Դիմադրողական տնտեսություն՝ զարգացման ու առաջադիմության իսլամական մոդել (1)
Վերջին տարիների ընթացքում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին բազմիցս կարևորել է մուսուլմանների տնտեսության հզորացման անհրաժեշտությունը: Այդ նպատակի իրագործման, տնտեսական ճնշումներին դիմակայելու և դինամիկ ու ակտիվ տնտեսության հասնելու համար մեծահարգ առաջնորդը ներկայացրել է դիմադրողական տնտեսության մոդելը,որին կանդրադառնանք 12-մասից բաղկացած այս հաղորդաշարի ընթացքում: Ընկերակցեք մեզ:
Դինամիկ ու ակտիվ տնտեսությունը ցանկացած հասարակության զարգացման նշաններից է համարվում, այնպես որ տնտեսական ուժը կարևոր դերակատարություն ունի յուրաքանչյուր ժողովրդի կայունության ու հզորության հարցում: Այդ իսկ պատճառով էլ գերտերությունները ընդդիմացող պետությունների դեմ որպես ճնշման լծակ կիրառել են տնտեսական շրջափակման միջոցը:
Շարջափակումները պատժամիջոցներ են, որոնք կիրառվում են արտաքին քաղաքականությունների ոլորտում: Շրջափակուների նպատակն է՝ ճնշում բանեցնել այս կամ այն երկրի դեմ, վերջինիս քաղաքականությունները փոխեու համար:
Իսլամական հեղափոխության հաղթանակից և իսլամական հանրապետության կազմավորումից հետո աշխարհում ձևավորվեց իշխանության նոր համակարգ, և դեմ հանդես եկավ տիրակալական համակարգին, ուստի սկսեց պայքարել՝ տնտեսական, մշակութային և քաղաքական կախվածությունից ձերբազատվելու համար: Տնտեսական ու գեոպոլիտիկական առումով մեծ նշանակություն ունեցող Միջին Արևելքի տարածաշրջանում ԻԻՀ-ի համակարգի հաստատվելու բերումով համաշխարհային կայսերապաշտությունը ամբողջական հզորությամբ այդ թվում՝ պատերազմ շղթայազերծելուվ սկսեց պայքարել ԻԻՀ-ի դեմ: Պարտադրյալ պատերազմի ավարտից հետո, երբ ռազմական դաշտում չկարողացան ճնշել Իրանին, ոտնձգությունները փոխադրվեցին այլ ոլորտներ:

Տնտեսությունը այդ ոլորտներից մեկն է:Վերջին տարիների ընթացքում փորձել են այդ կողմից հարվածել իսլամական հեղափոխությանը: Իհարկե կարող ենք ասել, որ տնտեսական ճնշումներն ու շրջափակումները այն խնդիրներն են, ինչի միջոցով ոչ միայն Իրանին այլև մյուս երկրներին էլ սպառնացել են: Հետևաբար իսլամական երկրները պարտավոր են տնտեսական ոլորտում նոր տեսություններ արծարծեն և լուրջ քայլեր վերցնեն իրենց քաղաքական, մշակութային և տնտեսական քաղաքականությունները ճշտելու հարցում:
Հաշվի առնելով իսլամական երկրներում տնտեսական ոլորտին առնչվող բարդությունները, վերջին տարիների ընթացքում Այաթոլլահ Խամենեին բազմիցս կարևորել է մուսուլմանների տնտեսական հզորացման անհրաժեշտությունը: Այդ նպատակի իրագործման համար տնտեսական ճնշումներին դիմակայելու և դինամիկ ու ակտիվ տնտեսության հասնելու համար մեծահարգ առաջնորդը կարևորել է դիմադրողական տնտեսությունը: Դիմադրողական տնտեսությունը սպառողական մոդելի հակառակ կետն է: Ամրապնդելով տեղական տնտեսության հիմքերը այն հնարավորություն է ընձեռում դիմակայել տիրակալական համակարգի կողմից գործադրվող ճնշումներին: Դիմադրողական տնտեսություն տերմինը առաջին անգամ կիրառվել է 2005թ.-ին Գազայի շրջափակումից հետո, երբ արտահանումների սահամանափակման հետևանքով, որոշ արտադրանքների ցանքսը նվազել էր: Այդ ժամանակահատվածում հայտնաբերվեցին դիմադրողական տնտեսության չափանիշները:
Իրանում այս տերմինը առաջին անգամ կիրառվել է 1389թ. իրանցի գործարարների հետ այաթոլլահ Խամենեիի հանդիպման ժամանակ: Մեծահարգ առաջնորդը տնտեսության հզորացման նպատակով համապատասխան մոդել ներկայացնելու համար արծարծեց «Դիմադրողական տնտեսություն» հասկացությունը: Իհարկե Դիմադրողական տնտեսության ցուցանիշները կարող են գործնական լինել այն հասարակությունների համար, որոնք մտածում են կախվածությունից զերծ ու գործնական տնտեսություն ստեղծելու շուրջ: Դիմադրողական տնտեսության նպատակների իրագործումը դրական ազդեցություն է թողնում քաղաքական ու տնտեսական ոլորտներում: Շրջափակումներին դիմակայելու շնորհիվ հասարակությունը հենվում է իր ուժերի վրա, ինչի արդյունքում շահագործվում տեղական աղբյուրները և հասարակության պոտենցիալները, և ամրապնդվում են քաղաքական անկախության հիմքերը ու բարձրանում է ազգային հեղինակությունը: Այաթոլլահ Խամենեին նման պայմաններում այսպես է մեկնաբանում դիմադրողական տնտեսությունը.«Դիմադրողական տնտեսությունը ցանկացած հասարակությանը հնարավորություն է ընձեռում նույնիսկ ամենածանր պայմաններում աճ արձանագրել ու ծաղկունք ապրել: Այսինքն այն տնտեսությունը, որ ամենածանր պայմաններում կարող է ապահովել ցանակացած երկրի տնտեսական աճի ու բարգավաճման պայմանները:
Տնտեսագետներն ասում են.«Դիմադրողկան տնտեսությունը սպառողական տնտեսության հակառակ կողմն է: Այն պասիվ չէ և դիմակայում է տիրակալական համակարգի տնտեսական նպատակներին: Այն փորձում է փոփոխության ենթարկել առկա տնտեսական կառուցվածքները և իր նախատեսած նպատակների հիմամբ այն տեղայնացնել : Ալ խոսքով դիմադրողական տնտեսությունը նշանակում է ճանաչել ճնշման լծակներն ու ոլորտները և ջանքեր գործադրել դրանք չեզոքացնելու համար: Լավագույն պայմաններում ջանքեր են գործադրվում այդ ճնշումները վերածել առիթների: Դիմադրողական տնտեսության մեխանիզմը գործում է կախվածություններից ազատվելու և ներքին արտադրանքների առավելությունները կարևորելու ուղղությամբ: Իր հստակ ու տրամաբանական ծրագրավորմամբ դիմադրողական տնտեսությունը բացահայտում է թշնամու հավանական հարվածների առիթները և նախատեսում է համապատասխան քայլեր:
Իսլամի ուսուցումների շրջանակներում դիմադրողական տնտեսությունը մեկնաբանելիս մենք պատկերացնում ենք ինչ-որ իսլամական տնտեսություն, այսինքն այն տնտեսությունը որի հիմքում ընկած է միաստվածության աշխարհայացքը և կենցաղային ու նյութական խնդիրներին նայում է իր տեսանկյունից: Անշուշտ այս մոդելը ոչ սոցիալիստական և ոչ էլ կապիտալիստական մոդել է: Իսլամական ուսուցումների վրա հիմնված դիմադրողական տնտեսությունը կարող է որպես նոր և գործնական մոդել կիրառվել տնտեսական շրջափակման մեջ գտնվող երկրներում:
Այն ժամանակվանից, երբ ձևավակերպվել է զարգացման գրականությունը, բազմաթիվ տեսական մոդելներ են ներկայացվել տնտեսական աճի, զարգացման և ֆինանսական ապահովության հասնելու համար: Նախքան իսալմի հիմունքներով դիմադրողական տնտեսության մեկնաբանության ու պարզաբանման անցնելը, վատ չի լինի եթե աչքով անցկացնենք մինչ այժմ տարածված տարբեր տեսությունները: Զարգացման մասին տեսությունները կարող ենք առանձնացնել 4 խմբերի մեջ:
1.Մոդերնացման տեսություն (Modernization)
2.Կախվածության տեսություն (Dependency theory)
3.Համաշխարհային համակարգ տեսություն ( World-systems theory )
4.Հետ զարգացվածություն կոչվող տեսություն ( Post-Development)
Վերանորոգման կամ մոդերնացման տեսությունը հիմնված է այն մտայնության վրա, որ ավանդական կան հետամնաց երկրները կարող են ընդօրինակելով դրամատիրական համակարգով կառավարվող մեծ երկրներին ավանդական հասարակությունները փոխեն արևմտյան հասարակությունների նմանությամբ և այդ առումով ամենաազդեցիկ տեսությունը ներկայացվել է Վալթ Վայթման Ռոսթոյի կողմից, որը կոչվում է կրում է «Տնտեսական աճի փուլերը»: Մոդերնացման տեսությունը արևմտականացման հոմանիշն են համարել: Հարավային Կորեայի, Մալայզիայի, Ճապոնիայի և Թուրքիայի պես երրկրները օգտագործել են այս մոդելը:

Մոդերնացման տեսաբանները հասարակագիտության հիմունքներով ավանդական ու մոդերն հասարակությունները ներառում են մի ամբողջության մեջ այնպես որ դրա մի կողմում տեսնում ենք զարգացած հասարակությունը, իսկ մյուս կողմում ավանդական ու չզարգացած հասարակությունները: Այս տեսության մեջ ենթադրվում է, որ բոլոր հասրակություններում գոյություն է ունեցել ավանդական ու չզարգացած փուլ և բոլորը ենթարկվելով որոշակի փոփոխությունների հասնելու են այն ինչին որին այժմ անվանում ենք արևմտյան հասարակություն: Այս անցումային գործողությունը իրականանում է արևմտյան մոդելով քաղաքական, տնտեսական և հասարակական համակարգերի տարածման կամ պրոպականդման միջոցով: Այս տեսության մեջ, ավանդական ու նախնական արժեքներին փոխարինում են արևմտյան արդիական արժեքները, ինչն իր հեթրին համարվում է զարգացում:
Զարգացման մյուս մոդելը հիմնված է կախվածության տեսության վրա, ինչն իր հերթին մարքսիստական մտածողության ու Լատինական Ամերիկայի լուսամիտների փորձերի միացության արգասիքն է: 1950-ականներին Չիլիի Սանթիագոյում Լատինական Ամերիկայի տնտեսական հանձնաժողովի մի խումբ տնտեսագետներ սկսում են հետազոտական աշխատանք տանել հիմք ունենալով այն կարևոր հարցը թե ո՞րն է հարուստ և զարգացող աղքատ երկրների տարածության պատճառը: Հետազոտության արդյունքներից պարզվում է, որ տարածության հիմնական պատճառը հարավային երկրների կախվածությունն է հյուսիսային արդյունաբերական երկրներից:
Կախվածության մոդելը հիմնված է այն մտածողության վրա, որ ցանկացած տնտեսության չզարգանալու պատճառները կախված են քաղաքական, տնտեսական ու մշակութային արտաքին գործոններից և ազգային տնտեսության վրա դրանց թողած հետևանքներից:
Փոլ Բարանը տնտեսական այդ ուղղության տեսաբաններից է համարվում: Նա ասում է, որ չզարգացած երկրները հայտնվել են այդ վիճակում քանի որ իրենց արտադրության ավելցուկը չի կուտակվել այլ այդ երկրից դուրս է տարվել: Այդ երևույթը նա կապում է ցանկացած չզարգացող երկրում գաղութատերերի ներկայության հետ: Նա նույնպես համոզված է, որ զարգացած երկրների կողմից հետամնաց երկրներում կատարվող ներդրումները ոչ միայն տնտեսական աճի պատճառ չեն դառնում այլև այդ երկրները իրենց արտադրության ավելցուկի խոշոր մասը որպես շահույթ հատկացնում են ներդրում կատարած երկրներին:

Այդ երկրները պիտի ապրանք ներկրներլու փոխարեն որդեգրեն արդիւնաբերության քաղաքականությունը: Այդ դեպքում կախված չեն լինի արդյունաբերական երկրներից: Իհարկե սկզբնական փուլերում դեռ կշարունակեն հում նյութի արտադրությունը, սակայն այս անգամ դրանից գոյացած արժութային եկամուտը չեն հատկացնի նույն ապրանքատեսակների գնմանը:
Բարանը չզարգացվածության երևույթը կապում է թերզարգացած շրջաններում դրամատիրական համակարգի գործունեության հետ: Այնպես որ դրմամատիրական համակարգի տարածումը այն էլ չզարգացած ու հետամնաց շրջաններում կասեցնում է նրանց զարգացումը:
Աստծո կամոք հաջորդ զրույցների ընթացքում կանդրադառնանք տնտեսական ոլորտի այլ տեսություններին և ապա կանդրադառնանք իսլամական ուսմունքների վրա հիմնված դիմադրողական տնտեսության մոդելին: