Ալբանիան «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման նոր որջը (2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i41347-Ալբանիան_Մոնաֆեղին_ահաբեկչական_խմբավորման_նոր_որջը_(2)
1979-1981 թթ․-ի ընթացքում  «Մոնաֆեղին» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությունների hետևանքով զոհվել են Իրանի մեծ թվով քաղաքացիներ , այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաներ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 05, 2016 11:42 Asia/Tehran

1979-1981 թթ․-ի ընթացքում  «Մոնաֆեղին» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությունների hետևանքով զոհվել են Իրանի մեծ թվով քաղաքացիներ , այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

Խմբավորման իրականացրած ահաբեկչական քայլերից են եղել՝ Իրանի իսլամական հանրապետության վարչապետի գրասենյակում և երկրի  նախագահի աշխատակազմի շենքում տեղի ունեցած պայթյունը, ինչի հետևանքով նահատակվեցին ժամանակի նախագահ՝ Մոհամմեդ Ալի Ռաջային և ժամանակի վարչապետ՝ Բահոնարը, նաև Թեհրանում և այլ քաղաքներում  ուրբաթօրյա հավաքական աղոթքի ժամանակ ռումբի պայթյունը ,որի հետևանքով զոհվեցին մի խումբ աղոթապետեր:

1981 թ․ հունիսի 28-ին    Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակ Այաթոլլահ Խամենեիի դեմ կատարված մահափորձը և  Իսլամական հանրապետության կուսակցության կենտրոնակայանում ռումբի պայթյունը , ինչի հետևանքով զոհվեցին 72 պետական պաշտոնյաներ , այդ թվում Իրանի դատական իշխանության  ժամանակի պատասխանատու Այաթոլլահ Բեհեշթին ։ 1988 թ․-ի հուլիսին ԱՄՆ-ի և արևմուտքի որոշ երկրների օգնությամբ Իրանի դեմ  «հավերժական լույսի օպերացիա» կոչվող ռազմական գործողությունները, 1992 թ. ապրիլին 13 երկրում Իրանի դեսպանատների վրա միաժամանակ  իրականացված հարձակումները, 1992 թ․  հունիսի 20-ին Մաշհադ քաղաքում Իմամ Ռեզայի դամբարանում տեղի ունեցած պայթյունը ,որի հետևանքով նահատակվեցին 25 և վիրավորվեցին 70 ուխտավորներ  և  Իսլամական հեղափոխության Պահակազորի ու բանակի մի քանի հրամանատարների, այդ թվում բանակի հրամանատար գեներալ  Սայյադ Շիրազիի դեմ կատարված մահափորձերը  Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման գործած ոճիրների մի մասն են կազմում: Սակայն Վաշինգտոնը շարունակում է հովանավորել ու աջակցել   ահաբեկչական  խմբավորումներին։ ԱՄՆ-ի համար  տարբերություն չունի` նրանք Մոնաֆեղին խմբավորման անդամներ են, ԻԼԻՊ-ի, թե` այլ :

Ահաբեկչության կապակցությամբ արևմուտքի երկակի ստանդարտների կիրառման արդյունքում, ծայրահեղականությունը տարածվել է ողջ աշխարհում:   ԱՄՆ-ն ամբոխավարությամբ զբաղվելով,ահաբեկչության դեմ պայքարի փոխարեն քողարկում է իր կողմից ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը։ ԱՄՆ-ն քաղաքական նպատակներով և ահաբեկչությունը որպես գործիք օգտագործելով Մոնաֆեղին խմբավորմանը ցուցաբերած աջակցությունն անվանում է  «քաղաքական գործունեություն` պայքարի շրջանակում »։ Այդ երկիրը Մոնաֆեղին խմբավորմանն առավ իր հովանու ներքո, ինչի հետևանքով այսօր աշխարհն ականատես է համատարած ահաբեկչության։ Վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ն  ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն օգտագործել է որպես գործիք։  Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հովանավորները իրենց  և այլոց  խաբելու ճանապարհին վերցրած յուրաքանչյուր քայլով , ավելի են հեռացել բռնարարքների ու ահաբեկչության իրական արմատներից և դա արևմուտքի մեծ սխալն է ահաբեկչության դեմ մղվող պայքարում ,քանզի արևմուտքը ամբոխավարական քայլերով փորձում է փախչել իրականությունից։

 ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի փոխարեն բացահայտ աջակցություն ցուցաբերելով Մոնաֆեղին խմբավորմանը, փաստորեն պաշտպանում է այդ երևույթը ։ Դա այն դեպքում երբ  ահաբեկչության տարածումն ահավոր վնասներ է պատճառել: Դրա վառ օրինակն էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ին   ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը։

ԱՄՆ-ն յուրովի մեկնաբանություն է ներկայացրել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ։ Սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, Վաշինգտոնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ստիպեց ահաբեկչության դեմ պարտավորեցնող բանաձև ընդունել, որպեսի դրա շրջանակում  կարողանա  կամայական քայլեր ձեռնարկել։

ՄԱԿ-ի ԱԽ  ընդունած բանաձևում ներառվեցին պարտավորություններ, որոնք կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն, այդ կառույցի  անդամ պետությունները հարկադրված են կատարել: ԱԽ-ի անդամ երկրների ՝ ներառյալ ԱՄՆ-ի կողմից ընդունված բանաձևի համաձայն ,  անդամ երկրների կողմից ցանկացած ճանապարհով ահաբեկչական ակտեր իրականացնողներին կամ այդ քայլերին աջակցող անձանց ֆինանսավորելը,   զենքի մատակարարումը կամ աշխատանքի ընդունումը ՝ հանցանք են համարվում : Հենց այս բանաձևը ԱՄՆ-ին արտոնեց հարձակվել Աֆղանստանի վրա և գրավել այդ երկիրը :

Իրականում ԱՄՆ քաղաքականությունները բոլորովին չեն համապատասխանում ահաբեկչության դեմ պայքարի միջազգային չափանիշներին։ ԱՄՆ-ի կողմից Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը  ցուցաբերվող աջակցությունը և Իրանում այդ խմբավորման իրականացրած ահաբեկչական քայլերի հարցով գործի փակումը, ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում միջազգային պարտավորությունների բացահայտ խախտում է նշանակում։  

Երբ ԱՄՆ պաշտոնատարները ստեղծեցին  Ալ Ղաիդա խմբավորումը և նրա պարագլուխ՝ Բեն Լադենի հետ սերտ կապեր հաստատեցին , ոչ ոք չէր պատկերացնում, որ օրերից մի օր ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի պատճառաբանությամբ կհարձակվի Աֆղանստանի վրա ու կկգրավի այդ երկիրը։ Այսօր այդ նույն սցենարը կրկնվում է ԻԼԻՊ-ի դեմ պայքարող ամերիկյան կոալիցիայում։

Ալ Ղաիդայի և ԻԼԻՊ-ի նման խմբավորումները ստեղծվել են  «Մոսադ»-ի , «Կենտրոնական հետախուզական կազմակերպության» ռազմական ուսուցման և տարածաշրջանի որոշ երկրների ,այդ թվում Սաուդյան Արաբիայի ֆինանսավորման արդյունքում և այս մասին կան անհերքելի փաստեր։

Արևմուտքն իր չափանիշներով  Մոնաֆեղին խմբավորման ահաբեկչությունն արդարացնում է այսպես կոչված պայքարի շրջանակում ծավալված քաղաքական գործունեության անվան տակ։ ԱՄՆ-ն այդ խմբավորման անունը հանելով ահաբեկչական խմբերի ցուցակից, փաստորեն արդարացրել է այդ խմբի ահաբեկչական քայլերը ու նրան առել է իր հովանու ներքո։ Ուրեմն  ինչպե՞ս կարելի է ԱՄՆ-ից ահաբեկչության դեմ  լուրջ պայքար ակնկալել։ Փաստորեն նրանք, ովքեր այսօր ԻԼԻՊ-ի և ահաբեկչական  այլ խմբավորումների դեմ պայքարի ջատագովն են ,իրենք համարվում են տարածաշրջանում  ու աշխարհում ահաբեկչության նախագծողներն ու հովանավորները:

Al-Monitor  պարբերականի վերլուծական կայքը որոշ ժամանակ առաջ հրապարակել է տեղեկություններ, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը Միջինարևելյան որոշ երկրների համագործակցությամբ պլաններ է մշակում ԻԻՀ համակարգի տապալման համար։  

Սաուդյան Արաբիայի  հետախուզության նախկին ղեկավար՝ Թուրքի Ֆեյսալի մասնակցությունը Փարիզում կայացած Մոնաֆեղին խմբավորման նիստին , որը տեղի է ունեցել առաջին անգամ, ցույց տվեց ,որ Ալե Սաուդյան ռեժիմը ԱՄՆ-ի քաղաքականություններին համընթաց նոր դավեր է նյութում Իրանի դեմ։ Թուրքի Ֆեյսալը Սաուդյան Արաբիայի անվտանգության ու արտաքին քաղաքականության ոլորտի ազդեցիկ դեմքերից է համարվում։

Սաուդցիներն ամեն ինչ անում են  իրենց սադրիչ քայլերն իրագործելու համար։ Նրանք մի կողից արաբական աշխարհի  ճանաչված դեմքերին` Ալժիրի նախկին վարչապետ Սեյյեդ Ահմադ Ղազալիին,Հորդանանի հետախուզության նախկին նախարար՝ Սալեհ Ալ Ղալեբը, Եգիպտոսի նախկին ԱԳ նախարար՝ Մոհամմադ Ալ-Աարաբիին և Պաղեստինի «Ֆաթհ» շարժման անդամներից՝ Աազամ Ալ- Ահմադիին այդ նիստին մասնակցելու կոչ արեցին ։ Նպատակն էր  ցույց տալ ,թե արաբական երկրները աջակցում են Ռիադի քաղաքականություններին։ Մյուս կողմից արևմտյան երկրների քաղաքական ոլորտի դեմքերին  նույնպես առաջարկվել էր մասնակցել այդ նիստին։ Նրանց թվում էին  Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար՝ Բեռնար Կուշները , Իսպանիայի նախկին վարչապետ՝ Խոսե Լվիս Սապատրոն, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ՝ Նյութ Գինգրիչը, ԱՄՆ նախագահի ծայրահեղական հանրապետական թեկնածու՝Դոնալդ Թրամփի տեղակալի հավանական թեկնածուներից մեկը, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ՝ Ջոն Բոլտոնը և Նյու Յորքի նախկին քաղաքապետը։ Այդ քայլով Ռիադն ուզում էր ասել ,որ  արևմուտքը այդ ճանապարհին ուղեկցում է իրեն։ Իհարկե արևմտյան երկրների պաշտոնատարներն անցած տարիների ընթացքում ևս մասնակցել են Մոնաֆեղին խմբավորման  նիստերին, ինչի դիմաց  նույնիսկ  գումարներ են ստացել ,որոնց ցուցակը բազմիցս հրապարակվել է։   

Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հետ Սաուդյան Արաբիայի համընթացությունը ապացուցեց,որ այդ երկիրը Իրանի նկատմամբ թշնամության ֆոնին պատրաստ է ամեն քայլի և նույնիսկ կարող է օգտագործել Մոնաֆեղին խմբավորման նման այրված լծակը, որի ձեռքերը շաղախված են ոչ միայն անհամար իրանցիների, այլև Իրաքի քուրդ բնակչության արյամբ։

Al-Monitor պարբերականի վերլուծական կայքը   գրում է․-«Հարյուրավոր փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը Իրանի համակարգի տապալման համար միլիոնավոր գումարներ է ծախսել։ Այդ խումբը միլիոնավոր դոլարներ է հատկացրել ԱՄՆ-ի նախկին պաշտոնյաներին ու կոնգրեսականներին ,որպեսզի նրանց համոզի  խոսել իր անունից։

Al-Monitor-ի փոխանցմամբ՝ Իսրայելին հովանավորող լոբբիները տարեկան մոտ 7 միլիոն դոլար ծախսում են ԱՄՆ-ի քաղաքականությունների վրա ազդելու և հակաիրանական քարոզչության համար։

Սաուդյան արքայազները Մոնաֆեղին խմբավորմանը  որպես գործիք են օգտագործում`  իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: Ալբանիայում Մոնաֆեղին խմբավորման համար ապահով անկյուն ստեղծելը նրանց գործունեության մի մասն է կազմում:

Ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ արևմուտքի կարգախոսները խամրել են : ՄԱԿ-ի նման կառույցները փաստորեն ծառայում են արևմտյան երկրների քաղաքականություններին ու հովանավորում են Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի նման մանկասպան ու ահաբեկչությանն աջակցող ռեժիմներին: Այդ կառույցները շրջանցելով ահաբեկչության ու բռնության արմատները ,դրանց տարածման պատճառ են դարձել: Անտարակույս ահաբեկչությունը և  աշխարհի ցանկացած կետում  բռնության ու ծայրահեղականության հետևանքով  յուրաքանչյուր մարդու տառապանքը ցավալի է, լինի դա Ֆրանսիայում թե մեկ այլ վայրում ,միևնույն է : Երկակի չափանիշներով երբեք հնարավոր չէ ոչնչացնել ահաբեկչությունը:

Ահաբեկչությունը հովանավորելը և այն լավ ու վատ մասերի բաժանելն ու  մարդասիրական քայլերի անվան տակ  ահաբեկչական խմբավորման համար ապահով անկյուն ստեղծելը ոչ մի արդարացում չունեն: Հազարավոր անմեղ մարդիկ Մոնաֆեղին խմբի ահաբեկչական քայլերի զոհն են դարձրել : Եթե այդ ոճրագործությունները ահաբեկչություն չեն ,ապա դրանք ի՞նչ կարելի է անվանել: