Մարդու իրավունքների ոտնահարումն Արևմուտքում. Երևակայությունից մինչև իրականություն (22)
Այս օրերին ավիաընկերությունների կողմից արտասովոր խտրականություն է նկատվում մուսուլմանների նկատմամբ, ինչը հակակշռի տակ է առել նրանց կյանքը և ոտնահարել նրանց իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը: Այս զրույցի ընթացքում խոսելու ենք այդ թեմայի շուրջ: Ընկերակցեք մեզ:
Աշխարհում մարդու իրավունքների կարևորագույն ցուցանիշերից է կրոնական փոքրամասնությունների իրավունքների պահպանումը: Մարդու իրավունքների հռչակագրում ևս ընդգծվել է այդ կետը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ևս հետևում է այդ հարցին: Սակայն մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ պետություններում ցավոք անտեսվում են փոքրամասնությունների, հատկապես կրոնական փոքրամասնությունների իրավունքները: ԱՄՆ-ում և Եվրոպայում մուսուլմանները կրոնական փոքրամասնություն են կազմում և ենթարկվում են տարբեր տեսակի խտրականությունների:
2001 թ. սեպետեմբերի 11-ի դեպքերից հետո, ԱՄՆ-ի քաղաքականության մեջ մուսուլմանները թշնամիներ համարվեցին և օրենքներ վավերացվեցին իսլամին ընդդիմանալու համար: Այդ օրենքներից էր «USA PATRIOT Act»-ը, որը կրճատված անվանումն է ԱՄՆ-ի պետականության ամրապնդումն ու միասնության պահպանումը՝ ահաբեկչությունը կանխող միջոցների կիրառմամբ, որն իհարկե արմատավորեց մուսուլմանների ու արաբների դեմ հակադրությունը: Այդ օրենքն իրականում օրինապես պատճառաբանեց ԿՀՎ-ի գործողությունները մզկիթններում ու քաղաքացիական խմբավորումներում լրտեսություն կատարելու և գրադարանները վերահսկելու համար, նաև հատուկ սարքերի կիրառումն այն անձանց նկատմամբ, որոնք կասկածվում են ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցելու մեջ: Այնուհետ այդ կազմակերպությունը և ԱՄՆ-ի մյուս հետախուզական կազմակերրպությունները լայնածավալ գործողություններ իրականացրին կասկածյալներին հայտնաբերելու, դատապարտելու և ոչնչացնելու ուղղությամբ: Անգամ դպրոցներում և համալսարաններում լրտեսներ նշանակվեցին և վերահսկեցին մուսուլման ուսանողներին ու աշակերտներին: Լրտեսները վերահսկում էին նրանց անձնական գրությունները, գրքերը, էլեկտրոնային նամակները և գաղտնալսում էին նրանց հեռախոսազանգերը: 11-սեպտեմբերյան դեպքերից հետո, ԱՄՆ-ում իսլամական հասարակությունների ու խմբավորումների հետ վերաբերվում էին ահաբեկչկան պոտենցիալ խմբավորման պես, ինչը հակասում է քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշինքի չորրորդ հոդվածի առաջին, իսկ 11-րդ հոդվածի առաջին կետերին, որոնք կարևորում են անձնական տվյալների գաղտնիությունը:
Եվրոպայում նույնպես խտրականության են ենթարկվել մուսուլմանները: Որոշ տանտերեր իրենց բնակարանները վարձով չեն տալիս մուսուլմաններին, որովհետև նրանց կանայք գլխաշոր են կրում, իսկ տղամարդիկ մորուք են պահում: Հիջաբ կրող մուսուլման կանայք բազում դժվարությունների առջև են կանգնում մարզասրահներում և լողավազաններում: Դպրոցներում ևս ստորացնում են մուսուլման աշակերտներին: Բոլոր մակարդակներում՝ ուսումնական առաջին տարիներից սկսած մինչև աշխտանք ընտրելը բազում խնդիրներ են դիմագրավում մուսուլմանները: Հատկապես հիջաբ կրող մասնագետ կանայք շատ քիչ շանսեր ունեն աշխատելու և այս կարգի սոցիալական անարդարություն ու խտրականություն ավելի շատ նկատելի է փոքր ու հեռավոր քաղաքներում, որտեղ գաղթականների թիվն ավելի քիչ է:
************
Այս օրերին ավիաընկերությունների կողմից արտասովոր խտրականություն է նկատվում մուսուլմանների նկատմամբ, ինչը հակակշռի տակ է առել նրանց կյանքը և ոտնահարել է նրանց իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը: Անդրադառնալով մուսուլմանների մասին որոշ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի և Բրիտանիայի տարօրինակ օրենքներին, «Ինդիփենդենթ» օրաթերթը գրել է.«Եթե դուք մուսուլման էք, գիրք կարդալը և թվաբանական խնդիրներ լուծելն այն 9 կետերից, որոնք ինքնաթիռներում արգելված են մուսուլմանների համար»:
Որոշ ժամանակ, ԱՄՆ-ի Մայամի քաղաքում, երբ ինքնաթիռը 5 ժամով կայանել էր, երկու մուսուլման կանաց չթուլատրվեց սնունդ և ըմպելիք գնելու համար դուրս գալ ինքնաթիռից և դա տեղի ունեցավ միայն անվտանգության ուժերի ուղեկցությամբ: Չիկագոյում ևս մի մուսուլման կնոջ իջեցրին ինքնաթիռից միայն այն պատրվակով, որ նա իր կողքին նստած ուղևորից խնդրել էր փոխել իր նստարանը: Սոմալացի մուսուլման այդ կինը հիջաբ էր կրում: ԱՄՆ-ի մուսուլմանների խորհուրդը պահանջել է վերահասու լինել այդ կնոջ հետ պատահած դեպքին: «Ինդիփենդենթ» օրաթերթն իր հոդվածում գրել է.«Եթե դուք մուսուլման էք և ձեր անունը նմանում է մեկ ուրիշի անվան, դուք խնդրի առջև կկանգնեք»: Նման դեպք է պատահել անցյալ մարտ ամսին վեցամյա տղայի՝ Սեյեդ Ադամ Ահմեդի համար, ում արգելվեց ինքնաթիռ նստել միայն այն պատճառով, որ իր անունը վտանգավոր ուղևորների ցանկում է գտնվում: Պատկան պաշտոնատարները խոստացան կարգավորել այդ հարցը, սակայն այդ տղան չկարողացավ թռչել Կանադայի ավիաընկերության ինքնաթիռով:
Արաբերեն խոսելը նույնպես խնդրահարույց է: 2016 թ. ապրիլին, ԱՄՆ-ում «Սուաս վեսթ» ավիաընկերությունը թռիչքի ցանկից հանեց իրաքցի մի փախստականի անունը, ով արաբերենով հեռախոսազրույց ունեցավ Բաղդադում ապրող իր հարազատների հետ: Խեյրեդդին Մախզումն երբ իր հորեղբորն ասաց, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունի հետ ընթրիք-երեկույթի է մասնակցել, մեկ ուրիշ ուղևոր լսելով նրա արաբերեն խոսակցությունը, նրան մեղադրել է սպառնալի արտահայտություններ կատարելու մեջ:
Մուսուլմաններին նմանվելը և իսլամական անուն կրելն այն կետերից են որոնց նկատմամբ զգայնություն են ցուցաբերում ամերիկյան ու եվրոպական ավիաընկերությունները:
Չիկագոյի օդանավակայնում անվտանգության մտահոգություններից ելնելով, «United airlines» ավիաընկերության թռիչքից դուրս են մնացել հինգ հոգանոց մուսուլման մի ընտանիքի անդամները: Անցյալ ամիս Մուհամմեդ Ահմեդ Ռեզվան անունով անձնավորությանը չի թույլատրվել թռչել «American airlines»-ի թռիչքով միայն իր անվան պատճառով: Երբ նա նստեց իքնաթիռի իր նստարանին, ուղեկցորդուհին բարձրախոսով հայտարարեց.«Մուհամմեդ Ահմեդ ես հետևում են ձեզ»:
**********
Ալլահի անունը տալու դեպքում մուսուլմանները կհեռացվեն ինքնաթիռից: Այդպիսով Ալլահի անունը տալու պատճառով «Delta air» աիաընկերության Փարիզ-Սինսինաթի թռիչքից դուրս մնացին Ֆեյսալ և Նազիա Ալի անունով մուսուլման զույգը:
Մուսուլմաններին նաև արգելում են ինքնաթիռում գիրք կարդալ: Բրիտանիայի օդանավակայանում հարցաքննության ենթարկեցին մուսուլման մի տղամարդու, ով իր մեղրամսի ճանապարհորդության ժամանակ, ինքնաթիռում Սիրիայի մշակույթի մասին գիրք էր կարդում:
Ինքնաթիռում թվաբանական խնդիրներ լուծելը ևս արգելվում է մուսուլմաններին: Դեպք է եղել, որ ԱՄՆ-ի ոստիկանության ուղեկցությամբ ինքնաթիռից իջեցվել է մասնագիտությամբ տնտեսագետ մուսուլման ուղևորը, միայն այն պատճառով, որ մեկ այլ ուղևոր թյուրիմացաբար հայտարարել է, որ նա արաբերենով թվաբանական խնդիրներ է լուծում:
ՄԱԿ-ի հռչակագրի առաջին և 55-րդ հոդվածների երրորդ կետերը պետություններին պարտավորեցնում են առանց ցեղային, կրոնական ու լեզվի խտրականության հարգել մարդու իրավունքները և հիմնական ազատությունները: Այդ հիմամբ, ՄԱԿ-ի անդամ պետություններում ապրող փոքրամասնությունները հովանավորվում են միջազգային մարդու իրավունքների կողմից: Մարդու իրավունքների մասին միջազգային հռչակագրի երկրորդ հոդվածում նշված է.«Անկախ կրոնից, ցեղից, սեռից, լեզվից, հարուստ և աղքատ լինելուց, համոզումներից ու սոցիալական վիճակից, բոլորին է վերապահված այս հռչակագրում նշված իրավունքներն ու ազատությունները»: Ինչպես մյուս քաղաքացիները, մուսուլմանները ևս հավասար իրավունքներ ունեն և նրանց նկատմամբ չպետք է խտրականություն լինի: Անշուշտ մուսուլմանների նկատմամբ խտրական վերաբերմունքը չի համապատասխանում քաղաքացիների հավասարության և կրոնական փոքրամասնությունների իրավունքների մասին մարդու իրավունքների փաստաթղթերի սկզբունքներից և ոչ մեկին և կատարվում են իսլամաֆոբիայի տարածման ուղղությամբ, առավել քան երբևէ ոտնահարելով մուսուլմանների իրավունքները: