Հոլիվուդի բարձրացրած աղմուկը և ԱՄՆ նախագահական ընտրությունները
Քլինթոնի և Թրամփի քարոզչական թիմերն այս տարի ևս անցյալի նման , իրենց սատարող հոլիվուդյան դերասաների երկար ցանկ են ներկայացրել: Այս մեթոդից են օգտվում տարբեր երկրների ընտրական թեկնածուներ ՝ ժողովրդի ձայները շահելու համար:
Հաշված օրեր են մնացել մինչև նոյեմբերի 8-ը ՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը: Այս ընթացքում հանրաճանաչ դեմքերը փորձում են նոր հնարքներով շահագործել ստեղծված իրավիճակը: Ի հարկե ավելի վաղ ընտրապայքարի դաշտ էին մտել հոլիվուդյան մի քանի դերասաններ: Եվ ՝ Դոնալդ թրամփը և՛ հիլարի Քլինթոնը փորձում են կանգնել կինոաստեղերի կողքին, լուսանկարվել , կամ նրանցից օգտվել քարոզչությունների համար: Քաղաքագետները և կինոքննադատները համոզված են, որ այսպիսով թեկնածուներն իրենց հաղթանակն են երաշխավորում: կինոդաշտում նրանց ներկայությունը փաստորեն փոխշահավետ գործարք է ՝ մի կողմից թեկնածուներն են մեծ թվով ձայներ շահում , մյուս կողմից , համբավի ծարավ հոլիվուդյան դերասանները կրկին անգամ առիթ են ունենում ՝ հայտնվելու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Երեքշաբթի հոկտեմբերի 18-ին ամերիկացի ռեժիսոր-վավերագիր Մայքլ Մուրը բոլորին անակնկալի բերեց Թրամփի մասին իր պատրաստած նոր ֆիլմով:Նա իր ֆիլմը ներկայացնելու համար օգտվել է սոցիալական ցանցերից: Իր թուիթերյան էջում Մուրը գրել էր .-«Մայքլ Մուրը ՝ Թրամփլենդում» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա երեքշաբթի երեկոյան Նյու Յորքի IFC-ի կենտրոնում : Այն մեկ շաբաթ շարունակվելու է Նյու Յորքում, ապա ՝ Լոս Անջելեսում»: Ֆիլմը փաստորեն մոնոլոգը բեմադրելու Մուրի փորձն է , որտեղ պատկերում է Օհայոում Թրամփի գործունեությունը , որը Մուրը նկարահանել էր երկու շաբաթ առաջ: Նա, որ ԱՄՆ ընտրություններում Դոնալդ Թրամփի գլխավոր ընդդիմադիրներից է, ֆիլմի պրեմիերայի ժամանակ հանդիսատեսներին ասել է .-«Ցանկանում ենք հնարավորինս մեծ թվով ամերիկացիներ այս ֆիլմը դիտեն»: Այս վավերագրական ֆիլմի մասին Մուրն ասել է.-«Օհայոն Թրամփի հայրենիքն է , որը կանխատեսում է , որ նրա ներկայությամբ, ԱՄՆ-ն ո՞ւր է գնալու»:
Վերջերս ամերիկացի արվեստագետների ներկայությամբ իր աշխատանքն է սկսել «Քվեարկեք Ամերիկայի օգտին» արշավը, որտեղ ամերիկացի հանրաճանաչ դեմքերը ժողովրդին կոչ են անում անկախ այն բանից, թե ո՞ր կուսակցության համախոհ են, նոյեմբերի ութին քվեարկել իրենց նախընտրած ընտրական թեկնածուի օգտին : Առ այսօր այդ արշավին իրենց մասնակցությունն են բերել Լեոնարդո Դի Կապրիոյի, Ջուլիա Ռաբերթզի , Էմմա Սթոնի, Դեյվիդ Շուիմիերի, Էդվարդ Նորթոնի , Սամուել Էլ Ջեքսոնի , Ռաբերթ Դենիրոյի, Օլիվիա Ուայլդի նման կինո գործիչներ ու դերասաններ: Արշավի գլխավոր առաքելությունն է դերասանների ներկայությամբ տեսանյութերի պատրաստումն ու վիրտուալ միջավայրում և սոցիալական կայքերում դրանց տարածելը: 30-ից 60 վայրկյան տևողությամբ տեսանյութերում, ԱՄՆ ժողովրդի սիրված դերասանները տեսախցիկի առջև խոսում են իրենց մտահոգությունների և ակնկալիքների մասին: Տեսանյութերում արծածրվող գլխավոր հարցն է ՝ «Ձեզ համար ո՞րն է ամենակարևորը»: Հիշյալ արշավը ղեկավարում են Թամ Մաք Քարթիի և Դեյվիդ Ռասելի նման հանրաճանաչ ռեժիսորներ:
Նաև աղմուկ է բարձրացվել թեկնածուների վերաբերյալ:Նման առիթ են ստեղծել մասնավորապես Դոնալդ Թրամփի հայտարարություններն ու հայտնած տեսակետները : Որպես հետևանք մեծ թվով դերասաններ ներառյալ Մերիլ Սթրիփը, Ջեյն Ֆոնդան և Ան Հաթավայը սատարել են Հիլարի Քլինթոնին: Ի հարկե այդ դերասանները դեմոկրատների թեկնածուին սատարում են ՝ նրա կին լինելու պատճառով: Այդ կանանց կողքին են կանգնած Ջորջ Քլոնիի նման տղամարդ դերասաններ , որոնք պաշտպանում են կին նախագահին: Ամեն դեպքում, դիմացի կողմի ճամբարն էլ ձեռքերը ծալած չի նստել և նմանօրինակ քայլի է դիմել: Հետաքրքիր է , որ Հանրապետական կուսակցությանը համակրող դերասաններից ՝ Առնոլդ Շուարտզենեգերը չի սատարել Դոնալդ Թրամփին: 80-ականների ֆիլմերի դերասանը համոզված է , որ այս միլիարդատերն իր կեղծամի տակ ծայրահեղական գաղափարներ է թաքցնում:
Հատկանշական է , որ նախագահի զույգ թեկնածուները ժողովրդին, նաև Հոլիվուդին շատ խոստումներ են տվել , սակայն Թրամփը մշակույթի ու արվեստի սահմանները հատող իր արտահայտություններով, հանրային կարծիքի մոտ կրքեր է արթնացրել , որոնց անտարբեր չեն մնացել նաև դերասանները: Ի հարկե Քլինթ Իսթվուդի նման դերասանների կարծիքով, չպետք է նշանակություն տալ այդ խոսքերին: Վերջինս ասել էր, որ պետք է մատների արանքով նայել Թրամփի խոսքերին : Իսթվուդը նկատի է ունեցել կրոնական ու աղանդավորական խմբերի մասին հանրապետական թեկնածուի հայտարարությունները, որոնք վերլուծաբանների, քաղաքական գործիչների ու շարքային քաղաքացիների կողմից գնահատվում են ռասիստական արտահայտություններ: Իսկ հռչակավոր դերասան ՝ Ռոբերթ Դենիրոն Թրամփին կոչել է «ազգային աղետ» և ցավով է խոսել այն մասին, թե Թրամփի նման հիմարին այնպիսի հնարավորություն է ընձեռվել , որ կարող է դառնալ ԱՄՆ-ի նախագահ: Ամերիկացի այդ դերասանը հայտարարել է.-«Ինձ զայրացնում է այն փաստը, որ երկիրը հասել է այնպիսի մակարդակի, որ այս հիմարը կարող է լինել մեր նախագահը: Արդնոք նա այն նախագահն է՞, որ մենք ընտրելու ենք մեր երկրի համար, ինձ չի թվում»:
Վերջերս Թրամփը սկանդալային հայտարարությամբ էր հանդես եկել ՝ ասելով, որ պետք է կանխել ԱՄՆ մուսուլմանների մուտքը երկիր: Ամերիկացի դերասան ՝ Վիլ Սմիթը հակադրվելով այդ դիրքորշմանն, այդ խոսքերը ամոթալի ու ցավալի էր որակել: Նա անդրադարձել էր արևմտյան երկրներում տիրող իսլամաֆոբիայի տրամադրությանը և Թրամփի հայտարարությունը ամոթալի էր գնահատել: «Որպես ամերիկացի , ես երբ լսեցի Թրամփի ռասիստական հայտարարությունները, ամաչեցի: Դա շատ ցավալի ու վիրավորական է».-ասել էր Վիլ Սմիթը: Հոլիվուդյան այս գունամորթ դերասանն ավելացրել էր.-«Մենք պետք է մարդկանց մասին կարծիք կազմենք ըստ նրանց էության, այլ ոչ այնպես ինչպես մեզ են ներկայացվում : Այս միլիարդատեր ամերիկացին միտում է երկրից վտարել բոլոր մուսուլմաններին ՝ կանխելով երկիր նրանց մուտքը»: Հատկանշական է , որ մուսուլմանների մասին Թրամփի սկանդալային արտահատություններին խոստորեն հակադարձեց «ԱՄՆ-ի իսլամական կապերի միությունը»: Հիշյալ միությունը մի հաղորդագրություն տարածելով, բոլոր մուսուլմաններին կոչ արեց իրենց դեմ իրականացված ցանկացած ագրեսիայի դրսևորման մասին տեղեկացնել միությանը ՝ անկախ այն բանից, թե անվտանգության ծառայությունը կամ ոստիկանությունը նրանցից զեկույց կպահանջի թե ոչ:
Մամուլի ասուլիսներին, քարոզչական տեսանյութերին ու արշավներին մասնակցելուց բացի, թեկնածուներին Հոլիվուդի ցուցաբերած ֆինանսական օգնությունները վկայում են այն մասին, թե Հոլիվուդը մեծ ազդեցություն ունի ընտրությունների արդյունքների վրա: Այդ ուղղությամբ, ամերիկացի ռեժիսոր ՝ Ստիվեն Սպիլբերգը և DreamWorks անիմացիայի ընկերության տնօրեն ՝ Ջեֆրի Քեյթզընբերգը մեկ միլիոն դոլար են օգնել Հիլարի Քլինթոնի նախաձեռնած Super PAC քաղաքական կոմիտեին: Դա այն դեպքում, երբ մոտ ապագայում կայանալու է նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածուին աջակցելու համար հոլիվուդյան շքեղ միջոցառումը, սակայն Սպիլբերգը և Քեյթզընբերգը ցանկացել են միջոցառումից առաջ , կրկնակի օգնած լինել Քլինթոնին:
Հոլիվուդյան այս երկու դեմքերի նվիրած գումարը հավասար է 2012 թվականին Բարաք Օբամային ցուցաբերած նրանց նվիրատվությանը: Այսպիսով նրանք դարձել են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ամենաառատաձեռն համախոհները: 2010 թվականից ի վեր, համաձայն ընդունված օրենքի, շարքային քաղաքացիները կարող են անսահմանափակ գումարներ հատկացնել թեկնածուներին օգնելու համար , ինչն էլ Հոլիվուդին թույլ է տալիս հանուն իրենց նպատակների ՝ ներդրումներ կատարել: Հատկանշական է , որ նոր «Աստղային պատերազմ» ֆիլմի ռեժիսոր ՝ Ջի.Ջի. Աբրամզը և նրա կինը մեկ միլիոն դոլար օգնել են Քլինթոնին: 2015 թվականի սկզբից մինչև 2016 թվականի հուլիսը, Super PAC կոմիտեն ավելի քան 15 միլիոն դոլարի եկամուտ է ունեցել, որի մեծ մասն ապահովել են հոլիվուդյան աստղերը: