված էր հեղաշրջում կազմակերպելու համար: ԱՄՆ-ի անմիջական միջամտությամբ իրականացված հեղաշրջման արդյունքում, Մոհամմադ Մոսադդեղը հեռացավ պաշտոնից, գեներալ-մայոր Զահեդին դարձավ վարչապետ, իսկ Մոհամմադ Ռեզա Փահլավին վերադարձավ Իրան: Այս հեղաշրջումն Իրանի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության ամենափայլուն օրինակն էր:
Երկրորդ դեպքը, որի մասին խոսելու ենք, Իրանի ազգային անվտանգության կազմակերպության՝ ՍԱՎԱԿ-ի ձևավորման և ամրապնդման գործում ԱՄՆ-ի դերակատարությունն էր: 1953թ հեղաշրջումից հետո ամերիկյան բանակի գնդապետը, որը մի քանի տարի աշխատել էր ԿՀՎ-ում, ռազմական կցորդի անվան տակ ուղարկվեց Իրան։
Նրա առաքելությունն էր կազմակերպել և ղեկավարել Թեհրանի նահանգապետարանի վերահսկողության ներքո ձևավորված հետախուզական ստորաբաժանումը, որի ղեկավարն էր Թիմուր Բախտիարին: Ամերիկացի գնդապետը վարժանքներ էր տալիս և ուղղորդում այս կազմակերպության անդամներին՝ հետախուզական մարտավարության, հարցաքննության, հանցագործներին հետապնդելու և այլ հարցերում: Ստորաբաժանման հիմնական խնդիրն էր բացահայտել և չեզոքացնել շահին և նրա կառավարությանը սպառնացող բոլոր սպառնալիքները:
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, երբ իրանցի ուսանողները գրավեցին Թեհրանում ԱՄՆ դեպսանատունը, բացահայտվեց ԿՀՎ-ի և ՍԱՎԱԿ-ի կապը և Իրանի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունը:
Հաղորդավար
Հետհեղափոխական շրջան
Իրանի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության գագաթնակետը գրանցվեց իսլամական հեղափոխության հաղթանակից հետո: Վստահաբար կարելի է ասել, որ վերջին 44 տարիների ընթացքում, ԱՄՆ-ն 7 օր և 24 ժամ զբաղված է եղել ԻԻՀ ներքին գործերին միջամտությունների ծրագրմամբ: Այդ միջամտությունները ներառել են լրտեսություն, ընդդիմադիրներին վարժանքներ փոխանցելու միջոցով առաջնորդների պատրաստում, ճանաչողական պատերազմ, տնտեսական ճնշում, ուղղակի ռազմական հարձակում, անուղղակի ռազմական և ահաբեկչական գործողություններ, քաղաքական և դիվանագիտական ճնշումներ բանակցությունների և միջազգային կառույցների միջոցով և այլն։
1. Ռազմական հարձակում Իրանի վրա
Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավումից հետո, Վաշինգտոնը 1959թ իրականացրեց Թաբասի ռազմական հարձակումը՝ ամերիկացի պատանդներին ազատելու նպատակով: Սակայն գործողությունը ձախողվեց, ինչի արդյունքում ԱՄՆ-ի հեղինակությունը թուլացավ:
2. Նուժեի հեղաշրջումը
Թաբաս անապատում ձախողված գործողությունից հետո, Սպիտակ տունը սկսեց ծրագրել դիվերսիոն գործողություններ՝ Նուժեի հեղաշրջումը կազմակերպելու նպատակով: Սակայն հեղաշրջումը ձախողվեց: Իսկ ԱՄՆ-ն խոշոր ծախսեր էր կատարել այդ ծրագրի համար:
3. Իրաքին դրդելը՝ հարձակվել Իրանի վրա
Նուժեի հեղաշրջման ձախողումից հետո, ԱՄՆ-ն սկսեց Իրաքի բռնապետ Սադդամին դրդել հարձակվել Իրանի վրա: ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Բժեզինսկին 80-ականների սկզբին մի քանի գաղտնի այց կատարեց Բաղդադ՝ որպեսզի Իրաքին նախապատրաստի պատերազմի համար:
Շահի տապալումից հետո Իրաքը սկսեց հետաքրքրություն ցուցաբերել տարածաշրջանի ժանդարմի՝ ԱՄՆ-ի դերի նկատմամբ ու 1980թ լայնածավալ հարձակում սկսեց Իրանի դեմ: ԱՄՆ-ն այդ հարձակման ժամանակ աջակցեց Սադդամին: Պատերազմը տևեց ութը տարի, դառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենաերկար պատերազմը:
4. Ամերիկացիների ուղղակի մասնակցությունն Իրան-Իրաք պատերազմին, Պարսից ծոցում
Պատերազմում աջակցելով Իրաքի բաասական ռեժիմին, ամերիկացիները զերծ չմնացին Իրանի ժողովրդի դեմ ուղղակի ռազմական միջամտությունից այն ժամանակ, երև Իրանն առավելության էր հասել Իրաքի նկատմամբ: 1987թ ամերիկյան ուղղաթիռները հարձակվեցին Պարսից ծոցի ջրերում պարեկություն կատարող ԻՀՊԿ պարեկային նավերի վրա։ Բացի այդ, պատարդրված պատերազմի ժամանակ ամերիկյան նավերը հարձակում իրականացրեցին«Սահանդ» իրանական ֆրեգատի վրա, ինչպես նաև ամերիկյան Vincennes ռազմանավից հրթիռով խոցեցին Իրանի մարդատար օդանավը:
Հաղորդավար
5. Իրանի հակառակորդներին աջակցելը
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ-ն փորձեց «անջատողական շարժումներ» կազմակերպել Իրանի արևմուտքում, հարավում և հյուսիսում։ ԱՄՆ-ն աջակցում էր նաև «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորմանը, որը 1981թ սկսած զինված հարձակումներ ու ապստամբություններ էր իրականացնում Իրանում: 2018 թվականին Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Փարիզում մասնակցեց այս խմբավորման հանդիպմանը և հրապարակայնորեն հայտարարեց, որ Սուրբ Ծնունդը տոնելու է Թեհրանում։
2022թ աշնանն Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ԱՄՆ-ն լայնածավալ աջակցություն ցուցաբերեց խռովարարներին: Որոշ տվյալներով ՝ ԿՀՎ-ն ուղիղ կապի մեջ է եղել Իրաքի Քուրդիստանի ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ «Քոմելեի» հետ:
6. Տնտեսական ճնշումներ և լայնածավալ պատժամիջոցներ
Իրանի դեմ պատժամիջոցներն ԱՄՆ-ն սկսել է սահմանել 1980թ. սկսած, փորձելով թուլացնել երկրի ֆինասնական համակարգը և մինչ օրս շարունակում է ԻԻՀ տնետսական շրջափակոըւմը:
Միայն ՀԳՀԾ-ի ստրագրումից հետո, Իրանի նկատմամբ կիրառվել է պատժամիջցոցների 1700 փաթեթ: Դրանց նպատակն է փոխել երկրի քաղաքականությունը և թուլացնել Իրանը: Պատժամիջոցների քաղաքականության գագաթնակետը կարելի է համարել 2018թ., երբ ԱՄՆ-ն նպատակ էր սահմանել պատժամիջոցների միջոցով Իրանի նավթի վաճառքի ծավալը հասցնել զրոյի: Իրանի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության ձևերը, ամեն տարի, տարբեր պատրվակներով, փոխվում են:
7. Լայնածավալ ճանաչողական պատերազմ
Իրան-Իրաք պատերազմում Բաղդադին ցուցաբերած ութամյա աջակցության ձախողումից հետո, Վաշինգտոնը հոգեբական ու քարոզչական պատերազմ սկսեց Իրանի դեմ: Այս տարիների ընթացքում ամերիկյան տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում՝ Voice of America-ն, BBC Persian-ը և Iran International-ը, տարբեր անհիմն պնդումներով, որոնց թվում՝ Իրանում «մարդու իրավունքների խախտումը», «Իրանի աջակցությունը ահաբեկչությանը և ահաբեկչական խմբավորումներին», «միջուկային զենք ձեռք բերելու Իրանի ջանքերը», և «Արևմտյան Ասիայում խաղաղության գործընթացին խոչընդոտելը», փորձել են քաղաքական առումով մեկուսացնել Թեհրանին և խոչընդոտել միջուկային տեխնոլոգիաների, հրթիռային և տիեզերական նոր տեխնոլոգիաների ոլորտում երկրի առաջընթացին։ Չնայած այս բոլոր ջանքերը հանդիպել են լուրջ պատնեշի, սակայն դրանք շարունակվում են՞ 2022թ աշնանը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Իրանի դեմ ԱՄՆ-ի վարած ճանաչողական պատերազմն այնքան մեծ էր, որ արաբական-եբրայական-ամերիկյան առանցքի հետ կապված այս լրատվամիջոցների լսարանը կարծեց, թե Իրանը փլուզվել է:
Մահսա Ամինիի մահից հետո Իրանում տեղի ունեցած անկարգությունների միայն առաջին 15 օրվա ընթացքում Իրանի կառավարության մասին 17 հազար կեղծ լուր է հրապարակվել:
Հաղորդավար
Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց մեր հերթական հաղորդումը: