Մուսուլմաններն աշխարհում ահաբեկչության ամենամեծ զոհերը
11-սեպտեմբերյան հարձակումներից ի վեր աշխարհի կողմից մեղադրանքներ են հասցեագրվում մուսուլմաններին: Մարդիկ՝ որոնց մեղքը միայն մուսուլման լինելն է ահաբեկիչ են կոչվում ու իրենք համարվում են ահաբեկչության գլխավոր զոհերը:
Թեև ծայրահեղական խմբակների երևան գալն ու սարսափելի ու անմարդկային ոճրագործությունների իրագործումն այնպիսի անձանց միջոցով ովքեր խորթ են իսլամական ամենատարրական սկզբունքներին ու ուսուցումներին, այսօր իրականացվում են իսլամի անվան ներքո խաթարելու համար խաղաղարար ու մարդկային այս կրոնը, սակայն միջազգային ահաբեկչությունը աշխարհի այլ կետեր է տարածվել Եվրոպայից ու եվրոպացիների բռնարարքների արդյունքում: Վերջին տարիներին ահաբեկչության հարցի իմաստավոր ընդգծումն արևմուտքցիների միջոցով և ցանկացած ահաբեկչական արարք մուսուլմաններին վերագրելը չպիտի պատճառ դառնա որ մարդկանց ուշադրությունը շեղվի մինչև սեպտեմբերի 11-ը տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից: Տարիներ, որոնց ընթացքում վիճակագրական տվյալների համաձայն ահաբեկչական ակտերի թիվը գերազանցել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին հաջորդած դեպքերին: Օրինակ 1968-ի 1992 թվականներին ամեն տարի միջին հաշվով 317 միջազգային ահաբեկչական գործողություններ են իրականացվել: Միայն Եվրոպայում 1950-ից 1991 թվականների կտրվածքում 6151 ահաբեկչական ակտ է իրականացվել:
Մինչև Սառը պատերազմի շրջանը գաղափարական հողի վրա ահաբեկչությունը, որոնք դրսևորվում էին ծայրահեղ աջակողմյան կամ ծայրահեղ ձախակողմյան կաղապարներում, իսկ Սառը պատերազմի շրջանում դրսևորվեց դրամատիրության ու կոմունիզմի անվան ներքո հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր խլեց: Արևմուտքցիների կողմից հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն Նացցիները Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ 1933 թվականից 1954 թվականների ընթացքում իրենց ծայրահեղական գաղափարների տեսակետների համար զոհել են 20 միլիոն մարդու կյանքեր: Դա ի տես այն բանի, որ այդ զոհերի մեկ միլիոնը մինչև 18 տարեկան ու գլխավորապես երեխաներ են եղել:
Բենիտո Մուսելինիի գլխավորած Ֆաշիզմն էլ 300 հազար մարդկային կյանք խլեց: Իսկ Ստալինի գլխավորած կոմունիզմը 20 միլիոն մարդու կյանք զոհեց հանուն իր անմարդկային ցանկությունների: Կապիտալիզմն էլ ԱՄՆ-ի գլխավորությամբ ԿՀՎ-ի պաշտոնյաների միջոցով ահաբեկչական ուղղակի գործողություններով և կամ հակահեղափոխական խմբերին զենք ու վարժություններ տրամադրելով անուղղակի կերպով պաշտպանում է նրանց ահաբեկչական գործողությունները:
Սառը պատերազմի շրջանում էլ ԱՄՆ-ի գլխավորած արևմուտքի ու ԽՍՀՄ-ի գլխավորած արևելքի գերպետությունների հովանավորությամբ աշխարհում ահաբեկչության ու ահաբեկչական գործողությունների հովանավորումը շարունակվում էր ազատության, կոմունիզմի դեմ պայքարի ու աշխատավորական դասակարգի պաշտպանության անվան տակ: Օրինակ Վիետնամի դեմ ԱՄՆ-ի պատերազմը, կամ Աֆղանստանի դեմ ԽՍՀՄ-ի պատերազմները, որոնք հազարավոր անմեղ կանանց ու տղամարդկանց սպանվելու պատճառ դարձան մեկնաբանվում են այս շրջագծում:
Սակայն արևմուտքում ահաբեկչության պաշտպանումը միայն Սառը պատերազմի տարիներով չի սահմանափակվում, այլև Սառը պատերազմն ավարտվելուց հետո էլ Եվրոպայում ու Բալկաններում ազգային հողի վրա ահաբեկչության ականատես ենք եղել: Այս պատերազմի զոհերի գլխավոր մասը կանայք ու երեխաներ են: Այս պատերազմում զոհվեց 300 հազար մարդ և հազարավոր կանայք բռնաբարության ենթարկվեցին: 1995 թվականի հուլիսի 11-ին սերբ բանակը ներխուժելով Սրեբրենիցա քաղաքը կոտորեց այդ քաղաքի 8000 մուսուլմանների: Այս կոտորածն իրականացվեց այն պայմաններում երբ տարածքը անվտանգության գոտի էր հայտարարվել ու վերահսկվում էր միջազգային ուժերի կողմից:
Այս օրերին էլ ահաբեկչության դեմ պայքարի նոր նախագծում և ազատության ու մարդու իրավունքների կարգախոսների կաղապարում բռնարարքների ու կոտորածի են ենթարկվում միլիոնավոր մուսուլմաններ:
Վերջին 10 տարիներին աշխարհի տարբեր կետերում ահաբեկչական հարձակումների վիճակագրական տվյալները վկայում են, որ ահաբեկչական հարձակումների շուրջ 60 տոկոսն իրականացվել են մուսուլմանաբնակ տարածքներում ու զոհերի գրեթե ավելի քան երեք չորրորդը մուսուլմանաբնակ տարածքների բնակիչներ են եղել:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության ու ԱՄՆ-ի Մերիլանդի համալսարանի տեխնոլոգիական կենտրոնի միջոցով կառավարվող Ահաբեկչության ուսումնասիրման ու դրա հանդեպ հակազդեցության ազգային կոնսերցիումի զեկույցներն ու տեղեկությունները ցույց են տալիս վերջին տարիների ընթացքում իրականացված ահաբեկչական գործողությունների ու դրանց զոհերի աշխարհագրական ցրվածությունը: Վիճակագրական տվյալներ ապացուցում են, որ 2015 թվականին թեև ահաբեկչական հարձակումներ են իրականացվել աշխարհի 92 երկրներում, սակայն դրանց ավելի քան 55 տոկոսը կենտրոնացած է եղել Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում, Հնդկաստանում ու Նիգերիայում: Նաև ահաբեկչական հարձակումների հետևանքով մահերի ավելի քան 74 տոկոսը Իրաքում, Աֆղանստանում, Նիգերիայում, Սիրիայում ու Պակիստանում իրականացված ահաբեկչական հարձակումների հետևանքով է տեղի ունեցել: Նույն տարվա ընթացքում ահաբեկչական գործողությունների հետևանքով ամենաշատ մահվան դեպքերն արձանագրվել են Իրաքում՝ 6932 , այնուհետև Աֆղանստանում՝ 5292, Նիգերիայում՝ 4886, Սիրիայում՝ 2748 և Պակիստանում՝ 1081 դեպք: Նիգերիայի դեպքում անհրաժեշտ է նշել, որ մուսուլմանները կազմում են այդ երկրի բնակչության շուրջ կեսը, այդուհանդերձ ահաբեկչական այդ գործողությունների խոշոր մասը Բոքոհարամ խմբի կողմից իրականացվել են այդ երկրի հյուսիսային հիմնականում մուսուլմանաբնակ տարածքներում:
Ուսումնասիրության արդյունքը պարզում է, որ ահաբեկչական գործողությունների ցրվածության տեսակետից աշխարհում ահաբեկչական հարձակումների ավելի քան 63 տոկոսն իրականացվել է Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի, Նիգերիայի, Եգիպտոսի, Բանգլադեշի, Սիրիայի ու Լիբիայի գլխավորապես մուսուլմանաբնակ տարածքներում, իսկ դրանց առավելագույնը 37 տոկոս է բաժին հասնում աշխարհի այլ տարածքներին: Ահաբեկչական գործողությունների ընթացքում զոհերի տեսակետից էլ նրանց ավելի քան 78 տոկոսը բաժին է հասնում Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի, Նիգերիայի, Եգիպտոսի, Բանգլադեշի, Սիրիայի ու Լիբիայի հիմնականում մուսուլմանաբնակ տարածքներին իսկ 22 տոկոսն ՝ աշխարհի այլ կետերին:
Եթե նկատի առնենք վիրավորներին կրկին նրանց ավելի քան 77 տոկոսը հիմնականում մուսուլմանբնակ տարածքների ու երկրների, այդ թվում Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի, Նիգերիայի, Եգիպտոսի, Բանգլադեշի, Սիրիայի ու Լիբիայի բնակիչներ են մինչդեռ նրանց միայն շուրջ 23 տոկոսը բնակվում է աշխարհի այլ կետերում:
Զեկույցները վկայում են, որ թեև 2014 թվականին ահաբեկչական հարձակումներ են իրականացվել 95 երկրներում, սակայն դրանց ավելի քան 60 տոկոսը բաժին է հասնում հինգ երկրների՝ Իրաքին, Պակիստանին, Աֆղանստանին, Հնդկաստանին ու Նիգերիային: Նաև ահաբեկչական հարձակումների հետևանքով մահերի ավելի քան 78 տոկոսը պատկանում են հինգ երկրների՝ Իրաքին, Նիգերիային, Աֆղանստանին, Պակիստանին ու Սիրիային: Այդ տարվա ընթացքում ահաբեկչական հարձակումների հետևանքով ամենաշատը զոհվել են Իրաքի քաղաքացիները՝ 9929 հոգի, այնուհետև Նիգերիայի քաղաքացիները՝ 7152 հոգի, Աֆղանստանի քաղաքացիները՝ 4505 հոգի, Պակիստանի քաղաքացիները՝ 1757 հոգի և Սիրիայի քաղաքացիները՝ 1698 հոգի:
Ահաբեկչական հարձակումների վայրի ցրվածության մասին ուսումնասիրության արդյունքները պարզում են, որ աշխարհում ահաբեկչական գործողությունների ավելի քան 57 տոկոսն իրականացվել է հիմնականում մուսուլմանաբնակ տարածքներ ու երկրներ համարվող Իրաքում, Պակիստանում, Աֆղանստանում, Նիգերիայում ու Սիրիայում և դրանց միայն 43 տոկոսն այլ տարածքներին բաժին է հասել: Ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհերի տեսակետից էլ զոհերի ավելի քան 77 տոկոսը հիմնականում մուսուլմանաբնակ տարածքներ ու երկրներ համարվող Իրաքից, Պակիստանից, Աֆղանստանից, Նիգերիայից ու Սիրիայից և նրան առավելագույնը 23 տոկոսը աշխարհի այլ տարածքների բնակիչներ են եղել: Վիրավորների պարագային էլ նրանց ավելի քան 75 տոկոսը գլխավորապես մուսուլմանաբնակ տարածքներ ու երկրներ համարվող Իրաքի, Պակիստանի, Աֆղանստանի, Նիգերիայի ու Սիրիայի, իսկ շուրջ 25 տոկոսն այլ տարածքների քաղաքացիներ են եղել:
Վիճակագրական տվյալները պարզում են, որ 2013 թվականին էլ ահաբեկչական հարձակումների՝ 57, զոհերի՝ 66 և վիրավորների՝ 75 տոկոսը պատկանում են Իրաքին, Պակիստանին ու Աֆղանստանին: Այդ տարվա ընթացքում ահաբեկչական հարձակումների զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Իրաքում՝ 6378 հոգի, Աֆղանստանում՝ 3111 հոգի և Պակիստանում ՝ 2315 հոգի: Նաև ուսումնասիրության արդյունքները պարզել են, որ ահաբեկչական գործողությունների վայրի ցրվածության տեսակետից դրանց ավելի քան 67 տոկոսը հիմնականում մուսուլմանաբնակ տարածքներ ու երկրներ Իրաքում, Պակիստանում, Աֆղանստանում, Նիգերիայում, Եմենում, Սիրիայում ու Սոմալիում է տեղի ունեցել ու միայն շուրջ33 տոկոսը բաժին է հասել աշխարհի այլ կետերին:
Ահաբեկչական գործողությունների ընթացքում զոհվածների տեսակետից էլ զոհերի ավելի քան 86 տոկոսը հիմնականում Իրաքի, Աֆղանստանի, Նիգերիայի, Եմենի, Սիրիայի ու Սոմալիի մուսուլմանաբնակ տարածքներից են և նրանցից միայն 14 տոկոսն են աշխարհի այլ տարածքներից եղել: Եթե ուշադրություն դարձնենք աշխարհի մասշտաբով ահաբեկչական գործողությունների ընթացքում վիրավորվածներին, նրանց ավելի քան 82 տոկոսը եղել են հիմնականում Իրաքի, Պակիստանի, Աֆղանստանի, Նիգերիայի, Եմենի, Սիրիայի ու Սոմալիի նման մուսուլմանաբնակ տարածքներից ու նրանց միայն 17 տոկոսը աշխարհի այլ տարածքներից են:
ԱՄՆ-ի հակաահաբեկչական միջազգային կենտրոնի զեկույցը վկայում է այն մասին, որ 2007-ից 2011 թվականների կտրվածքում ահաբեկչական հարձակումների զոհերի ավելի քան 80 տոկոսը մուսուլմաններ են եղել: Այս հաղորդման համաձայն 2012 թվականին ասված է. «Եթե կրոնական պատկանելիությունը նկատի ունենանք վերջին հինգ տարիների ընթացքում ահաբեկչության զոհերի 82-ից 97 տոկոսը մուսուլմաններ են եղել»:
2009 թվականին ԱՄՆ-ի «Վեսթփոյնթ» զինվորական ակադեմիայում տեղակայված ԱՄՆ-ի հակաահաբեկչական ազգային կենտրոնի զեկույցում ասված է, որ ոչ-մուսուլմանների համեմատությամբ մուսուլմանները ավելի քան 7 անգամով ավելի շատ են Ալղաիդայի հարձակման զոհ դարձել: Բացի այդ ՄԱԿ-ը 2014 թվականին զեկուցեց, որ մուսուլմաններն Իրաքում ԻԼԻՊ-ի գլխավոր զոհերն են եղել:
2013 թվականին ԱՄՆ-ի Մերիլանդի համալսարանում «Ահաբեկչության մասին ուսումնասիրությունների ազգային կոնսերցիում»-ը և «Ահաբեկչության համաշխարհային տվյալների կենտրոն»-ը հանդես գալով համատեղ զեկույցով հայտարարեցին, որ 2004-ից 2013 թվականների կտրվածքում ահաբեկչական հարձակումների շուրջ կեսը և ահաբեկչական գործողությունների զոհերի 60 տոկոսը եղել են Իրաքում, Աֆղանստանում ու Պակիստանում՝ երեք երկրներ, որոնց բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են:
Ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ համաշխարհային ԶԼՄ-ներում երբ խոսք է գնում ահաբեկչության մասին, մուսուլման բառը բազմիցս դրվում է դրա կողքին, ասես անմեղ մարդկանց կոտորածն ու իրականացված ոճրագործությունը նկատի առնելու փոխարեն կարևորություն են ստանում դրանց հեղինակների կրոնն ու դավանանքը: Բայց հետաքրքիր կետն այն է, որ աշխարհում ահաբեկչության զոհերի գլխավոր մասը մուսուլմաններ են: