Օգոստոս 29, 2016 16:11 Asia/Tehran

Ունենալով ավելի քան 17 հազար ահաբեկչության զոհ ԻԻՀ-ն կենդանի ապացույցն է Իսլամական հեղափոխության հաղթանակից առայսօր մարդկային իրավունքների հավակնորդների կողմից կուլիսներում ծրագրված դաժան հանցագործությունների:

 

Ահաբեկչության չար ու մարդկային արժեքների դեմ երևույթը համարվում է մարդկային հասարակության գերխնդիրը և ժողովուրդների իրավունքների  ուղղված ամենավտանգավոր սպառնալիքներից մեկը , ինչը պատմության ընթացքում՝ մասնավորապես վերջին հարյուրամյակին, աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված կարևորագույն սպառնալիքների արմատն է եղել: Փաստորեն, աշխարհում պատերազմի, արյունահեղության և աղքատության մեջ տառապող մեծ թվով ժողովուրդներ ու երկրներ բռնատիրական ու ահաբեկչական մտադրությունների են ենթարկվում: Այնպես որ համաշխարհային կայսերապաշտությունը ոչ միայն չի հակազդել Միջին Արևելքում ու Աֆրիկայի հյուսիսային շրջաններում մեծ ծավալներով իրականացվող ահաբեկչական գործողություններին, այլև տարբեր այդ թվում՝ նյութական ու ոչ նյութական միջոցներով հովանավորել է դրանց:

 

Ահաբեկչություն

ԻԻՀ-ի օրացույցում շահրիվար ամսի 8-ը համընկնում է Մոնաֆեղին խմբի ահաբեկիչների ձեռքով Իրանի ժամանակի վարչապետի գրասենյակի պայթեցմանը և իսլամական հեղափոխության երկու կարկառուն դեմքերի՝ ժամանակի նախագահ Ռաջայիի, վարչապետ Բահոնարի և նրանց մի խումբ ընկերների նահատակության: Այդ օրն իրանական օրացույցում կոչվել է «Ահաբեկչության դեմ պայքարի օր»:

 

Նահատակներ Ռաջայի և Բահոնար

Երկրի ահաբեկչության զոհերի համապարփակ գրքում զետեղված տվյալների համաձայն, ԻԻՀ-ն ահաբեկչական տարբեր խմբերին դիմակայելու ընթացքում կորցրել է իր ավելի քան 17 հազար քաղաքացիներին ու քաղաքական գործիչներին, որոնց ավելի քան 12 հազարը նահատակվել են «Մուջահեդին Խալղ» կոչվող Մոնաֆեղին ահաբեկչական խմբի կողմից և մյուսները հեղափոխության թշնամիների վարձկան այդ թվում՝ Ֆորղան, Քոմալա, Դեմոկրատ, Աշրար, Փեժաք, Ջոնդոլլա (Աբդոլմալեք Ռիգի), Արաբ ժողովուրդ, Բալուչ ժողովուրդ և Թոնդար ահաբեկչական խմբերի ձեռքով:

 

Մոնաֆեղին ահաբեկչական խմբակ

Տվյալների համաձայն, ավելի քան 5 հազար իրանցիներ անձնուրացության աստիճանի են արժանացել ահաբեկիչների տմարդի ահաբեկչական քայլերի հետևանքով, այդ թվից 4 հազարի հեղինակը մոնաֆեղին խմբավորումն է:

ԻԻՀ-ի սրբազան համակարգին ընդդիմացող կառավարությունների կողմից հովանավորվող Մոնաֆեղին ահաբեկչական խումբը Իսլամական հեղափոխության արևածագից առայսօր ահաբեկչական բազմաթիվ եղանակներով կամեցել է ֆիզիկապես վերացնել համակարգի գործունյա անհատականություններին, որպեսզի համակարգի հիմքում լուրջ բացեր առաջացնելով հարվածի ԻԻՀ-ին:

 

Մոնաֆեղները կենդանի թաղում են մանկանը

Մեհրաբի նահատակները, Թիր ամսի 7-ի և Շահրիվար ամսի 8-ի նահատակները, Լաջվարդիի, Ղարանիի և Սայյադ Շիրազիի պես նահատակները և վերջերս միջուկային ոլորտի նահատակ գիտնականները այն անձանց շարքում են, ովքեր Մոնաֆեղին խմբի գործողությունների զոհ են դարձել:

 

Image Caption

Սակայն ահաբեկչությունները չսահմանափակվեցին միայն սովորական քաղաքացիների ու դիվանագետների սպանությամբ, այլև մուտք գործեցին ահաբեկչական գործողություններ նոր փուլ: Նրանք իրենց ահաբեկչական գործողությունների թիրախ դարձրին միջուկային  ոլորտի գիտնականներին: Տարբեր ոլորտներում Իրանի առաջադիմությունները փակուղու առջև էին կանգնեցրել Իրանի թշնամիներին: Հեղափոխության հաղթանակի առաջին իսկ օրերի նման նրանք սկսեցին սպանել իրանցի գիտնականներին ու մտավորականներին հատկապես ա.հ. 1388-1390 թթ.:

Իրանցի գիտնականների սպանությունն ահաբեկչական գործողությունների նոր ռազմավարություն էր, որ մեկնարկեց ֆիզիկայի բարձրակարգ դասախոս դոկտ. Մասուդ Ալիմոհամմեդիի սպանությամբ՝ Սիոնիստական լրտեսական կազմակերպություն՝ ՄՈՍԱԴ-ի հետ կապված ահաբեկիչ Մաջիդ Ջամալի Ֆաշի ձեռքով: Շարունակվելով սպանությունների այդ ընթացքը զոհվեցին՝ Դոկտ. Մաջիդ Շահրիարին ու դոկտ. Ֆերեյդուն Աբբասի Դովանին, դրանից հետո Դարյուշ Ռեզայինեժադը և վերջում Մոստաֆա Ահմադի Ռոշանը:

 

Դարյուշ Ռեզայինեժադ

Իրանցի գիտնականների սպանության նախագծի մեկնարկը տրվեց ՄՈՍԱԴ-ի և ԱՄՆ ԿՀՎ-ի կողմից, քանի որ նրանց համոզմամբ՝ շրջափակումների մեթոդով միջուկային դիրքորոշումից ԻԻՀ-ին հետ մղելու համար ժամանակ է հարկավոր և կարճ ժամանակի ընթացքում այդ հատուկ ազդեցություն չի ունենալու և նույնիսկ կարող է հանգել նավթի գնաճին, ինչը վնասելու է հենց իրենց:

 

Նահատակ Շահրիարի

Այն բանից հետո, երբ միջուկային ոլորտում Իրանի առաջադիմության արագությունը գերազանցեց նրանց կողմից կիրառված դաժան շրջափակումների ազդեցության արագությանը, հիշյալ կազմակերպությունները դիմեցին իրանցի գիտնականների սպանության քայլին, որպեսզի իբր այդ քայլով կարողանան խոչընդոտել միջուկային ոլորտում Իրանի առաջադիմության ուղին: Սակայն ԻԻՀ-ի միջուկային ձեռքբերումները պարզեցին, որ նրանց ծրագրերը հոդս են ցնդել:

 

Նահատակ Ահմեդի Ռոշան

Որպես ահաբեկչության հետևանքով բազում զոհեր ունեցող երկիր,ահաբեկչությունը ծանոթ բառ է համարվում ԻԻՀ-ի համար: Ունենալով  ավելի քան 17 հազար ահաբեկչության զոհ ԻԻՀ-ն կենդանի ապացույցն է Իսլամական հեղափոխության հաղթանակից առայսօր մարդկային իրավունքների հավակնորդների կողմից կուլիսներում ծրագրված դաժան հանցագործությունների: Այդ առումով, ԻԻՀ-ն հեղափոխության հաղթանակից հետո՝ անցնող 35 տարիների ընթացքում ահաբեկչության զոհ դարձած ամենամեծ երկրներից և ավելի ճիշտ «Աշխարհում ահաբեկչության ամենամեծ զոհն է», որ իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին իսկ օրերից ահաբեկչական տարբեր հարձակումների թիրախ է եղել, որի վառ ապացույցը ավելի քան 17 հազար ահաբեկչության զոհերի առկայությունն է:

 

 

Իրանը ահաբեկչության զոհ

Իրանը շարունակ ահաբեկչական հարձակումների թիրախ է դարձել ու երբեք ահաբեկիչների շարքում չի եղել ու միշտ պայքարել է ահաբեկչության դեմ:

 Իրանը և ահաբեկչության դեմ պայքարը

Աշխարհի պատմության ամենամեծ ոճրագործություններից ու ԱՄՆ-ի ահաբեկչական գործողություններից մեկը Պարսից Ծոցի օդային սահմանում այդ երկրի կողմից 300 ուղևորներով իրանական մարդատար Էյրբաս ինքնաթիռի խոցվելն է եղել: Ամենայն անամոթությամբ ԱՄՆ-ն արժանավորության մեդալ շնորհեց այդ ահռելի ոճրագործությունը կատարողին:

 

ԱՄՆ-ի կողմից Իրանական Էյրբաս ինքնթիռի խոցվելը

Այժմյան աշխարհում, չնայած որ ծայրահեղական խմբերը իսլամի անվան տակ Միջին Արևելքում և տարբեր վայրերում ահաբեկչական գործողություններ են իրականացնում անմեղ մարդկանց նկատմամբ, սակայն իրականությունն այն է որ մուսուլամնները իրենք ահաբեկչության ամենամեծ զոհերն են: Մուսուլմանները մի կողմից Միջին Արևելքում ու Աֆրիկյան երկրներում վայրագ հարձակումների զոհ են դառնում և մյուս կողմից էլ ենթարկվում են ԱՄՆ-ի ցեղապաշտ ու ծայրահեղական խմբերի հարձակումներին: Նրանք ահաբեկչի պիտակ են ստանում միայն մուսուլման լինելու մեղադրանքով և ենթարկվում են իսլամաֆոբիայի ու խտրականության ալիքների ազդեցությանը:

 

Արևմտյան երկրներում մուսուլմանների դեմ խտրականությունը

Այս մեղադրանքները այն դեպքում է ուղղվում մուսուլմաններին, երբ իսկական իսլամը հիմնված է սիրո, ջերմության, քարասրտությունից խուսափելու և ներողամտության վրա: Այս կրոնը երբեք չի հաստատում առանց դատավարության ու դատավճռի գաղտնի սպանությունները: Իրավացի դատից բացի, փաստորեն իսլամը դեմ է ցանկացած մարդու սպանությանը: Աբու Սաբահ Քանանին Իմամ Ջաաֆար Սադեղին ասում է.«Համադանցի թայֆային պատկանող իմ հարևաններից մեկը հայհոյում է Ալի Էմիրապետին: Արդյոք արտոնում եք սպանեմ նրան»: Իմամը պատասխանում է.«Իսլամը արգելել է սպանությունը»:

 

Իսլամը խաղաղության ու բարեկամության կրոն

Հետաքրքիր է իմանալ, որ մեր օրերում, Արևմտյան ԶԼՄ-ներում ահաբեկչություն է կոչվում յուրաքանչյուր անձի կամ խմբի կողմից բռնարարքները և հաշվի չեն առնվում գաղափարական արմատներն ու նպատակները: Մի քաղաքական մեկնաբանությամբ կարելի է ասել, որ արևմտամետները ահաբեկչական են համարում այն գործողությունները, որ Իրաքի, Պաղեստինի և Աֆղանստանի ժողովուրդների նման մարտիկներ ու բռնահարվածներ՝ կատարում են իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու և ազատություն ձեռք բերելու համար: Մինչդեռ նրանց քայլը մի տեսակ օրինական պաշտպանական ակտ է, որ կատարվում է յուրահատուկ պայմաններում, սահմանափակ հնարավորություններով՝ թշնամիներին կասեցնելու, բռնապետներից ու օկուպանտներից ազատվելու համար, ինչին արևմուտքցիները ահաբեկչություն են կոչում: Սակայն տարածաշրջանի ամենամեծ ահաբեկչական կառավարությունը այսինքն Սիոնիստական ռեժիմը հովանավորվելով Արևմուտքի կողմից սպանում է կանանց, երեխաներին ու անմեղ քաղաքացիներին:

 

Սիոնիստական Ռեժիմի ոճրագործությունները

 

Արևմուտքի երիտասարդներին հղած երկրորդ նամակում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին գրել էր.«Պաղեստինի բռնահարված ժողովրդի նկատմամբ ավելի քան 60 տարի է, ինչ իրագործվում է  ահաբեկչության վատթարագույն տեսակը: Եթե Եվրոպայի ժողովուրդները ներկայումս մի քանի օր է ինչ ապաստանում են իրենց բնակարաններում և  խուսափում են ներկայություն ունենալ բազմամարդ  կենտրոններում  ու շրջանակներում , պաղեստինյան յուրաքանչյուր ընտանիք տասնյակ տարիներ է,որ իր տան մեջ անգամ ապահովություն չունի,քանզի ամենուրեք Սիոնիստական ռեժիմի կողմից իրականանում են  ավերածություններ ու սպանություններ:Այսօր  դաժանության ու անգթության առումով, ինչպիսի բռնություն կարելի է համեմատել Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող քաղաքավանաշինության հետ: Այդ  ռեժիմը ,որ երբեք  իր ազդեցիկ դաշնակիցների կամ առերևույթ միջազգային անկախ կառույցների  կողմից լրջորեն ու ազդեցիկ կերպով չի պախարակվել, ամեն օր ավերում է պաղեստինցիների բնակարանները , այգիներն ու ագարակները , նրանց թույլ չտալով նույնիսկ իրենց տան իրերն ու կահկարասիները   կամ  գյուղատնտեսական բերքը հավաքեն: Եվ այս բոլորը տեղի են ունենում կանանց ու երեխաների արտասվալի ու սարսափահար աչքերի  առջև: Նրանք ականատես են լինում իրենց ընտանիքի անդամների ծեծ ու ջարդին  և նրանց խոշտանգումներին»:

 

Պիտակ