Սաուդացի իշխանավորները բռնապետների անիծյալ ծառը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i34282-Սաուդացի_իշխանավորները_բռնապետների_անիծյալ_ծառը
Իսլամ աշխարհն, այդ թվում մուսուլման պետություններն ու ժողովուրդները պիտի ճանաչեն սաուդացի իշխանավորներին և լավապես ըմբռնեն նրանց վիրավորող, անհավատ, կախյալ ու նյութապաշտ էությունը: Իսլամ աշխարհում գործած ոճիրների համար պիտի բռնեն նրանց օձիքը և բարեգութ Արարչի հյուրերի հանդեպ նրանց վերաբերմուքի համար հիմնական լուծում պիտի խորհեն սրբավայրերի կառավարման ու Հաջջի հարցի համար: Այս պարտականության մեջ թերացումը լուրջ բարդությունների առջև կկանգնեցնի իսլամ ժողովրդին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 11, 2016 13:18 Asia/Tehran

Իսլամ աշխարհն, այդ թվում մուսուլման պետություններն ու ժողովուրդները պիտի ճանաչեն սաուդացի իշխանավորներին և լավապես ըմբռնեն նրանց վիրավորող, անհավատ, կախյալ ու նյութապաշտ էությունը: Իսլամ աշխարհում գործած ոճիրների համար պիտի բռնեն նրանց օձիքը և բարեգութ Արարչի հյուրերի հանդեպ նրանց վերաբերմուքի համար հիմնական լուծում պիտի խորհեն սրբավայրերի կառավարման ու Հաջջի հարցի համար: Այս պարտականության մեջ թերացումը լուրջ բարդությունների առջև կկանգնեցնի իսլամ ժողովրդին:

Ամեն տարի, Հաջջի ուխտագնացության սեմին Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին ուղերձ է հղում աշխարհի մուսուլմաններին ու հատկապես ուխտագնացներին: Այս ուղերձը մուսուլմանների համար ուղեգիծ է ներառում և հագեցած է լինում հոգևոր ապրումներով: Սակայն հեղափոխության մեծարգո առաջնորդի այս տարվա ուղերձն այլ երանգ ուներ: Նրա այս տարվա ուղերձը հստակ բացահայտում էր Ալե Սաուդի ոճրագործությունները և նրանց ապաշնորհության փաստը և ընդգծում էր հաջջի ուխտագնացության կառավարման պարտականությունն Ալե Սաուդի իշխանավորներից վերցնելու մուսուլմանների լուրջ պահանջը: Այս ուղերձը նոր խոսք էր պարունակում և արտահայտում էր սրբավայրերին տիրող իրավիճակի կապակցությամբ ՆՎ այաթոլլահ Խամենեիի մեծ մտահոգությունը:

Անցած տարի հենց այս օրերին էր, որ Աստծո տանը երկու մեծ ողբերգություններ պատահեցին: Քյաբեի մերձակայքում: Այնտեղ, ուր անվտանգություն, անդորր ու խաղաղություն պիտի տիրի և Հաջջի ուխտագնացները հույսով ու խաղաղությամբ հագեցած հոգիներով ամեն պահ առավել պիտի մերձենան աշխարհի Արարչին: Այն սրբավայրում, ուր նույնիսկ մի մոծակ սպանելը խափանում է ուխտագնացի Հաջջը և նրա ուխտագնացությունը մերժված է համարվում Արարչի կողմից, Ալե Սաուդի չարագործ ձեռքերով անմեղ մարդիկ սպանվեցին: Ուխտագնացների ճանապարհը փակելով և նրանց դեպի նեղ ճանապարհ առաջնորդելով, ավելի քան 7000 ուխտավորներ ամենայն դաժանությամբ նահատակվեցին Մինայում: Մի այլ միջադեպի ժամանակ էլ հսկա ամբարձիչ կռունկը ընկավ և զոհվեց 111 ուխտավոր: Ինչպես կարելի է Աստծո տան հյուրընկալն իր հյուրերին այդպիսի կառափնարան ուղարկի: Ինչ անարժան հյուրընկալներ են Ալե Սաուդի իշխանավորները և ինչ հեշտությամբ են խլում մարդկանց կյանքը:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին անցած տարի Մինայի ցավալի դեպքերից հետո վշտով հագեցած արտահայտություններում, նշեց. «Ամեն տարի Հաջջի ժամանակ, երբ այս օրերին ավարտին է հասնում ուխտագնացությունը երկրում հանրային ուրախություն է տիրում: Ուխտավորները վերադառնում են: Հարազատներն ուրախ են: Գալիս են ծնողները, զավակներն ու ամուսինները և հարազատներն ուրախ են որ իրենց ուխտավորները վերադառնում են ուխտագնացությունից: Ամեն տարի այսպես է և տոնական մթնոլորտ է տիրում: Այս տարի դա սուգի օրերի է վերածվել: Երկրի շատ նահանգներում զոհերի թիվը մեծ է: Հոգիներն իրապես վշտահար են: Մարդ չի կարող մի պահ անտեսել այդ վիշտը և այդ ցավն այս օրերին ծանրանում է մեր և ուրիշների սրտերին: Հիմա պիտի եզրակացնել, որ այս ծանր դեպքի ու ահռելի ողբերգության պատասխանատվությունը ծանրանում է Արաբիայի իշխանավորների ուսերին: Նրանք պիտի ընդունեն այդ կապակցությամբ իրենց կրած պատասխանատվությունը: Հարցը շրջանցելն ու շարունակ սրան ու նրան մեղադրելը և շարունակ սեփական կարողությունները գովերգելով չի կարող արդյունքի հանգեցնել: Սրանք ապարդյուն քայլեր են: Իսլամ աշխարհն ի վերջո հարց ունի: Մի դեպքի ընթացքում իսլամական տարբեր երկրներից հազարավոր զոհերի գոյությունը կատակ չէ: Նա ապա ընդգծել է. «Սաուդացիները պիտի ընդունեն իրենց կրած պատասխանատվությունը և պիտի կատարեն դրանից բխող պարտականությունները: Այն որ իսլամ ժողովրդից  և զոհվածների ընտանիքներից ներողություն հայցելու փոխարեն սկսենք միայն խոսել և սրան ու նրան մեղադրել , դրանք զուր քայլեր են: Ժողովուրդները լրջորեն  հետամուտ են  լինեում  այս հարցին և երբեք  չի մոռացվելու այս հարցը»:

Ալե Սաուդի նեխած իշխանությունը փորձել է Մինայի դեպքի պատասխանատվությունը բարդել սրա ու նրա ուսերին և իր համար փախուստի ելք գտնել: Նրանք նույնիսկ զավեշտական հայտարարություն կատարելով դեպքի պատասխանատու ներկայացրեցին իրանցի ուխտավորներին: Մեծարգո առաջնորդն Հաջջի ուխտագնացության կապակցությամբ հղած ուղերձում կրկին հանրության ուշադրությունը հրավիրել է Մինայի ողբերգության հարցում Ալե Սաուդի մեղավորության վրա և ասել է. «Այսօր շուրջ մեկ տարի անցնում է Մինայի սարսափելի միջադեպից, որի ընթացքում մի քանի հազար մարդ տոնական օրվա ընթացքում, Ահրամի հագուստը հագին, կիզիչ արևի ներքո և պապակ շրթունքներով դաժանաբար զոհվեց: Ավելի վաղ «Մասջեդ-ալ-հարամ»-ում էլ մի խումբ մարդիկ պաշտամունքի, աղոթքի ու թավաֆի պահին հրի ու սրի քաշվեցին: Երկու դեպքերում էլ մեղավոր են սաուդացի իշխանավորները: Այդ մասին համակարծիք են բոլոր ականատեսները, դիտորդներն ու տեխնիկական վերլուծաբանները, իսկ որոշ փորձագետներ էլ դրա մտածված լինելու մասին կասկածներ են արտահայտել: Նաև հաստատված փաստ է Ղորբան տոնին Աստծո այաները մրմնջացող հմայված հոգիներով վիրավորներին փրկելու հարցում հապաղելն ու թերանալը: Սաուդացի քարասիրտ ու ոճրագործ այրերը վիրավորներին զոհերի հետ միասին լցրեցին դռնփակ կոնտեյներների մեջ և նրանց բուժելու և օգնելու և կամ ծարավ շրթերը թրջելու փոխարեն մահվան ենթարկեցին: Այդպիսով տարբեր երկրներից մի քանի հազար ընտանիքներ կորցրեցին իրենց հարազատներին ու սգի մատնվեցին: Նահատակների մեջ էին նաև ԻԻՀ 500 քաղաքացիներ,որոնց ընտանիքների սրտերը դեռ վիրավորված ու սգավոր է, իսկ ժողովուրդը շարունակում է մնալ վշտահար ու զայրացած»:

«Սակայն սաուդացի իշխանավորները ներողություն խնդրելու, զղջալու և այս սարսափելի միջադեպի ուղղակի պատասխանատուներին դատական պատասխանատվության ենթարկելու փոխարեն անամոթաբար նույնիսկ հրաժարվեցին իսլամական միջազգային փաստահավաք խումբ ստեղծելուց և իրենց մեղավոր զգալու փոխարեն հանդես եկան որպես հայցվորի և նենգամտությամբ ու ցինիկաբար առավել բացահայտեցին իրենց թշնամանքը ԻԻՀ ինչպես նաեւ անհավատության ու բռնատիրության դեմ իսլամի յուրաքանչյուր ծածանված դրոշի նկատմամբ»,-նշել է մեծարգո առաջնորդը:

ԱՄՆ-ի համառ դաշնակիցներից և Սիոնիստական զավթիչ ռեժիմի հլու ծառաներից համարվող Ալե Սաուդն այս տարի բացահայտեց ԻԻՀ-ի հանդեպ իր վաղեմի թշնամությունը և արգելեց այս տարվա Հաջջի ուխտագնացությանն իրանցի ուխտավորների մասնակցությունը: Սրանք բոլորն այն պատճառով են, որ ԻԻՀ-ն Մինայի դեպքի և ուխտավորների կոտորածի հարցում զիջումների չի գնում և դրանց ուղղությամբ մեղավոր է ճանաչում Ալե Սաուդին:

Անցած տարվա Հաջջի ողբերգական դեպքերից բացի, որոնք վկայում են Հաջջի կառավարման հարցում Ալե Սաուդի անարժանության մասին, տարբեր մասշտաբներով մուսուլմանների դեմ այդ իշխանության գործած ոճիրներն ապացուցում են, որ նրանք ոչ միայն սրբավայրերը կառավարելու արժանիքը չունեն, այլ չափազանց հեռու են գտնվում ճշմարիտ իսլամից և Ղուրանի ցուցմունքներից: Հեղափոխության մեծարգո առաջնորդի հայեցողությամբ Ալե Սաուդի պարագլուխները սադրիչներ են, որոնք թաքֆիրական ու չարագործ խմբեր ձևավորելով ու նրանց սպառազինելով  և իսլամ աշխարհը մատնելով ներքին պատերազմների, անմեղ մարդկանց զոհվելու և վիրավորվելու պատճառ են դառնում և Եմենը, Իրաքը, Շամն ու Լիբիան և մի շարք այլ երկրներ շաղախել արյամբ: Նրանք անաստված քաղաքական այրեր են, որոնք բարեկամության ձեռք են մեկնում Սիոնիստական զավթիչ ռեժիմին և աչք են փակում պաղեստինցիների հոգի մաշող տառապանքների ու ցավերի վրա և իրենց ոճրագործությունների ծավալն ընդլայնել են մինչև Բահրեյնի քաղաքներն ու գյուղերը: Անկրոն ու անխիղճ իշխանավորներ են, որոնք ծնունդ տվեցին Մինայի ահռելի ողբերգությանը և սրբավայրերի խնամակալի անվան ներքո ոտնահարեցին Աստծո տան ապահով սահմանները և տոնական օրվա ընթացքում՝ Մինայում, իսկ դրանից առաջ «Մասջեդ-ալ-հարամ»-ում բարեգութ Աստծո հյուրերի զոհվելու պատճառ դարձան: Մեծարգո առաջնորդն հստակ կերպով ընդգծել է. «Իսլամ աշխարհը և մուսուլման պետություններն ու ժողովուրդները պիտի ճանաչեն սաուդացի իշխանավորներին և իրապես ճանաչեն նրանց ամբարտավան, անհավատ, կախված ու նյութական էությունը: Իսլամ աշխարհում գործած ոճիրների համար պիտի նրանց պատասխանատվության կանչեն: Աստծո հյուրերի հանդեպ անարդար վերաբերմունքի պատճառով հիմնական որոշում պետք է կայացվի սրբավայրերի կառավարման ու Հաջջի հարցի կապակցությամբ: Այս պարտականության մեջ թերանալն ապագայում մեծ բարդությունների առջև կկանգնեցնի իսլամ ժողովրդին:  

Այս տարվա Հաջջի ուղերձն առավելապես հիմնված էր Ալե Սաուդի չարագործ իշխանությանը մուսուլմաններին ծանոթացնելու վրա: Ճանաչել արյունարբու իշխանությանը, որ իր ձևավորման առաջին օրից հիմնված է եղել անմեղներին սպանելու վրա և իր երթը շարունակում է մուսուլմաններին դավաճանելով, մեծապետականների հետ դաշինք կնքելով և անմեղների արյունը հեղելով:

Մեծարգո առաջնորդի ուղերձի գլխավոր կետը գուցե կարելի լինի իսլամական մի կառույցի առաջացման անհրաժեշտությունը համարել, որը պիտի իսլամական բոլոր երկրների համագործակցությամբ կառավարի Հաջջը: Նա այս ուղերձում Ալե Սաուդին փոքր սատանա և անիծյալ ծառի է նմանեցրել և մուսուլմաններին կոչ է արել իրատեսական հայացք ունենալ հարցերի հանդեպ և սրբավայրերի կառավարման համար լուրջ որոշում ընդունել:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին իր ուղերձի մի այլ բաժնում Ալե Սաուդին չարագործների անիծյալ ծառ է կոչել, որի գլխավոր նպատակն է հարվածել իսլամ ժողովրդին և խաթարել անխառն իսլամի գեղեցիկ դեմքը: Մեծարգո առաջնորդը պարզաբանում կատարելով Ալ Սաուդի գերդաստանի մասին, ընդգծել է. «Նրանք ովքեր Հաջջն իջեցրել են սոսկ ուխտագնացության ու ճանապարհորդության մակարդակի, թաքցնելով Իրանի հավատացյալ ու հեղափոխական ժողովրդի նկատմամբ իրենց թշնամությունն ու քինախնդրությունը «Հաջջը քաղաքականացնելու» պատրվակի ներքո, ստոր սատանաներ են, որոնք դողում են Մեծ սատանա` ԱՄՆ-ի շահերի վտանգվելու սարսափից: Սաուդյան իշխանավորները, որոնք այս տարի արգելք են հանդիսացել Աստծո և «Մասջեդ-ալ-հարամ» մզկիթի ճանապարհին, փակելով իրանցի պատվազգաց ու հավատացյալ ուխտավորների դեպի իրենց սիրեցյալի տունը տանող ճանապարհը սևերես մոլորվածներ են:Նրանց  բռնակալական ուժի գոյությունը պայմանավորված է համաշխարհային բռնատիրության պաշտպանությամբ, Սիոնիզմի ու ԱՄՆ-ի հետ դաշինք կնքելով և վերջիններիս ցանկություններին հագուրդ տալով, իսկ այս ուղղությամբ չեն հրաժարվում ցանկացած դավաճանությունից»: