Մարդու իրավունքների ոտնահարումը արևմուտքում. Երևակայությունից մինչև իրականություն(25)
Ամերիկայի միացյալ նահանգներում ազատորեն զենք կրելն ու քաղաքացիներին սպառնացող վտանգները արդի աշխարհի մարտահրավերներից են: ԱՄՆ-ի տարբեր պաշտոնյաների միջև այս խնդրի կապակցությամբ ընթացող քննարկումները գլխավորապես վերաբերում են զենքի վաճառքից ստացվող եկամուտներին, և ոչ թե սեփական երկրի քաղաքացիների անվտանգությանը:
Վերջերս Չիկագո քաղաքը վերածվել է բազմաթիվ փողոցային բախումների և կրակոցների թատերաբեմի: Կրակոցներ են տեղի ունենում ինչպես ոստիկանների ու քաղաքացիների, այնպես էլ հենց քաղաքացիների միջև: Նման բախումների հետևանքով ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում գտնվող Չիկագո քաղաքում զոհվել է 3 և վիրավորվել 23 մարդ: Կրակոցները սկսվել են օգոստոսի 27-ի (շահրիվարի 6) կեսօրից և դադարեցվել օգոստոսի 28-ի առավոտյան (շահրիվարի 7):
Անդադար կրակոցների հետևանքով, օգոստոսի 27-ին Չիկագոյի արևմուտքում միայն 20 րոպեի ընթացքում զոհվել է 2 և վիրավորվել 5 մարդ: Ըստ դեպքերից մեկի մասին ստացված մանրամասների, Արևմտյան 5-րդ փողոցում 38-ամյա տղամարդն իր մեքենան կայանելիս հարձակման է ենթարկվել 5 հոգու կողմից: Հանցագործներից մեկը կրակել է քաղաքացու գլխին և սպանել նրան: Մեջքի վրա անշունչ պառկած և գլուխը փողոցի ջրափոսի մեջ գցած սպանվածին տեսնելը սարսափելի ազդեցություն է թողել տեղի բնակիչների վրա, քանի որ նրանք համարում էին, որ իրենց թաղամասը Չիկագոյի ամենաապահովներից մեկն է:
Այս դեպքից ուղիղ 20 րոպե առաջ. Չիկագոյի արևմուտքում գտնվող մեկ այլ վայրում, կրակոցներ են արձակվել 6 մարդու ուղղությամբ, որի հետևանքով 30-ամյա մի տղամարդ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է: Վիրավորվել են 18-ամյա մի աղջիկ և 25- ամյա մեկ այլ տղամարդ:
Լաոնդեյլ թաղամասի Արևմտյան Արթինգթոն փողոցում տեղի ունեցած մեկ այլ հարձակման ժամանակ, անհայտ անձը կրակ է բացել Չիկագոյի 3 բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով 32-ամյա մի տղամարդ ոտքի, 26-ամյա մի կին կրծքավանդակի և 27-ամյա ևս մեկ տղամարդ դեմքի ու ոտքի շրջանում հրազենային վնասվածքներ են ստացել:
Եվս մեկ նման դեպք է տեղի ունեցել Չիկագոյի Հարավային Ռոդս փողոցում` օգոստոսի 27-ի կեսօրից հետո: Քաղաքի 3 բնակիչներ վեճի մեջ են մտել 2 այլ անձանց հետ, ինչի հետևանքով նրանցից մեկը հանելով իր ատրճանակը, կրակ է բացել: Ընդհարման հետևանքով 19-ամյա մի տղա գլխի շրջանում ստացած վնասվածքից մահացել է, ևս երկուսը ազդրի և վզի հրազենային վնասվածքներ են ստացել:
Վերոնշյալից բացի, Չիկագոյի այլ թաղամասերում տեղի ունեցած նմանատիպ դեպքերի հետևանքով շատերը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ. Մասնավորապես` օգոստոսի 28-ի գիշերը ժամը 3-ին Հարավային Գրին փողոցում անհայտ անձը կրակ է բացել 3 քաղաքացիների ուղղությամբ: Նույն օրը ժամը 4:25-ին 32-ամյա մի տղամարդ Հարավային Քեդուեյլ փողոցում կրակոցից վիրավորվել է:
Չիկագոյի հարավում կիրակի օրը` օգոստոսի 28-ին գիշերը ժամը 1-ի սահմաններում տարբեր վայրերում 2 մարդ հարձակման են ենթարկվել: Նրանցից մեկի խոսքերով, անհայտ անձը գողության նպատակով մոտեցել է իրեն և չնայած այն հանգամանքին, որ ինքը պատրաստ է եղել տալ այն ամենն ինչ պահանջել է, հանցագործը կրակել է:
Օգոստոսի 27-ին Էնգլվուդ թաղամասում հրազենային վնասվածք է ստացել 20-ամյա մի երիտասարդ: Նույն օրը Արևմտյան Գարֆիլդ այգում 50-ամյա և 19-ամյա երկու անձինք զինված հարձակման են ենթարկվել: Այս դեպքից մոտ 15 րոպե առաջ, Արևելյան Գարֆիլդ այգում զինված հանցագործի կրակից վիրավորվել են 28-ամյա մի կին և 20-ամյա տղամարդ: Նույն այգու Փիլ Հիլ տարածքում հրազենային վնասվածքներ են ստացել նաև 16-ամյա անչափահաս մի տղա և 23-ամյա տղամարդ:
Շաբաթ օրը` երեկոյան, 18 և 20- ամյա երկու տղամարդ Վուդլաուեն կոչվող թաղամասում զինված հարձակման են ենթարկվել: Նույն երեկոյան Վեսթթաունում զինված անհայտ անձը կրակել է 33-ամյա մի մարդու գլխին, ձեռքին և երկու ոտքերին, սակայն վերջինս ողջ է մնացել:
Չնայած անցած տարվա ընթացքում Չիկագոյի լրահոսը հեղեղված էր բռնությունների և ռասայական խտրականության մասին լուրերով, այս տարի ևս նման դեպքերը շարունակվել են: Որոշ ժամանակ առաջ քաղաքի ոստիկանության 7 սպաներ աշխատանքից հեռացվել են ոստիկանության կողմից սևամորթ մի երիտասարդի սպանությունը ծածկելու համար:
Չիկագոյում անցած ամիսների ընթացքում բազմաթիվ բողոք-ցույցեր են կազմակերպվել ոստիկանության նմանօրինակ գործողությունների դեմ: Իլինոյս նահանգի ոստիկանների վայրենի վերաբերմունքը բնակիչների և հատկապես սևամորթների նկատմամբ արդեն 6 տարի է հայտնվել է աշխարհի հայտնի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Համաձայն վերջերս տարածված տեղեկությունների, վերջին 6 տարիների ընթացքում` 2010-ից մինչև 2015-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, Չիկագոյի ոստիկանների գործողությունների հետևանքով 92 մարդ սպանվել և 170-ը վիրավորվել են: Ըստ այս տվյալների, Չիկագոյի ոստիկանները տարվա յուրաքանչյուր 5-րդ օրը կրակել են մեկ քաղաքացու ուղղությամբ: Այս տեղեկությունները հավաքվել են Չիկագոյի տրիբունալի կողմից 2010-ից մինչև 2015 թվականները ոստիկանության սպաների կատարած բոլոր կրակոցների վերլուծությունից: Պարզվում է, որ 6 տարիների ընթացքում ոստիկանությունը 435 անգամ կրակ է բացել` օգտագործելով 2623 փամփուշտ, ևս 262 փամփուշտ արձակվել է քաղաքացիական անձանց ուղղությամբ:
Յուրաքանչյուր 5 մարդկանցից 4-ը ում ուղղությամբ կրակել են ոստիկանները, սևամորթ են եղել: Ընդհանուր առմամբ ոստիկանության վայրենի վերաբերմունքի զոհը դարձած անձանց 35 տոկոսը եղել է լատինամերիկացի և միայն 6 տոկոսը սպիտակամորթ ամերիկացի:
Ոստիկանության կրակոցների քանակը 2010 թվականի 107-ի համեմատ 2015-ին նվազել է մինչև 44, սակայն պետք է փաստել, որ Չիկագոյում համեմատած Լոս Անջելեսի, Նյու Յորքի, Հյուսթոնի և Ֆիլադելֆիայի, ոստիկանության բռնություններն ավելի շատ են: Կրակոցները տեղի են ունենում հիմնականում քաղաքի հարավում և արևմուտքում, որտեղ թմրավաճառների ու աղքատների թաղամասն է:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կրակող ոստիկանների միայն չնչին տոկոսն է պատասխանատվության ենթարկվել, իսկ մնացած դեպքերում նրանց գործողություններն արդարացվել են զենքի և բռնության կիրառման անխուսափելիությամբ:
Ամերիկայի միացյալ նահանգներում ազատորեն զենք կրելն ու քաղաքացիներին սպառնացող վտանգները ժամանակակից աշխարհի մարտահրավերներից են: ԱՄՆ-ի տարբեր պաշտոնյաների միջև այս խնդրի կապակցությամբ ընթացող քննարկումները գլխավորապես վերաբերում են զենքի վաճառքից ստացվող եկամուտներին, և ոչ թե սեփական երկրի քաղաքացիների անվտանգությանը:Եվ սա այն դեպքում, երբ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի համաձայն, քաղաքացիների ամենակարևոր ու անօտարելի իրավունքներից մեկը կյանքի և անվտանգության ապահովվածությունն է: Եվ պետությունները պարտավոր են իրենց քաղաքացիների իրավունքների պահպանման սկզբունքը դնել օրակարգային հարցերի և քաղաքականության հիմքում: Սակայն ինչպես պարզվում է, որոշների համար զենքի առք ու վաճառքից ստացված եկամուտները ավելի կարևոր են, քան համամարդկային արժեքներին ու իրավունքները:
Զենքի առք ու վաճառքը վերջին տարիներին բավականին մեծ աճ է ունեցել: Ըստ մասնագետների, 2008 թվականից մինչ այսօր զենքի առևտրից ստացված եկամուտը ահռելի թվերի է հասել, և արտադրողները, որոնք մեծ մասամբ կառավարության հետ կապ ունեցողներ են, փորձելու են մինչև 2021 թվականը պահպանել կայուն աճի տեմպերը: ԱՄՆ-ի պաշտպանական հիմնարկներից մեկի ավագ անդամ Գա Անդերսոնը իր զեկույցում այս մասին գրում է. «Արևմուտքը վաղուց զենքի առևտուրը ընտրել է, որպես եկամուտի հիմնական միջոց: Փորձը ցույց է տալիս, որ զենք արտադրող կազմակերպություններից շատերը, որոնք հսկայական եկամուտ են ստացել պատերազմական տարբեր զինատեխնիկաների վաճառքից, ամերիկական են: Եվ այդ ընկերությունների ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում «Լաքհիդ Մարթին»-ը 27,2 միլիարդ եվրո, իսկ երկրորդը` «Բոինգ»-ը 23,8 միլիարդ եվրո եկամտով»:
Սակայն ամենացավալին այն է, որ քաղաքացիների վրա զինված հարձակումներն ու նրանց նկատմամբ գործադրված բռնությունները բավականին մեծ ենթատեքստ ունեն: Նման վերաբերմունքի ավելի հաճախ հանդիպում են սևամորթները, ինչը սպիտակամորթների մեջ թաքնված ռասայական խտրականության վկայությունն է: Այս ամենը մեզ տանում է դեպի հին ստրկատիրական ժամանակները, երբ սպիտակամորթները կարծում էին թե առավելություն ունեն սևամորթների նկատմամբ: Ինքնին հասկանալի է, որ ամերիկացի պաշտոնյաների բարձրաձայնած հավասարությանն ու մարդու իրավունքներին վերաբերող կարգախոսները դեռևս հեռու են իրական լինելուց: Վերջին դեպքերը վկայում են, որ հավասարության և եղբայրության սկզբունքը Ամերիկայի միացյալ նահանգներում դեռ չի մտել հասարակության առօրյա կյանք: