Դիմադրողական տնտեսություն՝ զարգացման ու առաջադիմության իսլամական մոդել(4)
Դիմադրողական տնտեսության սկզբնակետն է՝ սպառման ձևաչափի բարեփոխման շրջանակում քաղաքականության մշակումը։ Սպառման կառավարումը ևս ակունք է առնում կրոնական ու բարոյական համոզումներից և հատկապես տնտեսական շրջափակման ու ճգնաժամային պայմաններում պետք է ուշադրության առնել տնտեսական ու հասարակական անհրաժեշտություն համարվող սպառման ձևաչափը:
Թանկագին ուղեկիցներ ձեզ հետ ենք «Դիմադրողական տնտեսություն՝ զարգացման ու առաջադիմության իսլամական մոդել» հաղորդաշարի հերթական համարով: Նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, որ դիմադրողական տնտեսության մեջ տնտեսական քաղաքականություններին զուգահեռ մեծ նշանակություն ունի դաստիարակության գործոնը: Դիմադրողական տնտեսությունը փորձում է հիմնավորելով կրոնական ու բարոյական արժեքները հասնել ծաղկուն ու զարգացող տնտեսության և նախադրյալներ ստեղծել իսլամական իդյալների վրա հիմնված հասարակության ձևավորման համար: Այլ կերպ ասած դիմադրողական տնտեսությունը այն ժամանակ է կարող հատկապես իսլամական հասարակությունների զարգացման համար ճամփա բացել, երբ իսլամական աշխարհայացքի և գաղափարախոսության վրա հիմնված տնտեսական արժեքներն ու մշակույթը հիմնավորվի հասարակության մեջ: Այդ դեպքում հասարակության տարրերից յուրաքանչյուրը՝ ժողովուրդը, պատասխանատուները և գործարարները իրենց պարտավոր կզգան կատարել ստանձնած պարտավորությունները: Դիմադրողական տնտեսությունը մի կողմից փորձում է հասարակության մեջ արմատավորել իսլամական արժեքները և մյուս կողմից՝ դիմակայել սխալ վարքագծերին այդ թվում՝ շռայլությանն ու ագահությանը: Հետևաբար դիմադրողական տնտեսության մեջ տնտեսական քաղաքականությունների գործադրման համար հիմք են հանդիսանում կրոնական ու բարոյական արժեքներն ու մշակույթը:
Դիմադրողական տնտեսության սկզբնակետն է՝ սպառման ձևաչափի բարեփոխման շրջանակում քաղաքականության մշակումը։: Սպառումը մարդու բնական ու բնազդային կարիքները բավարարելու անփոխարինելի միջոցներից կարելի է համարել, որի բացակայության դեպքում նրա նյութական ու հոգևոր կյանքը կարող է մատնվել տագնապների ու անհանդարտությունների: Տնտեսական դիտանկյունից սպառումը մեծ նշանակություն ունի այնպես որ տնտեսագետներն ասել են.«Սպառումը արտադրության ու բաշխման վերջնական նպատակն է և դրանց ընթացքին նպաստող գործոնը»: Այդ հիմունքով էլ տնտեսագետները խոսում են «Սպառողի իշխանություն» սկզբունքի մասին: Այսինքն հասարակության մեջ արտադրություններին, պաշարների հատկացման ու բաշխման գործընթացը ձևավորվում է սպառման պահանջարկների հիմամբ: Որպես օրինակ մի հասարակություն, որ գտնվում է պատերազմական իրավիճակում՝ երբ պատերազմը գերակայություն է համարվում արտադրությունն ու պաշարների բաշխումն էլ շարժվում է պատերազմի ուղղությամբ: Հետևաբար միայն սպառումը չէ, որ արտադրության ու բաշխման ենթակա է, այլ դրանք էլ են սպառման ենթակա և սպառումը ճշտում է արտադրության ուղղությունը: Այդ երկու տարրերը իրար հետ վերցրած ճշտում են ներդրումների ուղղությունը: Սակայն կարևոր կետն այն է, որ երբեմն սպառումը կորցնում է իր բնական հունը և որպես բնական երևույթ մարդուն ծառայելու փոխարեն մարդ արարածն է ենթարկվում դրան: Այդպիսով միջոցը վերածվում է նպատակի: Մարդու ֆիզիկական ու հոգևոր կարողությունները, որ պիտի ծառայեն նրան ծաղկունքի ու գագաթնակետի հասցնելու ուղղությամբ հայտնվում են անկման եզրին: Այս պարագայում կարելի է հասկանալ, որ մշակույթն ու կրոնական համոզումներն ինչ դերակատարություն ունեն սպառողի վարքագծի վրա:
Իսլամական ուսուցումների մեջ բազմաթիվ պատվիրաններ կան սպառման կառավարման ճիշտ կազմակերպման համար: Իսլամ կրոնի տնտեսական ուսուցումների կարևորագույն բաժինները կապվում են սպառման ոլորտին ու այդ ոլորտի ճիշտ կազմակերպմանը: Քանի որ սպառման ճիշտ կազմակերպման արդյունքում կայունանում է տնտեսությունը և բարելավվում արտադրության որակն ու քանակը: Ներքին արտադրանքի զարգացումը և դրանց վնասող ներմուծումների ծավալների կրճատելը սպառման մոդելի արդյունքներից են համարվում: Ընդհանրապես չափավորական գործունեություն ունեցող տնտեսությունը մոդելավորում է հասարակության սպառման որպիսությունը: Սպառման ոլորտում սպառման մոդելներ են համարվում՝ բարիքների արժևորումը, խնայողականությունը, շռայլությունից զերծ կյանքը և այլն: Այդ խնդրի կարևորությունից ելնելով կրոնական առաջնորդները կարևորում են սպառման մեջ իմաստությամբ առաջ շարժվելու և կյանքն արժևորելու անհրաժեշտությունը:
Իսլամական ուսուցումների մեջ սպառման մոդելներից մեկը շռայլությունից զերծ կյանքն է: «Շռայլություն» բառը նշանակում է կոտրել թույլատրելի սահմանները: Կրոնական ուսուցումներին նայելով հասկանում են, որ շռայլությունը օրենքի խախտում է համարվում: Իհարկե շռայլությունը ընդհանուր իմաստ ունեցող բառ է: Այն իր մեջ ընդգրկում է տարբեր օրինակներ: Սակայն դրա բացահայտ օրինակը ֆինանսական շռայլությունն է: Ղուրանի կողմից շռայլությունից զերծ կյանքի կարևորումը ցույց է տալիս թե առողջ տնտեսություն ունենալու կարևոր նախաքայլերից է համարվում սպառման ճիշտ մոդել ունենալը: Շռայլության ամենապարզ ու բացահայտ հետևանքներից մեկը նյութական պաշարների ու հարստությունների կորցնելն է: Շռայլությունը հասարակության մեջ կարող է շատ վատ հետևանքներ ունենալ ու անփոխարինելի վնասներ հասցնել: Այս երևույթի ուղղակի հետևանքներից մեկը հատկապես սահմանափակ հնարավորությունների տեր հասարակություններում աղքատություն ու զրկվածությունն է: Ու դրա համար է, որ իսլամի մեծ մարգարեն ասում է.«Մեկը, որ իր ունեցածը շռայլությամբ սպառի Աստված նրան աղքատության կմատնի»:
Շռայլության պատճառով ոտնահարվում է ուրիշների իրավունքները: Իսլամական տնտեսության հիմունքներով, աշխարհում եղած բոլոր նյութական հարստություններն ու հնարավորությունները պատկանում են մարդկությանը և ամեն մեկը միայն իր օրինական կարիքների չափով կարող է շահագործել այն: Հետևաբար շռայլություն անողը փաստորեն ուրիշների բաժինն է սպառում և ուրիշների ունեցվածքն է մսխում: Ալի էմիրապետը ասել է.«Շռայլություն անող մարդը երեք նշան ունի: Ուտում է այն ինչ իրեն չի պատկանում և նույնպես հագնում ու գնում է այն ինչ նույնպես իրեն չի պատկանում»:
Սպառման մոդելի բարեփոխման համար նախ պիտի հեռու մնալ շռայլությունից: Իր հնարավորոթյունները վատնող հասարակությունը ոչ միայն չի կարող հաջողել սպառումը մոդելավորելու մեջ, այլև շարունակ աղքատ ու դատարկաձեռն է մնալու: Հավասարակշռությունը պաշտպանելու անհրաժեշտությունը արծարծվել է Ղուրանի բազմաթիվ այաներում: Որպես օրինակ Անամ սուրայի 141-րդ այայի մի բաժնում ասվում է.«Այգու մրգերը կերեք այն ժամանակ երբ արդեն հասել են: Այգեկութի ժամանակ այն ինչ հարկն է վճարեք և շռայլություն մի արեք, քանի որ Աստված չի սիրում շռայլություն անողներին»: Ղուրանի կողմից շռայլությունից զերծ կյանքի անհրաժեշտության կարևորումը խոսում է՝ առողջ տնտեսության հասնելու համար սպառման ճիշտ ձևաչափի գոյության նշանակության մասին: Ուրեմն սպառման չափավորության ճանապարհով ընթացող հասարակություններն ու անձինք հասնելու են առողջ ու դիմացկուն տնտեսության:
Սպառման կառավարումը ևս ակունք է առնում կրոնական ու բարոյական համոզումներից և հատկապես տնտեսական շրջափակման ու ճգնաժամային պայմաններում պետք է ուշադրության առնել տնտեսական ու հասարակական անհրաժեշտություն համարվող սպառման ձևաչափը: Ղուրանում և կրոնական ուսուցումներում այն ինչ ներկայացվել է որպես շռայլությունից զերծ կյանք հենց սպառման կառավարումը կամ ճիշտ կազմակերպումն է: Մեր օրերում այս խնդիրը այնքան մեծ նշանակություն ունի, որ այն համարելով ջիհադ և ջիհադական քայլ հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Սպառման ճիշտ կառավարման կամ կազմակերպման խնդիրը դիմադրողական տնտեսության հիմնասյուներից է համարվում: Այսինքն չափավոր սպառում և շռայլությունից հեռու կյանք, ինչին պիտի ուշադրություն դարձնեն և՛ կառավարական հաստատությունները և՛ հասարակության խավերն ու ընտանիքները: Անկասկած այսօր շռայլությունից հեռու կյանքն ու այդ ոլորտում չափավորության պահպանումը ջիհադական քայլ է համարվում և մարդը կարող է հավակնել, որ այն աստվածային ջիհադի վարձատրությանը կարժանանա»: (Ն.Վ. առաջնորդի արտահայտությունները 1391):
Ինչպես նկատեցիք Ն.Վ. առաջնորդը իր ուշադրությունը կենտրոնացում է ժողովրդի համոզումների ու մշակույթի ու արժեքային համակարգի վրա և դիմադրողական տնտեսության հարցում հանրային համաձայնության հասնելու համար ուշադրություն է դարձնում նրանց համոզումներին ու բարձր է գնահատում շռայլությունից հեռու կյանքը ինչպես Աստծու ճանապարհին կատարված ջիհադ :

Այն խնդիրներից մեկը, որ կարող է մեծապես ազդել տնտեսության տարբեր բաժինների վրա հարստության կուտակումից հեռու մնալն է և հասարակության մեջ հարստությունը շրջանառության մեջ դնելը: Հարստության կուտակումը և արտադրության մեջ չշահագործելը վնասում և խոչընդոտում է տնտեսության զարգացմանը: Թոբե սուրայի 34 և 35-րդ այաներում Աստված ասում է խստիվ արգելում է հարստության կուտակումն ու այն արժանի է համարում աստվածային պատժի: Թոբե սուրայի 34-րդ այայում ասված է.«Ով հավատացյալներ, իմացեք որ քահանայապետերի ու գիտնականների մեծ մասը մսխում են ուրիշներից ստացածը և մարդկանց հեռացնում Աստծո ճանապարհից: Ասա նրանց, որոնք իրենց գանձերի մեջ ոսկի ու արծաթ են հավաքում, բայց մերժում են հավատքի պաշտպանության համար դրամ տալ, ահավոր չարչարանքներ պիտի կրեն»: