Իմամ Հոսեյնի ուսմունքը(3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i37231-Իմամ_Հոսեյնի_ուսմունքը(3)
Իմամ Հոսեյնի ապրած ժամանակաշրջանում կրոնական արժեքների մեջ այնպիսի շեղումներ ի հայտ եկան, որ անգամ Եզիդի պես մեկը, որ հայտնի էր իր բազում անբարոյականություններով, դարձավ մուսումանների խալիֆը: Իհարկե Մուավիան նույնպես դաժան ու անբարո էր, բայց ձևականորեն պահպանում էր օրենքները, իսկ Եզիդը անգամ դրանք էր անտեսում: Նման պայմաններում նա ցանկանում էր ունենալ Իմամ Հոսեյնի ուխտակցությունը, քանի որ լավ էր հասկանում, թե ինչ մեծ դեր ունի Իմամ Հոսեյնը իսլամի հետևորդների շրջանում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 04, 2016 14:32 Asia/Tehran

Իմամ Հոսեյնի ապրած ժամանակաշրջանում կրոնական արժեքների մեջ այնպիսի շեղումներ ի հայտ եկան, որ անգամ Եզիդի պես մեկը, որ հայտնի էր իր բազում անբարոյականություններով, դարձավ մուսումանների խալիֆը: Իհարկե Մուավիան նույնպես դաժան ու անբարո էր, բայց ձևականորեն պահպանում էր օրենքները, իսկ Եզիդը անգամ դրանք էր անտեսում: Նման պայմաններում նա ցանկանում էր ունենալ Իմամ Հոսեյնի ուխտակցությունը, քանի որ լավ էր հասկանում, թե ինչ մեծ դեր ունի Իմամ Հոսեյնը իսլամի հետևորդների շրջանում:

 

 

Բարությունն ու գթասրտությունը մարդու ամենագեղեցիկ առանձնահատկություններից են: Ղուրանում նույնպես գթասրտությունը, բարությունը, կարիքավորներին և ճնշվածներին օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը, աստվածահաճո գործեր են համարվում: Իմամ Հոսեյնն ու նրա անբիծ ու անարատ տոհմը բարության և ներողամտության մարմնավորում են եղել, երբեք չեն մերժել օգնել իրենց դիմած կարիքավորներին և երբեք չեն զղջացել որևէ մեկին օգնելու համար: Նրանց դիմած մարդիկ միշտ պահապանել են իրենց պատիվն ու արժանապատվությունը և բավարարված են եղել ստացած օգնությամբ:

Մի օր մի մարդ է մոտենում Իմամ Հոսեյնին, որպեսզի պատմի իր խնդրի մասին: Սակայն Իմամն ասում է.«Ով եղբայր, որպեսզի պահպանես պատիվդ, բացահայտորեն մի մոտեցիր և մի խնդրիր ինձանից, այլ քո խնդրանքները գրիր թղթի վրա ու հանձնիր ինձ, և ես այնպես կանեմ, որ երջանկություն ու ուրախություն ընծայվի քեզ Աստծու անունով»: Մարդը լսում է Իմամ Հոսեյնի խորհուրդը և իր խնդրանքի մասին նամակ է գրում նրան: Մեծն Իմամը նրան շնորհում է երկու անգամ ավելին, քան նշված էր նամակում:

Իմամ Հոսեյնը հատուկ ջանասիրությամբ էր օգնում ու աջակցում աղքատներին և միշտ աշխատում էր պահպանել նրանց արժանապատվության զգացումը: Նրա խոսքերով`ամենամեծահոգի մարդիկ նրանք են, ովքեր օգնում են անհույսներին: Պատմության մեջ վկայություն կա այն մասին, որ Աշուրայի օրը Իմամի մեջքին սպիացած վերքեր են տեսել, որոնք պատերազմի ժամանակ չէին ձեռք բերվել: Երբ վերքերի մասին հարցնում են Իմամից, նա պատասխանում է.«Այս վերքերն առաջացել են այն բեռներից, որ ես գիշերները ուսիս գցած տարել եմ աղքատների և որբերի տները»:

Հոսեյն Իբն Ալին իր դարի ամենամեծահոգի մարդկանցից էր, և տասնչորս անմեղներից բացի, ոչ ոք չի կարող համեմատվել նրա հետ: Իմամ Հոսեյնի, ինչպես նաև մնացած անմեղների բարեգթությունն ու մեծահոգությունը, նրանց բնավորության ամենագեղեցիկ և եզակի առանձնահատկություններից են եղել: Սա այն բանի վկայությունն է, որ մեծն Իմամը հասել էր հոգևոր զարգացման բարձրակետին: Իմամ Հոսեյնի բնավորության առանձնահատկություններից էր նաև անսահման խղճի խայթը դեպի աղքատներն ու զրկվածները: Հաճախ կարիքավորների խնդրանքները մարդկանց համար անտանելի են լինում և նրանք փորձում են ամեն կերպ, թեկուզ ինչ-որ մի բան տալով, հեռու մնալ նման անձանցից, սակայն ոչ Իմամ Հոսեյնը: Երբ նա լսում էր աղքատների խոսքը,սիրտը կծկվումէր: Իմամն այնքան համեստ էր, որ երբ օգնություն էր տալիս կարիքավորներին, ինքն էլ ամոթխածության զգացում էր ունենում: Երբեմն անգամ այդ օգնությունը դռան հետևից էր մեկնում մարդկանց, որպեսզի նրանք գլուխ չխոնարհեն իր առջև: Եվ եթե նամակ էր ստանում օգնության կարիք ունեցող մեկից, անգամ մինչև կարդալը վստահեցնում էր, որ նրան կտրվի իր ուզածը: Իմամն ասում էր. «Մինչ կարդամ նամակն ինձ ուղղված, Աստված արդեն կպատվիրի օգնության ձեռք մեկնել կարիքավորին իր ցանկացածի չափով»: Հարկավ անհնար է ճանաչել ԻմամՀոսեյնին և չսիրել նրան:

Մարգարեի վախճանից հետո, իսլամական աշխարհում երկու շեղումներ ի հայտ եկան: Առաջինը` խալիֆայությունից էր, իսկ երկրորդը, որ ժամանակի ընթացքում առաջացավ, իսլամական արժեքների փոփոխությունն էր: Իմամ Հոսեյնի ապրած ժամանակաշրջանում կրոնական արժեքների մեջ այնպիսի շեղումներ ի հայտ եկան, որ անգամ Եզիդի պես մեկը, որ հայտնի էր իր բազում անբարոյականություններով, դարձավ մուսուլմանների խալիֆը: Իհարկե Մուավիան նույնպես դաժան ու անբարո էր, բայց ձևականորեն պահպանում էր օրենքները, իսկ Եզիդը անգամ դրանք էր անտեսում: Նման պայմաններում նա ցանկանում էր ունենալ Իմամ Հոսեյնի ուխտակցությունը, քանի որ լավ էր հասկանում, թե ինչ մեծ հեղինակություն ունի Իմամ Հոսեյնը իսլամի հետևորդների շրջանում:

Երբ Մադինայի կառավարիչը Իմամից ուխտակցություն և համագործակցություն պահանջեց,   նա գիշերով լքեց քաղաքը, քանի որ լավ գիտեր. եթե մնա, պետք է ենթարկվի պահանջին, հակառակ դեպքում` կսպանվի: Նա որոշեց շարժվել դեպի Մեքքա, սակայն այստեղ նույնպես հասկանալով, որ կարող է դավադրաբար սպանվել,  հաջն անավարտ թողեց ու մեկնեց Քուֆա: Իմամը հասկանում էր, որ մնալը հավասարազոր է մահվան: Մահ, որը ոչ մի ազդեցություն չէր ունենա իսլամական աշխարհի ճակատագրի վրա: Ահա այստեղ առիթ է ընձեռնվում, որպեսզի նրանք, ովքեր կարծում են, որ Իմամը սերը գերադասել է ողջամտությունից, ևս մեկ անգամ մտածեն այդ ուղղությամբ: Քանի որ ինքնին պարզ է, որ նա քայլ առ քայլ պլանավորում էր ամեն ինչ և մտածում իր քայլերի մասին: Մեծն Իմամը վայրկյան իսկ չի կասկածել և հենց սկզբից մինչև Աշուրայի օրը, ամեն հարմար առիթ օգտագործել է, որպեսզի իրեն շրջապատի մտածող և առողջ բարոյական հայացքներ ունեցող մարդկանցով, ովքեր էլ հետագայում կօգնեն զարգացնել իսլամական մտածողությունը: Երբեմն մարդիկ Իմամի հետ  անմիջական շփման արդյունքում դառնում էին նրա հետևորդը, երբեմն էլ, ինչպես  Զուհայրին ուղղված հրավերը, համախոհներ գտնելու գործընթացը ուղեկցվում էր բանագնացների միջոցով մարդկանց ճամբար հրավիրելով ու նրանց հետ երկարատև զրույցներ  վարելով։

 

Իմամը Կարբալայում միշտ տեղից տեղ է տեղափոխվել և ելույթներ ունեցել: Նա  բանակցել է Օմար Սաադի հետ և ելույթ ունեցել Եզիդի զորքի առջև: Անգամ մինչև վերջին պահը, երբ պատերազմն արդեն անխուսափելի էր, միտքն ու բանականությունը վայրկյան իսկ նրան չեն լքել: Այն, որ մոտ 70 հոգի անձնազոհներ կարողացան դիմակայել մի քանի հազարանոց կանոնավոր զորքին. Աշուրայի օրվա առավոտից մինչ երեկո, վկայում է մեծն Իմամի ողջամտության և հուսառատության մասին: Բոլորը հասկանում էին, որ այդքան սահմանափակ թվով մարտիկները չեն կարող երկար դիմադրել թշնամուն, և որ կարող են բոլորը հենց առավոտյան զոհվել մարտի դաշտում: Սակայն բոլորն էլ մեկ մարդու պես պատրաստ էին մեծն Իմամի առաջնորդությամբ մահվանը դեմ դուրս գալ, քանի որ լավ էին հասկանում իր սխրանքի կարևորությունը: Նրանց անձնազոհությունը նպատակ ուներ քանդել Օմայանների խալիֆայության հիմքերը: