Փախստականները՝ մարդու իրավունքներին եվրոպացիներին նվիրվածության փորձաքար (1)
Վեց մասից բաղկացած «Փախստականները՝ փորձաքար մարդու իրավունքների ոլորտում եվրոպացիների նվիրվածության ստուգման համար» հաղորդաշարի ընթացքում կքննարկենք եվրոպական երկրների մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությունը էմիգրացիոն խնդիրների շրջանակներում: Եվրոպացիների նվիրվածության չափանիշները մարդու իրավունքների պաշտպանության գործին:

Գաղթականների ներհոսքը դեպի Եվրոպա Ասիայի և Աֆրիկայի ճգնաժամներից հետո, վերածվել է Եվրոպայի հասարակական, քաղաքական և անվտանգության հիմնական գերխնդիրներից մեկին`երկրորդ աշխարհամարտից հետո: Այս խնդրի հետևանքով եվրոպական երկրներում գնալով ավելի մեծ տարածում են գտնում ծայրահեղական շարժումները և հատկապես ազգայնամոլությունը: Սկսել են մեծ ժողովրդականություն վայելել նաև գաղթականների ներհոսքին դեմ կուսակցությունները: Այս իրավիճակը գնալով խորանում է` ցնցելով եվրոպական քաղաքականության հիմքերը: Մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր պատերազմներն անխտիր առաջացրել են փախստականների և արտագաղթի խնդիր:
Բնական է, որ մարդիկ պատերազմների ընթացքում ենթարկվելով բազմաթիվ բռնությունների, և ականատես լինելով արյունահեղությունների, ցանկացել են լքել իրենց բնակության վայրերը և հասնել ապահով ու անվտանգ վայր: Այդ մարդիկ ստիպված են թողել իրենց հայրենիքն ու տունը, որպեսզի չսպանվեն, չթալանվեն, հարձակման և բռնությունների չենթարկվեն, և կամ չտեսնեն դրանց ավերիչ ու սարսափազդու հետևանքները: Փախստականները գրեթե միշտ այն հույսով են թողնում իրենց տունը, որ օտար երկրներում կարող են ապահովել իրենց կյանքն ու գույքը և ապրել արժանապատիվ ու հանգիստ կյանքով: Այժմյան էմիգրացիոն խնդիրները նույնպես կարելի է վերլուծել ի նկատի ունենալով դարերի ընթացքում կուտակված հարուստ պատմական փորձը:

Ներկայումս, չնայած աշխարհի բազմակողմանի զարգացման տեմպերին, բարոյական օրենքներն ու իրավունքները հաճախ երկրորդվում են` վերածվելով ուժեղների ու թույլերի պայքարի: Այսօր Եվրոպայում փախստականների վիճակն այնպիսինն է, որ ՄԱԿ-ի էմիգրացիոն հարցերով կոմիսարիատը այս խնդիրը համարում է մարդկության ամենացավալի դժբախտություններից մեկը: Միջազգային կազմակերպությունների հավաստմամբ, փախստականները եվրոպական երկրներում գտնվում են հումանիտար աղետի շեմին: Անթիվ անհամար բառեր գործածելու և գեղեցիկ նախադասություններով մարդու իրավունքների գործնական կիրառման մասին խոսելու փոխարեն, մարդկային լեզուն շատ հաճախ անկարող է գտնվում նկարագրել փախստականների վիճակը Եվրոպայում և այն վատ վերաբերմունքը, որին արժանանում են նրանք ամեն օր:

Փախստականներ են այն մարդիկ կամ մարդկանց խումբը, ովքեր տարբեր պատճառներով ստիպված են լինում լքել իրենց բնակավայրը և տեղափոխվել մեկ այլ վայր: Մարդկության առաջացման ժամանակներից մինչ այսօր, սեփական կյանքի պաշտպանությունը մարդու հիմնական բնազդներից է եղել: Այս բնազդը սկզբնապես մարդկանց պաշտպանել է գիշատիչ կենդանիներից, իսկ հետո նաև այլ մարդկանցից: Վտանգներից պաշտպանվելու համար, մարդիկ սկսել են պատսպարվել քարանձավներում և այլ ապահով վայրերում: Հասարակության կազմավորումից հետո, մարդկանց նկատմամբ վախը փոխարինվեց գիշատիչ կենդանիների նկատմամբ վախով, իսկ հողի, գործիքների և ուտելիքի պակասը ստիպեց մարդուն տեղափոխվել տեղից տեղ:
Ինչպես գիտենք, մարդկանց անցնելը նոր բացահայտված Ամերիկա մայրցամաք, հանգեցրեց բազմաթիվ ներքին պատերազմների, ինչը նույնպես հաստատում է վերոնշյալ փաստարկները: 20-րդ դարում տեղի ունեցած առաջին համաշխարհային պատերազմը նույնպես փախստականների հսկա ալիք առաջացրեց և պատճառ հանդիսացավ փախստականների աջակցության նպատակով բազմաթիվ պայմանագրերի կնքման համար: Իհարկե այդ պայմանագրերը չեն կրել համապարփակ բնույթ և չեն լուծել փախստականներին վերաբերող բազմաթիվ խնդիրներ: Հենց այս պատճառով 1950 թվականին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան մի օրինագիծ հաստատեց, ըստ որի, պետք է լուսաբանվեր փախստականների վիճակը: Այս օրինագծի հիմքի վրա 1951 թվականին հաստատվեց փախստականների մասին կոնվենցիան:
Պատերազմներն ու բնական աղետները զանգվածային արտագաղթերի պատճառ են հանդիսացել անցած դարում: Նման պայմաններում, մարդիկ տեղափոխվել են նաև այնպիսի երկրներ, որոնք ճգնաժամի մեջ են եղել: Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում այդ շրջանում շատ էին զանգվածային արտագաղթները: Անցած դարի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը այն երկրներից էր, որ ընդունեց միլիոնավոր ներգաղթյալների: Իրանցիները անցած երեք տասնամյակների ընթացքում ընդունել են միլիոնավոր աֆղանստանցիների և իրաքցիների, քանի որ այդ երկրներում պատերազմական և անապահով իրավիճակ ր: Այսօր ավելի քան 3 միլիոն աֆղանստանցի է ապրում Իրանի Իսլամական Հանրապետությունում: Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով կոմիսարիատը իր զեկույցներում բազմիցս անդրադարձել է Իրանի կառավարության և իրանցիների հյուրընկալությանն ու պատրաստակամությանը աֆղանստանցի փախստականներին ընդունելու հարցում:
2011 թվականից արևմտյան կոալիցիայի և արաբների համագործակցությունից Սիրիայում առաջացած ճգնաժամի պատճառով, որին հետագայում միացավ նաև Թուրքիան, այդ երկիրը ենթարվեց բազմաթիվ ավերածությունների և միլիոնավոր սիրիացիներ արտագաղթեցին Լիբանան, Թուրքիա և Հորդանան: Բայց քանի որ, վերոնշյալ երկրներում փախստականների համար կազմավորված ճամբարներում չկային բավարար պայմաններ ապրելու համար, սիրիացիներից շատերը փորձեցին տարբեր ճանապարհներով հասնել Եվրոպա: Նրանցից շատերը անգամ փորձեցին հնամաշ նավակներով դիմակայել Միջերկրական ծովի բարձր ալիքներին, որպեսզի կարողանան հասնել Եվրոպա: Հարյուրավոր մարդիկ, այդ թվում`կանայք և երեխաներ, մահացան այդ փորձերի ընթացքում, իսկ նրանց, ում այնուամենայնիվ հաջողվեց հասնել մինչև Եվրոպայի ափերը, սպասում էր դառը ճակատագիր: Եվրոպական երկրները, որոնք հայտնի էին ամբողջ աշխարհին իրենց մարդասիրական քարոզներով ու կոչերով, հակառակ բոլոր միջազգային համաձայնագրերի, անմիջապես ձեռնամուխ եղան Եվրոպայի սահմանների փակմանը փախստականների առջև, և նույնիսկ փոխելով ընտրության կանոնակարգը, ցանկանում էին վերջնականապես խուսափել նրանց ընդունելուց: Այսօր եվրոպական երկրներում փախստականները ապրում են ծայրահեղ խտարկանության, բռնությունների ու վատ վերաբերմունքի պայմաններում, և այս ամենը տեղի է ունենում ոստիկանության բացահայտ անտարբերության հետևանքով:
2015 թվականից սկսած, գրեթե ամեն օր մամուլում լուրեր են հրապարակվում փախստականների դեմ ոստիկանության կիրառած բռնությունների վերաբերյալ: Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների պաշտպանության բարձրագույն կոմիսարիատը բազմիցս փախստականներ ընդունող բոլոր երկրներից պահանջել է, որպեսզի բանակցությունների միջոցով դուրս գան առկա ճգնաժամից և վերջ տան կիրառվող բռնություններին` հավատարիմ մնալով մարդու իրավունքների մասին միջազգային օրենքներին: Սակայն այս ամենը մինչ այժմ որևէ ազդեցություն չի ունեցել եվրոպական երկրների՝ փախստականների նկատմամբ վարած քաղաքականության վրա:
Մարդկանց ձերբակալումն ու բանտարկումը միայն այն պատճառով, որ փախստական և անտուն են, դեմ է միջազգային կանոնակարգի հիմնադրույթներին: Այսուհանդերձ, բազմաթիվ տեղեկություններ են ստացվում փախստականների Եվրոպա մուտք գործելու մասին, միևնույն ժամանակ եվրոպական երկրներիի իշխանությունները, չստեղծելով անհրաժեշտ պայմաններ նրանց ընդունելու համար, ձերբակալում են անմեղ ու անտուն մարդկանց ու բանտ նետում: Բանտարկվածների մեծամասնությունը Իրաքի, Սիրիայի և Աֆղանստանի քաղաքացիներ են: Հունգարիան Սերբիայի մոտ գտնվող սահմանային Հուրգուշ կոչվող տարածքում արգելել է փախստականների մուտքը երկիր, և երբ նրանք դիմադրել են, հունգարացիները անասելի բռնությամբ հետ են մղել փախստականներին իրենց սահմաններից: Ոստիկանական ջոկատները փախստականներին մահակներով ծեծ ու ջարդի ենթարկելուց հետո, նրանց դեմ պղպեղի գազ են օգտագործել, ինչը շնչահեղձություն է առաջացնում մարդու մոտ: Այս նկարում պատկերված է դեմքի արյունահոսող վիրավորումներով մի փախստական, ով, ամուր գրկելով իր մանկահասակ որդուն, փորձում է հանգստացնել նրան:
Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգում գտնվող փախստականների ճամբարում արված լուսանկարը, որում պատկերված էր ճամբարի հսկիչների դաժան վերաբերմունքը դեպի փախստականները, մեծ սկանդալ առաջացրեց տեղի իշխանությունների համար: Իսպանական հեռուստաընկերություններից մեկի լուրերի մեկնաբանն այսպես է բնութագրել այդ լուսանկարը. «Սա Աբու-Գրեյբի բանտը չէ…..սա Գերմանիայի փախստականների կենտրոններից մեկն է…հսկիչներից երկուսը զվարճանքներով են զբաղված, մեկն էլ իր մահակով հարվածում է ալժիրցի փախստականի գլխին»: Մեկ այլ հրապարակված լուսանկարում, հսկիչը փախստականներից մեկին ստիպում է քնել այն ներքնակի վրա, որի վրա ինքը փսխել է:
Արևմտյան երկրներից Գերմանիան, Ավստրիան և Շվեդիան սկզբնական շրջանում փորձեցին մարդասիրական ժեստ ցուցաբերել և փախստականներին ծաղիկներով դիմավորեցին: Բայց փախստականների շարունակական հոսքը դեպի այդ երկրներ Սիրիայում իրավիճակի վատթարացման հետևանքով, նրանց վարած քաղաքականության փոփոխման պատճառ դարձավ: Այժմ եվրոպական երկրների մեծամասնությունը նույն կերպ է տրամադված փախստականների հոսքի հանդեպ. դա նրանց դեպի Եվրոպա տեղափոխվելու կանխարգելումն է: Եթե կա որևէ անհամաձայնություն, ապա դա միայն վերոնշյալ նպատակին հասնելու ուղիների մեջ է Այս մասին ավելի մանրամասն կխոսենք հաջորդ թողարկման ժամանակ: