Իրաքում անցկացվեց Իսլամական զարթոնքի համաշխարհային ֆորումը
Այս հաղորդման մեջ կանդրադառնանք Իրաքի մայրաքաղաք՝ Բաղդադում անցկացված իսլամական զարթոնքի համաշխարհային ֆորումի գերագույն խորհրդի 9-րդ նստաշրջանին:
Թվականիս հոկտեմբերի 24-ին մի հաղորդագրություն տարածելով, Բաղդադում իր աշխատանքն է ավարտել Իսլամական զարթոնքի համաշխարհային ֆորումի գերագույն խորհրդի 9-րդ երկօրյա նստաշրջանը: Սա 2011 թվականին ֆորումի կազմավորումից ի վեր Իրանի սահմաններից դուրս կայացած իսլամական զարթոնքի ֆորումի առաջին նստաշրջանն էր: Ֆորումը կազմվել է արևմտյան Ասիայի և Աֆրիկայի հյուսիսային երկրներում իսլամական զարթոնքի շարժումը սկսվելուց հետո: Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՝ Այաթոլլահ Խամենեիի նախաձեռնությամբ: Ֆորումի բաղդադյան նիստի եզրափակիչ հաղորդագրությունում նշված է .-«Իսլամական սկզբունքների հիմունքով քննարկվել են խնդիրները, որոնց առջև այսօր կանգնել է Իսլամ աշխարհը: Ղուրանի առանցքայնությամբ իսլամական ինքնության և գերագույն շահերի պահպանումը նպաստում է իսլամական ազգերի բարգավաճմանը: Իսլամական գաղափարախոսությանը հակասող վահաբական շարժումը ստեղծվել է Իսլամի շեղված թշնամիների կողմից : Դա այն դեպքում, երբ Իսլամի հիմքն է հանդիսանում չարիքից հեռու մնալու սկզբունքը: Իսլամական ուսմունքներին հավատարիմ մնալը հնարավոր է քաղաքական գործիչների, մտավորականների ու էլիտայի դերակատարության ու նոր մշակութային մեթոդների կիրառման շնորհիվ: Քաղաքակիրթ ազգերը դեմ են ահաբեկչությանը»:

Իսլամական զարթոնքի շարժումը մեկնարկել է 2011 թվականին ՝ Թունիսում Զեյն Օլ-Աբեդին Բին Ալիի բռնապետական իշխանության տապալման արդյունքում: Կարճ ժամանակ անց շարժումը տարածվեց հյուսիսաֆրիկյան ու արևմտյան Ասիայի երկրներում: Եգիպտոսի նախկին նախագահ՝ Հոսնի Մուբարաքի կառավարությունը ևս տապալվեց Կահիրեի Ալ-Թահրիր հրապարակում եգիպտացի երիտասարդների 18-օրյա համահավաքի արդյունքում: Երկու բռնապետների տապալումից հետո, ԱՄՆ-ը և նրա եվրոպացի դաշնակիցները տարածաշրջանում իրենց շահերը վտանգված տեսնելով, քայլեր ձեռնարկեցին իսլամական զարթոնքի շարժումը շեղելու ուղղությամբ: Իսլամական Զարթոնքը չուներ ծրագրված ու կայուն առաջնորդություն, ով կարող էր երկու բռնապետների տապալումից հետո ղեկավարել շարժումը: Իսլամական շարժումներն ու որոշ կուսակցությունները, ինչպես Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ»-ը վստահելով արևմուտքին, ընկան իսլամական զարթոնքի շարժումը շեղելու արևմուտքի լարած թակարդը , որի արդյունքն էր Եգիպտոսում ժողովրդի ընտրյալ նախագահ ՝ Մոհամմեդ Մորսիի տապալումը:
Որոշ երկրներ, որտեղ ձևավորվեց Իսլամական զարթոնքը անգիտակցաբար հույսեր փայփայելով տիրակալական համակարգի խոստումների հետ, շեղվեցին Իսլամական զարթոնքի ճշմարիտ ուղուց և դարձյալ արևմտյան երկրներին հնարավորություն ընձեռեցին տնօրինելու հեղափոխական երկրների ճակատագիրը: ԱՄՆ-ը և նրա եվրոպացի դաշնակիցներն օգտագործեցին այն հանգամանքը, որ իսլամական զարթոնքի շարժումը չուներ ծրագրված ու կայուն առաջնորդություն, ով կարող էր ղեկավարել ժողովրդական շարժումը : Թունիսում Բեն Ալիի և Եգիպտոսում Մուբարաքի իշխանությունները տապալվելով, Լիբիայի ժողովուրդը ևս Մուամմեր Կադդաֆիի դեմ ոտքի ելավ: Լիբիայի դեպքում, արևմտյան երկրները փորձեցին ժողովրդական ընդվզումներին աջակցելով, դերակատար լինել հաջորդ իշխանության կազմում: Արևմտյան երկրների այդ քաղաքականության հետևանքով, Լիբիայում մասնատումներ սկսեցին , ինչի հետևանքով էլ Ալ-Ղաիդայի և ԻԼԻՊ-ի ուժերն այդ երկիր մտան: Իսկ Բահրեյնում, ԱՄՆ-ը և Բրիտանիան տարբեր քաղաքականություն են որդեգրել ՝ Սաուդյան Արաբիային աջակցելով , որն իր առջև նպատակ էր դրել միջամտել Բահրեյնի ներքին գործերին: Բահրեյնի ազատամարտիկներին հալածելով հանդերձ, Բրիտանիան կարմիր գորգ փռեց Բահրեյնի էմիրի առջև , երբ նա Լոնդոն էր այցելել: Փաստորեն հյուսիսաֆրիկյան ու Ասիայի արևմտյան երկրներում տիրող ճգնաժամային իրավիճակը հաշվի առնելով , արևմտյան պետությունները տարբեր քաղաքականություն էին որդեգրել: Նրանք գտնում էին, որ Թունիսի և Եգիպտոսի իշխանությունների անկումը բխում է իրենց շահերից , ուստի փորձեցին Լիբիայում Կադդաֆիի իշխանության տապալման գործում լինել ժողովրդի կողքին: Բահրեյնում արևմուտքը փորձեց սատարելով Ալե-Խալիֆայի ռեժիմին, օգնել իշխանություններին ՝ ճնշել ժողովրդական ազատագրական շարժումը: Սիրիայում նրանք փորձեցին ճգնաժամ հարուցել և ջանքերն ուղղել Բաշշար Ասադին իշխանության ղեկից հեռացնելու նպատակին և այդպիսով վնասել Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի հարցում Դիմադրության առանցքին: Սիրիայի ժողովրդի ազատագրական շարժմանն օգնելու պատճառաբանությամբ, արևմուտքը այդ երկրում սատարեց ահաբեկիչներին ու թաքֆիրականներին : Այդպիսով Սիրիան դարձավ աշխարհում ահաբեկչական ու թաքֆիրական խմբավորումների ամենամեծ հավաքատեղին: Ահաբեկչական ու թաքֆիրական խմբավորումները Իրաքում և Սիրիայում իրականացրել էին ամենաանմարդկային ոճրագործությունները: Իսլամական երկրներում թաքֆիրական հոսանքի արմատներն ամրացնելով, արևմտյան երկրները միտում էին պառակտում սերմանել իսլամական ժողովուրդների միջև ՝ շեղելով իսլամական զարթոնքի շարժումը: Թեև առերես ձևացնում են, թե ահաբեկչության դեմ պայքար են մղում և ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիա են ձևավորել, սակայն բոլորը գիտեն, թե ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան ու Թուրքիան և տարածաշրջանում նրանց եվրոպացի գործընկերները համարվում են ահաբեկիչների գլխավոր հովանավորները: Հակառակ դեպքում ահաբեկչական ու թաքֆիրական մի քանի խմբավորումներ և նրանց գլխավորող ԻԼԻՊ-ը, մի քանի օրում չէին կարողանա իրենց վերահսկողության տակ առնել Սիրիայի և Իրաքի տարածքների մեծ մասը: Ինչպես է հնարավոր, որ աշխարհի ամենահեռավոր վայրերից , հատկապես Եվրոպայից ահաբեկիչները հասնում են Սիրիա և Իրաք ՝ համալրելու ԻԼԻՊ-ի շարքերը: Թուրքիան համարվում է ահաբեկիչների այս ուղևորության գլխավոր միջանցքը: Իսկ Սաուդյան Արաբիան, Կատարը և Արաբական միացյալ էմիրությունները ֆինանսավորում ու սպառազինում են ԻԼԻՊ-ին և ահաբեկչական ու թաքֆիրական խմբավորումներին: Ճապոնական «Toyota» ընկերության կողմից հրապարակված վերջին հետաքննությունների արդյունքները պարզում են, որ 4 արաբական երկրներ ՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, ԱԷՄ-ը և Հորդանանն այդ ընկերությունից 60 հազար «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ են գնել և հանձնել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը:
Իսլամական զարթոնքի ֆորումի ձևավորման գլխավոր նպատակներից մեկը եղել է դիմակայել արևմուտքի սադրանքին,որը փորձում է ահաբեկչական ու թաքֆիրական խմբավորումների միջոցով իսլամական տարբեր խմբերի միջև պառակտում սերմանել: Իսլամական զարթոնքի Ֆորումի բաղդադյան նստաշրջանին մասնակցել էին 22 երկրի կրոնագետներ, որոնց մեծ մասը եղել են սուննիներ: Ֆորումի նստաշրջանում քննարկվող գլխավոր թեման եղել է թաքֆիրական շարժումների, հատկապես վահաբականության դեմ պայքարը: Իսլամական զարթոնքի շարժման գերագույն խորհրդի բաղդադյան նստաշրջանում ունեցած ելույթում, Իրաքի նախկին վարչապետ ՝ Նուրի Մալեքին անդրադարձել է ահաբեկչական ու թաքֆիրական խմբավորումների , հատկապես ԻԼԻՊ-ի գաղափարախոսությանը, նշելով .«Ահաբեկչական խմբավորումները միտում են թայֆայական բախումներ առաջացնել մուսուլմանների միջև» : Իրաքի վարչապետ՝ Հայդար Ալ-Էբադին նիստում ասել է .-«Կույր ահաբեկչության համար շիաների ու սուննիների միջև տարբերություն չկա: ԻԼԻՊ-ի ձեռքից ավելի շատ սուննիներն են տուժել»: Իսլամական զարթոնքի համաշխարհային ֆորումի գլխավոր քարտուղար՝ Ալի Աքբար Վելայաթիի խոսքերով՝ Մահմեդական Իսլամի արժեքների վերականգնումը տարածաշրջանի խնդիրների լուծման միակ ելքն է,քանզի շատերն են աչք հառել այս տարածաշրջանի վրա: Արևմտյան ու արաբական շատ երկրներ և Սիոնիստական ռեժիմը թաքֆիրական գաղափարները դարձրել են գործիք իրենց նպատակների իրագործման համար: Նիստին առընթեր, Լիբանանի մուսուլման կրոնագետների հավաքականության հանրային կազմի անդամ՝ շեյխ Մոհամմեդ Ալ-Քաբեշն ասել է.-«Իսլամական զարթոնքի նիստում մուսուլման տարբեր հոգևորականների մասնակցությունը համարվում է ԻԼԻՊ-ի դեմ պայքարի լավագույն միջոցը: Իրաքի և Սիրիայի պետություններն այսօր կանգնած են թաքֆիրական ու ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի առաջնագծում»: Բաղդադյան երկօրյա նիստի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել այդ հարցում Իրաքի և Սիրիայի կառավարություններին: Նիստի մասնակցիների ելույթների մեծ մասն այս թեմային շուրջ են ծավալվել:
Իրաքում կայացած իսլամական զարթոնի համաշխարհային ֆորումի 9-րդ նստաշրջանը
نهمین مجمع جهانی بیداری اسلامی