Աբանի 13-ը՝ իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օր
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i40969-Աբանի_13_ը_իմպերիալիզմի_դեմ_պայքարի_ազգային_օր
Աբանի 13-ը (նոյեմբերի 4) իրանական օրացույցով համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի օրն է: Այս օրը տեղի են ունեցել Իրանի պատմության երեք նշանակալի իրադարձություններ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 02, 2016 11:51 Asia/Tehran

Աբանի 13-ը (նոյեմբերի 4) իրանական օրացույցով համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի օրն է: Այս օրը տեղի են ունեցել Իրանի պատմության երեք նշանակալի իրադարձություններ:

Իրանական 1342 (1963) թվականին Իմամ Խոմեյնիի աքսորումը Թուրքիա , Իսլամական հեղափոխության հաղթանակի  շեմին   Թաղութական ռեժիմի կողմից ուսանողների ջարդի կազմակերպումը (ուսանողների օր) և իրանական 1358(1979) թվականին ուսանողների կողմից ամերիկյան դեսպանատան՝ լրտեսական որջի գրավումը: Այս երեք իրադարձություններն իրենց յուրահատուկ ազդեցությունն են ունեցել Իրանի ժողովրդի հեղափոխական շարժման վրա, ինչպես նաև իրենց  կարևորությունն ունեն Իրանի իսլամական հեղափոխության պատմության մեջ:

Աբանի 13-ին տեղի ունեցած այս երեք իրադարձությունները Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքի ապացույցն են: Դրանք վկայում են, որ ԱՄՆ-ն  Իրանի դեմ թշնամական քայլերի ձեռնարկումը դրել էր իր քաղաքական հարցերի օրակարգում և Թեհրանում իր դեսպանատունը վերածել էր լրտեսական կենտրոնի: Իսկ այդ հանգամանքը  առթեց իրանցի ուսանողների զայրույթը և արդյունքում դեսպանատունը գրավվեց:

ԱՄՆ-ն ի սկզբանե  դեմ էր Իրանի ժողովրդի հեղափոխական շարժմանը և տարբեր  դավադրական ճանապարհներով փորձում էր խոչընդոտել Իրանում հեղափոխական մտածելակերպի տարածմանը: Հենց այս պատճառով է, որ Վաշինգտոնն Իմամ Խոմեյնիի սկսած շարժումը որպես սպառնալիք ընկալեց և փորձեց ճնշման տարբեր լծակներ բանեցնելով, դադարեցնել Իմամի գործունեությունն Իրանում: Այս փորձերի արդյունքում էր, որ Իմամ Խոմեյնին ձերբակալվեց և աքսորվեց  Իրանից: Ժամանակի ընթացքում բացահայտվեցին նաև ԱՄՆ-ի կազմակերպած շատ այլ դավադրական ծրագրեր:

Իրանական 1332(1953) թվականի Մորդադի 28-ի հեղաշրջումը, կապիտուլյացիայի պարտադրումը Իրանի ժողովրդին և Իմամ Խոմեյնիի  աքսորումը, որը նպատակ ուներ վերջ տալ շահական համակարգի դեմ իրանցիների բողոքներին, ԱՄՆ-ի կողմից Իրանի ներքին գործերին միջամտելու ակնառու օրինակներից են: ԱՄՆ-ի միջամտությունները նախահեղափոխական Իրանի ներքին գործերին ցույց են տալիս, որ Վաշինգտոնի  վերաբերմունքը դեպի իրանցիները գոռոզամտությամբ և պահանջատիրական զեղումներով լի է եղել, քանի որ այդ երկիրը ցանկանում էր Իրանում իր իշխանությունն ու ազդեցությանը հաստատել և դրանով իսկ խաղում էր մի ամբողջ ժողովրդի ճակատագրի հետ: Աջակցելով շահական բռնի համակարգին, ԱՄՆ-ն փորձում էր պաշտպանել իր անօրինական շահերն Իրանում: Սակայն իրանցիների համառ ու հետևողական պայքարի արդյունքում, ԱՄՆ-ն հասկացավ, որ իրանցիների դեմ պայքարելը էժան չի նստի իր վրա: Իրանի ժողովրդի դիմադրությունը  լոկ կարգախոս չէր։ Ի սկզբանե դա մի շարժում էր, որ կարողացավ իրանցիների մոտ հեղափոխական մտածելակերպ ձևավորել ու զարգացնել, շարժառիթ տվեց նրանց, որպեսզի հաստատակամ քայլերով ընթանան դեպի իրենց նախանշած նպատակները:

Ուստի Իմամ Խոմեյնիի գլխավորած հակաիմպերիալիստական ուժգին պայքարում, Իրանի ժողովուրդը ցույց տվեց իր աննկուն կամքը, ինչը բնականաբար իր ազդեցությունն ունեցավ պատմության հետագա զարգացման վրա և հող նախապատրաստեց 20-րդ դարի ամենամեծ հեղափոխությունն իրականացնելու համար:

Սակայն ԱՄՆ-ն ոչ միայն հեղափոխությունից առաջ, այլև դրանից հետո էլ շարունակեց իր թշնամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ: ԱՄՆ-ի թշնամանքը  Իրանի հանդեպ այդպես էլ չդադարեց և այժմ էլ հակաիրանական քաղաքականության կենտրոնն է աշխարհում: Իրականում այդ թշնամանքը վերածվել է  սպիացած վերքի: Այդ երկիրը իր բոլոր ջանքերը օգտագործեց Իսլամական հանրապետության կայացմանը խոչընդոտելու և այն տապալելու ուղղությամբ:

 ԱՄՆ-ի վարած դավադրական ու թշնամական քաղաքականությունը, ինչպես նաև Իրանի ներքին գործելին միջամտելը պատճառ հանդիսացան, որպեսզի աբանի 13-ը Իրանում հռչակվի որպես համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օր: Մեծարգո Իմամ Խոմեյնին շատ լավ հասկանալով ԱՄՆ-ի վարած քաղաքականության էությունը, այդ երկիրը ճանաչեց որպես ոչ միայն Իրանի ժողովրդի, այլև ամբողջ աշխարհի ժողովուրդների թշնամի և բոլոր ճնշված ազգերին ու պետություններին կոչ արեց պայքարի դրոշ բարձրացնելու Վաշինգտոնի  դեմ:

Այնպիսի իրադարձությունները, ինչպիսիք էին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան՝ լրտեսական որջի վերածվելը, դավադրական գործողություններն ընդդեմ Իրանի, որ սկսվեցին Թաբասի գործողությամբ և ամերիկացիների հարձակման ծրագրի ձախողումը, լիովին բացահայտում են ԻԻՀ հետ կապված Սպիտակ տան գաղտնի նպատակները:

Այս բացահայտ հարձակումը ծրագրվել էր այն պատճառաբանությամբ, որ Իմամ Խոմեյնիի կողմնակից իրանցի ուսանողները ի նշան ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ վարած միջամտողական քաղաքականության, 1979 թվականի աբանի 13-ին(նոյեմբերի 4) գրավել էին Թեհրանում լրտեսական որջի վերածված ԱՄՆ-ի դեսպանատունը: Հեղափոխական ուսանողները այդ դեպքերի ընթացքում պատանդ վերցրեցին դեսպանատան որոշ աշխատակիցների, որոնք դիվանագիտական ծառայողների անվան տակ իրականացնում էին իրենց լրտեսական գործողությունները:

Իրանի ժողովուրդը անցած 34 տարիների ընթացքում հաջող պայքար է մղել ամերիկյան իմպերիալիզմի դեմ և ընտրել է զարգացման ու իսլամական նոր քաղաքակրթության հիմքերի կառուցման ուղին: Այսօր ողջ Արևմուտքը և հատկապես ամերիկացիները, առավել քան երբևե, զայրույթի խոր զգացումով են հետևում, թե ինչպես է Իրանի իսլամական հանրապետությունը օրեցօր բարգավաճում ու հզորանում: Արևմուտքի երկրների կիրառած պատժամիջոցները ընդդեմ Իրանի ժողովրդի, որոնք տեղի են ունենում ԱՄՆ-ի ուղղորդմամբ, ոչ այլ ինչ են, քան պարզապես փորձ՝ Իրանի զարգացումը կասեցնելու և իրանցիների նոր քաղաքակրթություն ստեղծելու ճանապարհին խոչընդոտներ առաջացնելու ուղղությամբ:

ԱՄՆ-ն շարունակեց վարել իր հակաիրանական քաղաքականությունը նույնիսկ Իրանին պարտադրված Իրան-Իրաք պատերազմից հետո: Սադդամի ռեժիմը անգամ ԱՄՆ-ի օժանդակությունը ստանալով, չկարողացավ հասնել Իրանի հետ կապված իր նպատակներին և պարտվեց: Չհանդուրժելով այս ամենը, Սպիտակ տունը ձեռնարկեց իր հաջորդ թշնամական քայլը և այս անգամ արդեն տնտեսական շրջափակման միջոցով  փորձեց խոչընդոտ հանդիսանալ Իրանի զարգացման ու տնտեսական վերելքի ճանապարհին:  1995 թվականի մարտ ամսին, Բիլ Քլինթոնի նախագահության շրջանում, ԱՄՆ-ն օրենք ընդունեց ԻԻՀ արտակարգ կարգավիճակի մասին, որում Իրանը որպես սպառնալիք էր  ներկայացվում: Հաշվի առնելով այս ամենը, հարկավոր է ուշադրությամբ ուսումնասիրել այս հարցերի շրջանակը, որովհետև դրանց մեջ է կարելի է գտնել ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքի շատ օրինակներ: Պատմությունը ուսումնասիրելով ևս հնարավոր է շատ դասեր քաղել:

ԱՄՆ-ն Իրանի հետ կապված միջուկային հարցերում ձախողվելուց հետո ևս մեկ անգամ ապացուցեց, որ երբեք չի հրաժարվել ԻԻՀ դեմ թշնամական ծրագրեր նյութելուց և այսքան ժամանակ միայն իր ծրագրերի իրականացման ոճն ու եղանակն է փոխել: Ավելի քան 12 տարի միջուկային խնդրի շուրջ ընթացող վիճահարույց քննարկումները և Իրանին ուղղված անհիմն պահանջները, Վաշինգտոնի թշնամական քաղաքականության շարունակությունն է: Այսօր էլ նույն քաղաքականության  շրջանակում Իրանի հրթիռային պաշտպանության ծրագիրն է պատրվակ դարձրել:

Եթե հայացք նետենք դեպի անցած կես դարի  պատմությանը, ապա կտեսնենք, որ ԱՄՆ-ն մշտապես  Իրանի դեմ ուղղված սպառնալիք է եղել:

Այլ կերպ ասած, Վաշինգտոնը թե Իսլամական հեղափոխությունից առաջ և թե դրանից հետո մշտապես դեմ է դուրս եկել Իրանի ժողովրդին: ԱՄՆ-ն միայն այն ժամանակ պատրաստ եղավ բանակցելու Իրանի հետ միջուկային հարցի շուրջ, երբ հասկացավ, որ իր վարած  շրջափակումների քաղաքականությունը ձախողվել է: Այնուամենայնիվ այժմ էլ այդ երկիրը ուղիներ է որոնում կրկին Իրանի դեմ դուրս գալու համար:

ԱՄՆ-ն դեռևս շարունակում է վարել իր քաղաքականությունը, այսպես ասած «փափուկ պատերազմի» միջոցով, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ երկիրը ցանկացած ուղի օգտագործում է Իսլամական հեղափոխության արդյունքում  ստեղծված համակարգին վնասելու համար: ԱՄՆ-ի հակազդեցությունն Իրանում գիտության զարգացմանը, մեղադրանքները իսլամական պետության դեմ, վառ արտահայտված են այդ երկրի քաղաքական գրեթե բոլոր քայլերում: Այժմ ամերիկացիները, հավատարիմ մնալով իրենց որդեգրած հակաիրանական քաղաքականությանը, օրեցօր իրենց ծովային, օդային և ցամաքային ռազմաբազաները տեղակայում են մեր տարածաշրջանում, զենքերի նոր տեսակներ են վաճառում հարևան արաբական երկրներին և այսպիսով ցանկանում են ապակայունացնել տարածաշրջանը: ԱՄՆ-ն Իրանի հետ մտել է «փափուկ պատերազմի» մեջ և փորձում է Թեհրանին որպես սպառնալիք ներկայացնել՝ հաշվի առնելով նրա պաշտպանական պոտենցիալը:

Աբանի 13-ը համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի օր հռչակելը մեծապես կապված է ԱՄՆ-ի  վարած քաղաքականության էության ըմբռնման հետ: Դա կարևոր փորձ է, որ ձեռք է բերվել այս օրը տեղի ունեցած երեք պատմաքաղաքական դեպքերը խորը վերլուծության ենթարկելու արդյունքում: Այս դեպքերից ամեն մեկը մի ապացույց է ավելի քան 3 տասնամյակ շարունակվող թշնամական վերաբերմունքի, որ ցուցաբերում է ԱՄՆ-ն  Իրանի նկատմամբ: Ահա սա է գլխավոր պատճառը, որ Իրանի ժողովուրդը չի վստահում ԱՄՆ կառավարությանը: