Ալբանիան «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման նոր որջը(3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i41893-Ալբանիան_Մոնաֆեղին_ահաբեկչական_խմբավորման_նոր_որջը(3)
Այսօրվա աշխարհում ահաբեկչությունը դարձել է պատուհաս մարդկային հասարակության գլխին  և սպառնում է  ժողովուրդների անվտանգությանն ու միջազգային կայունությանը: Մասնավորապես վերջին հարյուրամյակում ահաբեկչությունը դարձել է գլոբալ սպառնալիք խաղաղության ու անվտանգության համար:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 09, 2016 12:05 Asia/Tehran

Այսօրվա աշխարհում ահաբեկչությունը դարձել է պատուհաս մարդկային հասարակության գլխին  և սպառնում է  ժողովուրդների անվտանգությանն ու միջազգային կայունությանը: Մասնավորապես վերջին հարյուրամյակում ահաբեկչությունը դարձել է գլոբալ սպառնալիք խաղաղության ու անվտանգության համար:

Այսօր ահաբեկչությունը դրսևորվում է տարբեր ձևերով և սնկի նման աճում է տարածաշրջանում:

Մոնաֆեղին ահաբեկչական խումբը  Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին տարիներից սկսած դիմեց զինյալ գործողությունների Իրանի ժողովրդի դեմ: 1980-ական թվականներին այդ խումբը մի շարք ահաբեկչական պայթյուններ իրականացնելով սպանեց որոշ թվով իրանցի պաշտոնատարների և անզեն քաղաքացիների: Ահաբեկչական գործողությունների հետևանքով Իրանում զոհվեցին ավելի քան 17 հազար քաղաքացիներ: 

35 տարի առաջ մոնաֆեղին ահաբեկչական խմբի կողմից Իրանի վարչապետի գրասենյակում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով զոհվեցին ԻԻՀ ժամանակի նախագահ՝ Ռաջային և ժամանակի վարչապետ՝ Բահոնարը: Սա մոնաֆեղին խմբավորման առաջին կամ վերջին ահաբեկչական գործողությունը չէր, այլև դա անկյունադարձային կետ էր Իրանի ժողովրդի կողմից ահաբեկչության դեմ մեկնարկված պայքարում: Այսպես շահրիվարի 8-ը (Օգոստոսի 29) ԻԻՀ օրացույցում նշվում է, որպես ահաբեկչության դեմ պայքարի օր: 

Վերջին երկու տարիներին Ֆրանսիայում տեղի ունեցած աղետալի դեպքերը ինչպիսին են Նիս քաղաքում  և «Շառլի Էբդո» շաբաթաթերթի խմբագրության վրա կատարված   ահաբեկչական հարձակումները  վկայում են, որ ահաբեկչությունը դարձել է սպառնալիք աշխարհի անվտանգության համար: Հետևաբար ահաբեկչությունը արմատախիլ անելու նպատակով միջազգային հանրությունը պետք է համընդհանուր և միանշանակ պայքար մղի այդ երևույթի դեմ:  Այլ խոսքով Նիսում, Բաղդադում Սիրիայում և Աֆրիկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները կամ մոնաֆեղին խմբավորման կողմից հազարավոր իրանցիների զոհվելու հարցը պետք է  քննարկման ենթարկվեն:

Իրականում այդ ոճրագործությունների հեղինակները և նրանց ֆինանսական, սպառազինական և գաղափարական հովանավորները մեկ ամբողջություն են կազմում, որոնց պետք է դիմակայել համատեղ ջանքերով: 

Այն ժամանակ, երբ ԻԼԻՊ-ը գրավեց  Մոսուլ քաղաքը Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կայքը հայտարարեց`«Հեղափոխականները նվաճեցին Մոսուլ քաղաքը»:

Ահաբեկչության միջազգային սպառնալիքը չի հաղթահարվի միթե այդ բոլոր խնդիրները դիտվեն մեկ ամբողջության մեջ և ահաբեկչության դեմ պայքարը պետք է լինի համընդհանուր և միասնական ջանքերով: Հետևաբար պետք է  ԻԼԻՊ-ի և Մոնաֆեղին ահաբեկչական խմբի պայքարում դիմակայել  նաև նրանց հովանավորող ուժերին: 

ԻԻՀ-ը կարևորում է ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը, սակայն հայտարարել է, որ Արևմուտքը  երկակի նպատակներ է հետապնդում ահաբեկչության դեմ պայքարի գործում: Իրանին մտահոգում է ահաբեկչության երևույթը, սակայն այդ մտահոգությունը պետք է ճիշտ ձևով  ընկալել և կառուցողական քայլեր ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում: Միայն այդպես հնարավոր կլինի աշխարհում կայունություն հաստատել և պայքարել ծայրահեղականության և ահաբեկչության դեմ:  

ԱՄՆ-ը աջակցում է Մոնաֆեղին ահաբեկչական խմբին ինչը վկայում է նրա երկակի քաղաքականության մասին: 1980 թ.-ին ԱՄՆ-ն օգնեց այդ խմբի անդամները տեղափոխվեն Ֆրանսիա: 1986 թ.-ին Ֆրանսիայի կառավարությունը այդ խմբավորման անդամներին արտաքսեց այդ երկրից: Այնուհետև մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը տեղակայվեց Բաղդադի մոտակայքում գտնվող «Աշրաֆ» անունով ճամբարում: 

Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված ոճրագործությունների հետևանքով Իրաքի կառավարությունը նրանց վտարեց երկրից: Այնուհետև ԱՄՆ-ի միջնորդությամբ և ՄԱԿ-ի օգնությամբ Մոնաֆեղին խմբի ավելի քան 3000 անդամներ տեղափոխվեցին Ալբանիա:

Մոնաֆեղին խմբի անդամների Ալբանիա տեղափոխվելուց հետո ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի սենատոր Ջոն Մաք Քեյնը  մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ ԱՄՆ-ը հանձնառություն է ընդունել պաշտպանել այդ խմբի անդամներին: 

Նույնպես ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ սենատոր Էդ Ռույսը հայտարարել է.-«Ուրախ ենք որ վերջապես Մոնաֆեղին խմբի անդամները Իրաքի Լիբերթի ճամբարից տեղափոխվել են Ալբանիա կամ ուրիշ երկրներ»:

ԱՄՆ-ի այս դիրքորոշումը վկայում է, որ նրանք հովանավորում են Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը և հույս ունեն, որ այդ խումբը կարող է իրականացնել նրանց նպատակները: 

Ըստ տարածված լուրերի ենթադրվում է այդ խմբավորման ղեկավարները ևս տեղափոխվել  են Ալբանիա և տեղակայվել Տիրանայի մոտակայքում գտնվող ճամբարում: 

Փորձագետների կարծիքով Մոնաֆեղին ահաբեկչական կազմակերպության տեղակայումն եվրոպական մի երկրում կարող է հետագային  ենթահող ստեղծել ահաբեկչական լուրջ գործողությունների համար: Հետևաբար Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանն աջակցելը կարող է նույն հետևանքներն ունենալ ինչ թաքֆիրական խմբերին հովանավորելն ունեցավ:

ՄԱԿ-ի  մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունները հայտարարել են, որ Մոնաֆեղին խմբի անդամներն Ալբանիայում չեն ենթարկվում այդ կազմակերպության օրենքներին և ինքնագլուխ են աշխատում: 

ԱՄՆ-ի և այլ երկրների հետ կայացած բանակցություններում Մոնաֆեղին խմբի ղեկավարները փորձեցին նրանց համոզել խմբի անդամներին տեղափոխել Իրանի հարևան  երկրներից մեկը, սակայն ոչ մի երկիր նրանց չընդունեց: 

Մոնաֆեղին ահաբեկչական խմբի անդամներին իրենց երկրում ապաստան տալու կապակցությամբ Իրանի հարևան երկրների հակառակությունը բնական քայլ էր համարվում: Քանի որ նրանց ներկայությունը տարածքում պատճառ կդառնար, որ Իրանի հետ հարևան երկրների հարաբերությունները խաթարվեն: 

Հետևաբար Մոնաֆեղին խմբի ղեկավարների տարած ջանքերով և արաբական երկրների աջակցությամբ վերջապես որոշվեց նրանց տեղափոխել Ալբանիա: Այսպես Ալբանիայի վարչապետը երկու տարի առաջ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրեց այդ մասին: 

Մոնաֆեղին խմբավորման ղեկավարները համոզված են, որ խմբավորման անդամների մեկ տեղ հավաքվելը կարող է կանխել կազմակերպության փլուզումը: Եվրոպական պետությունները և ԱՄՆ-ը ևս օգնել են խմբավորման անդամները տեղափոխվեն Ալբանիա:

Իրաքում մնացած մոնաֆեղին խմբավորման անդամներին Ալբանիա տեղափոխելու քայլը հատուկ ուղերձ է պարունակում: Ալբանիան Եվրոպայի ամենաթույլ երկրներից է համարվում: Տնտեսական անբարենպաստ պայմանների հետևանքով այդ երկիրը կարող է մատուցած ծառայության դիմաց ԱՄՆ-ից ստանալ նյութական օգնություններ:

Ալբանիան թերզարգացած երկիր է և չի անդամակցում Եվրամիությանը, հետևաբար պարտավոր չէ հարգել Եվրամիության օրենքները: Հետևաբար Մոնաֆեղին խմբավորման անդամների տեղակայումն այդ երկրում և նրանց անպատասխանատու քայլերը չեն կարող Եվրամիության համար պարտավորություններ ստեղծել:  

Որոշ փորձագետների կարծիքով Արևմուտքը հատուկ հանձնառություն է սահմանել Մոնաֆեղին խմբի համար: Հաշվի առնելով Մոնաֆեղին խմբի անդամների տարիքը Արևմուտքը շատ մեծ ակնկալիքներ չունի նրանցից: Ավելին Արևմուտքը փորձում է նրանց տեղեկատվական ծառայություններից օգտվել: 

ԱՄՆ-ը ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն շարունակում է հովանավորել ահաբեկիչներին: 

Անկասկած նյութական դժվարությունների և ԱՄՆ-ից օգնություններ ստանալու պատճառով Ալբանիան ապաստան  է տվել Մոնաֆեղին խմբավորման ահաբեկիչներին: Ակնհայտ է, որ այդ խումբը զբաղվում է ահաբեկչական գործողությամբ և այդ հարցը չի կարող թաքուն մնալ Ալբանիայի կամ այլ երկրների հանրային կարծիքի տեսադաշտից: