Իմամ Հոսեյնի ուսմունքը(2)
Իմամ Հոսեյնի ընդվզման մասին ոմանք այսպես են պատմում․«Իմամն արձագանքելով Քուֆայի բնակիչների կողմից ուղարկված նամակներին և Իսլամական իշխանություն ստեղծելու նրանց խնդրանքին ուղևորվեց Քուֆա:Կարբալայի և Աշուրայի դեպքերը տեղի ունեցան այն բանից հետո,երբ Իմամ Հոսեյնը անսալով Քուֆայի բնակիչներին մեկնեց այդ քաղաք։
Եթե Քուֆայի բնակիչները չհրավիրեին Իմամ Հոսեյնին , Աշուրայի դեպքը տեղի չէր ունենա: Իմամ Հոսեյնի Քուֆա մեկնելու պատճառը քաղաքի բնակիչների հրավերն էր, իսկ Օմայանների բռնության դեմ Իմամի ընդվզումն ու պայքարն արդեն այլ նշանակություն ունի:
Աստված Ղուրանում խիզախությունը և բացի Աստծուց, ոչ ոքուց չվախենալը համարում է Աստվածային մարդու բնավորության առանձնահատկություններից: Աստված Ղուրանում ասում է.«Նրանք ովքեր Աստվածային առաքելություններ են իրականացնում միայն Աստծուց են վախենում: Նրանք Աստծուց բացի ոչ ոքուց չեն վախենում և միայն Աստծու առաջ են հաշվետու»:
Արիությունն ու խիզախությունը Իմամ Հոսեյնի վեհ յուրահատկություններից են:

Իմամ Հոսեյնի մոտ մանկուց նկատելի էին արիությունն ու խիզախությունը և նա բարեկամին ու թշնամուն զարմացնում էր: Նա պատանեկության տարիներին ընդդիմանում էր կրոնից շեղվելուն և ջրի երես էր հանում կրոնից շեղումները: Կեղծավոր մարդիկ խուսափում էին նրա ներկայությամբ արտահայտվել: Ջամալի, Սաֆեյնի և Նահրավանի ճակատամարտերում Իմամ Հոսեյնի սխրագործությունների մասին բոլորը մեծ հիացմունքով էին խոսում:Ուր որ Իսլամի զորքը հայտնվում էր անճարակության մեջ, Իմամ Հոսեյնի քաջագործությունները փրկում էին նրանց:
Իմամ Հոսեյնը միշտ ամենայն հզորությամբ պայքարում էր Իսլամի թշնամիների , բռնապետների ու զոռբաների դեմ: Ուր որ անհրաժեշտ էր պաշտպանում էր արդարությունը: Այն ժամանակ երբ մուսուլմանները Մուավիայի անարդարությունների պատճառով հայտնվել էին աղքատության ու նեղության մեջ, ոսկով բեռնված քարավանները որպես հավաքված գլխահարկ ուղարկվում էին Մուհավիայի պալատ: Մուավիան ոսկիներն հատկացնում էր իր ու իր ընտանիքի ցոփ ու շվայտ կյանքին:
Իմամ Հոսեյնը ,որ Մուավիայի բռնապետական վերաբերմունքը Մեծ Մարգարեի գերդաստանի սկզբունքին դեմ էր համարում և համոզված էր ,որ Մուավիային խրատելն ու խորհուրդները զուր են անցել ,առգրավեց Քարավանի ամբողջ բեռնվածքը և այն տրամադրեց կարիքավոր մուուլմաններին:
Իմամ Հոսեյնը խիզախորեն բացահայտեց կրոնի թշնամիների սադրիչ պլանները: Երբ իր կյանքի վերջին տարիներին, Մուհավիան Իմամ Հոսեյնի և քաղաքի մեծամեծների ներկայությամբ փորձում էր գովել Եզիդին նրա դիրքն ամրապնդելու համար, Իմամ Հոսեյնը ոտքի ելավ և իր ելույթով բացահայտեց Եզիդի անբարո արարքները ու Մուավիային պախարակեց բարոյազուրկ Եզիդին գովաբանելու համար: Իմամ Հոսեյնի ջախջախիչ ելույթը պատռեց Մուավիայի դեմքն ու բացահայտեց նրա սադրիչ պլանները:
Իմամ Հոսեյնի սխրագործությունը Աշուրայի օրը հասավ բարձրակետին,այն ժամանակ երբ միայնակ պապակ շրթերով կանգնեց 30 հազար թշնամիների առջև, Մեծ Մարգարեի սրբավայր դամբարանի մոտ անպաշտպան կանանց ու երեխաների և մյուս կողմից իր սիրելիների ու աջակիցների արյունաշաղախ մարմինները տեսնելով դույզն չափով չվարանեց և այնպիսի արիություն ու խիզախություն ի ցույց դրեց որ պատմության մեջ աննախադեպ է։ Աստված Ղուրանում ասում է.«Նրանք Աստծո ճանապարհին ջիհադ են անում և չեն վախենում նախատինքից ու պարսավանքից այսպիսի խիզախ ոգին Աստծո առաքինությունն է,որ Աստված շնորհում է նրան ում ցանկանում է»:
Իմամ Հոսեյնի ընդվզման մասին ոմանք այսպես են պատմում․«Իմամն արձագանքելով Քուֆայի բնակիչների կողմից ուղարկված նամակներին և Իսլամական իշխանություն ստեղծելու նրանց խնդրանքին ուղևորվեց Քուֆա:Կարբալայի և Աշուրայի դեպքերը տեղի ունեցան այն բանից հետո,երբ Իմամ Հոսեյնը անսալով Քուֆայի բնակիչներին մեկնեց այդ քաղաք։ Եթե Քուֆայի բնակիչները չհրավիրեին Իմամ Հոսեյնին , Աշուրայի դեպքը տեղի չէր ունենա: Իմամ Հոսեյնի Քուֆա մեկնելու պատճառը քաղաքի բնակիչների հրավերն էր, իսկ Օմայանների բռնության դեմ Իմամի ընդվզումն ու պայքարն արդեն այլ նշանակություն ուներ:
Հոսեյնը Ալի էմիրապետի խիզախ որդին էր:Նա երբեք չհանդուրժեց կրոնին դեմ գնացողներին և այն գլխիվայր ներկայացնողներին: Ուստի այն ժամանակ Մադինայի նահանգապետ՝ Մարվան Իբն Հաքամը ,որ նրան կոչ արեց ուխտակցել Եզիդի հետ. ասաց.«Երբ ժողովուրդը Եզիդի նման ղեկավար ունենա պետք է հրաժեշտ տալ իսլամին»: Ուրեմն պետք է Իսլամի վերականգնման համար պայքարի նոր փուլ մտնել:
Իմամ Հոսեյնը բռնության ու անբարոյականության դեմ պայքարի նոր փուլն սկսեց Մադինա քաղաքից դուրս գալով: Նա գիշերով դուրս եկավ քաղաքից և իր եղբոր՝ Մոհամմեդ Իբն Հանիֆային հրաժեշտ տալու ժամանակ իր ընդվզման պատճառների մասին ասաց.«Ես ոչ թե հանդգնությունների, հանցագործությունների ու բռնությունների պատճառով,այլև իմ ժողովրդի բարեփոխման նպատակով եմ դուրս եկել Մադինայից;Ես ուզում եմ իրագործել իմ մեծ հոր՝ Մոհամմեդ մարգարեի և իմ հոր Ալի Իբն Աբիթալեբի պատվիրանները, արգելելով գեշ ու սխալ արարքները և կատարել բարի ու Աստվածահաճո գործեր։

Իմամ Հոսեյնը Մուավիայի իշխանության օրոք ևս ձեռքերը ծալած չնստեց։ Նա ամենուրեք դեմ էր գնում գեշ ու սխալ արարքներին և հորդորում էր բարի և Աստվածահաճո քայլեր կատարել։ Նա Մեքքա կատարած ուղևորություններից մեկի ժամանակ մի խումբ կրոնագետների ու էլիտայի առջև ելույթ ունեցավ։ Իր ելույթի ժամանակ քաղաքների մեծամեծներին հիշեցրեց իրենց ծանր պարտականությունը Իսլամի ճշմարտությունները պահպանելու նկատմամբ։ Նա նաև անդրադարձավ Օմայանների ոճրագործների նկատմամբ լռություն պահպանելու հետևանքներին։Իմամ Հոսեյնը նաև քննադատեց Օմայաններրի իշխանավորների հակակրոն քաղաքականությունը, աններելի համարելով նրանց հետևելը։ Նա ասաց․-«Տեր Աստված դու գիտես այն ինչ մեր կողմից արվում է ուղղված է մարդկանց պաշտպանությանը։Մենք ուզում ենք քո արարածները հեռու մնան բռնակալների բռնություններից ու ճնշումներից և կատարեն Աստվածային պատվիրանները»։
Կարբալա կատարած ուղևորության ընթացքում Իմամ Հոսեյնի բոլոր խոսքերը պահպանվել են պատմության մեջ։ Իմամի արտահայտությունները վկայում են Եզիդի իշխանության դեմ պայքարի ու ընդվզման բուռն ցանկության մասին։ Իմամ Հոսեյնը Եզիդի զորքի ավագ հրամանատար՝ Հոռռին հանդիպելուց հետո, խոսքն ուղղելով զորքին և վկայակոչելով Մեծ Մարգարեի արտահայտություններին իր ընդվզման դրդապատճառների մասին ասաց․-«Ով մարդիկ Աստծո առաքյալն ասել է․-«Ով տեսնի ,որ բռնակալ իշխանավորը Աստծո սահմանած հարամը դարձրել է հալալ և խախտել է Աստվածային ուխտն ու մեղք է գործում Աստծո արարածների նկատմամբ , սակայն նրա նկատմամբ լռություն պահպանի, Աստված նրան կդասի այդ բռնակալի տանջալի դիրքում։ Ո՛վ մարդիկ իմացեք ,որ բռնակալները չեն հնազանդվում Աստծուն ,նրանք դիմել են սատանային։Եզիդը տիրացել է մուսուլմանների ունեցվածքին և Աստծո սահմանած հարամը դարձրել է հալալ,իսկ հալալը հարամել է։ Եվ ես ամենաարժանին եմ մուսուլմանների ճակատագիրը փոխելու համար»։

Քարավանը ճանապարհվեց։ Քարավանն առաջնորդում էր Իմամ Հոսեյնը: Փայլում էր Իմամի դեմքը։ Իմամը ստացել էր Քուֆայի շիաների ընդվզման պարտության և Մոսլեմ Իբն Աղիլի նահատակության լուրը։ Օբեյդոլլահ Իբն Զիադն էր սպանել Մոսլեմ Իբն Աղիլին։Քարավանը շարժվեց դեպի Քուֆա։ Կեսօրին ուղևորներից մեկը զարմանքից ասաց․-«Ալլա Աքբար» (Մեծ է Աստված):Իմամ Հոսեյնը նրա զարմանքի պատճառը հարցրեց:Նա ասաց․-«Արդեն երևում է Քուֆայի արմավաստանը»։Իմամն ասաց․-«Սա արմավաստան չէ, այլև զինված զորք է ,որ գալիս է մեր կողմը»։Քարավանը կանգ առավ։ Քիչ անց հայտնվեց Հոռռ Իբն Եզիդ Ռիահիի գլխավորած հազար հոգանոց զորքը։ Իմամը նկատեց, որ նրանք շատ հոգնած են։ Հրամայեց զորքի ու նրանց կենդանիների ծարավը հագեցնել։
Նամազից հետո, Իմամ Հոսեյնն իր աջակիցներին հրամայում է շարժվել։ Բայց Հոռռն արգելում է։ Իմամը բողոքում է, իսկ Հոռռը պատասխանում է․-«Ես Ձեր դեմ պատերազմելու հրաման չունեմ ,ինձ հանձնարարված է մինչև Քուֆա հասնելը չհեռանալ Ձեզանից, հուսով եմ իմ և Ձեր միջև վատ դեպք տեղի չի ունենա։ Ո'վ հոսեյն պահպանիր կյանքդ և հրաժարվիր այս պատերազմից , քանզի անպայման կսպանվես»։
Իմամն ասաց․-«Դու ինձ մահից ես վախեցնո՞ւմ։ Արդյոք ինձ սպանելով Ձեր գործերը կկարգավորվեն»։Այնուհետև շարունակեց իր ճանապարհը դեպի Քուֆա։ Հոռռը այդ մասին տեղեկացրեց Իբն Զիադին,իսկ երբ լուրը հասավ Զիադին , Քարավանն արդեն հասել էր Քուֆա։ Իբն Զիադը Հոռռին գրեց․-«Նամակն ստանալուն պես չոր անապատում կանգնեցրու Հոսեյնի ու նրա զինակիցների քարավանը»։Հոռռն էլ այդպես վարվեց ։ Նա Իմամին ասաց․-«Չեմ կարող քեզ թույլ տալ առաջ անցնել , քանի որ Իբն Զիադը լրտես է նշանակել , ու եթե ես չկատարեմ նրա հրամանը , լրտեսն անմիջապես կհայտնի Իբն Զիադին։Մի հոգի Իմամին առաջարկեց պատերազմել Հոռռի դեմ, բայց իմամը չհամաձայնվեց, ասելով․-«Մենք երբեք պատերազմը սկսողը չենք լինի։ Այդ հարցը ձգձգվեց այնքան ժամանակ, մինչև որ զորքի հրամանատարությունն անցավ Օմար Իբն Սաադին։
Աշուրայի առավոտյան, թշնամու զորքը դիրքավորվեց։Հոռռն անցավ մի կողմ և իր զինակիցներից մեկին ասաց․-«Երդվում եմ Աստծո անունով, ինձ տեսնում եմ դրախտի ու դժոխքի միջև։ Ես միայն Դրախտը կընտրեմ, եթե նույնիսկ ամբողջ մարմինս կտոր-կտոր լինի»։Այնուհետև Հոռռը ամոթով մոտեցավ Իմամ Հոսեյնին ասելով․-«Ով Աստծո առաքյալի որդի կյանքս մատաղ քեզ,ես նա եմ ,ով փակեց քո ճանապարհը։ Չէի կարծում ,որ կպատերազմեն քո դեմ։ Այժմ ամոթով եմ եկել Քեզ մոտ,արդյոք Աստված կընդունի իմ ապաշխարանքը։ Իմամ Հոսեյնն ասաց․-«Այո, Աստված կընդունի քո ապաշխարանքը»։ Հոռռն աննկարագրելի քաջությամբ պատերազմեց թշնամու դեմ ու զոհվեց մարտի դաշտում։ Հոռռի զինակիցները նրա արյունաշաղախ մարմինը բերեցին իմամի մոտ։ Իմամը նրա դեմքից մաքրելով արյունը, ասաց․-«Հոռռ դու ազատորդի ես, ինչպես ,որ քո մայրն է քեզ անվանել Հոռռ,որի իմաստն հենց «ազատորդի» է»։